Լոնդոն Ջեկ - Ֆորում
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Լոնդոն Ջեկ (Կենսագրությունը, ժողովածուները,պատմվածքները,վեպերը)
Լոնդոն Ջեկ
Narek_NavyДата: Ուրբաթ, 10.05.2013, 10:53 | Сообщение # 1
Подполковник
Группа: Օգտվողներ
Сообщений: 102
Награды: 128
Статус: Օֆֆլայն
Ջեկ Լոնդոնը (իսկական անուն-ազգանունը` Ջոն Գրիֆիթ) ծանր մանկություն է ունեցել. ստիպված թողել է ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան: Ապագա գրողը կրթվել է կյանքի համալսարանում, որն էլ հետագայում նրան օգնել է ներկայացնելու իրականության տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի մարդկանց համոզիչ կերպարներ:
1897 թ-ին, երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվել, շատերի նման, «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը: Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվել, բայց փոխարենը ստեղծագործելու համար հարուստ նյութ է կուտակել: 1899 թ-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են «Գայլի որդին» (1900 թ.), «Նրա նախնիների աստվածը» (1901 թ.), «Սառնամանիքի զավակները» (1902 թ.) և այլ ժողովածուներում: Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» (1902 թ.) վեպը, «Նախնիների կանչը» (1903 թ.) և «Սպիտակ ժանիք» (1906 թ.) վիպակները: Սառցապատ, գերանակապ տներով բնակավայրեր, սարսափելի սառնամանիք, բևեռային երկար գիշերներ, վիճաբանություններ, որտեղ հաղթում է ամենաուժեղը, մահացու վտանգներով լի կյանք. այսպիսի պայմաններում էին ապրում ու մաքառում այս երկերի հերոսները՝ սպիտակամորթ ոսկեխույզներն ու բնիկ հնդկացիները: Լոնդոնի հերոսները խիզախ անհատներ են, որոնց բնավորությունները ձևավորվում ու կոփվում են բնության արհավիրքների դեմ պայքարում: Նրա այդ շրջանի գործերի գլխավոր թեման ոչ թե պայքարն էր ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը:
Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909 թ.) վեպը, որտեղ պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ:
Լոնդոնի երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի: Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում է՜լ ավելի հարըստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ: Այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910 թ.), «Երկաթե կրունկ» (1912 թ.), «Լուսնի հովիտը» (1913 թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916 թ.) վեպերում:
Լոնդոնի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, մեծ մասն էկրանավորվել է: Գրողի երկերը 12 հատորով լույս են տեսել նաև հայերեն՝ 1965–75 թթ-ին:
 
Վիկտորյա☆Дата: Չորեքշաբթի, 02.04.2014, 22:37 | Сообщение # 2
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ջոն Գրիֆֆիտ "Ջեկ" Լոնդոն (իրական անունը՝ Ջոն Գրիֆֆիտ Չեյնի, 1876 հունվարի 12 - 1916 նոյեմբերի 22) ամերիկացի հեղինակ, լրագրող և հասարակական գործիչ։ Հայտնի ստեղծագործություններից են «Նախնիների կանչը», «Սպիտակ Ժանիքը», Քլոնդայկի և Ոսկե տենդի մասին պատմվածքները։
Նա պրոֆմիությունների, սոցիալիզմի և բանվորության վառ կողմնակիցներից էր և գրել է այդ թեմաներին նվիրված մի քանի մեծ գործեր, որպիսիք են «Երկաթե կրունկ» մռայլ վեպը և «Անդունդի մարդիկ» գիտահանրամատչելի բացահայտումը։
 
Վիկտորյա☆Дата: Չորեքշաբթի, 02.04.2014, 22:37 | Сообщение # 3
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Վեպեր և վիպակներ
Ձյուների դուստրը (A Daughter of the Snows, 1902)
Ճանապարհորդություն Շլացուցիչով (The Cruise of the Dazzler, 1902)
Նախնիների կանչը (The Call of the Wild, 1903)
Կեմփթոն Ուեյսի նամակը (The Kempton-Wace Letters, 1903)
Ծովագայլը (The Sea-Wolf, 1904)
Խաղը (The Game, 1905)
Սպիտակ Ժանիքը (White Fang, 1906)
Ադամից առաջ (Before Adam, 1907)
Երկաթե կրունկ (The Iron Heel, 1908)
Մարտին Իդեն (Martin Eden, 1909)
Ժամանամը չի սպասում (Burning Daylight, 1910)
Արկած (Adventure, 1911)
Կարմիր համաճարակ (The Scarlet Plague, 1912)
Արևի որդին (A Son of the Sun, 1912)
Վայրագ գազանը (The Abysmal Brute, 1913)
Լուսնի հովիտը (The Valley of the Moon, 1913)
Ապստամբություն Էլսինորում (The Mutiny of the Elsinore, 1914)
Միջաստղային թափառականը (The Star Rover, 1915)
Մեծ տան փոքրի տիրուհին (The Little Lady of the Big House, 1916)
Կղզիաբնակ Ջերրին (Jerry of the Islands, 1917)
Ջերիի եղբայր Մայքլը (Michael, Brother of Jerry, 1917)
Երեքի սիրտը (Hearts of Three, 1920)
 
Վիկտորյա☆Дата: Չորեքշաբթի, 02.04.2014, 22:38 | Сообщение # 4
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Պատմավածքների ժողովածուներ
Ջեկ Լոնդոնը գրել է ավելի քան 200 պատմվածքներ, որոնք ներառնվել են 16 ժողովածուներում.
Գայլի որդին (Son of the Wolf, 1900)
Նրա հայրերի փախուստը (The God of His Fathers, 1901)
Սառույցի երեխաները (Children of the Frost, 1902)
Տղամարդկային հավատարմություն (The Faith of Men, 1904)
Լուսնադեմը (Moon-face, 1906)
Կյանքի սերը (Love of Life, 1907)
Ծովային պահեկի պատմածները (Tales of the Fish Patrol, 1906)
Դեմքը կորցրած մարդը (Lost Face, 1910)
Հարավային ծովերի պատմվածքները (South Sea Tales, 1911) Рассказы южных морей
Երբ աստվածները ծիծաղում են (When God Laughs, 1911)
Հպարտության տաճարը (The House of Pride, 1912)
Սմոք Բելյու (Smoke Bellew, 1912)
Արևի որդին (A Son of the Sun, 1912)
Գիշերվա ծնունդը(The Night Born, 1913)
Ուժեղների ուժը (The Strength of the Strong, 1914)
Թասմանի կրիաները (The Turtles of Tasman, 1916
 
Վիկտորյա☆Дата: Չորեքշաբթի, 02.04.2014, 22:39 | Сообщение # 5
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ջեկ Լոնդոնի «Գայլի որդին» պատմվածքների շարքը ներկայացվում է ըստ «Հայաստան» հրատարակչության 1965 թվականին հրատարակված երկերի 12 հատորյակի առաջին հատորի, Վահան Վարդանյանի թարգմանությամբ։

«Գայլի որդին» ժողովածուի բոլոր պատմվածքները, բացառությամբ «Հյուսիսային Ոդիսականի», առաջին անգամ հրատարակվել են «Օվերլենդ մանսլի» հանդեսում (Սան-Ֆրանցիսկո):
«Սպիտակ լռություն» — 1899 թվականի փետրվարին:
«Գայլի որդին» — 1899 թվականի ապրիլին:
«Քառասուներորդ մղոնում» — 1899 թվականի մայիսին:
«Հեռավոր երկրամասում» — 1899 թվականի հունիսին:
«Նրանց կենացը, ովքեր ճանապարհին են» — 1899 թվականի հունվարին:
«Քահանայի իրավունքով» — 1899 թվականի հուլիսին:
«Ձյունապատ ճանապարհի իմաստությունը» — 1899 թվականի դեկտեմբերին:
«Արքայի կինը» — 1899 թվականի օգոստոսին:
«Հյուսիսային Ոդիսականը» պատմվածքը առաջին անգամ հրատարակվել է 1900 թվականի հունվարին, «Ատլանտիկ մանսլի» հանդեսում:
 
Վիկտորյա☆Дата: Չորեքշաբթի, 02.04.2014, 22:41 | Сообщение # 6
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Լոնդոն, Ջեկ

Գայլի որդին: Պատմվածք
Տղամարդը հազվադեպ է հասկանում, թե որքան մեծ բան է իր համար մտերիմ կինը․ համենայն դեպս, նա կնոջը ինչպես հարկն է չի գնահատում, մինչև որ չի զրկվում ընտանիքից։ Նա չի նկատում այն նուրբ, անտեսանելի ջերմությունը, որ կնոջներկայությամբ ստեղծվում է տանը․ բայց հենց որ այն անհետանում է, նրա կյանքում դատարկություն է առաջանում, և նա անորոշ թախծում է ինչ-որ բանի համար` ինքն էլ չիմանալով, թե ինչի պակաս է զգում։
 
Վիկտորյա☆Дата: Չորեքշաբթի, 02.04.2014, 22:41 | Сообщение # 7
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
«Զսպաշապիկը» (հատված)
Հաջորդ օրը ես տեսա Միրիամին: Նա այնպիսի տեսք ուներ, կարծես մտովի տեղափոխվել էր ուրիշ աշխարհ: Նա նույնիսկ չէր նկատի ինձ, եթե ես չփակեի նրա ճանապարհը: Նա արտասանեց ողջույնի սովորական խոսքերը, բայց հայացքով դեռ փնտրում էր այն տեսլիքը, որ քիչ առաջ այնպես հիացրել էր նրան:
-Ես տեսել եմ Նրան, Լոդբրոգ, - շշնջաց նա: - Ես տեսել եմ Նրան:
-Եվ ո՞վ է այդ «նա»-ն, - հարցրեցի ես: - Գուցե նա դագաղից դուրս եկած մի մեռել է, որ քո աչքերում այս տարօրինակ կրակն է վառել:
 
✞❤Poghosyan✞❤Дата: Ուրբաթ, 24.04.2015, 14:50 | Сообщение # 8
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Ջոն Գրիֆֆիտ "Ջեկ" Լոնդոն (իրական անունը՝ Ջոն Գրիֆֆիտ Չեյնի, 1876 հունվարի 12 - 1916 նոյեմբերի 22) ամերիկացի հեղինակ, լրագրող և հասարակական գործիչ։ Հայտնի ստեղծագործություններից են «Նախնիների կանչը», «Սպիտակ Ժանիքը», Քլոնդայկի և Ոսկե տենդի մասին պատմվածքները։
Նա պրոֆմիությունների, սոցիալիզմի և բանվորության վառ կողմնակիցներից էր և գրել է այդ թեմաներին նվիրված մի քանի մեծ գործեր, որպիսիք են «Երկաթե կրունկ» մռայլ վեպը և «Անդունդի մարդիկ» գիտահանրամատչելի բացահայտումը։
 
Mar)Дата: Ուրբաթ, 05.06.2015, 16:08 | Сообщение # 9
Группа: Ջնջվածները

9
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Երկուշաբթի, 22.06.2015, 17:15 | Сообщение # 10
Группа: Ջնջվածները

Ջեկ Լոնդոնը (իսկական անուն-ազգանունը` Ջոն Գրիֆիթ) ծանր մանկություն է ունեցել. ստիպված թողել է ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան։ Ապագա գրողը կրթվել է կյանքի համալսարանում, որն էլ հետագայում նրան օգնել է ներկայացնելու իրականության տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի մարդկանց համոզիչ կերպարներ։ 1897 թ-ին, երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվել, շատերի նման, «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը։ Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվել, բայց փոխարենը ստեղծագործելու համար հարուստ նյութ է կուտակել։ 1899 թ-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են «Գայլի որդին» (1900 թ.), «Նրա նախնիների աստվածը» (1901 թ.), «Սառնամանիքի զավակները» (1902 թ.) և այլ ժողովածուներում։ Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» (1902 թ.) վեպը, «Նախնիների կանչը» (1903 թ.) և «Սպիտակ ժանիք» (1906 թ.) վիպակները։ Սառցապատ, գերանակապ տներով բնակավայրեր, սարսափելի սառնամանիք, բևեռային երկար գիշերներ, վիճաբանություններ, որտեղ հաղթում է ամենաուժեղը, մահացու վտանգներով լի կյանք. այսպիսի պայմաններում էին ապրում ու մաքառում այս երկերի հերոսները՝ սպիտակամորթ ոսկեխույզներն ու բնիկ հնդկացիները։ Լոնդոնի հերոսները խիզախ անհատներ են, որոնց բնավորությունները ձևավորվում ու կոփվում են բնության արհավիրքների դեմ պայքարում։ Նրա այդ շրջանի գործերի գլխավոր թեման ոչ թե պայքարն էր ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը։ Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909 թ.) վեպը, որտեղ պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ։ Լոնդոնի երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի։ Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում է՜լ ավելի հարըստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ։ Այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910 թ.), «Երկաթե կրունկ» (1912 թ.), «Լուսնի հովիտը» (1913 թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916 թ.) վեպերում։ Լոնդոնի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, մեծ մասն էկրանավորվել է։ Գրողի երկերը 12 հատորով լույս են տեսել նաև հայերեն՝ 1965–75 թթ-ին։
 
✞❤Poghosyan✞❤Дата: Հինգշաբթի, 25.06.2015, 13:48 | Сообщение # 11
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Ջեկ Լոնդոնը (իսկական անուն-ազգանունը` Ջոն Գրիֆիթ) ծանր մանկություն է ունեցել. ստիպված թողել է ուսումը և աշխատել լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան: Ապագա գրողը կրթվել է կյանքի համալսարանում, որն էլ հետագայում նրան օգնել է ներկայացնելու իրականության տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի մարդկանց համոզիչ կերպարներ:
1897 թ-ին, երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվել, շատերի նման, «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը: Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվել, բայց փոխարենը ստեղծագործելու համար հարուստ նյութ է կուտակել: 1899 թ-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են «Գայլի որդին» (1900 թ.), «Նրա նախնիների աստվածը» (1901 թ.), «Սառնամանիքի զավակները» (1902 թ.) և այլ ժողովածուներում: Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» (1902 թ.) վեպը, «Նախնիների կանչը» (1903 թ.) և «Սպիտակ ժանիք» (1906 թ.) վիպակները: Սառցապատ, գերանակապ տներով բնակավայրեր, սարսափելի սառնամանիք, բևեռային երկար գիշերներ, վիճաբանություններ, որտեղ հաղթում է ամենաուժեղը, մահացու վտանգներով լի կյանք. այսպիսի պայմաններում էին ապրում ու մաքառում այս երկերի հերոսները՝ սպիտակամորթ ոսկեխույզներն ու բնիկ հնդկացիները: Լոնդոնի հերոսները խիզախ անհատներ են, որոնց բնավորությունները ձևավորվում ու կոփվում են բնության արհավիրքների դեմ պայքարում: Նրա այդ շրջանի գործերի գլխավոր թեման ոչ թե պայքարն էր ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը:
Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909 թ.) վեպը, որտեղ պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ:
Լոնդոնի երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի: Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում է՜լ ավելի հարըստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ: Այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910 թ.), «Երկաթե կրունկ» (1912 թ.), «Լուսնի հովիտը» (1913 թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916 թ.) վեպերում:
Լոնդոնի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, մեծ մասն էկրանավորվել է: Գրողի երկերը 12 հատորով լույս են տեսել նաև հայերեն՝ 1965–75 թթ-ին:
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 18:33 | Сообщение # 12
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 23:09 | Сообщение # 13
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Լոնդոն, Ջեկ

Գայլի որդին: Պատմվածք
Տղամարդը հազվադեպ է հասկանում, թե որքան մեծ բան է իր համար մտերիմ կինը․ համենայն դեպս, նա կնոջը ինչպես հարկն է չի գնահատում, մինչև որ չի զրկվում ընտանիքից։ Նա չի նկատում այն նուրբ, անտեսանելի ջերմությունը, որ կնոջներկայությամբ ստեղծվում է տանը․ բայց հենց որ այն անհետանում է, նրա կյանքում դատարկություն է առաջանում, և նա անորոշ թախծում է ինչ-որ բանի համար` ինքն էլ չիմանալով, թե ինչի պակաս է զգում։
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:03 | Сообщение # 14
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Հինգշաբթի, 03.12.2015, 00:06 | Сообщение # 15

Որոնել: