Պարույր Սևակ - Բանաստեղծություններ - Էջ 88 - Ֆորում
Էջ 88-րդ 88-ից«12868788
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Պարույր Սևակ - Բանաստեղծություններ (Բանաստեղծություններ)
Պարույր Սևակ - Բանաստեղծություններ
✞❤Poghosyan✞❤Дата: Ուրբաթ, 26.06.2015, 22:41 | Сообщение # 1306
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ

Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես...
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...

Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...

Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...

Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում...

Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես... և տարեց-տարի
Ելնում է այսպես... շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 18:33 | Сообщение # 1307
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 23:10 | Сообщение # 1308
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Գովերգում եմ

Գովերգում եմ այն խարույկը, որ բնավ չի մտահոգվում,
Թե իր մահն է իր իսկ բոցը:
Գովերգում եմ ես այն մորը,
Որը ծնում և չի հոգում,
Թե ուր պիտի տեցավորի առանց այն էլ նեղ սենյակում
Նորածընի օրորոցը:
Գովերգում եմ ես այն օրը,
Որը գալիս ու տալիս է,
Ինչ երազել- տենչացել են ձիգ տարիներ:
Գովերգում եմ ես այն նորը,
Որը ոչ ոք չի հորինել...
Գովերգում եմ ես այն լավը,
Որ մեռնում է նրա մասին չցավելուց,
Եվ այն ցավը,
Որ ծնվում է շատ սիրելուց.
Եվ այն սերը, որ ոչ կույր է,
Ոչ էլ դիտմամբ` ակնոցավոր.
Գովերգում եմ և այն լուսե գաղափարը,
Որ չի դառնում նեղ կաղապար.
Այն կասկածը, որ ծնվում է հեգնող ցավով,
Հետո դառնում մի անկասկած ճշմարտություն
Ու բաց անում նոր ճանապարհ...
Գովերգում եմ այն երաշտը, որ մղում է ջրանցք շինել,
Այն ջրանցքը, որ չի շինվում արյան գնով,
Այն արյունը, որ թափվելուց զուր չի թափվում,
Այն թափվելը, որ վերստին հավաքելու հնար ունի,
Այն հնարը, որ չի խաբում,
Այն խաբելը, որ մղում է չեղած ճիշտը որոնելու,
Որոնումը, որ ի վերջո չի հասցնում մոլորումի,
Մոլորումը, որ ակամա վերջանում է մի նոր գյուտով...

...Եվ վերջապես, գովերգում եմ գովերգումը:
Թող բան լինի գովերգելու...
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:03 | Сообщение # 1309
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Հինգշաբթի, 03.12.2015, 00:09 | Сообщение # 1310
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Գովերգում եմ

Գովերգում եմ այն խարույկը, որ բնավ չի մտահոգվում,
Թե իր մահն է իր իսկ բոցը:
Գովերգում եմ ես այն մորը,
Որը ծնում և չի հոգում,
Թե ուր պիտի տեցավորի առանց այն էլ նեղ սենյակում
Նորածընի օրորոցը:
Գովերգում եմ ես այն օրը,
Որը գալիս ու տալիս է,
Ինչ երազել- տենչացել են ձիգ տարիներ:
Գովերգում եմ ես այն նորը,
Որը ոչ ոք չի հորինել...
Գովերգում եմ ես այն լավը,
Որ մեռնում է նրա մասին չցավելուց,
Եվ այն ցավը,
Որ ծնվում է շատ սիրելուց.
Եվ այն սերը, որ ոչ կույր է,
Ոչ էլ դիտմամբ` ակնոցավոր.
Գովերգում եմ և այն լուսե գաղափարը,
Որ չի դառնում նեղ կաղապար.
Այն կասկածը, որ ծնվում է հեգնող ցավով,
Հետո դառնում մի անկասկած ճշմարտություն
Ու բաց անում նոր ճանապարհ...
Գովերգում եմ այն երաշտը, որ մղում է ջրանցք շինել,
Այն ջրանցքը, որ չի շինվում արյան գնով,
Այն արյունը, որ թափվելուց զուր չի թափվում,
Այն թափվելը, որ վերստին հավաքելու հնար ունի,
Այն հնարը, որ չի խաբում,
Այն խաբելը, որ մղում է չեղած ճիշտը որոնելու,
Որոնումը, որ ի վերջո չի հասցնում մոլորումի,
Մոլորումը, որ ակամա վերջանում է մի նոր գյուտով...

...Եվ վերջապես, գովերգում եմ գովերգումը:
Թող բան լինի գովերգելու...
 
H-GДата: Հինգշաբթի, 17.03.2016, 15:45 | Сообщение # 1311
Սերժանտ
Группа: Օգտվողներ
Сообщений: 32
Награды: 216
Статус: Օֆֆլայն
http://www.youtube.com/watch?v=WbV_9V7ZXbk

Թե մերժես անգամ,
Կամ թե ուրանաս սերս թանկագին,
Դարդից կմեռնեմ...
Թե Քո ջերմ սրտում նոր ընկեր գտնես
Ու ամուսնանաս նրա հետ մի օր ,
Խնդրում եմ միայն ,որ հարսանիքիդ, Դու ինձ էլ կանչես...
Որ գամ ու տեսնեմ հարսնացու դառած`
Թեկուզ, ուրիշի գրկում փաթաթված...
Քեզ խոսք եմ տալիս, ինձ ճիշտ հասկացիր,
Քո հարսանիքին ես երբեք չեմ տխրի...
Քո հարսանիքին ես միշտ կպարեմ
Ու դու վիշտս անգամ չես էլ նկատի...
Իսկ երբ թամադան , իր տեղում նստած,
Բաժակը ձեռքին, "համբույր", կգոչի
Բոլորից ուրախ ես վեր կթռչեմ ,
Եվ ամենից զիլ" համբույր", կգոչեմ ..
Կմոտենամ Ձեզ, և միայն այդ ժամ,
Իմ աչքերում արցունքի կաթիլներ կնկատես
Եվ փեսացուիդ Դու կամաց կասես,
Թե իբր , ուղղակի, չափից շատ եմ խմել....
Եվ ես ,մի փոքր կենաց կասեմ Ձեզ....
-Կյանքում ,միշտ, կանաչ չանափարհ մտնեք
Լավ օրից բացի, վատ օր չտեսնեք,
Թող Ձեր աչքերից արցունքներ չգան ,
Իսկ եկած դեպում` միայն ուրախության,
Թող որ միշտ հպարտ լինեք իրարով
Եվ դուք կհաղթեք , վեր Աստված վկա....
Ու թաց աչերս, աչերիդ հառած,
Մի բան էլ կասեմ .
-Իմ բախտի հեռվում ում էլ որ հասնեմ,
Ումից էլ որ դուստր ունենամ,
Նրան կկոչեմ ես քո անունով,
Որ ամեն անգամ, անունդ տալով,
Սիրտս լցվի լուռ արտասուքով...
Ասելուց հետո կփորձեմ խմեմ բաժակս գինով,
Բայց չեմ կարենա ,
Կնկնեմ մտքով ու լուռ կհեռանամ ,
Իսկ հեռանալուցս հետո փեսացուդ, կամաց կհարցնի,
Թե ով եմ եղել,
իսկ Դու ,թախիծդ մտքումդ պահած,
Ուսերդ անտարբեր կսկես շարժել...
ՄԻ պահ շուռ կգամ
Ոի կտեսնեմ քեզ, մեղավոր կանգնած,
ՄԻ բան էլ կասեմ ,դավաճան իմ սեր,
-Եղիր երջանիկ...
Ու կհեռանամ ...և ,գուցե հավերժ...
 
H-GДата: Հինգշաբթի, 17.03.2016, 15:48 | Сообщение # 1312
Սերժանտ
Группа: Օգտվողներ
Сообщений: 32
Награды: 216
Статус: Օֆֆլայն
9 9
 
Gevorg_Дата: Կիրակի, 05.02.2017, 11:25 | Сообщение # 1313
Շարքային
Группа: Խմբագիր
Сообщений: 3
Награды: 3
Статус: Օֆֆլայն
109 109 109
 
Gevorg_Дата: Կիրակի, 05.02.2017, 11:25 | Сообщение # 1314
Շարքային
Группа: Խմբագիր
Сообщений: 3
Награды: 3
Статус: Օֆֆլայն
109 109 109
 
Gevorg_Дата: Կիրակի, 05.02.2017, 11:25 | Сообщение # 1315
Շարքային
Группа: Խմբագիր
Сообщений: 3
Награды: 3
Статус: Օֆֆլայն
25 25 25
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Պարույր Սևակ - Բանաստեղծություններ (Բանաստեղծություններ)
Էջ 88-րդ 88-ից«12868788
Որոնել: