Գևորգ Էմին - Էջ 10 - Ֆորում
Էջ 10-րդ 10-ից«128910
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Գևորգ Էմին (Գևորգ Էմին)
Գևորգ Էմին
Lusinka:)Дата: Կիրակի, 28.06.2015, 18:00 | Сообщение # 136
Группа: Ջնջվածները





Պատուհանիս տակ

Պատուհանիս տակ անձրև է մաղում,
Իսկ ես չե՜մ հուզվում անձրևից արդեն.

Ծիածաննե՛ր են դեմից ծիծաղում,
Բայց չե՜ն հմայում նրանք ինձ արդեն.

Շուտով գուցե և արև՛ը ծագի,
Բայց ես դրանից չե՜մ ուրախանում.

Լի՞ օր է այսօր, տո՞ն, թե՞ կիրակի՝
Մե՜կ է ինձ համար, ես չե՜մ իմանում.

Ու՞մ համար եմ ես այս երգը … հինում,
Կա՞ մեկը, որին մա պե՛տք է գալու…

Մեր տան առաջ ճամփա՛ են շինում,
Իսկ ես… տեղ չունե՜մ արդեն գնալու:
 
Lusinka:)Дата: Կիրակի, 28.06.2015, 18:00 | Сообщение # 137
Группа: Ջնջվածները





Ձյու՜ն է գալիս

Ձյու՜ն է գալիս,
Եվ մի աղջիկ ,մայթում խավար,
Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս…

Ինչու՞ է նա այդպես լալի՜ս…
Ու մոլորված գնում-գալի՜ս,
Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.

Գուցե նրա հե՛րթն է գալիս
Զգալու՛, որ կյանքը, ավա՜ղ,
Հաճախ նաև… վի՜շտ է տալիս.

Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս ,
Դեգերո՜ւմ է մայթում խավար.

Եվ կարծում է հավանորեն,
Թե էլ չի՜ գա բախտը նորեն
Եվ…անցե՜լ է անդառնալի…

Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
Եվ զո՜ւր է նա այդպես լալիս…
Ձյու՜ն է գալիս...
 
Lusinka:)Дата: Կիրակի, 28.06.2015, 18:00 | Сообщение # 138
Группа: Ջնջվածները





Բարին լինե՛ր, չարը չգա՜ր…
Բայց թե լինես միայն մի բուռ,
Դու սի՜րտ լինես՝ չորս կողմը՝ քար,
Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
Աղո՛թք անես, թե խաչհամբո՛ւյր,
Չարի ձեռքից պրծում չկա՜…

Եվ, դեռ «գաթեք թոնիրն ի կա՜խ»՛
Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ,
Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,
Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
Զուռնեն չոլում ընկած մնա՜ց,
Դափը՝ գլոր- գլոր գնա՜ց,
Ինչ հայո՛ց էր, դարձավ վայո՜ց,
Գիրկն ու ծոցը՝ գերեզմանոց,
Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած,
Գերանդու տեղ բերդա՛ն գրկած,
Մեկ ապրելով, տաս մեռնելով,
Մեկ զարկելով, տաս զարկվելով,
Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր,
Դավթի ջաղացն ու իր քարեր,
Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան,
Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան,-
Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ,
Եվ ի՜նչ մնաց… մի Սաանաշեն,
Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ
Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ…

Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր,-
Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
Հեյ վա՜խ, Սասուն զուլա՜լ ջրեր,-
Դե՛, ձյու՛ն հալի, որ ջո՜ւր դառնա,
Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա… 109
 
Lusinka:)Дата: Կիրակի, 28.06.2015, 18:01 | Сообщение # 139
Группа: Ջնջվածները





ԶԳՈԻՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա´նք է տալիս հզոր,
Եւ քո Խոսքը հեռու տանում...

Թէ բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարհվեն քո դեմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել,
Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
Որ լեռնե´ր է քշում տանում...
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում:

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ,
Թէ բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկված,
Թե դաւով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած,
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում...
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,--

Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել,
Եւ... արքա´ է ամեն մի հայ.
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եւ... սպա է ամեն մի հայ.

Ամեն մի հայ լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ ուրոյն մի կերպ,
Ամեն մի հայ մի Հայաստան---
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եւ սակայն մի´,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին,
Եւ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում...

Զգո՜ւյշ գործիր Հայաստանում
 
✞❤Poghosyan✞❤Дата: Ուրբաթ, 06.11.2015, 18:06 | Сообщение # 140
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Գևորգ Էմին

(1919-1998)
ծնվել է 1919 թվին Հայաստանի Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում:1927 թվին,ընտանիքը տեղափոխվեց Երևան, որտեղ 1936 թվին նա ավարտեց միջնակարգ դպրոցը, իսկ 1940-ին Պոլիտեխնիկի ինստիտուտը, որպես հիդրոինժիներ:
“Գևորգ Էմին, Իմ մասին”:
-Այն բանի համար, որ ես այսոր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր` շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին:Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար` միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ:Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով` աշխարհի բոլոր մարդկանց համար:
Գևորգ Էմին – Երգեր Հայաստանի գրքից
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 18:02 | Сообщение # 141
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9 9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 22:41 | Сообщение # 142
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Քո աչքերի մեջ

Քո աչքերի մեջ հայացք կա ուրիշ,
Գանգուրների մեջ մատների շոյանք,
Շուրթերիդ՝ հուշ հին համբույրների,
Մատիդ՝ մատանուց մնացած օղակ:

Բայց դու մի ժպտա մեղավորի պես,
Եվ մի խեղճանա,
Քեզ չեմ նախատում,
Դու լավ գրքի ես նմանվում այնպես,
Իսկ գիտե՞ս:
Լավը շատերն են կարդում:

Կարդու՞մ:
Այլ բան է լավ գիրքը բացել,
Եվ այլ՝
Հասկանալ,
Զգալ,
Հավատալ...

Նրանք շուրթերդ են թերթել ու անցել,
Իսկ ես ուզում եմ
Քո սիրտը կարդալ...
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:08 | Сообщение # 143
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Չորեքշաբթի, 02.12.2015, 23:38 | Сообщение # 144
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Մահը մի՛շտ հիշիր

Մահը մի՛շտ հիշիր,

Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
Այլ,- որ իմանաս,-
Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել,
Եվ... ուրախանա՛ս.
Մահը մի՛շտ հիշիր,
Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
Անելի՛քը քո,
Այլ շտապելու՝
Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո...
Եվ մի՛ թրեւի
Անգործ ու անբան,
Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում.
Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա,
Նոփ-նոր դագաղում,-
Որ... Փոշի՜ դառնաս,
Եվ հիշվես միայն
Մահազդերի մե՛ջ,
Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ...
Մահը մի՛շտ հիշիր,
Որ հիշես՝ ինչո՛ւ
Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում...
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Գևորգ Էմին (Գևորգ Էմին)
Էջ 10-րդ 10-ից«128910
Որոնել: