Դանիել Վարուժան - Էջ 4 - Ֆորում
Էջ 4-րդ 6-ից«123456»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 09.02.2015, 13:31 | Сообщение # 46
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՇՆԱՆ ԵՐԳ


Ցրտահա՜ր, հողմավա՜ր,
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...

Ճաճանչները թոշնան...
Կանաչներս աշնան -
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն…
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 09.02.2015, 13:36 | Сообщение # 47
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս և տխուր և անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր -
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Եվ տանջանք, և բեկում, և թախիծ -
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...

 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 10.02.2015, 22:24 | Сообщение # 48
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող - փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող,
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ…

 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 10.02.2015, 22:25 | Сообщение # 49
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս...

Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք։

Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում...
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 10.02.2015, 22:25 | Сообщение # 50
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԻՐԻԿՆԱԺԱՄ

Շուտով կըլռե աղմուկը դաժան,
Ու սիրտըս կզգա քայլերդ փափուկ.
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մութով գգվող-խուսափուկ։

Տխուր թևերըդ անձայն կըփռես,
Կըգրկես հողը կանացի նազով,
Երկնքում անուրջ աստղեր կըվառես,
Կըլցնես հոգիս անուշ երազով։

Ցուրտ ցերեկներից հավիտյան դժգոհ՝
Սիրտս կարոտ է քո գգվանքներին.
Դու ինձ չես խաբում, քնքուշ երեկո,
Անուշ երեկո, մեղմ ու մտերիմ...

Կընստեմ անվերջ, կընստեմ մենակ,
Դու կըփարվես ինձ թևերով ճկուն,
Քնքուշ կըգգվես հույս ու հիշատակ,
Կըպարզես մեղմիկ ցոլքըդ իմ հոգուն:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 10.02.2015, 22:26 | Сообщение # 51
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼ

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 10.02.2015, 22:27 | Сообщение # 52
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս -
Անհետ կորել, անցել է չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛
Դաշտ է տեղը և չկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ` ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը` սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկիր ին, կվառվես վառման:

Որպես փյունիկ կրակից կելնեսմ կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 10.02.2015, 22:28 | Сообщение # 53
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած,
Խնդություն հեռացած և անցած, և անդարձ, -
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...

Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին...
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն.
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն,
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին...

Սև խոհեր անսպառ, անհամա՜ր, անհամա՜ր,
Սև գիշեր, և հուշեր, և հուշեր ընդունայն,
Երազնե՜ր իմ անդարձ - ծաղիկնե՜ր իմ գարնան.
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 10.02.2015, 22:28 | Сообщение # 54
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
FATUM

Կախարդական մի շղթա կա երկնքում`
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկմեկու:

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում`
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն`
Հավերժաբար իրար կապված ու բաժան:

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու,
Աստղերի պես և հարազատ, և օտար…
 
Վիկտորյա☆Дата: Չորեքշաբթի, 11.02.2015, 15:38 | Сообщение # 55
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԼԵԳԻԱ

Մեռնում է օրը: Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ
Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում»
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման,
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիցս ունայն…
 
●♥Anyuta●♥Дата: Չորեքշաբթի, 11.02.2015, 23:41 | Сообщение # 56
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 245
Награды: 559
Статус: Օֆֆլայն
109 Ցրտահա՜ր, հողմավա՜ր,
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.03.2015, 15:12 | Сообщение # 57
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
38
 
✞❤Poghosyan✞❤Дата: Ուրբաթ, 24.04.2015, 14:41 | Сообщение # 58
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
ՋՈՒՐԻՆ ՎՐԱ

Նըվագե՛ կիթառդ, ո՛վ իմ Մելինա,
Լուսինն է ցաթեր, վերքի պես լանջքիս.
Երգդ, իբրև ըսպունգ, կը ծըծե ահա
Աստղերն երկընքին, արցունքներն աչքիս:

Աշխարհը մոռնա՜նք.- ջուրին վրա` լուսնին
Լուսասփյուռ ճամբա՛ն ըլլա մեր ճամփան...
Երբ պըսակեմ գլուխս ողկույզով, Մելի՛ն,
Սըրտիս արյուննե՛րն իսկ գինի կ’ըլլան:

Թող երգդ հըրճըվի՜.- Ծովը լուսավերտ
Անդունդին աղով կ’օծե գանգուրներդ`
Զոր խառնեց ահա սյուքը` լարերուդ:

Թող երգդ արբենա՜.- լեցուցի գինին
Կիթառիդ տոսախ պորտին մեջ հըրուտ...
Աստղի՜կն է նըստեր մեր նավուն քիթին:

 
Mar)Дата: Ուրբաթ, 05.06.2015, 16:09 | Сообщение # 59
Группа: Ջնջվածները





9 25
 
ՊստոДата: Երկուշաբթի, 22.06.2015, 15:58 | Сообщение # 60
Группа: Ջնջվածները





ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛

Հայր իմ., օրհնե՛. ժամը հասավ, պիտ՚ երթամ.
Նոր կյա'նք մ՚ինծի կը սպասե։
Պատանությունն ես թողուցի, նոր արյուն
Երակիս մեջ կը վազե։

Հառա՜ջ, հառա՜ջ, գըլուխս ետ չե՛մ դարձըներ.
Երկընքես վա՛ր թող իյնան
Անվիշտ կյանքիս ամեն աստղեր, հոգըս չէ'.
Անցյալս իջնա թող դամբան։

Օհ, ինծի՛ ի՞նչ թե կը փետեմ վարդին թերթ,
Եվ փուշին կյանք կու տամ միշտ,
Թե գըրկաբաց հորձանքին մե՛ջ կը նետվեմ.
Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ։

Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ.
Չեմ վախնար սև ծըծելե.
Վանք մըտնող կույս մ՚եմ՝ որ խըզված իր վարսեր
Անխիղճ, անհոգ, կը դիտե՜...

Հա՛յր, ես կ՚էրթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ
Մազերուդ զիս կը տանի,
Վաստակաբեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ
Եվ սերերուդ կենդանի....

Բավական է. - աշխատեցար, կըրեցիր,
Ամեն նետի, հարվածի
Վահան եղար ինծի համար. հոգիդ է՝
Որ հոգվույս մեջ կը հածի։

Իմ արյունս է գոյացած քու քըրտինքեդ.
Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։
Հոգիդ, կաղնի~, երբ կուրծք կու տար մըրըրկին՝
Ես շուքին տակ, հանգիստ, լուռ

Կը մեծնայի։ — Հարկ է հիմա ա՛լ հանգչես
Եվ ես քեզի հաջորդեմ...
Խոնջե~նք, խոնջե~նք, կ՚ուզեմ կըռվիլ, աշխատիլ,
Ելլել կյանքին, կյանքին դեմ...

Հայր իմ, օրհնե'. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.
Թող մատերեդ կաթի վար
Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն։
Վերջին ժամն է. օրհնե՛, հայր։
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Դանիել Վարուժան
Էջ 4-րդ 6-ից«123456»
Որոնել: