Ղազարոս Աղայան-banastexcutyunner - Էջ 6 - Ֆորում
Էջ 6-րդ 6-ից«123456
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Ղազարոս Աղայան-banastexcutyunner (Ղազարոս Աղայան (1840 –1911))
Ղազարոս Աղայան-banastexcutyunner
Lusinka:)Дата: Շաբաթ, 27.06.2015, 08:54 | Сообщение # 76
Группа: Ջնջվածները





Եկար բարով,
Երթաս բարով.
Եկեք, երեխե՛ք, եկեք,
Ձեռք ձեռքի տանք, պար բռնենք.
Այսօր տարին նորոգվեց,
Նոր օր, նոր ժամ մեզ բերեց,
Հինն անցավ,
Նորն եկավ
Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ.
Մայրիկն այսօր մեզ տըվեց
Մեղր ու չամիչ ու ասաց.
- Քաղցր ու անույշ պառավեք,
Ալևորիք և տեսնեք
Շա՜տ տարի,
Շա՜տ բարի,
Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ.
Շնորհավո՜ր Նո՛ր տարի,
Քո գալուստըդ շնորհավոր,
Դու մեզ համար այս տարի
Բարի եղիր ամեն օր,
Մունչ կաս,
ՈՒ կերթաս
Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ:
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Ուրբաթ, 07.08.2015, 21:21 | Сообщение # 77
Группа: Ջնջվածները





Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Ուրբաթ, 07.08.2015, 21:23 | Сообщение # 78
Группа: Ջնջվածները





Արեգակ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ:
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ:
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Ուրբաթ, 07.08.2015, 21:23 | Сообщение # 79
Группа: Ջնջվածները





Մանուշակ

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Ուրբաթ, 07.08.2015, 21:23 | Сообщение # 80
Группа: Ջնջվածները





Սերմնացան

Ահա եկան աշնանանյին թուխպ օրեր,
Մաղմղում են մանրահատիկ կաթիլներ.
Ծառերն իրանց տերևներից մերկացան,
Կռունկները շարան-շարան անց կացան:

Սևացել է դաշտը անթիվ ցելերով,
Բայց մի կողմից դեռ վարում են արորով,
Սերմնացանը գոգնոցն առած սերմնացուն,
Սերմ ե ձըգում աղաչելով աստծուն.

"Ո՜վ տեր աստված, դու՛ իմ ցանքը պահպանես,
Առատ անձրև, կարմիր արև չըխնայես.
Մեկ բուռն ահա ես տալիս եմ մկներին,
Այս մեկ բուռն էլ ագռավներին, ծտերին:

Բայց մարախը գոհ չի մնալ մի բռնով,
Երկու կտամ, թող կշտանա սրանով.
Մեկ բան էլ կա, որ անունը չեմ տալիս,
Այն դու գիտես... վերևից ե նա գալիս:

Դու սրանցից արտըս պահիր անվնաս,
Ես տերտերից չեմ խնայիլ կալամաս.
Վանականներ, գործակալներ ինչքան գան,
Բոլորեքյանք առատ բաժին կստանան:

Կերթամ Մարաս խունկ ու մոմով, մատաղով
Միայն արտըս դու պահպանիր ապահով:
Էլ ի՞նչ ասեմ, աստված, ինքըդ լավ գիտես,
Թե ինչ պարտքի, պատուհասի մեջ եմ ես.

Գող-ավազակ մի կողմից են կողոպտում,
Պարտատերըս մյուս կողմից է ինձ խեղդում:
Դրանց ձեռքից, եթե մի բան է մնում,
Այն էլ գայլի կամ ցավի է զոհ դառնում.

Մի տուն լիքը երեխեքս մերկ, քաղցած,
Տարին առատ, բայց ես չունիմ կորեկ հաց.
Հույսըս ահա վոտքիդ տակին փռած է,
Քո սուրբ աջը սըրա վըրա տարածե":
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Ուրբաթ, 07.08.2015, 21:23 | Сообщение # 81
Группа: Ջնջվածները





ազարոս Աղայան
Сообщение:#3 Сообщение siro_hetqerov » 01 окт 2008, 01:35
Ամիսներ և չորս եղանակ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։
Показать подарки
Аватара пользователя
siro_hetqerov (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 18:32 | Сообщение # 82
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 23:11 | Сообщение # 83
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, -
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:02 | Сообщение # 84
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Հինգշաբթի, 03.12.2015, 00:11 | Сообщение # 85
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, -
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Ղազարոս Աղայան-banastexcutyunner (Ղազարոս Աղայան (1840 –1911))
Էջ 6-րդ 6-ից«123456
Որոնել: