Շուտով նոր տարի է - Էջ 2 - Ֆորում
Էջ 2-րդ 5-ից«12345»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Տաղավար » Շուտով նոր տարի է (Ամանորն աշխարհի տարբեր երկրներում)
Շուտով նոր տարի է
GevOkДата: Շաբաթ, 20.12.2014, 16:49 | Сообщение # 16
Группа: Ջնջվածները





Նոր տարվա նախօրեին բուլղարացիները հոնի ծառի ճյուղիկներ են ձեռք բերում: Հունվարի 1¬ին երեխաները մոտենալով հարազատներին ու մտերիմներին` թեթևակի հարվածում են այդ ձողիկներով ու շնորհավորում:
 
GevOkДата: Շաբաթ, 20.12.2014, 16:50 | Сообщение # 17
Группа: Ջնջվածները





ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ Ծննդյան տոների նախօրյակին նվիրում են «արքայական կարկանդակ»: Շաքարամրգից ու նուշից բացի դրա մեջ փոքրիկ պատկեր կամ կրծքանշան է լինում: Նա, ում բաժին է հասնում այդ անակնկալը, պարտավոր չէ այն կուլ տալ: Դա պարզապես հաջողության նշան է:
 
GevOkДата: Շաբաթ, 20.12.2014, 16:50 | Сообщение # 18
Группа: Ջնջվածները





ԴԱՆԻԱՅՈՒՄ փոքրիկներին նվիրում են փայտե կամ թավշյա եղևնի, որի ճյուղերի արանքից երևում է անտառի որդին: Դանիացիք հավատում են, որ անտառի չարաճճի որդին մարմնավորում է ծառի ոգին: Ուղիղ կեսգիշերին տանտիրուհին մեծ ճաշամանով մատուցում է տոնական քաղցր բրնձե շիլան: Ճաշամանի հատակին նուշ կամ ընկույզ է դրվում: Այդ պահին անհամբերությամբ են սպասում հատկապես չամուսնացած աղջիկները. եթե ընկույզը (կամ նուշը) բաժին հասնի, ուրեմն նորեկ տարում նա կամուսնանա:
 
GevOkДата: Շաբաթ, 20.12.2014, 16:50 | Сообщение # 19
Группа: Ջնջվածները





ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ նվերներ են պատվիրում Ծննդյան Հոր համար: Նրան նամակներ են գրում` թվարկելով բոլոր ցանկությունները և նետում են վառարանը: Վառարանի ծխի միջոցով այդ ցանկությունները հասնում են ճիշտ հասցեատիրոջը: Անգլիացիներն իրար հանձնում են նույն արժողությամբ նվերներ: Ընտանեկան միջավայրում նվերների բաշխման արարողությունը կատարվում է հին ավանդույթով` վիճակահանությամբ:
 
GevOkДата: Շաբաթ, 20.12.2014, 16:51 | Сообщение # 20
Группа: Ջնջվածները





ՇՈՏԼԱՆԴԱՑԻՆԵՐՆ Ամանորի գիշերը մտերիմներին այցելում են մի պատառիկ կարկանդակով, մի բաժակ գինիյով և ածուխի կտորով: Նրանց համոզմամբ դա ամենահուսալի տարբերակն է` ողջ տարվա ընթացքում նրանց սննդով, ըմպելիքով ու ջերմությամբ ապահովելու: Երբ ժամացույցի սլաքները սկսում են ազդարարել ժամը 12¬ը, տանտերը լուռ բացում է դուռը և բաց պահում մինչև 12¬րդ հարվածը: Այդ կերպ նա ճանապարհում է հին տարին ու ներս թողնում նորը:
 
GevOkДата: Շաբաթ, 20.12.2014, 16:51 | Сообщение # 21
Группа: Ջնջվածները





ԻՏԱԼԻԱՅՈՒՄ անցնող տարվա վերջին բոլոր պատուհաններից դուրս են նետում ծաղկամաններ, հին աթոռներ, սապոգներ... Որքան շատ իրեր նետես, Նոր տարին այնքան շատ հարստություն կբերի: Եթե տանը հին իրեր չկան, ապա պետք է օգտագործած նորերը նետել, այլապես երջանկությունն այդ տան կողքից կանցնի: Իտալացիները նաև նոր հագուստով են դիմավորում Ամանորը: Դեկտեմբերի 31¬ին տղամարդիկ ու կանայք իրար կարմիր ներքնազգեստ են նվիրում. այդ գույնը նորի խորհրդանիշն է: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են ակնկալում Ձմեռ պապի կնոջից` Լա Բեֆանայից:
 
GevOkДата: Շաբաթ, 20.12.2014, 16:51 | Сообщение # 22
Группа: Ջնջվածները





ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ Ծննդյան տոներն ընտանեկան են. բոլորը պարտադիր պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջ: Դա նվերների բաշխման արարողության օրն է` Բեշե-ռունգը: Ամանորի գալստյան «պաշտամունքը» մեղրաբլիթն է: Այդ` «ալյուրով, շաքարով ու չամիչով պատրաստված իսկական հրաշքը» XVI դարում երբեմն նստարանի մեծության էր լինում: Այդ կերպ հնարավոր էր բոլոր ծանոթներին ու մտերիմներին նվեր տալ` նվազագույն ծախսերով: Գերմանիայում Նոր տարում անպայման մատուցվում է վառ կարմիր ներկված խորտիկ` խնձորով, ընկույզով, չամիչով և բլիթներով: Խնձորը բարու և չարի իմացության պտուղն է: Իր ամուր կեղևով և համեղ միջուկով ընկույզը խորհրդանշում է կյանքի գաղտնիքներն ու դժվարությունները: Գերմանիայում ասում են` «Աստված տվել է ընկույզը, իսկ մարդը պետք է կոտրի այն»
 
GevOkДата: Շաբաթ, 20.12.2014, 16:51 | Сообщение # 23
Группа: Ջնջվածները





ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ միմյանց նվիրում են խոզի ապակյա կամ ճենապակյա արձանիկներ` երբեմն խնայատուփի տեսքով: Ընդունված է Նոր տարվա գիշերը Վիեննայում լսել «Հաջողության զանգերի» հանդիսավոր ղողանջը. այդ զանգերը տեղադրված են Սբ. Ստեֆանի տաճարում: Եվ մայր Եկեղեցու հրապարակում դեկտեմբերի 31¬ին հազարավոր մարդիկ են հավաքվում: Հին ժամանակներում այս երկրում լավ նախանշան էր համարվում ծխնելույզ մաքրողի հանդիպելը և նրան դիպչելով` մրոտվելը: Ավստրիացիք համոզված էին, որ դա մեծ երջանկություն ու հաջողություն է բերում: Այդ պատճառով էլ Սուրբ Ծննդյան նվերները հաճախ հնամաշ հագուստով ու մրոտ ծխնելույզ մաքրողի տեսք են ունենում: Ավստրիայում, Հունգարիայում և Հարավսլավիայում տոնական սեղաններին երբեք թռչնամիս չի լինում (սագի, բադի, հավի, հնդկահավի): Այս երկրներում զգուշանում են, որ այդ երեկո թռչուն ուտելով` իրենց երջանկությունը կթռչի:
 
GevOkДата: Շաբաթ, 20.12.2014, 16:52 | Сообщение # 24
Группа: Ջնջվածները





ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ նվիրում են իրար ով ինչ ցանկանա, չնայած այստեղ նվերի մատուցման ավելի խիստ կանոններ են գործում, քան այլուր: Դիցուք, կնոջն օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը, ուրիշ տղամարդու կողմից այդպիսի նվերը համարվում է շատ անպատշաճ: Բարեկեցության և ընտանիքի խորհրդանիշն այստեղ պատի վառարաններում այրվող փայտի մեծ կտորն է: Իսկ ֆրանսիական Ձմեռ պապը մանկական կոշիկների մեջ է լցնում իր նվերները:
 
ԿուկաДата: Երեքշաբթի, 23.12.2014, 00:43 | Сообщение # 25
Группа: Ջնջվածները





ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ Ծննդյան տոների նախօրյակին նվիրում են «արքայական կարկանդակ»: Շաքարամրգից ու նուշից բացի դրա մեջ փոքրիկ պատկեր կամ կրծքանշան է լինում: Նա, ում բաժին է հասնում այդ անակնկալը, պարտավոր չէ այն կուլ տալ: Դա պարզապես հաջողության նշան է:
 
ԿուկաДата: Երեքշաբթի, 23.12.2014, 00:45 | Сообщение # 26
Группа: Ջնջվածները





ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԻՆՁ ԹՎՈՒՄ Ա ԲԵԳԵՄՈՆԴ ԵՆ ԴՆԵԼՈՒ 58 58 58
 
_Она_Дата: Երեքշաբթի, 23.12.2014, 13:27 | Сообщение # 27
Լեյտենանթ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 66
Награды: 31
Статус: Օֆֆլայն
kk
 
_Она_Дата: Երեքշաբթի, 23.12.2014, 13:28 | Сообщение # 28
Լեյտենանթ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 66
Награды: 31
Статус: Օֆֆլայն
,
 
_Она_Дата: Երեքշաբթի, 23.12.2014, 13:28 | Сообщение # 29
Լեյտենանթ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 66
Награды: 31
Статус: Օֆֆլայն
,
 
●♥Anyuta●♥Дата: Երեքշաբթի, 23.12.2014, 19:21 | Сообщение # 30
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 245
Награды: 559
Статус: Օֆֆլայն
ՈՒՌԱ ՄՆԱՑ ՈՒԹ ՕՐ
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Տաղավար » Շուտով նոր տարի է (Ամանորն աշխարհի տարբեր երկրներում)
Էջ 2-րդ 5-ից«12345»
Որոնել: