Էջ 1-րդ 199-ից123198199»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Տաղավար » ♥...Սեր...♥ (Ինձ թվում է առանց այս թեմայի հետաքրքիր չէր լինի....)
♥...Սեր...♥
GayusHДата: Կիրակի, 18.11.2012, 18:27 | Сообщение # 1
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 636
Награды: 856
Статус: Օֆֆլայն
Հիմա պատմում ենք սիրային հետաքրքիր պատմություններ....
Ձեր լսած
1.ամենատխուր
2.ամենաարկածային
սիրային պատմությունները և ինչ ավարտ ունեցան դրանք...


Сообщение отредактировал GayusH - Կիրակի, 18.11.2012, 18:32
 
ԱրսենДата: Կիրակի, 18.11.2012, 21:10 | Сообщение # 2
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2068
Награды: 674
Статус: Օֆֆլայն
Սեր, մարդուն բնորոշ զգացմունք, խորը, անձնուրաց նվիրվածություն այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ:
Սերը համաշխարհային մշակույթի և արվեստի հիմնարար թեմաներից մեկն է: Սիրո մասին մտորումները, նրա` որպես երևույթի, վերլուծությունը բնորոշ է մարդուն հայտնի հնագույն փիլիսոփայական համակարգերին և գեղարվեստական հուշարձաններին:
Սերը դիտարկվում է նաև որպես փիլիսոփայական կատեգորիա: Սիրո բարդությունն ու բազմաշերտ բնույթը հանգեցրել է տարբեր լեզուներում, մշակույթներում այդ ֆենոմենի բազմաթիվ մեկնաբանությունների:
 
SRTIKNERДата: Կիրակի, 18.11.2012, 21:50 | Сообщение # 3
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 3990
Награды: 3159
Статус: Օֆֆլայն
ser@ mi veh zgacmunq e,vor@ ev tev e talis ev mardumn kotrum, petq e dimanal siro porcutyunnerin.
 
ANI1993Дата: Կիրակի, 18.11.2012, 21:57 | Сообщение # 4
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 1522
Награды: 225
Статус: Օֆֆլայն
Մի անգամ…...
Կար մի կղզի , որտեղ ապրում էին զգացմունքը և մարդկային արժեքները ` լավ տրամադրությունը , տխրությունը , իմաստությունը . . . ինչպես նաև մնացած բոլորը , այդ թվում սերը: Հանկարծ մի օր բոլոր զգացումներին հայտնեցին , որ կղզին շուտով խորտակվելու է : Հետեվաբար բոլորը պատրաստեցին իրենց նավակները և գնացին: Միայն սերը սպասեց միայնակ ,մինչև վերջին րոպեն : Երբ կղզում մնաց մի կտոր ցամաք, սերը որոշեց օգնություն խնդրել : Հարստությունը անցնում էր սիրո մոտով և սերը օգնություն խնդրեց նրանից ,
-Հարստություն դու կարող ես ինձ վերցնել քեզ հետ:
-Չեմ կարող , որովհետև իմ նավակի մեջ շատ ոսկի ու արծաթ կա և քեզ համար տեղ չկա : Հետո սերը օգնություն խնդրեց հպարտությունից ,
-Հպարտություն խնդրում եմ ինձ վերցրու քեզ հետ, իսկ վերջինս պատասխանեց ,
- Չեմ կարող , իմ նավակում ամեն ինչ գեղեցիկ է , դու կարող ես փչացնել ամեն ինչ :
Այդ ժամանակ սերը դիմեց տխրությանը ,
- Տխրություն խնդրում եմ վերցրու ինձ քեզ հետ : Ախ սեր , -պատասխանեց տխրությունը ,- այնքան տխուր եմ , որ ուզում եմ մենակ մնալ : Հետո լավ տրամադրությունը անցնում էր սիրո մոտով , և նա այնքան երջանիկ էր , որ նույնիսկ չնկատեց , որ իրեն կանչում են : Հանկարծ ինչ-որ ձայն ասաց . <Գնանք սեր ես քեզ կվերցնեմ ինձ հետ >: Կանչողը մի ծերուկ էր : Սերը իրեն այնքան երջանիկ և ուրախ զգաց, որ մոռացավ ծերուկի անունը հարցնել : Երբ նրանք հասան ցամաքին , ծերուկն անհետացավ : Սերը հասակացավ , թե որքան էր պարտական ծերուկին և հարցրեց իմաստությունից ,- Իմաստություն կարող ես ասել ով ինձ օգնեց:
-Դա ժամանակն էր , պատասխանեց իմաստությունը :
-Ժամանակը, հարցրեց սերը , Բայց ինչու այնպես ստացվեց , որ ժամանակը օգնեց ինձ: Իմաստությունը պատասխանեց,
- Որովհետև միայն ժամանակը գիտի ,թե ինչքան կարևոր է սերը կյանքում:
 
Աստղիկ♥Дата: Կիրակի, 18.11.2012, 22:00 | Сообщение # 5
Группа: Ջնջվածները





ANI1993, apres Anis lavn er mejberacd 25 25 25 25 25 25
 
SRTIKNERДата: Կիրակի, 18.11.2012, 22:02 | Сообщение # 6
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 3990
Награды: 3159
Статус: Օֆֆլայն
Նրանք շատ էին միմյանց սիրում:Շատ ժամանակ էր ինչ ընկերոթյուն էին անում և շատ լավ էին միմյանց հասկանում:Տղան ամեն ինչ կտար, որպեսզի նա ծիծաղեր:Նա մեծ նվերներ էր գնում , որ աղջիկը հինգ րոպե ծիծաղի:
Բայց հանկարծ գարնան կեսին տղան հաղորդագրոթյուն ուղղարկեց աղջկան.
«Ես ուրիշին ունեմ, հեռանում եմ ընդմիշտ, մի սպասիր ինձ փոքրիկս՝ ուղղակի այդպես ստացվեց»:
Աղջիկը չհավատաց դրան:Նա մտածում էր, որ դա ուղղակի չար կատակ էր:Առանց ժամանակ կորցնելու նա զանքեց տղային , բայց հեռախոսը անջատված էր:Հենց հաջորդ օրը աղջիկը գնաց նրա աշխատանքի վայրը և իմացավ, որ հրաժարական է տվել:Բոլորին հարցեր էր տալիս, բայց յուրաքանչյուրը ուրիշ ձև էին պատասխանում:Մեկը ասում էր, թե գնացել է Ամերիկա, իսկ մյուսը Եվրոպա:
Աղջիկը ստիպում էր իրեն մոռանալ տղային, որովհետև նա ուղղակի խաբեց, իսկ աղջիկը կույր սիրով սիրում էր տղային:Սակայն նա սկսեց ընկերություն անել ուրիշ տղայի հետ և որոշ ժամանակ անց ամուսնացավ:Ցնծում էի քաղաքը լսելով նրանց ամուսնության լուր:Բոլորը շատ ուրախ էին, որ այդքան տառապանքից հետո աղջիկը կարողացավ սիրել կրկին:
Անցավ տաս տարի:Զույգը արդեն մի աղջիկ ուներ:Մի երեկո աղջկան նամակ է գալիս:Բացում է և տեսնում տղայի անունը:Սիրտը սկսում է արագ բաբախել:Բացում է և սկսում կարդալ, կարդում է և հանկարծ ուշագնաց լինում:Եվ ահա թե ինչ է գրված լինում այդ թղթի վրա.
«Բարև սիրելիս, եթե կարդում ես այս նամակը ուրեմն դեռ չես մոռացել ինձ:Տաս տարի առաջ այդպես էլ չկարողացա նայել աչքերիդ մեջ և ասել այն ինչ որոշեցի գրել:Գնացի լուռ ասելով, թե քեզ չեմ սիրում, բայց ուրիշին սիրելը այդքան հեշտ չի:Ես գրեցի այս նամակը հենց այդ ամառ և խնդրեցի քեզ փոխանցել, երբ այլևս ես չեմ լինի:Խնդրեցի քեզ տալ այն ժամանակ՝ երբ կմոռանաս ինձ, կմոռանաս և երջանիկ կլինես:Եվ գիտես ամենադժվարը այն էր, որ նստում էի տանը և մտածել քո մասին:Հավատա ամեն օր մտածում էի և լալիս:Իսկ քեզ լքելու պատճառը սա է.
Բռիշկներն ասացին, որ իմ գլխու չարորակ ուռուցք է՝ ինձ մնացել է մեկ ամիս ՝ ես ճիշտ եմ ասում:Ես ոչ մի տեղ չեմ գնացել, չեմ սիրել ուրիշին ինչպես կարող էի քեզ չսիրել իմ թանկագին:Կներես, որ խաբեցի քեզ, քեզ՝ ինչ-որ ժամանակ իմ կեսին:Ուղղակի իմացիր ամբողջ ժամանակ սիրել եմ և սիրում եմ նույնիսկ կյանքիս վերջին րոպեներին:Միյայն կասեմ՝
ՄՆԱ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ...»:
 
ANI1993Дата: Կիրակի, 18.11.2012, 22:02 | Сообщение # 7
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 1522
Награды: 225
Статус: Օֆֆլայն
Երբ հանդիպում ես մի տղայի հետ, որին սիրահարված չես..
Երբ նա զանգահարում է, չես շտապում պատասխանել հեռախոսազանգին. երբ նա առաջարկում է հանդիպել, դու չես շատապում հայելու մոտ եւ խառանաշփոթի չես վերածում պահարանդ: Նա առաջարկում է գալ քո հետեւից, բայց դու պնդում ես, որ ավելի լավ կլինի հանդիպել քաղաքի կենտրոնում. Դու նայում ես նրա աչքերի մեջ ազատ եւ առանց կաշկանդվելու, բայց եւ այնպես, որ նա է հեռացնում հայացքը ամաչելով: Դու չես կոմպլեքսավորվում եւ հանգիստ թարմացնում ես դիմահարդարումդ նրա մեքենայի մեջ. Դու տեսնում եւ զգում ես, թե նա ինչպես է նայում քեզ: Դու գիտես, թե ինչ են նշանակում այդ հայացքները եւ շատ լավ հասկանում ես, որ նրա համար դառնում ես ավելին, քան պարզապես դուրեկան տիկնիկ: Դու այդ ամբողջ ընթացքում նստած մտածում ես , թե դու ինչ ես անում այստեղ եւ դու ինքդ չես կարողանում գտնել քո հարցի պատասխանը: Եվ դու շատ լավ հասկանում ես, որ այս բարի, հոգատար ու խելացի տղան սիրահարված է քեզ, նա երբեք չի կարող այնպես վիրավորել հոգիդ, որ ցանկանաս մահանալ... Նա սպասում է, որ հրավիրես սուրճ խմելու,բայց դու միայն նրան բարի գիշեր ես մաղթում...Արդեն տանն ես և դեռ չես հասցրել փոխվել, ստանում ես հաղորդագրություն. ''արեդեն կարոտեցի քեզ, իսկ դու...'' Նրա հարցին դու միայն կարողանում ես պատասխանել. ''ավելի լավ կլինի չիմանաս...'' Եվ դու սկսում ես ատել նրան ով քեզ վերածեց հրեշի, ով չի կարող դառնալ ավելին ինչ որ մեկի կյանքում. SA IM@ 4I EREXEQ JAN
 
ANI1993Дата: Կիրակի, 18.11.2012, 22:03 | Сообщение # 8
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 1522
Награды: 225
Статус: Օֆֆլայն
ASTGHIK-ATULIK, XNDREM QAXCRSSSSSSSSSSS
 
ANI1993Дата: Երկուշաբթի, 19.11.2012, 15:14 | Сообщение # 9
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 1522
Награды: 225
Статус: Օֆֆլայն
ari chxosenq hima ayn masin,te inchu ekar inchu gnacir...ari chxosenq hima ayn masin te inchu eka inchu gnaci..uzumem asel ari chxosenq..CHEM ASUM LRENQ...du shat ches xosel, parzapes qez ajqerov tesel,srtov zgacel,hogid kardacel u qeznov aprelem...ARI CHXOSENQ BAYC EV CHLRENQ..
 
ANI1993Дата: Երկուշաբթի, 19.11.2012, 15:34 | Сообщение # 10
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 1522
Награды: 225
Статус: Օֆֆլայն
Մենք բաժանվել էինք , իսկ ես ինչու եմ սպասում , որ կգաս, կգաս ու կասես ,որ չես մոռացել...Մի անգամ հայրս ասաց , որ մենք հյուրեր ենք ունենալու: Նա ասաց , որ գալու է իր ընկերը ` ընտանիքի հետ:
Եկավ այդ օրը և հանկարծ լսվեց դռան զանգը : Ես գնացի դուռը բացելու և հանկարծ սուրճի բաժակն ընկավ ձեռքիցս:Ես շոկի մեջ էի , չէի հասկանում ինչ է կատարվում , Դա դու էիր...Ես սառած աչքերով ձեզ ներս հրավիրեցի :Ամբողջ օրվա ընթացքում դուրս չէի գալիս սենյակից, վախենում էի քեզ կրկին հանդիպել, վախենում էի , որ չեմ կարողանա զսպել քեզ ամուր գրկելու ցանկությունս: Հանկարծ դու եկար իմ սենյակ , տվեցիր ինձ մի թուղթ ու լուռ գնացիր: Թղթի վրա գրված էր մի հասցե ... մի հասցե , որն ինձ այնքան ծանոթ էր , այնքան հարազատ...
Հաջորդ օրը ես եկա հանդիպման , մենք խոսեցինք շատ երկար : Բայց հանկարծ դու քեզ վատ զգացիր , դու դանդաղ մոտեցար ինձ համբուրեցիր շուրթերս ու ուշագնաց եղար: Ես վախից գոռում էի , խնդրում էի , որ արթնանաս , անձրևի հետ միասին թափվում էին արցունքներս: Քեզ տեղափոխեցին հիվանդանոց , ես եկա քեզ մոտ , գրկել էի քեզ ու խնդրում էի , որ ասես թե ինչ է պատահել:Եվ հանկարծ ականջներիս հասավ մի ծանր նախադասություն
-Ես անբուժելի հիվանդ եմ :
Ես սառեցի և այլևս ոչինչ զգալ չէի կարող : Ու դու ինձ ասացիր , որ անգամ այս մահը մեզ բաժանել անկարող է :Ու փակեցիր աչքերդ ... փակեցիր հավերժ...Դու մահացար , մահացար հենց իմ ձեռքերում : Ես գոռում էի ցավից , ողբում էի մեռած իմ սիրո համար :Հիմա եմ հասկանում , թե ինչու 2 տարի առաջ խնդրեցիր , որ բաժանվենք: Ես հասկաց, բայց արդեն ուշ էր , դու գնացել էիր էլ ետ չէր գալու , մենք բաժանվել էինք , չէինք միանալու :Ախ այդ օրը , ախ այդ անձրևոտ օրը.. IM MASIN 4I
 
ANI1993Дата: Երկուշաբթի, 19.11.2012, 15:36 | Сообщение # 11
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 1522
Награды: 225
Статус: Օֆֆլայն
Իմ փոշոտ անցյալի արխիվներում դեռ պահում եմ իմ սիրո դաժան պատմությունը: Ես 19 տարեկան էի: Ամեն օր առավոտյան սովորականի պես դուրս էի գալիս տանից , որպեսզի համալսարան գնամ:Կանգնում էի կանգառում , սպասում երթուղայինին:Եվ հանկարծ մի երթուղային կանգնեց դիմացս:Պատուհանի մոտ նստած էր մի աղջիկ , ով ուներ մի գաղտնի գեղեցկություն, ինչն էլ հավանաբար գերեց ինձ: Այդ օրվա ընթացքում այդ աղջկա հայացքը այդպես էլ չհեռացավ ինձնից : Ես Սիրահարվել էի?...Ոչ չէի կարող սիրահարվել մեկին ում մի քանի վայրկյան էի տեսել:Եվ հետո իմ վերջին չստացված սիրուց հետո, բնավ չեմ հասկացել այդ բառի իմաստը: Հաջորդ օրը առավոտյան նույն ժամին դուրս եկա տանից , այդ աղջկան տեսնելու անընկալիքով : Եկավ նորից նույն երթուղայինը և նորից <Նա> : Ու Այդպես մի քանի շաբաթ... Հանկարծ մի օր ես նրա փոխարեն տեսա մեկ ուրիշին: Եվ <Նա> այդպես էլ չհայտնվեց այդ օրվանից հետո... Եթե ես նրան չէի սիրում , ինչու նրա բացակայությունը այդքան վատ անդրադարցավ ինձ վրա?: Ես սիրահարվել էի? , դա անհնարին էր դարձել ինձ համար արդեն 3 տարի: Ես հիմարի պես սիրահարվել էի մեկին ում անունն անգամ չգիտեի: Անցավ 3 ամիս : Ես կարծես թե մոռացել էի նրա մասին: Կյանքս դասավորվել էր առանց <Նրա>: Եվ Մի Օր զանգեց Ինձ ընկերս , նա ասաց , որ ամուսնանում է և ուզում է , որ իրենց կնքահայրը ես լինեմ: Եկավ հարսանիքի օրը : Եվ...և ընկերոջս կողքին կանգնած էր <Նա>: Ես զարմացել էի , բայց ինչու?, չէ որ դա անկանխատեսելի չէր: Ու ես պետք է կնքահայրը լինեի այն մարդու ում սիրում էի? Հարսանիքի Ամբողջ ժամանակ կենաց էի ասում , խմում էի նրանց կենացը: Ու իմ անհավանական սիրո կենացը: Հարբում էի... Եվ իմ քայլերը նրանից ոչ մեկի համար զարմանալի չէր, քանզի նրանցից ոչ մեկ չգիտեին իմ զգացմունքների մասին, որոնք կրկին արթնացել էին , որոնք ստիպում էին զզվել ինքս ինձնից: Հնարավոր է անհավատալի թվա , բայց ես ուրախ էի ընկերոջս համար: Ու ես հասկացա , որ կորցրել եմ , կորցրել եմ այն ինչ երբեք էլ չէի գտել: Իմ միակողմանի սիրուց ինձ մնաց միայն մի բան , ես իմացա <նրա> անունը ` Արևիկ: Արդեն անցել է 4 տարի : 4 երկար ու ձիգ տարիներ: Նրանք հիմա աղջիկ ունեն , ով ունի իր մոր աչքերից : Թաղծոտ աչքերից.
 
SRTIKNERДата: Երկուշաբթի, 19.11.2012, 16:20 | Сообщение # 12
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 3990
Награды: 3159
Статус: Օֆֆլայն
Ասում են,որ բաժանման ցավը բուժվում է,ասում են,որ ցանկացած սեր անցողիկ է և ամեն ինչ ավելի լավ կլինի,եթե նոր ճակատագիր ընտրես...Դա հիմարություն է,դա ճիշտ չէ,դա անհեթեթություն է...Պատկերացնում ես ինչ սարսափելի է,երբ դու իմ կյանքում այլևս չկաս?Ինձ ուրիշ մեկը պետք չի,միևնույն է չեմ հավատա ես նրան...Երևում է ինձ ուրիշ սիրտ է հարկավոր,որպեսզի այն կարողանա մեկ ուրիշին սիրել..
 
SRTIKNERДата: Երկուշաբթի, 19.11.2012, 16:25 | Сообщение # 13
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 3990
Награды: 3159
Статус: Օֆֆլայն
Kuyr axjik@ atum er iren nra hamar vor kuyr er, na atum er bolorin, baci ir sirac txayc, na misht ir koxqiner,na asum er vor ete karoxanar tesnel ashxarh@ kamusnanar txay het,mi gexecik or mek@ darcav axjka achqi donor@, virahatutyun@ ancav hajox, axjik@ tesnumer, na tesav ir sirac txayn,ev ayd jhamanak txan harcrec kamusnanas indz het,txan ayd pahin kuyr er,ev axjik@ merjhec,txan heracav arcunqnerov,qich anc namak grec, vori mej kar 2 ban UXAKI PAHPANIR IM ACHQER@ SIRELIS, ES MISHT KSIREM QEZ..
 
ANI1993Дата: Երկուշաբթի, 19.11.2012, 17:42 | Сообщение # 14
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 1522
Награды: 225
Статус: Օֆֆլայն
Իսկ Նա իմ կյանքն էր նկարում այն գծերով, որոնք համընկան...Իսկ Նա իմ օրերն էր գունավորում այն ներկերով, որոնք այդպես էլ չմաքրվեցին սրտիս խորքերից, կյանքիս վերքերից....Նա իմաստ էր տալիս այն ամենին, ինչին այժմ նայելիս մի գրոշի արժողություն էլ չէի տա.....Նա վերացնում էր բոլոր պատճառները, բոլոր տարածքները, անելանելի դրությունները...Նա արբեցնում էր երջանկությամբ, անհոգությամբ...Նա օգնում էր թույլ զգալ և միշտ կանգնում պաշտպանի դերում....
Երբեմն դժվար է այնքան դառնում, որ շունչս անգամ չի հերիքում այս աշխարհում ապրել շարունակելու համար...Երբեմն աչքերս են սառում, ու հայացքս սևեռած պատուհանին` սպասու~մ եմ....Ինչի՞ եմ սպասում, ինքս էլ չգիտեմ...Չէ՞ որ չես գալու...Անիմաստություններից է հոգնել հոգիս, անիրական սպասումներից, անզգա Քո սրտից....
Մնաց այն ամենը, ինչ սկսել էինք....Անավարտ մնաց` թերևս ինձ համար...
Սա մի անիրական իրականություն է, որ դառը կերպով կառչել է սրտիցս ու չի թողնում հանգիստ ապրել...Այն ներսից բորբոքում է ամենը, ինչ թողեցիր...Քեզանից հետո` արցունքներ, թախիծ, սառնություն, անտարբերություն, սպասում...
Անգույն իրականություն, որ երկարակյաց խոժոռ ձմռան պես անզգայացրել է գիտակցությունս...
Ինչ-որ մի բան միշտ պակաս է, ինչ-որ մի բան միշտ կիսատ է, միշտ չի բավարարում ներքին հոգեվիճակս...Նույնիսկ որոշակի երջանիկ պահերին, որ ունենում եմ, միշտ այցելում է Քեզ չունենալու միտքը, որը երջանիկ վայրկյան տևած ժպիտներիս լուռ սառնություն է հաղորդում...«Քեզ չունենալու» միտքը...այն այնքա~ն անտանելի է.
 
ANI1993Дата: Երկուշաբթի, 19.11.2012, 17:47 | Сообщение # 15
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 1522
Награды: 225
Статус: Օֆֆլայն
Դու գնացիր, երբ ես ապրում էի քեզնով …..
Դու գնացիր, երբ ես քո կարիքն ունեի առավալ քան երբևէ ու ստիպեցիր դիմանալ մեն-մենակ ամբոխին խելագարված ,որ գալիս էր դեպ ինձ ու մեղքերիս համար պատասխան պիտ տայի ու պատասխանն իհարկե ոչ ոք չէր սպասում, զի բոլորն արդարացումներ էին սպասում կամ էլ աչքերս արցունքոտ տեսնել երազում , բայց կարծես երբ մնում ես մենակ, սկսում ես քեզ ավելի թույլ զգալ ներսից, բայց ավելի ուժեզ արտաքինից ու ինչքան էլ զարմանալի թվա, երբ դու գնացիր, ես սկսեցի սիրել ինձ նրա համար , որ դու գնացիր ու ես քեզ չպատճառեցի ոչ մի ցավ, չվազեցի քո ետևից, չխաբեցի քեզ, նայեցի աչքերիդ ու դու արդեն գիտեիր ամեն ինչ , բայց ես կարողացա քո աչքերի փայլն արթնացնել, իսկ դու տեսնելով քո ճամփան , մոռացար , որ այն իմը լինել չի կարող , այն քոնն է ու ես քեզ հետ գալ չեմ կարող, մտածեցիր վախենում եմ , վախենում եմ կողքովդ մենակ քայլել , բայց չգիտեիր , թե դա ինձ համար ինչ մեծ պատասխանատվությունն էր , այդ ժամանակ քեզ համար էի այդ քայլն անում , իսկ հիմա գիտես ինչ եմ հասկացել ,չէ ես ինձ համար էի վախենում, որ չկորցնեմ երազանքս `լինելով կողքիդ , մոռանամ շնչել օդն անգամ……
Երբ դու գնացիր….լքվածության զգացումը խեղդում էր հոգիս, բայց խենթ միայնակությունը ժպտում էր ինձ` ասելով, որ միայնակ լինելով միայն դու կհաղթահարես հարվածները կյանքի , որ չգիտես ինչի միաժամանակ ստիպում են մտածել ,որ հաղթահարելով ավելի ես հեռվանում մարդկանցից ու գնալով չի երևում կապող հույսի նշույլն անգամ… իսկ ցոլքը դաջվում է մտքիդ ու միայն դու հիշում ես այդ կապի մասին….
Երբ դու գնացիր… ես ուզում էի , որ մնայիր , գեթ մի վայրկյան էլ տեսնեի ժպիտդ ու նոր հեռանայիր , չվերցրեցի նկարդ անգամ , որովհետև դու մտքերումս էիր միշտ ու քեզ տեսնելու համար ինձ պետք չէր ոչինչ…
Երբ դու գնացիր, սիրտս կարծես կանգնեց ու անտարբերությամբ լցվեց շրջապատող աշխարհի նկատմամբ, և միայն հետո հասկացա , որ դու եղել ես , կաս ու միշտ կլինես իմ աշխարհում….
Երբ դու գնացիր ,ես էլ էի ուզում գնալ, հեռանալ , չէ կյանքից չէ, ես արդեն ունեի գիտակցություն այնքան , որ դա փակուղի, ոչ թե ելք համարեի….
Երբ դու գնացիր…. ես ինձ հպարտ էի զգում , հպարտ էի նրա համար , որ դու չնայած կարող էիր մնալ , բայց գնացիր, բայց ցավում էր սիրտս , մի քայլ ու էլ ի կսկսեր խեղդել կարոտը…
բայց դու պիտի գնայիր…ես համակերպվել կարող էի , կյանքն է այդպիսին , եթե գնում ես , նաև կգաս, բայց , սիրտս չէր դիմանում ու սպանում ինձ իր հիմար մտքերով վախեցնում ու դաժան քմծիծաղ տալիս , թե գուցե տեսնում եմ քեզ վերջին անգամ … բայց ես ուժեղ էի ու հաղթեցի մտքերիս ու սկսեցի ապրել քեզնով` առանց քեզ
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Տաղավար » ♥...Սեր...♥ (Ինձ թվում է առանց այս թեմայի հետաքրքիր չէր լինի....)
Էջ 1-րդ 199-ից123198199»
Որոնել: