Էջ 21-րդ 21-ից«12192021
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Առողջություն » Եթե մաշկը չոր է
Եթե մաշկը չոր է
✞❤Poghosyan✞❤Дата: Չորեքշաբթի, 02.12.2015, 23:46 | Сообщение # 301
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Չորեքշաբթի, 16.12.2015, 13:40 | Сообщение # 302
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Արևը մաշկին բարեկա՞մ, թե՞ թշնամի
Գարնան արևը օժտված է տրամադրությունը, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկությամբ:
Սակայն այն նպաստում է նաև մաշկի վրա պիգմենտային բծերի առաջացմանը: Ինչպե՞ս կարելի է պայքարել դրանց դեմ:

Արևը մեր բարեկա՞մն է, թե՞ թշնամին:

Այս հարցը հատկապես շատ կտրուկ է դրվում գարնան սւմիսներին, երբ դեմքը արևի
"հոգատար" ճառագայթներին դեմ տալու և մաշկը նուրբ արևայրուքով "ոսկեզօծելու"
այնքան մեծ ցանկություն ենք ունենում: Այնինչ բոլորին չէ, որ թույլսւտրելի է այդ հաճելի արարողությունը: Ոմանց համար նման լիցքաթափումը կարող է պիգմենտային
բծերի առաջացման պատճառ դառնալ: Մերինինով հարուստ, մուգ մաշկ ունեցող մարդկսւնց մոտ, որպես կանոն, բացառվում է պիգմենտային բծերի առաջացումը:
Դրանք հաճախ հայտնվում են թափանցիկ, բաց գույնի մաշկերի վրա՝ բազմաթիվ տհաճություններ պատճառելով դրանց տերերին:

Արևի վնասակար ազդեցությունը

Եթե դուք մտադիր չեք հաշտվել պեպենների գոյության հետ, հաշվի առեք, որ ավելի հեշտ է կանխել դրանց առաջացումը, քան ազատվել արդեն հայտված գունավորումներից: Դրանք կանխելու համար հետևեք մի քանի պարզ կանոնների.

- Եթե տանից հարկավոր է դուրս գալ արևի առաջին ճառագայթները հայտնվելուն պես, ապա դեմքին նախապես ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող SPF պարունակող քսուք քսեք: Գարնանը բավական է պաշտպանության 10 աստիճան ունեցող քսուքը:
Ամռանը խորհուրդ է տրվում այն փոխարինել պաշտպանության 20 աստիճանով:
Իսկ եթե պատրաստվում եք մեկնել ծովափնյա կամ լեռնային վայրեր, ձեզ հետ վերցրեք SPF 30 պարունակող միջոց:

- Մաշկը արևի վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար ձեր սննդակարգի մեջ պետք է բավարար չափով վիտամին С և Е ներառեք: Այդ առումով պոլիվիտամիններն ուղղակի անհրաժեշտություն են: Ձեր սեղանից միշտ պետք է անպակաս լինեն մասուրի հյութը, ցիտրուսայիններից՝ կիտրոնը,՛ թուրինջը, նարինջը, սպիտակագլուխ կաղամբը, կանաչ սոխը, պոմիդորը, հազարը, սիսեռը, սպանախը, մաղադանոսը, ձուն, կաթը, տավարի լյարդը:

Զգուշացեք

Հաճախ մաշկի վրա մուգ բծերի առաջացման պատճառ կարող են դառնալ քնաբերները, հակաբիոտիկները և սուլֆանիլամիդային միջոցները, որոնք մաշկը դարձնում են ավելի զգայուն արևի ճառագայթների նկատմամբ:

Ձեր պարանոցը կարող է "զարդարվել" գերպիգմենտային բծերով, եթե ամռան արևոտ և շոգ եղանակներին օգտվեք օծանելիքից կամ էլ այնպիսի եթերայուղեր պարունակող կոսմետիկ միջոցներից, որոնք ավելի են ուժեղացնում լույսի կլանումը մաշկի բջիջների կողմից (օրինակ՝ կոճապղպեղը կամ ցիտրուսները):

Նման տհաճ գոյացություններից խուսափելու համար պահպանեք անվտանգության հետևյալ կանոնները.

- եթե խմել եք որևէ ղեղամիջոց, խորհուրդ չի տրվում արևային լոգանք ընդունել, ինչպես նաև օգտվել սոլյարիից:

- Ամռան ընթացքում հրաժարվեք եթերայուղեր պարունակող բոլոր կոսմետիկ միջոցների օգտագործումից:

- Մաշկի վերին շերտերում մելանինի կուտակումները վերացնելու համար օգտագործեք սպիտակեցնող միջոցներ, որոնք կարողանում են ճնշել մելանինի զտման գործընթացը: Այդ միջոցները ձեզ կարող է խորհուրդ տալ մաշկաբանը:
 
^_^Дата: Կիրակի, 27.03.2016, 12:05 | Сообщение # 303
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 180
Награды: 71
Статус: Օֆֆլայն
Վարունգով սքրաբ

Վարունգը մանր քերիչով անցկացնել: Վարսակի փաթիլները լավ մանրացնել, ավելացնել վարունգին: Խառնուրդը թողնել 30 րոպե, հետո քսել դեմքին: Օգնում է ազատվել չափից շատ թեփոտումից:
 
^_^Дата: Կիրակի, 27.03.2016, 12:05 | Сообщение # 304
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 180
Награды: 71
Статус: Օֆֆլայն
Մեղրով լվացումներ

Դեմքը լավ լվանալ, հետո մատները թաթախել մեղրի մեջ ու մերսել մաշկը: Գործողության ավարտից հետո խոնավեցնող կրեմ քսել: Չնայած մեղրի օգտակարությանը, այն ուժեղ ալերգեն է համարվում: Այդ պատճառով, եթե դուք վստահ չեք ձեր մաշկի արձագանքի վրա, լավ կլինի մեղր չօգտագործել:
 
^_^Дата: Կիրակի, 27.03.2016, 12:06 | Сообщение # 305
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 180
Награды: 71
Статус: Օֆֆլայն
Ստեպղինով դիմակ

Մարդու մաշկի վրա ստեպղինի օգտակարությունը վաղուց է ապացուցված: 1 ստեպղինն անցկացրեք մանր քերիչով եւ լցրեք 1 ճ/գ վարսակի փաթիլների վրա, խառնեք, քսեք դեմքին:
 
^_^Дата: Կիրակի, 27.03.2016, 12:06 | Сообщение # 306
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 180
Награды: 71
Статус: Օֆֆլայն
Մաշկի ճիշտ խնամք ներսից

Կարեւոր է դեմքի մաշկի ներսից խնամքը: Երբեմն թեփոտումը վիտամինների պակասի առաջին նշանն է: Պետք է սննդակարգը բազմազան դարձնել եւ այն հարստացնել ընկուզեղենով, մրգերով, կաթով, ձվով, թարմ ձկնեղենով եւ այլն
 
^_^Дата: Կիրակի, 27.03.2016, 12:07 | Сообщение # 307
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 180
Награды: 71
Статус: Օֆֆլայն
Եթե ձեր մաշկը չորանում է ու սկսում թեփոտել, մասնագետը խորհուրդ է տալիս փոփոխություն մտցնել սննդակարգում՝ դրա մեջ ավելի շատ ներառելով վիտամիններով ու միներալներով հարուստ սնունդ, քանի որ գարնանն ու աշնանը օրգանիզմը վիտամինների ու միներալների կարիք ունի: Վիտամիններով ու միներալներով հարուստ սնունդ են համարվում մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաեւ թարմ կանաչին ու ընկուզեղենը:
 
^_^Дата: Կիրակի, 27.03.2016, 12:08 | Сообщение # 308
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 180
Награды: 71
Статус: Օֆֆլայն
Կարելի է, իհարկե, նաեւ խոնավացնող քսուկներ օգտագործել, բայց քանի որ խնդրի իրական պատճառը, որպես կանոն, հիմնականում գտնվում է «ներսում», ավելի նախընտրելի է մաշկի չորության դեմ պայքարել ճիշտ սննդակարգի, այլ ոչ թե քսուկների միջոցով:
 
^_^Дата: Կիրակի, 27.03.2016, 12:08 | Сообщение # 309
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 180
Награды: 71
Статус: Օֆֆլայն
Իսկ եթե ճիշտ սննդակարգը չի օգնում, կարելի է վիտամինային կոմպլեքսներ ընդունել, սակայն, նախընտրելի է դրանք օգտագործելուց առաջ խորհրդակցել մասնագետի հետ: Քանի, որ, բացառված չէ, որ խնդիրը ոչ թե ավիտամինոզի, այլ որեւէ մաշկային հիվանդության մեջ է: Պետք է նկատի ունենալ, որ այս դեպքում վիտամինների ընդունումը երբեմն կարող է նպաստել հիվանդության սրմանը:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Առողջություն » Եթե մաշկը չոր է
Էջ 21-րդ 21-ից«12192021
Որոնել: