Պարույր Սևակ - Էջ 3 - Ֆորում
Էջ 3-րդ 7-ից«1234567»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Պարույր Սևակ (Բանաստեղծություններ)
Պարույր Սևակ
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 09.04.2015, 17:37 | Сообщение # 31
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՎԱՌԱՐԱՆԻ ԱՌԱՋ
Իսկ քարածու՜խը…

Երբ նա վառվում է
Ձմեռվա ցրտին,
Հին վառարանում,
Եվ ձյունն է դրսում կրկնում ինքն իրեն,-
Լինում է այնպես,
Որ՝ մեկ էլ տեսար՝
Սոսափն եմ լսում ա՛յն անտառների,
Որոնք բյուրհազար տարիներ հետո
Այս քարածուխին պիտի վերածվեն.
Եվ գազանների ոռնոցն եմ լսում
Այդ անտառների անեզրության մեջ.
Եվ ձայնը նաև
Իմ նախա-նախա-նախապապերի,
Որ որս են անում այդ անտառներում,
Որ մերկանդամ են
Եվ ունեն դեռ պոչ,
Բայց անկարող են այլևըս ապրել
Լռին խավարում կույր անձավների,
Ինչքան էլ դրանք թվան ապահով:

Ու հասկանում եմ,
Որ սերվել եմ ես
Դե՛ռ այն ժամանակ, հե՛նց այն ժամանակ…

15.XII.1959թ.
Երևան
 
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 09.04.2015, 17:38 | Сообщение # 32
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՆՄԵԿՆԵԼԻ ԶԳԱՑՈՒՄ
Մտքովըս հաճախ բաներ են անցնում,
Որ շատ է նման խելագարության.

Երբ որ տավարն է ծաղիկ արածում՝
Չեմ զգում ո՛չ ցավ,
Ո՛չ էլ ափսոսանք.
Իսկ երբ որ մարդն է պոկում ծաղիկներ՝
Մի՜շտ ինչ-որ մի ցավ,
Ինչ-որ ափսոսանք
Ծագում է հանկարծ
Ու ծակում հոգիս...


18.XI.1959թ.
Չանախչի
 
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 09.04.2015, 17:40 | Сообщение # 33
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՀԱՓՇՏԱԿՎԵԼՍ
Հափշտակվե՞լս...

Այնքա՜ն նման է ուշաթափության.
Շատ կարճ է տևում,
Թվում է երկար
:

18.XII.1959թ.
Թիֆլիս
 
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 09.04.2015, 17:41 | Сообщение # 34
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԶԳԱՅԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ
Ինձ մեկ-մեկ նույնիսկ այնպես է թվում,
Թե ես քնել եմ այն թագուհու հետ,
Որին կոչում են Կլեոպատրա:

Քնել եմ, հետո... առավոտ ծեգին
Գլխատվել նրա` ինձ շոյած ձեռքով:


18.XI.1959թ.
Չանախչի
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 10:15 | Сообщение # 35
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՆՎՆԱՍ ԽՈՐՀՈՒՐԴ
Այնտեղ, որտեղ ինձ դուք չեք համըզգա,
Այնտեղ, որտեղ ինձ չեք համաձայնի,
Չշտապեք, խնդրեմ, իսկույն համարել
Ուղեղի քաղհան
Կամ սրտի բորբոս:

Մտածեք նաև ձեր որդո՜ւ մասին.
Խոսում եմ նաև նրա՛ անունից:
Դուք գնալու եք,
Իսկ նա գալո՜ւ է:

18.XI.1959թ.
Չանախչի
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 10:15 | Сообщение # 36
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՈՒՐՈՒՅՆ ՀՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Չե՛մ սիրում արխիվ ու գերեզմանոց:

Բայց երբ ճամփամերձ ծառեր եմ տեսնում,
Թփեր ու խոտեր`
Փոշու մեջ կորած,
Այդ վայրկյաններին ես ինձ զգում եմ
Հնությունների մոլի սիրահար:

18.XI.1959թ.
Չանախչի
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 10:17 | Сообщение # 37
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՆԱՀԱՆՋ ՏԱՐՎԱ ՊԵՍ
Երբ ջահելությունս անցնում է արդեն,
Ես նո՜ր հասկացա,
Որ շատ եմ նման փետրվար ամսին.
Գիտեմ կարճանալ ու երկարանալ -
Նայած թե՝ սեր կա՞:


18.XI.1959թ.
Չանախչի
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 11:55 | Сообщение # 38
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՍՐՏԻ ՑԱՎՈՎ
Թռչունի երամ խրտնեցընելիս
Ինձ ամեն անգամ այնպես է թվում,
Թե փախցըրեցի մի խումբ... հղացում:


19.XI.1959թ.
Չանախչի
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 11:57 | Сообщение # 39
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ամեն մեկն ունի մասնագիտություն:

Հացթուխն ալյուրից ու մաքուր ջրից
Հրի օգնությամբ տաք հաց է թխում,
Տաք` սիրահարի ափերի նման:

Ամեն առավոտ նա հաց է թխում,
Եվ ամեն անգամ, ուտելուց հետո,
Երբ մենք ասում ենք «շնորհակալ եմ»,
Ոչ միայն մորն է դա վերաբերում
Կամ տանտիրուհուն մեզ հյուրընկալող,
Այն նաև նրա՛ն`
Անհայտ հացթուխին:

Հավաքարարը շենքերն է մաքրում,
Դռնապանները` բակեր ու փողոց:
Ասենք, թե չասենք`
Շնորհակալ ենք:

Ամեն առավոտ,
Ամեն երեկո
Գործի է անցնում ջրցան մեքենան,
Որ շատ է նման փոքրացած փղի,
Թեպետ շարժվում է նրանից արագ
Եվ փղի կարծըր ժանիքների տեղ
Ժանիքներ ունի փղոսկրե ջրի,
Որ կարծր - անշարժ չեն,
Այլ հարահոսուն:

Ասենք թե չասենք`
Շնորհակալ ենք
Մեքենավարից
Ու մեքենայից:

Գործում է նաև նրա եղբայրը -
Մեկ այլ մեքենա`
Փոշեհավաքը:
Սա էլ իր հերթին նման է մի շան,
Որի ետևի թաթերը կարծես
Ջարդված-սղկված են,
Եվ այդ պատճառով
Նա քարշ է տալիս
Ու... մաքրում փոշին...

Շնորհակալ ենք`
Առանց խոսքերի:

Ամեն մեկն ունի մասնագիտություն:
Դե՛հ, ես էլ մարդ եմ,
Պիտի ունենամ:
Եվ ունեցածըս այդ արհեստներից
Քիչ է տարբերվում:

Ես էլ բառերի լվացարար եմ.
Մաքրում եմ նրանց փոշին դարավոր
Ազատում նրանց կեղտ ու բորբոսից,
Բառակեր ժանգից ու բառաքոսից,
Ջանում, որ նրանք չունենան ջրմուռ,
Եվ... շնորհակալ խոսքի փոխարեն
Ստանում եմ ես շատ հաճախ... մրմուռ:
Եվ գիտե՞ք
Արդեն չե՜մ էլ նեղանում:
Եվ իմ արհեստն էլ գուցե հենց այս է
Մարդկանցից բնավ չնեղանա՜լը..
.

18.XII.1959թ.
Թիֆլիս
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 11:57 | Сообщение # 40
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՄԱՏՆԻՉ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ դառնա՞մ:

Դառնամ
Ոչ միայն խորունկ հանքահորերում
Օդափոխություն,
Շքանշանի գունեղ ժապավեն՝
Իմ հողը փրկող հերոսի կրծքին,
Այլ նաև դառնամ գերհզոր թևեր՝
Սիրամարգերի՜ն,
Որ երկի՜նք սուրան
Եվ ո՛չ թե քայլեն լոկ հողի վրա:

18.XI.1959թ.
Չանախչի
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 11:58 | Сообщение # 41
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԳԱՂՏՆԱԲԱՑՈՒԹՅՈՒՆ
Մտերմուհիս է նաև... գիշերը:

Երբ նա` լանջաբաց նեգրուհու նման,
Ինձ է հանձնըվում
Ու տիրում է ինձ`
Անվերջանալի գրկախառնումից
Ծնվում է ինքը` մեր արշալույսը,
Որ թուխ ու շեկ է`
Որպես խառնածին:

Եվ օրը գրկած, որպես մանուկի,
Երբ քայլում եմ ես հոր հպարտությամբ,
Ասես լեռները, դաշտերն ու մարդիկ
Լուռ նայում են ինձ
Ու միտք են անում,
Թե այսքա՜ն տգեղ-այլանդակ հորից
Ինչպե՞ս է ծնվել մանուկն այս հրաշք...


18.XI.1959թ. 18.XII.1959թ.
Չանախչի Թիֆլիս
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 11:59 | Сообщение # 42
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԹԱՔՈՒՆ ԵՐԱԶԱՆՔ
Արտառո՞ց եմ ես,
Անհասկանալի՞:
Ոչի՜նչ,
Քեզ կօգնեն,
Եվ կհասկանաս:

Հավատա՛, կօգնե՜ն:

Չ՞է որ ամեն ծառ
Իմ արմատաշատ բացատըրումն է
Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը:

Ամե՛ն արարած,
Նույնիսկ բզեզը,
Իմ բնագըրի մեկնությունն է հենց:

Ամե՛ն մի կացին,
Ամե՛ն բահ ու մուրճ,
Սարից թավալվող ամե՛ն քարաժայռ,
Ափերը թակող ու ետ ընկըրկող
Ամե՛ն մի ալիք
Իմ իսկ խոսքերի արձագանքումն են,
Ո՛չ,
Իմ խորքերն են արձագանքումը
Նրանց բոլորի...

Այնպես որ` կօգնե՜ն,
Ու կհասկանաս:


20.XII.1959թ.
Թիֆլիս
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 11:59 | Сообщение # 43
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՀԻԱՍԹԱՓՎԵԼՍ
Հիասթափվե՞ըլս...
Ի՜նչ ասեմ, ինչպե՞ս:
Չէ՞ որ այդ մասին խոսելու համար
Ստիպված պիտի ես վերապատմեմ
Իմ ամբողջ կյանքը`
Այն պահից, երբ ես
Ձեռքըս մեկնեցի կրակի բոցին`
Կարծելով, թե դա լաչակն է իմ մոր,
Կարմի՜ր լաչակը,-
Այդ պահից մինչև երեկ իրիկուն,
Երբ...
Սակայն արժե՞
Աղ ցանել վերքին...


18.XII.1959թ.
Թիֆլիս
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 12:00 | Сообщение # 44
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՎԱՐԴԵՐԻ ԿԱՐՄԻՐ ՃԻՉՆ ԵՄ ԵՍ ԼՍՈՒՄ
Վարդերի կարմիր ճիչն եմ ես լսում
Իմ ծխամորճի դառն ծխի միջից
Ու ձմռան ճերմակ սառն ծխի միջից։

Փոքրիկ մի թռչուն,
Որի անունը չգիտեմ ցայսօր,
Որ ուշ է չվում - ետ գալիս շատ շուտ,
Ընկըճվածության ծանըր ժամերիս
Համակըրանքի խոսք է ինձ ասում
Իմ ծխամորճի դառն ծխի միջից
Ու ձմռան ճերմակ սառն ծխի միջից։
Ու թվում է ինձ,
Թե փոստատարը երջանկացըրեց
Երկու սպասված ու թանկ նամակով,
Մինչդեռ բերել էր լոկ... լրագըրեր...


18.XII.1959թ.
Թիֆլիս
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 12:00 | Сообщение # 45
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԵՐԿՈՒՆՔԻ ՄԵՋ
Մնալով նո՛ւյնը,
Նո՛ւյնը լինելով`
Մեծանո՜ւմ եմ ես,
Շարունակվո՜ւմ եմ,
Ինչպես... սենյակը մեծ հայելու մեջ...

23.III.1959թ.
Մոսկվա
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Պարույր Սևակ (Բանաստեղծություններ)
Էջ 3-րդ 7-ից«1234567»
Որոնել: