Էջ 4-րդ 7-ից«1234567»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Պարույր Սևակ (Բանաստեղծություններ)
Պարույր Սևակ
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 14:05 | Сообщение # 46
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՆԵՐՇՆՉՄԱՆ ՊԱՀԻՆ
Միաժամանակ և՛ բազմամարդ է,
Ե՛վ անաղմուկ է իմ հոգին։
Այդպես
Լինում է միայն համըր կինոյում
Ու... թանգարանում։

19.XI.1959թ.
Չանախչի
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 14:06 | Сообщение # 47
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՆՄԵՂ-ՄԵՂԱՎՈՐ
Խակությունից է ատամը առնում։
Ո՛չ միայն ատամն, այլ նաև հոգի՜ն։
Եվ մի՞թե, մի՞թե ես եմ մեղավոր,
Որ խակն ու թթուն շատ է աշխարհում։

19.XI.1959թ.
Չանախչի
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 14:06 | Сообщение # 48
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՈՒՂՏԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Ես ուղտի նման սակավապետ եմ,
Բայց ոչ ուղտի պես քենը միշտ պահող:
Նման եմ ուղտի և՛ըս մի բանում.

Է՜հ, մեկ էլ տեսար`
Պար գալըս բռնեց
Խարխուլ ու ճոճկան կամըրջի վրա:

15.XII.1959թ.
Երևան
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 14:07 | Сообщение # 49
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՌԱՆՑ ԱՍՏԱՌԻ
Ես ուրախության գործակատար եմ
Եվ խոր խնդության վաճառորդ եմ ես,
Բաց կրպակ ունեմ առողջ ծիծաղի
Ու ժպիտների կիսափակ խանութ։
Եվ երջանկության հաղորդիչներ են
Իմ զույգ ափերը
Ու մատներն իմ տաս։
Բերանըս սիրո մի սերտարան է,
Իմ զույգ ոտները՝
Ժամադըրավայր տանող ինքնաշարժ,
Իսկ իմ թևերը՝
Գիրկ ու խտիտի խելացի գործիք։
Կուրծքըս պաստառ է շքանշանի,
Եվ շքանշա՛ն, որ կոչվում է սի՜րտ,
Եվ որ պաստառի ներսից են կրում...

Այսքանից հետո՝
Էլ ի՞նչ կարիք կա,
Էլ ինչո՞ւ եմ ես ինքըս իմ մասին
Ինչ-որ չափածո տեղեկանք գրում։

Աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես.
Մի՛ ծրարեք ինձ
Եվ մի՛ սոսընձեք...

19.XI.1959թ.
Չանախչի
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 14:07 | Сообщение # 50
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՎԱԶԸ՝ ՀՈՎԱԶ
Ես նա եմ նաև,
Որ հասկանում է,
Թե ինչու է միշտ ավազը լռում։

Նա հիշում է այն ջրհեղեղները
Նախապատմական,
Որոնց լուռ վկան նույն ինքն է որ կա,
Իսկ երբ չար քամին
Խաղում է նրա խեղճ ջղերի հետ՝
Հիշեցընելով
Նրա փառավոր անցյալը կորած
Ու նրա ներկան աննախանձելի,
Ավազը հանկարծ հովազ է դառնում՝
Ճանկըռտում քամու
Ու նաև մարդկանց
Լպիրշ աչքերը։

Ու նաև մարդկա՜նց,
Որ մոռանում են իրենց անցյալը։


15.XII.1959թ.
Երևան
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 14:08 | Сообщение # 51
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԻՄ ԱՆԵԼԻՔԸ
Ես նա եմ նաև,
Որ տարբերում է պաչը համբույրից,
Ինչպես սիրողին՝ սիրահարվածից,
Եվ մահացումը՝ մեռնելուց։
Իրոք.
Ի՜նչ է իմ գործը,
Եթե ոչ ջոկել
Ո՛չ թե կեղծիքը ճշմարտությունից,
Այլև տարբերել սուտը կեղծիքից,
Ճիշտը՝ ճշմարտից և ճշգըրիտից,
Գութը՝ խղճալուց...

Իսկ երբ ես շատ եմ ինքըս ինձ նման,
Այսինքըն՝ բարձր ինքըս ինձանից,
Ես տարբերում եմ մուժը մշուշից,
Ու մառախուղից մեգն եմ տարբերում։
Տարբերում նաև
Բախտավորություն ու երջանկություն,
Ոճիր ու հանցանք։

Ու երբ ես շատ եմ ինքըս ինձ նման,
Այսինքըն՝ բարձըր ինքըս ինձանից,
Զարմանալի՜ բան -
Ես՝ Տարբերողըս,
Բնա՜վ ամենքից ինձ չեմ տարբերում...


15.XII.1959թ.
Երևան
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 14:09 | Сообщение # 52
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՐԹՆԱՑՆՈՂ ԺԱՄԱՑՈՒՅՑ
Եվ, վերջ ի վերջո, ես ի՞նչ եմ, գիտե՞ք։

Ես արթնացընող մի ժամացույց եմ՝
Ըստ ձե՛ր ցանկության,
Ձե՛ր ձեռքով լարված։
Ու երբ պետք է ձեզ՝
Սրտաճաք ճիչով
Արթնացնում եմ ձեզ,
Որ քնով չընկնեք։

Եվ հաճախ,
Իբրև շնորհակալիք,
Գլխիս եք բամփում,
Որ ձայնըս կտրեմ...


19.IV.1959թ.
Մոսկվա
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 14:09 | Сообщение # 53
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՄԵՆԱՎԱՅՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եվ ա՛յն հասկացա-
Խինդով ու ցավով-
Որ անհնար է բուրմունքն սպանել,
Հա՛, անհնար է բուրմունքն սպանել`
Առանց դիմելու նրա ազգական
Գարշահոտության չար օգնությանը:

-Ամենավայրի՜ սպանությունը,
Որ չեն հորինել սուլթաններն անգամ:


1956թ.
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 10.04.2015, 14:10 | Сообщение # 54
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՈՉ ԱՌԱՆՑ ՑԱՎԻ
Այն էլ զգացի, ցավո՜վ զգացի,
Որ կտըրվելուց հետո է միայն
Երևում ծառի բուն հաստությունը։


15.XII.1959թ.
Երևան
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 14.04.2015, 14:33 | Сообщение # 55
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՀԱՄՐԻՉ ԵՄ ԴԱՐՁԵԼ
Համրիչ եմ դարձել ես ձեր մատներին.
Քաշում-ետ տալիս,
Հաշիվ եք անում
Ու դեռ ուզում եք,
Որ մինչև անգամ ձա՞յնըս դուրս չգա,
Որ չշըխկշըխկա՞մ...


15.XII.1959թ.
Երևան
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 14.04.2015, 14:33 | Сообщение # 56
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՊԻՏԻ ԾԱՆԱԿՎԵՄ
Գիտե՛մ, վերըստին պիտի ծանակվեմ,
Սակայն ի՜նչ արած,
Չասել չե՛մ կարող,
Որ լռությունը նույնպե՛ս գույն ունի,
Սպիտակ է նա,
Այնքա՜ն սպիտակ,
Որ աչք է շաղվում...

Փառքը համ ունի՝
Թթվաշ ու տտիպ,
Որ ախորժակ է գրգըռում միայն՝
Չտալով հագուրդ...

Խանդը հոտ ունի՝
Այն հոտը արյան,
Որ ցուլերին է կատաղեցընում...

Եվ արյուն ունի նաև նախանձը.
Արյունն այդ սև է,
Ինչպես արյունը միջատ-մրջյունի...


19.XII.1959թ.
Թիֆլիս
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 14.04.2015, 14:34 | Сообщение # 57
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՄԻ ԽՈՐՈՒՆԿ ԳԱՂՏՆԻՔ
Շա՜տ խարազան է շաչել իմ գլխին,
Շա՜տ մտրակ՝ մեջքիս հասցեագըրվել,
Եվ հարվածների, զարկերի թիվը
Համրելու համար ինձ պետք է հիմա
Մի պատկառելի հաշվապահություն:
Բայց...
Այսօր բացեմ գաղտնիք մի խորունկ
Որ անշուշտ պիտի խիստ ցավ պատճառի
Ինձ ցավ պատճառել ցանկացող մարդկանց:
Նրանք զարկե՜լ են, հարվածե՜լ, ծեծե՜լ,
Բայց ինձ ո՛չ մի զարկ չի հասել բնավ,
Ինձ ո՜չ մի հարված չի դիպել երբեք,
Ու ես ո՛չ մի ծեծ չեմ կերել կյանքում:

Նրանք զարկե՛լ են, հարվածե՛լ, ծեծե՛լ
Ո՛չ թե ինձ,
Այլ լոկ այն տեղը, ուր ես
Կանգնած եմ եղել մի վայրկյան առաջ,
Մի վայրկյան առաջ... առաջ եմ անցել:

Եվ, այնուհանդերձ, եթե ինձ նրանք
Ցավ են պատճառել,
Ապա ա՛յն փոշով,
Որ բարձրացել է նրանց հարվածից
Եվ ինձ հասնելով լոկ հեռվից հեռու՝
Լցվել է իրե՛նց, իրե՜նց աչքերը..
.

[1959թ.]
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 14.04.2015, 14:38 | Сообщение # 58
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Եվ ա՛յն հասկացա,
Ո՜վ Ազատություն,
Որ կարծեմ շատ ես դու նման աղի.

Երբ քեզ պեղում են՝
Հանում ընդերքից,
Իրենց ձեռքերն են մարդիկ կտրատում,
Ինչպես ապակուց...
Ու երբ լուծվում ես՝
Ճիշտ աղի նման
Դու չես երևում,
Դու համ ես դառնում...
Իսկ եթե չկաս՝
Անհամություն է,
Որ և կարող է կոչվել բռնություն...
Իսկ եթե չկաս՝
Կարող է հոտել
Ե՛վ թանկ սնունդը,
Որ հոգևոր է...

Իսկապես որ դու նման ես աղի։


18.XII.1959թ.
Թիֆլիս
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 14.04.2015, 14:39 | Сообщение # 59
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԵՍ ՉԵՄ ՇՏԱՊՈՒՄ
Ես չեմ շտապում։

Շտապում է նա,
Ով ուշանում է։

Ես չեմ ուշանում։

Ու թե տանջվում եմ՝
Ուշացողների երեսից միայն,
Ուշացողների՛,
Որ հաճախ նույնիսկ կարող են կոչվել
Ե՛վ առաջավոր,
Ե՛վ առաջատար։

18.XII.1959թ.
Թիֆլիս
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 14.04.2015, 14:39 | Сообщение # 60
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԵՍ ՉԵՄ ՈՐՈՆՈՒՄ
Ես չեմ որոնում։
Որոնում է նա,
Ով կամենում է ինչ-որ բան գտնել։
Իսկ ես... չգիտեմ, թե ինչպե՞ս գտնեմ

Իմ ունեցածը ցույց տալու հնար։


18.XII.1959թ.
Թիֆլիս
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Պարույր Սևակ (Բանաստեղծություններ)
Էջ 4-րդ 7-ից«1234567»
Որոնել: