Դանիել Վարուժան - Էջ 3 - Ֆորում
Էջ 3-րդ 6-ից«123456»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:38 | Сообщение # 31
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Քեզմե, ո՛վ վեհ Պոսիդոն,
Ծովն է թափուր: Անտառներեն բուստերու
Չի՛ խոյանար բարձրահոն
Քառանըժո՛ւյգըդ փըրփրագեղ. ոչ ալ քու
Երեքարձենըդ կ’առխըթե դըղըրդմամբ
Նըվիրական դելփինին նուսն ապըստամբ:
Մեռա՛վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան,-
Կ’անցնի նավազն անկե առա՛նց դյութության:
Չըլլար փրփուրն` Աստղիկ, ոչ ալ կոնքը` կուր.-
Ծո՜վն, Աստվածնե՛ր, ծո՜վն է տխուր:

Տանս ակութեն, Թերափնե՛ր,
Ո՞ւր հեռացաք, ո՞ր ջերմեռանդ սըրբուհին
Ձեզ իր խաչովն է փըշրեր,
Ձեր մեջ պապերս պապե՜րն իրենց դրոշեցին`
Ընծայելով ամեն օր աղ ու նեկտար:
Չըկաս, Է՛րոս. պիտի քույրս իմ սիրահար
Որո՞ւ ձոնե դահամունքներն իր ուխտին.
Չըկա և դուռը պահպանող Շան անդրին...
Միայն սնարես կախվեր է Խաչ մ’հաղթական`
Ուր կա լոկ փառքը Մահվան:

Եվ այժըմ այդ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ:
Տեսե՛ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,
Աղբերակներն ու երդիկները խաղաղ
Ամայացա՜ն ու տաղտկացա՜ն: Այժմ, ավա՛ղ,
Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստուծո մը հրեա:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:39 | Сообщение # 32
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԲԵԳԱՍ


Բե՛գաս, հրեղեն ձիս,
Երկնամուխ լեռն արևուն մեջ կը շողա
Զերթ շափյուղա.
Իր կատարին աստղապսակ` պիտի զիս
Տանիս:
Զետեղեցի քամակիդ ավասիկ թամբըդ` ծեփված
Ադամանդով,
Եվ դըրի սանձըդ` հյուսված
Շանթով.
Եվ նուսիդ վրա զերդ մըրրիկ
Ես նետվեցա ավասիկ:
Դե՛հ, թող մըտրակըս` հավետ լույսերու մեջ թաթաղուն`
Կողերուդ շուրջը սուլե օձի նըման գալարուն.
Եվ դուն
Անդունդներուն վըրայեն և վըրայեն ձյուներուն
Տար զիս
Արևո՜ւն:

Ահա դափրեց բարձունքն ի վեր բարձրավիզ.
Ռունգերն հըզոր բացվեցան
Լեռնեն իջնող պաղ քամիին հանդիման.
Եվ բաշերն իր լուսալիր
Եկան մինչև թևերուս մեջ փըրփըրիլ:
Գլուխն ընդվիզ
Ա՛յնքան հըպարտ կը բըռներ`
Որ կը հըպեր
Կըզակիս:
Ու ան վարգե՜ց, վարգե՜ց, վարգե՜ց քառատրոփ...
Լեռը թընդաց.
Կը ցայտեին սըմբակներեն ոսկեմած
Աստղեր բորբ.
Փապարներուն մեջ ամփոփ
Հըղի օձեր ձագերն իրենց վիժեցին,
Բայց իմ ձին
Լոկ կը լըսեր պինչերուն մեջ մըռընչող
Քամին:
Օ՜ երբուծն հույր` մըկանունքով բըլրավետ`
Ուր արյունն իր զըսպըված հըրաբուխի պես հավետ
Կ’եռար:
Կ’ընդհարեր միշտ սեպերուն դեմ մրըրկաբար
Ու վերքերով կը պանծար:
Օ՜ պոչը իր լուսացընցուղ, աղեղնաձև,
Որ գավակեն կը հոսեր
Զերթ արև:
Օ՜ գլուխն իր պերճասոսորդ, մեծղի բիբերն` ուր կ’այրեր
Կարծես անհունն արփախայտ.
Եվ սըմբակներն ոսկեկուռ` որոնց ներքև իբրև պայտ
Լուսընկաներ գամեցի,
Ժայռերուն վրա Իդեալի մը պողպատ
Կ’երգեին երգն առնացի`
Զոր խըմելու համար ես սիրտըս բացի
Զերթ ծովու
Խեցի:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:40 | Сообщение # 33
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ու բարձրացա՜վ, բարձրացա՜վ
Վայրենարշավ.
Միշտ նորահայտ միջոցներ անակնկալ բացերու
Նայվածքն հազիվ ընդգրկած` արշավն ընդհուպ կը սպառեր
Լեռնալանջին վըրա հըսկա նոճիներ
Եվ գիհիներ խընկարկու`
Որոնց մեջեն ան կ’անցնի նմա՛ն կայծակին:
Ի զո՛ւր մազերս հողմավար կատարներուն շոճիին
Կը կառչին,
Ի զո՜ւր ծաղկած վարդենին բռնել կ'ուզե քղանցքես
Հարսի պես.
Անոնց մեջեն ես կը վարգեմ սըրընթաց.
Ուսերս ամբողջ, ասպանդակներս ոսկեմած
Ծաղիկներ հիր կ’ողողեն...
Ես կը վարգեմ թամբին վըրա լուսեղեն
Զերթ թառած
Շահեն:
Ահա պարեխը կու գա թումբ կանգնելու արշավիս,
Բայց իմ ձիս
Փայլակնաթափ դռույթին տակ կը քանդե զայն քար առ քար
Կը հեղու
Լեռն ի վար:
Ո՛ւր որ դոփե սմբակն` հոն կը բանա վիհ ծուխերու,
Ո՛ւր որ բախե լանջը գոռ` կը թոթափե փըշըրված
Կայծ:
Կը բարձրանա ամպին վրա իր կուտակած փոշիին.
Աստեղաբիբ կը լողա լուսալիքին մեջ բաշին.
Կը վըրնջե ցընծագին`
Ռունգերը բաց
Անհունի՜ն:

Վա՛րը, այնտեղ, երանավետ այգիեն
Ցանկապատին վրա ծըռած ողկույզներու բիբեր մեծ
Ի զո՛ւր, ի զո՛ւր կը կանչեն
Զիս իրենց.
Եվ ծառեն վար նուռ մը ճեղքված` բերնի պես`
Կ’աղաղակե ետևես:
Եվ կիներ, վա՛րն, հովիտներու աղբյուրեն
Ի զո՛ւր ինծի կ’երկարեն
Լույս սափորներ` ուր կըթեր են հեշտությունն
Իրենց մարմնույն
Եվ համբույրի մ’անձկությունով` համորեն
Գինին իրենց ծոցերուն:
Փոխան իրենց օրորին` երիվարիս ցունցը խեռ
Սիրեցի,
Փոխան իրենց գըգվանքին` հոգիիս վրա լիզումներ
Բոցի:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:41 | Сообщение # 34
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Շուրջըս ի զուր ջըրվեժներ կը մոլեգնին ու կ’երգեն`
Կաթի նման փըրփրադեզ.
Հետո մեղմիկ կը սահին զմրուխտ մարգին ընդմեջեն
Օձի պես.-
Իրենց ջուրեն` ես ավելի կը սիրեմ
Գաղջ փըրփուրներն երիվարիս երախին`
Զոր խըլած բո՛ւռըն քամին
Կը լըվա
Անոնցմով բոց աչքերս իմ, կամ արևուն երկնաճեմ
Աչքն հըսկա:

Վե՜ր, դեպի բարձո՛ւնքը, Բե՛գաս...
Կըռանակուռ լույս պայտերդ ահավասիկ կը թաղես
Պորտերուն մեջ ոպնիազ
Վիշապներուն.
Եվ դուն
Ջախջախելով հրեշներուն
Կուռ պատյանին մեղեսիկներն հըրակեզ`
Կը ծառանա՜ս, կը ծառանա՜ս մոլեգին
Կատարն ի վեր հաղթական
Լեռան:
Նընջող գազան մ’ավասիկ խըխընջյունեդ արթնցած
Նետվեցավ ծոցը վիհին
Զարհուրած:
Եվ անգըղներ ժայռերու կատարներեն կը թափին
Ձորերուն խորը մըթին:
Ահա փախչող վարազահավ մ’իր մախիզ
Խըլուրդ բզըկտող կըտուցեն,
Վերեն,
Շիթ մը արյուն կայլակեց իմ գըլխարկիս
Արծվային
Փետուրին...
Ա՛լ քեզ համար ամայի՛ են գագաթներն ահարկու.
Ո՛չ ջըրվեժի մըռունչ կա, ո՛չ հըրավեր կիներու.
Մեզի չի՛ հասնիր կալին մեջ պոռոչող ձայնն երինջին.
Կարծես արդեն մեր գլուխները աստղերու կամարին
Կը դըպչին:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:41 | Сообщение # 35
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Վե՜ր, վե՜ր, Բե՛գաս...
Բայց, հեռուն, ի՞նչ սպիտակ տարածություն լուսափառ
Ճառագայթեց աչքերուդ մեջ ամեհի.
Ցուրտ սլաքներով դըժպըհի
Լուսնակին պես կ’արյունին ահա բիբերըս փարփառ.-
Օ՜, Բե՛գաս,
Կատարներուն ձյունն է այս.
Ձըմեռներու մեջ բյուրավոր` բյուր աստղեր
Իրենց ծոցեն սառնաշիթ
Հո՛ն են, հո՛ն են տեղացեր
Ձյունն այս վճիտ:
Բե՛գաս,
Այդ ծովուն մեջ բյուրեղե
Նետվե`
Դըլբնի լանջքով հորդե ուղիդ երկնահաս:
Լողա՜, լողա՜...
Անապատի ավազին մըրրիկներուն փոխարեն`
Փորիդ ներքև կը փըրփրին
Մըրրիկնե՛րն այդ լուսեղեն
Ձյունին:
Նա՛վը եղիր կենդանի`
Որ զիս առած կը տանի
Աստեղազարդ նավահանգիստն հեռակա
Երկնի:
Լողա՜, Բեգա՛ս, լողա՜...
Մեր Երազին ճեղքե՛ ակոսը հըսկա:
Բացած փոսերը պայտերուդ լուսագին,
Հետքիդ վըրա, շուշանի պես թող ծաղկին:
Ի՛նչ փույթ թե ձյունն իր տակ ծածկած է հավետ
Նենգություններն անդունդին,
Եվ մենք կըրնանք ըլլալ հանկարծ գահավեժ.
Միշտ Աստղերո՜վ թաթախված պիտի իջնենք խորն ալքին
Զերթ ջըրվեժ:
Բե՛գաս, Բե՛գաս, կաղնիացո՜ւր վիզըդ վես.-
Ահավասիկ ձյունահյուս մ’աստվածաբնակ գագաթեն
Մըրըրկելով ճամփուն վրա փրփրուն փոշի մ’համորեն
Կու գա մեզ:
Ո՛հ, ի՜նչ պայքար, Բե՛գաս.-
Անոր վըրա պերճասոսորդ կը խոյաս.
Առջի ոտքերդ լուսադըրոշմ պայտերով
Աշխույժով
Արդեն ահա փըխրուն ծոցին մեջ անոր
Կը մըխըրճին ահավոր...
Ո՜վ Ձիս-Աստված,
Այն հյուսն արդեն պորտիդ ներքև է լայնշի
Եղած
Փոշի՛:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:42 | Сообщение # 36
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Լողա՛, Բե՛գաս, լողա՛...
Զգեցեր ենք պատմուճանն կույս տարին փողփողուն,
Բուքը կ’հալի լանջքիդ տակ, ռունգերուդ մեջ բաբախուն:
Դե՛հ, խոյանք մ’ալ, ոստում մ’ալ.-
Զի բարձունքները շողալ
Կը սկըսին,
Հորիզոնները ծավալ
Կը բացվին:
Դե՛հ, խոյանք մ'ալ, ոստում մ'ալ.
Նըպատակի կատարին ադամանդները անհալ
Շողացին.
Եվ իմ ձին
Փայլակելով Գաղափարն աչքերուն մեջ ռոշնական`
Կոթողվեցավ-պինչերը բա՜ց արևուն-
Լեռան
Գըլխո՛ւն:-

Օ՜, Բե՛գաս,
Կողերուդ մեջ գալարվող լիաթոք հևքըդ ահա
Ռունգերեդ դուրս` ողողեց հորիզոններն հեռակա:
Օ՜, Բե՛գաս,
Ահա Կապույտը վըճիտ` շողակնաշող ալիքով`
Զերթ ծով.
Ահա Արևն հըրմազ
Լոկ ի՜մ վրաս...
Տիրապետման մեջ լույսին կանգուն` թագն ենք աշխարհին,
Երկինքը` թագը մերին.
Եվ մեր ներքև Երկիրն` բուռ մը ցեխի հանգունակ,
Ամպերն են մեր ոտքին տակ`
Որոնք ծույլ ծույլ կը սողան կայծակներով բեռնաբարձ.
Կը տեսնե՞ս վարը,-հանկա՛րծ
Թուխ ամպրոպի մը խորեն փայլակ մը աչքն ամեհի
Կը բանա,
Հետո դարձյալ` խուլ որոտ մ’արձակելով` կը թաղվի
Երկրիս ցեխին մեջ հըսկա:
Կը տարածվի քու խրխինջդ անհունին մեջ ալեկոծ:
Եվ աստղերուն ժայռակույտերն ոսկեզօծ
Շունչեդ ահա կ’արծարծվին
Իբրև բոց:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:42 | Сообщение # 37
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Բե՛գաս, ահա՛ վար կ’իջնեմ թամբիդ վրայեն վերստին,
Բաշերուդ հետ կը հանձնեմ անտառներն իմ մազերուն
Հովերո՛ւն.
Եվ կը թողում որ Մրրիկն իր պատմուճանը ծըփուն
Հագցընե հաղթ մարմինիս,
Եվ լոգցընե Արեգակն իր շողերով ոսկեզօծ
Աստվածացած միսըս բոց
Եվ հոգիս:
Տե՛ս, աշխարհիս զառամած քամակին վրա կոթողուն`
Իր հերկերուն մեջ թափուր`
Սիրտս, ուր հանճարըս կ’ապրի, կը սերմանեմ լիաբուռ.
Ի՛նչ որ Արևն ինձ կու տա` զայն կու տա միտքս Մարդուն.
Տե՛ս, աստղերու ժըպիտներ և հուր վարդեր անթառամ
Կը տեղամ
Որդիներուն մեջ կավի.
Կը տարածեմ Երկրիս վրա արշալույսի ծիրանին.
Մինչդեռ դյուրավ կըրնայի
Տարածել շուքն հասակիս` Երկրագունդին վրա փանաք
Ու խավարե՜լ զայն համակ:

Բեգա՜ս, Բեգա՜ս, այժըմ երբ ե՛ս կը պարզեմ
Առագաստները Մըտքիս լույսին վըրա ծովացած
Եվ քընարիս լարերով` քու բաշերովըդ հյուսված`
Կ’երգեմ
Արեգդեմ
Ազատությունը Մարդուն և գերությունն Աստուծո,
Բեգա՛սդ իմ հաճո,
Դուն իմ քովիկըս կանգուն
Բաշերդ ու պոչդ հանձնելով ցըրտասարսուռ քամիին`
Վիզըդ ծըռե սիրասուն,
Ծըռե՛- և քու առջի ոտքովըդ նըրբին
Փորե՛ ընդթափ կույս ձյունը կույս բարձունքին.
Փորե՛, Բե՜գաս, փորե՛, մինչև որ գըտնես
Լուսածաղիկ Էտըլվայսները անտես
Եվ ճարակիս - նոթի Մըտքիս հետ միասին-
Էտըլվայսներն Երազին:
Հոս, ձյուներուն ու լույսին
Մեջ թաթախված` խաղաղորեն կը ծաղկին
Էտըլվայսներն Երազին:

 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 09.02.2015, 13:19 | Сообщение # 38
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
(ՎԱՀԱՆ ՍՈՒՔԻԱՍԻ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ)


1885-1920



1885թ. հունվար 28-ին Ջավախքում` Ախալքալաք գավառի Գանձա գյուղում, ծնվել է Վահան Տերյանը:
____1897թ. մեկնել է Թիֆլիս, ուր այդ ժամանակ սովորում էին իր ավագ եղբայրները։ Այնտեղ ապագա բանաստեղծը սովորել է ռուսերեն:
____1899թ. ընդունվել և 1906թ. ավարտել է Լազարյան ճեմարանը, ուր ծանոթացել է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։
____1906թ. ընդունվել է Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվել է հեղափոխական գործունեության համար ու տարվել Մոսկվայի Բուտիրկա բանտը։
____1908թ. Թիֆլիսում լույս է տեսել նրա ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվել թե՛ ընթերցողների և թե՛ քննադատների կողմից։
____1915թ. «Մշակ» թերթում հրատարկվել է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
____1917թ. հոկտեմբերին ակտիվորեն մասնակցել է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մասնակցել է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։
____1919թ. առաջադրանք է ստացել մեկնել Թուրքմենստան՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, սակայն թոքախտ հիվանդության պատճառով ստիպված է եղել մնալ Օրենբուրգում:
____1920 թ. հունվար 7-ին մահացել է Օրենբուրգում:
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 09.02.2015, 13:20 | Сообщение # 39
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ


____ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ
____ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ
____ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
____Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար
____ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ
____ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ
____ԱՇՆԱՆ ԵՐԳ
____Իմ խաղաղ երեկոն է հիմա
____Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր
____Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
____ԻՐԻԿՆԱԺԱՄ
____ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼ
____Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին
____FATUM
____ԷԼԵԳԻԱ
____Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր
____Ես չգիտեմ՝ ո՛ւր են տանում հեռավոր
____ԱՆԱՆՈՒՆ ՍԵՐ
____ՄԹՆՇԱՂ
____Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ
____Խոսքերըդ վճիտ են ու խորունկ
____Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում
____Մռայլ թաղումի ջահերի նըման
____Չարտասանված տխուր խոսքեր
____Իմ գերեզմանին դուք չըմոտենաք
____ԳԻՇԵՐ
____ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ
____ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ
____ԳԱՐՈՒՆ
____ԴԱՐՁ
____ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
____ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
____ՀԻՎԱՆԴ
____ՄԱՀ
____ՀՐԱԺԵՇՏ
____Սիրտըս ցավում է անցած գնացած Օրերիս համար
____Ես անջատված եմ հայրենի հողից
____ԿԱՐՈՏ
____Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ
____ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
____ԱՇՈՒՆ
____Մի՞թե վերջին պոետն եմ ես
____Սարի հետևում շողերը մեռան
____ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
____Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում
____Բյուր մարդոց մեջ
____ԹԱՓԱՌԱԿԱՆ
____ԼՈՒՍՆՈՏ
____ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ
____ՑՆՈՐՔ
____ԿԱՐՈՒՍԵԼ
____ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
____Դու շրջում ես ամենուրեք, դու չկաս
____Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ
____ԱՇՈՒՆ
____ԱՇՆԱՆ
____ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ
____ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏՈՒ ԵՐԳԸ
____Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու որ
____ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ
____Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում
____ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ
____ՏԽՈՒՐ ԶՐՈՒՅՑ
____Որպես ծաղիկն է անխոս գունատվում
____Տխուր մեռան կապուտաչյա
____Հեռու ես, անհաս, իմ լուսե երազ
____Հեռու երկրի լուսե հովտում
____ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ
____ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆ
____Կրկին հնչում է թունավոր լեզուդ
____Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի
____ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
____Կա խորհրդավոր մի հրապուրանք
____14 ՏՈՂ
____Անանց կարոտն է իմ սիրտը տանջում
____Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ
____ԵՐԵԿՈ
____Դու քնած ես քո տաքուկ անկողնում
____Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար
____ՀԻՆ ՊԱՐՏԻԶՈՒՄ
____Կանչում ես անվերջ
____Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
____ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ
____Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան
____Քո մազերի ցնորական փայլը պայծառ
____Ո՞վ կարող է չսիրել Ձեզ
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 09.02.2015, 13:22 | Сообщение # 40
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կհոգնես, կգազազես աշխարհից,
Դարձիր ինձ մոտ, վերադարձիր դու նորից
Ցաված սիրտս միայն քեզնով է շնչել
Չի կամենալ նա վերստին քեզ տանջել:

Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան,
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձիր, վերադարձիր դու կրկին:

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ, գիտեցիր, իմ հոգին էլ կցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 09.02.2015, 13:23 | Сообщение # 41
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ


Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:

Չկան օրեր ահարկու,
Չկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու,
Միշտ իրար հետ, միշտ մենակ:

Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավաչ,
Մի ուրիշ լույս է շողում
Մեղմ ու անուշ մեզ համար:

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 09.02.2015, 13:29 | Сообщение # 42
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ


Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց,
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 09.02.2015, 13:29 | Сообщение # 43
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս եւ լինել հեռու,
Երկրպագել քեզ առանց սիրվելու
Երազել միշտ քեզ, լինել քեզ օտար...

Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ,
Հոգին կարող է թռիչքով չափել,
Անանց կարոտում անվերջ տառապել
Եւ լինել քեզնից բաժանված հավետ....

Ու գերեզմանում՝ սեւ հողերի տակ,
Զգալ, որ անցար եւ քեզ չկանչել,
Եւ ոչ մի հուշով սիրտդ չտանջել
Ու չխռովել բերկրանքդ հստակ..
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 09.02.2015, 13:30 | Сообщение # 44
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՜ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ:

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ, -
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 09.02.2015, 13:30 | Сообщение # 45
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ


Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր - երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. - հեռո՜ւ էր, հեռո՜ւ...

Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...

Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ.
Կյա՛նք, տխուր հովիտ հավիտյան լալու...
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Դանիել Վարուժան
Էջ 3-րդ 6-ից«123456»
Որոնել: