Շուտով նոր տարի է - Ֆորում
Էջ 1-րդ 5-ից12345»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Տաղավար » Շուտով նոր տարի է (Ամանորն աշխարհի տարբեր երկրներում)
Շուտով նոր տարի է
ԳոգДата: Հինգշաբթի, 18.12.2014, 21:12 | Сообщение # 1
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
Ամանորը շատերիս սիրելի տոնն է: Այդ օրը բոլորս ենք ցանկանում հավատալ հրաշքի գոյությանը: 12 զանգերի հետ մենք երազանք ենք պահում` հուսալով, որ նոր տարին նոր բարիքներ ու երջանիկ պահեր կբերի: Բոլորիս հոգին է լցվում ուրախությամբ ու գեղեցիկի սպասումով: Ցանկանում ենք ազատվել բոլոր հոգսերից, նոր կյանք սկսել: Նոր տարի-նոր կյանք: Իսկ արդյո՞ք բոլոր երկրներում մարդիկ նույն կերպ են տոնում Ամանորը: Իհարկե ոչ: Իսկ թե ինչպես է շատերի սիրած տոնը տոնվում մյուս երկրներում, կիմանաք այսօր:

Ֆորումում բոլոր մասնակիցները պետք է գրեն միայն հայկական տառաձևով: Latinakan taradzevov գրելը արգելված է:
 
Gay:)Дата: Հինգշաբթի, 18.12.2014, 21:46 | Сообщение # 2
Լեյտենանթ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 52
Награды: 402
Статус: Օֆֆլայն
ԱՆԳԼԻԱ-ԱՄԱՆՈՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԼԻ Է ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ..ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՈՐ ԱՄԱՆՈՐԻՆ ԻՐԵՆՑ ՏՈՒՆ ԵԿԱԾ ՀՅՈՒՐԸ ԻՐ ՀԵՏ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐԵԼՈՒ:ՆԱ ՊԵՏՔ Է ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԻ,ՊԵՏՔ Է ԱՌՋԵՎԻ ԴՌՆԻՑ ՄՏՆԻ ԵՎ ԻՐ ՀԵՏ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐ ԲԵՐԻ՝ՀԱՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԼԽԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԱԾՈՒԽ...ԱՅԼԱՊԵՍ ՆՐԱՆ ՆԵՐՍ ՉԵՆ ԹՈՂՆԻ:ՆՐԱՆՔ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ՈՐ ԴԱ ԱՄԲՈՂՋ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ՛՛՛

Сообщение отредактировал Gay666 - Հինգշաբթի, 18.12.2014, 21:47
 
Gay:)Дата: Հինգշաբթի, 18.12.2014, 21:57 | Сообщение # 3
Լեյտենանթ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 52
Награды: 402
Статус: Օֆֆլայն
ԴԱՆԻԱ-ԴԱՆԻԱՅՈՒՄ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԿԱ:ՄԱՐԴԻԿ ԴՌԱՆ ՇԵՄԻՆ ՄԻ ԿՈՒՅՏ ՋԱՐԴՎԱԾ ԱՓՍԵՆԵՐ ԵՆ ՊԱՀՈՒՄ:ՄԱՐԴԻԿ ԴՐԱՆՔ ԱՄԱՆՈՐԻՆ ՆԵՏՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԴՌՆԵՐԸ,ԴԱ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ...ՆՐԱՆՔ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ՈՐ ԻՐ ԴՌԱՆ ՄՈՏ ԱՄԵՆԱՇԱՏ ԱՓՍԵՆԵՐ ՈՒՆԵՑՈՂԸ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿՆ Է ՈՒ ՇԱՏ ԸՆԿԵՐՆԵՐ ՈՒՆԻ...
 
Gay:)Дата: Հինգշաբթի, 18.12.2014, 22:14 | Сообщение # 4
Լեյտենանթ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 52
Награды: 402
Статус: Օֆֆլայն
Չինաստանում Ամանորը նշելու բավականին հետաքրքիր ավանդույթ կա:Չինացիները իրենց առջևի դուռը կարմիր են ներկում,ինչը խորհրդանշում է երջանկություն և հաջողություն:Նրանք պահում են տան բոլոր դանակները,որպեսզի ոչ ոք իրեն չվնասի..Քանի որ դա կարող է ամբողջ տարվա ընթացքում անհաջողություն բերել ամբողջ ընտանիքին..
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 19.12.2014, 12:22 | Сообщение # 5
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ամանորն Իտալիայում
Իտալիայում Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ի գիշերը:Բոլոր քաղաքներ փողոցները զարդարվում են փայլուն լույսերով,կազմակերպվում են տարբեր համերգներ և միջոցառումներ:Հռոմի հրապարակներում տեղադրվում են տոնածառներ,որոնք զարդարվում են խաղալիքներով և ծաղիկներով:Իտալիայում Սուրբ Ծնունդն ընդունված է նշել ընտանիքի հետ:Որոշ ընտանիքներ գնում են տոնական պատարագի եկեղեցի,բայց մեծամասնությունը եկեղեցի է գնում հաջորդ օրը,որպեսզի տոնը նշեն տանը:Առանձին պետք է պատմել տոնական սեղանի մասին,այդ օրը մատուցում են ավանդական ուտեստներ:Համարյա բոլոր ընտանիքներում ավանդական ուտեստների շարքում լինում են տրյուֆելներ,ծխեցրած սողմոն,հնդկահավ և նշով կարկանդակներ (panforte di Siena):Panettone,որը հիշեցնում է Զատիկի թխվածքը,անպայման պետք է իր տեղը գտնի տոնական սեղանին:
Այդ թխվածքը հնարել են Միլանում,15-րդ դարի վերջին,գոյություն ունեն նույնիսկ մի քանի լեգենդներ,ըստ մի լեգենդի` երիտասարդ պալատականը սիրահարվում է մի հացթուխի աղջկա,ում անունը Տոննի էր:Երիտասարդն ընդունվում է աշխատանքի այդ հացթուխի մոտ և հնարում է մի հացի տեսակ,որն անվանում է ի պատիվ իր սիրեցյալի <>:Այդ նոր տեսակի հացը բոլորին է դուր գալիս և մեծ քանակով է վաճառվում:
Եվրոպացիների համար շատ իտալական ավանդույթներ թվում են տարօրինակ:Այդպիսի մի օրինակ է,երբ իտալացիները պատուհանից դուրս են նետում հին կահույքը,անպետք իրերը,դա արվում է նրա համար,որպեսզի ազատված տեղերը նոր տարում լցվեն նոր իրերով:Փոքր քաղքներում և գյուղերում նոր տարին նշում են հին ավանդական ձևով:Տոսկանում վառում են կրակներ,որոնց շուրջը հավաքվում են տեղացիները և սկսում են ուրախանալ մինչ առավոտ:Մկրտության օրը երեխաները նվերներ են ստանում Բաբա եգայից,նա գալիս է գիշերը,բացում է դռները ոսկե բանալիով և նվերներ է թողնում երեխաների գուլպաների մեջ:Եթե ամբողջ տարին երեխան իրեն լավ է պահել,ապա նա կստանա քաղցրեղեն,չրեր,չարազեղեն և այլ համեղ ուտելիքներ,իսկ եթե իրեն լավ չի պահել,ապա կստանա ասեղներ կամ
սոխ: Իսկ կենտրոնական հրապարակներում կազմակերպվում են տիկնիկային ներկայացումներ:
Հ.Գ. Ես տեսել եմ Էս ամեն ինչը, երեխեք, իրոք հրաշք ա,
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 19.12.2014, 12:22 | Сообщение # 6
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 19.12.2014, 12:23 | Сообщение # 7
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Իտալիայում Նոր տարին սկսում է հունվարի 6-ին: Ըստ լեգենդի` այդ օրը իր կախարդական մահակի վրա գալիս է Բեֆանա բարի փերին: Նա փոքր ոսկե բանալիով բացում է դռները եւ մտնելով այն սենյակները, որտեղ երեխաներ են քնած, նվերներով է լցնում բուխարուց կախված գուլպաները: Իտալական Ձմեռ պապը Բաբո Նատալեն է: Իտալիայում համարում են, որ Նոր տարին հարկավոր է սկսել` ազատվելով հին ամեն ինչից:

Այդ պատճառով էլ ամանորյա գիշերն ընդունված է պատուհանից դուրս նետել հին իրերը: Իտալացիներին շատ է դուր գալիս այս ավանդույթը եւ նրանք դա անում են մեծ հաճույքով` հարավցիներին բնորոշ կրքոտությամբ: Պատուհաններից դուրս են նետվում հին արդուկներ, աթոռներ, եւ նմանատիպ այլ իրեր, որոնք այլեւս պետք չեն: Ընդունված է, որ հին իրերի տեղն անպայման զբաղեցնեն նորերը:

Իտալացիների ամանորյա սեղանին անպայման դրվում են ընկուզեղեն, ոսպ եւ խաղող` երկարակեցության, առողջության եւ բարեկեցության խորհրդանիշերը:

Իտալացիների համար նաեւ կարեւոր է` ում կտեսնեն նրանք առաջինը: Եթե իտալացին հանդիպում է քահանայի կամ վանականի, դա վատ նշան է: Ցանկալի չէ նաեւ փոքր երեխայի տեսնել: Սապատավոր ծերունու տեսնելը երջանկության նշան է:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 19.12.2014, 12:49 | Сообщение # 8
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Շոտլանդիայում Նոր տարին անվանում են “Հոգմանի”: Փողոցներում տոնը դիմավորում են Ռոբերտ Բըրնսի բանաստեղծության բառերով գրված երգով: Ըստ ավանդույթի` ամանորյա գիշերն այրում են կուպրով տակառներ եւ գլորում` այդ կերպ այրելով Հին տարին եւ դիմավորելով Նոր տարին:

Շոտլանդացիները կարծում են, որ ողջ տարին հաջողակ կամ անհաջողակ լինելը կախած է նրանց, թե ով առաջինը իրենց տուն կմտնի: Նրանց կարծիքով` մեծ հաջողություն է բերում սեւահեր տղամարդը, ով նվերներ է տուն բերում: Այդ ավանդույթն անվանում են “ֆըրսթ ֆութինգ”:

Ամանորին շոտլանդացիները հատուկ ավանդական կերակրատեսակներ են պատրաստում. նախաճաշին սովորաբար մատուցվում են վարսակից պատրաստված բլիթներ, պուդինգ, պանրի հատուկ տեսակ, որը կոչվում է կեբբեն, ճաշին` խաշած սագի միս կամ բիֆշտեքս, կարկանդակ կամ խնձորներ` խմորի մեջ թխված:

Հյուրերն իրենց հետ անպայման պետք է բերեն ածուխի կտոր` ամանորյա բուխարիի մեջ նետելու համար: Ուղիղ կեսգիշերին բացվում են դռները` հին տարին ճանապարհելու եւ նորը դիմավորելու համար:

Իռլանդիայում Սուրբ ծնունդն ավելի շատ կրոնական տոն է, քան զվարճանք: Պատուհանների մոտ վառված մոմեր են դրվում Սուրբ ծննդից առաջ` օգնելու Հովսեփին եւ Մարիամին, եթե նրանք ապաստան են փնտրում: Իռլանդացի կանայք հատուկ թխում են "seed cake" կոչվող թխվածքաբլիթները տան յուրաքանչյուր անդամի համար: Նրանք 3 պուդինգ են պատրաստում` մեկը Սուրբ ծննդյան համար, մյուսը` Նոր տարվա, երրորդը` Խաչելության օրվա:

Ֆրանսիական Ձմեռ պապը` Պեր Նոելը, գալիս է ամանորյա գիշերը եւ երեխաների համար նվերներ է թողնում կոշիների մեջ: Նա, ում բաժին է ընկնում տոնական կարկանդակի մեջ դրված մետաղադրամը, “արքայի տիտղոս” է ստանում, իսկ տոնական գիշերը բոլորը ենթարկվում են նրա հրամաններին:

Տոնածառի մոտ դրվում են փայտե կամ կավե արձանիկներ: Ըստ ավանդույթի`տանտերը, եթե գինեգործ է, պետք է իր բաժակով զարկի գինու տակառին, շնորհավորի տոնը եւ խմի գալիք տարվա լավ բերքի համար:

Ձյունառատ Ֆինլանդիայում հիմնական ձմեռային տոնը համարվում է Սուրբ ծնունդը, որը նշվում է դեկտեմբերի 25-ին: Սուրբ ծննդյան գիշերը, անցնելով ողջ ճանապարհը Լապլանդիայից, տներն է այցելում Ձմեռ պապը` դռան մոտ թողնելով նվերներով լի զամբյուղը:

Նոր տարին կարելի է ասել Սուրբ ծննդի կրկնությունն է: Կրկին ողջ ընտանիքը հավաքվում է տարբեր կերակուրներով լի սեղանի շուրջ: Ամանորյա գիշերը ֆինները փորձում են գուշակել իրենց ապագան եւ կանխատեսումներ են անում` հալեցնելով մեղրամոմը եւ այն սառը ջրի մեջ լցնելով:

Գերմանիայում կարծում են, որ Նոր տարուն Սանտա Կլաուսը հայտնվում է էշով: Ինչպես եւ Անգլիայում, Գերմանիայում եւս երեխաները քնելուց առաջ ափսեներ են դնում նվերների համար, որոնք պետք է բերի Սանտա Կլաուսը, իսկ կոշիկների մեջ`խոտ` էշի համար:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 19.12.2014, 12:50 | Сообщение # 9
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ամանորը հայերի ամենասիրելի տոներից մեկն է: Այն նշվում է Դեկտեմբերի 31-ին: Այս գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ հոգսերով լի տոնը իր հետ բերում է խինդ և ուրախություն: Հայերը Ամանորին պատրաստվում են դեռ շաբաթներ առաջ` գնումներ կատարելով և նախապատրաստվելով այդ շատ կարևոր օրվան: Այս օրերին շուկաներում և խանութներում կարելի է նկատել նախատոնական եռուզեռ: Բոլորը շտապում են գնումների, բոլորն էլ իրենց հերթին ցանկանում են գեղեցիկ ու ճոխ սեղաններ ունենալ համեմված հայկական խոհանոցի ավանդական ուտեստներով, որոնք բնորոշ են հատկապես Ամանորին: Հայկական ավանդական տոլման և գաթան յուրաքանչյուր սեղանի զարդն են: Ամանորին մարդիկ այցելում են միմյանց, նվերներ փոխանակում: Այս տոնին հատկապես անհամբերությամբ են սպասում փոքրիկները: Նրանք հավատում են Ձմեռ Պապի գոյությանը և դեռ շաբաթներ առաջ նրան նամակ են գրում` ցանկանալով նվեր ստանալ այս կամ այն խաղալիքը: Այս օրերին Երևանը շողում է տոնական լույսերի ու փայլերի մեջ: Պատմության ևս մի էջ կթերթվի, ևս մեկ տարի կմնա անցյալում թողնելով այն հաջողություններն ու անհաջողությունները, ուրախ ու տխուր պահերը, որ եղել են 2014 թվականին: Նոր տարին իր հետ կբերի նոր սպասումներ, նոր հույսեր ու երազանքներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Եվ թող միայն հաջողություններն ուղեկցեն հայ ժողովրդին այս նոր ` 2015 թվականին:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 19.12.2014, 12:51 | Сообщение # 10
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
Gay:)Дата: Ուրբաթ, 19.12.2014, 22:07 | Сообщение # 11
Լեյտենանթ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 52
Награды: 402
Статус: Օֆֆլայն
...
 
ԳոգДата: Ուրբաթ, 19.12.2014, 22:18 | Сообщение # 12
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
Իսկ Հայրենիքում սեղանին կոկորդիլոսեն դնում: 10
 
SIMPO_TXAДата: Շաբաթ, 20.12.2014, 12:39 | Сообщение # 13
Շարքային
Группа: Օգտվողներ
Сообщений: 6
Награды: 11
Статус: Օֆֆլայն
11 ORA MNACEL
 
^_^Дата: Շաբաթ, 20.12.2014, 12:46 | Сообщение # 14
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 180
Награды: 71
Статус: Օֆֆլայն
CREZY, ayo2015-in 11 ora mnacel
 
GevOkДата: Շաբաթ, 20.12.2014, 16:49 | Сообщение # 15
Группа: Ջնջվածները





ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ Նոր տարին դիմավորում են տանը: Տոնը սկսելուց առաջ տան ամենափոքրը տոնածառի մոտ ծիսական երգեր է կատարում: Հյուրերը նրան նվերներ են տալիս: Ամենահետաքրքիրը սկսվում է այն պահին, երբ ժամացույցի զանգերն ավետում են Նոր տարվա գալուստը: 12¬րդ զանգի հետ բոլոր տներում 3 րոպեով մարում են լույսերը. դրանք ամանորյա համբույրի րոպեներն են, որոնք փոխարինում են բոլոր բաժակաճառերին: «Համբույրադադարը» լավագույն միջոցն է` տուրք չտալու գեղեցկախոսությանը, հաճախ ձանձրացնող կենացներին: Դրանից հետո տանտիրուհին կտրտում ու բաժանում է անակնկալներ պարունակող կարկանդակը: Եթե որևէ մեկին մետաղադրամ է բաժին հասնում, նրան հարստություն է սպասվում, եթե վարդի թերթիկ` սեր: Իսկ սեղանի շուրջ որևէ մեկի փռշտալը հաջողության նշան է:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Տաղավար » Շուտով նոր տարի է (Ամանորն աշխարհի տարբեր երկրներում)
Էջ 1-րդ 5-ից12345»
Որոնել: