Նար Դոս - Էջ 11 - Ֆորում
Էջ 11-րդ 11-ից«1291011
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Նար Դոս (Նար Դոս)
Նար Դոս
✞❤Poghosyan✞❤Дата: Ուրբաթ, 24.04.2015, 14:50 | Сообщение # 151
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Նար-Դոսի որդին՝ Նար Հովհաննիսյանը (1913–1995 թթ.), Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ էր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
 
Mar)Дата: Ուրբաթ, 05.06.2015, 16:08 | Сообщение # 152
Группа: Ջնջվածները





9 5
 
ՊստոДата: Երկուշաբթի, 22.06.2015, 16:20 | Сообщение # 153
Группа: Ջնջվածները





Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այս տարի այն նշվում է փետրվարի 3-ին։Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք /360-363/ սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման ստանալով հեռանալ կայսրության սահմաններից,ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Մեծն Տրդատի թոռը:

Այնուհետեւ Հայաստանից նա անցնում է Պարսկաստան և Շապուհ արքայի կողմից ընդունվում ծառայության` որպես զորագնդերի հրամանատար: Շապուհը, երբ իմանում է, որ Սարգիսը քրիստոնյա է, պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել։ Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը։ Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»։ Այդ խոսքերից հետո Սուրբը կործանում է բագինը։ Զայրացած ամբոխը հարձակվում է Սրբի վրա։Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում։ Նահատակվելուց հետո Սրբի մարմնի վրա լույս է ծագում։Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Ուշի, ուր կառուցվում է Սբ. Սարգիս եկեղեցին։
 
♥LOVE♥Дата: Հինգշաբթի, 25.06.2015, 13:44 | Сообщение # 154
Շարքային
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 13
Награды: 147
Статус: Օֆֆլայն
Նար-Դոսը քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության
նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է, իսկ լեզուն՝
ժամանակի գրական հայերենի բարձրակետը
 
✞❤Poghosyan✞❤Дата: Հինգշաբթի, 25.06.2015, 13:55 | Сообщение # 155
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Նար-Դոսի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի առջև տեղադրված է նրա կիսանդրին, փողոցներ` ՀՀ և ԼՂՀ տարբեր քաղաքներում:
 
Lusinka:)Дата: Շաբաթ, 27.06.2015, 21:41 | Сообщение # 156
Группа: Ջնջվածները





Նար-Դոս (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1 մարտի, 1867, Թիֆլիս- 13 հուլիսի, 1933, Թիֆլիս), հայ գրող։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։
 
Lusinka:)Дата: Շաբաթ, 27.06.2015, 21:41 | Сообщение # 157
Группа: Ջնջվածները





Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։

Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 109
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 27.06.2015, 21:49 | Сообщение # 158
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Նար-Դոս «Ես և Նա»
► Ես սիրում էի նրան։
Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի-մի հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։
Ամեն անգամ, որ նայում էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն էր վառվում, ամեն անգամ, որ լսում էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում, ամեն անգամ, որ առնում էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում էի նրա թավիշ մազերի էլեկտրականացնող շփումը,-ինձ տիրում էր այնպիսի մի խենթ զգացում, որի ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամենամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը-միայն թե նա հրամայեր։
Սիրո՞ւմ էր նա ինձ նույնպես,- այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում էի, որ չի կեղծում, երբ հավատացնում էր, թե սիրում է և երդվում էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։
► Այժմ էլ, երբ ամեն ինչ կորած է, ամեն ինչ խորտակված վերջնականապես ու անդարձ, այժմ էլ, երբ հիշում եմ այդ մոմենտները, քիչ է մնում ճչամ հոգեկան կարևեր մի ցավից – այն աստիճան այդ մոմենտները դեռևս չեն կորցրել ինձ համար իրենց սրությունը։
► Առաջ, երբ բնավ չէի կասկածում նրա սիրոււն և լիովին հավատացած էի, որ նա իմս է և իմս է լինելու, իմս անբաժան ու հավիտյան, ինձ թվում էր, թե այնպես ուժգին չէի սիրում նրան, ինչպես այժմ, երբ նա դավաճանել էր ինձ, և ես արդեն կորցրել էի նրան առմիշտ ու անդարձ։ Այդպես է լինում միշտ․ սիրույդ առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետո։
► Ու երբ այս խենթացնող լռությունից հետո, կատարյալ հուսահատության մեջ, ինչ անելիքս չգիտեի, անսպասելի կերպով ստացա մի լակոնական հեռագիր – «Ամուսնացա»։ Մի բառ միայն և ուրիշ ոչինչ։ Այս հեռագիրը տվել էր, երևի, նրա համար, որ այլևս չձանձրացնեմ իրեն նոր նամակներով ու հեռագրերով։
► Այլևս չէի հասկանում, թե ինչ է պատահում ինձ հետ նրա դավաճանությունից հետո․ այնպիսի մի դատարկություն էի զգում շուրջս ու ներսս, որ կարծես ուղեղս հանել էին գանգիցս ու ինձ նետել մի անապատ՝ թափառելու սոսկալի մի ամայության մեջ, աննպատակ ու անղեկ, առանց ձգտումների, առանց իդեալների, առանց փրկության որևէ հույսի։ Մի բան միայն զգում էի շատ պարզ ու շատ որոշակի․ դա վրեժի թույնն էր, որ կաթիլ առ կաթիլ կուտակվում էր սրտիս մեջ և սպառնում պայթելու այն աղջկա գլխին, որ այնքան անխղճորեն անարգել էր ոչ միայն իմ ամենանվիրական զգացումները, այլև ինձ իբրև մարդու, և սպառսպուռ ջախջախել բոլոր հույսերս, իմ ամբողջ ապագան։ Քանի նա չէր դավաճանել ինձ, ես մի արծիվ էի՝ հոգով ու մտքով բարձունքներում սավառնող, այժմ դարձել էի թևերը կտրած ողորմելի մի ճնճղուկ՝ գետնի վրա ցատկոտող։ Կարո՞ղ էի ես այդ ներել նրան։ Ու վճռեցի անողոք լինել դեպի նա նույնքան, որքան անողոք եղավ նա դեպի ինձ։
► – Անտո՜նիո, մի՞թե այնքան, հպարտ ես, որ մի համբույր չես տա ինձ։
Ջութակը լռում է։ Պատանի արտիստը կամաց խոնարհվում է հավերժահարսի դեմքի վրա, նրանց մազերը գրկախառնվում են և թրթռուն շրթունքները միանում են մի բոցոտ համբույրի մեջ։
-Անտո՜նիո, Անտո՜նիո…
-Ջուլիետտա, Ջուլիետտա…
► «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։
Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։
► Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի:
► – Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակը այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չլիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,-ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժեցիք ինձ-ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնելու և, դրա համար ուրիշ միջոց չգտա, բայց եթե միայն բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բարձունքից ինձ վրա նայող քմահաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծնրադրելու։ Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։ (Շարունակելի) 109
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 27.06.2015, 21:50 | Сообщение # 159
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
► Հուսալքումը նորից եկավ տիրեց ինձ նոր թափով և այնքան ուժեղ, որքան վրեժի զգացում մնացել էր անհագուրդ։ Այն գիտակցությունը, որ ես կատարելապես զինաթափ եմ եղած, պարզապես խելագարեցնում էր ինձ։ Ու եղավ մի րոպե, որ քիչ մնաց ձեռք բարձրացնեի ինքս ինձ վրա՝ հոգեկան անտանելի տառապանքներիս միանգամից վերջ տալու համար։ Բայց հետո մտածեցի, որ այդ արդեն չափազանց փոքրոգություն կլիներ և, բացի այդ, հույս ունեի, որ վաղ թե ուշ կհանդիպեմ նրան, ինձ հասցրած անարգանքի փոխանցումը տալու։
Հոգեկան այդ դրությանը նորից հաջորդեց ծայր աստիճան անտարբերություն ու անզգայություն դեպի ամեն ինչ։ Ուժեղ ցնցումներ էին պետք՝ ինձ այդ անտարբերությունից ու անզգայությունից հանելու համար, և այդ ցնցումները ես ուրիշ բանի մեջ չգտա, բայց եթե միայն ծախու կանանց և գիշերները լուսացնող ընկերներիս շրջանում։ Կյանքի ճահիճը կամաց-կամաց ծծում էր ինձ, և ես չէի նկատում այդ։ Ու, երբ նկատեցի, շատ ուշ էր. ես կորած մարդ էի արդեն։

► Իսկ նա ամենևին չէր փոխվել կամ ավելի ճիշտը, փոխվել էր դեպի այնքան լավը, որ ոչ մի գեղագետ նկարիչ չէր կարող նրա մեջ որևէ փուտ գտնել. նախկին մի քիչ նիհար, չարաճճի աղջիկը դարձել էր բարձրահասակ, փարթամ մի կին, որի մոտով անկարելի էր անցնել առանց ետ նայելու։

► Մի սիրավեպ՝ հար և նման իմ սիրավեպին, մի սուր հակադրությամբ միայն․ այստեղ ես էի-իմ բուրժուական միջավայրի հարազատ ծնունդը, տաքուկ ապրելու սովոր, կամազուրկ, փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համար, իսկ այնտեղ նա-աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան, թափառական մի պատանի իր միջավայրի երկաթակուռ կամքով, որով զինված, ոչ թե ընկճվում է ինձ պես առաջին իսկ հարվածից, այլ ընդհակառակը, ո՜վ գիտե ինչ դժվարություններ հաղթահարելով, հետզհետե բարձրանում է մինչև գլխապտույտ բարձունքները, որպեսզի այնտեղից վրիժառության թույնը թափի իր մարդկային արժանապատվությունն արհամարհողների, իրեն նվաստացնողների գլխին։
Բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ․․․Օ՜ ի՜նչ հրաշալի վրիժառություն, որի համար, սակայն, ես անընդունակ եղա։
Եվ այնուհետև ինչպե՞ս չհավատամ իմ դասակարգի ճակատագրին, որին բնական մի անեծքով դատապարտված նա հետզհետե այլասերվելով, պիտի դառնա ինձ պես իբրև փտած ծառի կոճղին բսած մի մգլած մակաբույծ և չքանա անհետ, տեղի տալով նրա՛նց, որոնք ներքևիցբարձրանում են վերև…

► Այնուհետև, այս հանդիպումից հետո, այն սակավ ժամերին, երբ խմած չէի լինում և կարողանում էի քիչ թե շատ խորանալ մտքերիս մեջ, ինձ շատ էր մտատանջում այն հանգամանքը, թե ի՞նչ էր բուն պատճառը, որ ես այս աստիճան ընկել էի։ Իսկապես, որ չէր կարելի այդ պատճառը դժբախտ սերը համարել, – մի բան, որ շատ-շատ կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդու։ Դա անհեթեթություն կլիներ։ Բուն պատճառը պետք է որ ուրիշ տեղ լիներ: Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ 109
 
✞❤Poghosyan✞❤Дата: Երկուշաբթի, 10.08.2015, 17:27 | Сообщение # 160
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Նար-Դոսը քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության
նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է, իսկ լեզուն՝
ժամանակի գրական հայերենի բարձրակետը:
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 18:03 | Сообщение # 161
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
8
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 22:44 | Сообщение # 162
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև: Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է: Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Հոպոպ»), հարբեցողությունն ու բարոյական անկումը («Հոգուն վրա հասավ», «Սև փողերի տոկոսը»):
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:08 | Сообщение # 163
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Չորեքշաբթի, 02.12.2015, 23:42 | Сообщение # 164
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
9
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Նար Դոս (Նար Դոս)
Էջ 11-րդ 11-ից«1291011
Որոնել: