Էջ 3-րդ 5-ից«12345»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Օգնություն - Help (Հարց՝ պատասխան) » Խոսում ենք ճիշտ հայերենով (փորձում ենք խոսել գրական հայերենով)
Խոսում ենք ճիշտ հայերենով
Ar)Дата: Կիրակի, 06.04.2014, 12:57 | Сообщение # 31
Լեյտենանթ
Группа: Օգտվողներ
Сообщений: 53
Награды: 148
Статус: Օֆֆլայն
Հաճելի է,,,,,,,,,,,առաջին անգամ եմ տեսնում,երբ կայքում ամեն մարդ գրում է Հայատառ և մաքուր խոսում է Հայերեն
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 07.04.2014, 01:11 | Сообщение # 32
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
25 25 25 25 25 Սիրում եմ քեզ, Հայոց լեզու...........
 
Վարին♥Дата: Հինգշաբթի, 10.04.2014, 17:50 | Сообщение # 33
Генерал-полковник
Группа: Օգտվողներ
Сообщений: 1135
Награды: 567
Статус: Օֆֆլայն
Վիկտորյա☆, 9
 
-Ճուտիկ-Дата: Ուրբաթ, 09.05.2014, 22:54 | Сообщение # 34
Группа: Ջնջվածները





isk kareli e angleren taranshanneric ogtvel hargelinners?
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:19 | Сообщение # 35
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,
Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից,
Արաքսի պես միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն:

Նա առաջին կանչն է եղել դյուցազնական մեր նախահոր,
Օրորոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:19 | Сообщение # 36
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Քերթողահայր Նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան,
Տվել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

Կը մոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին,
Կը կորչեինք, եթե ճամփին չըբոցկլտար հայոց լեզուն:

Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպես հեղեղն ավազի մեջ,
Բայց նոր դարի ծովին հասավ մեսրոպատառ հայոց լեզուն:

Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետությունն աշխարհաշեն,
Այդ վեհ ձեռքով է բարձրանում դեպի կատար՝ հայոց լեզուն:

Այսօր էլ նա բռնության դեմ փայլատակում է բարկացայտ,
Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն:

Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման,
Որ զրընգա արևի տակ հավետ պայծառ հայոց լեզուն:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:19 | Сообщение # 37
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան,
Մեր ազնըվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված։

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:19 | Сообщение # 38
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Բարդելով վերքին վերք ու անարգանք,
Հեծության վրա մի նոր հեծություն՝
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծություն,
Խլել կյա՛նքը մեր և... կյանքի՜ց էլ թանկ
Մեր հո՛ղը, հո՛ղը,
Մեր սուրբ հայրենի՜ն։

Շա՜տ բանից է մեզ զրկել վայրենին։
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
Բայց և... դարավոր բնիկ վայրերի
Կորըստի լեղի կարո՜տն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցո՛ւնքը, սակայն... և արյո՛ւնը սև,
Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից.
-Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով,
Մեր մայրենահամ անուշ բարբառով։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:20 | Сообщение # 39
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Շա՜տ բանից է մեզ զրկել թշնամին։
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
Աչքեր է հանել դաշույնով իր սուր,
Կտրել է նաև արմատից լեզուն,
Եվ սակայն... իզո՜ւր.
Չի՛ հատվել լեզուն,
Մնացել է նա՝ հավատո՜վ անգամ...

Քե՛զ՝ մեր հայկական և արամական,
Չկարողացան քեզ խլել մեզնից
Ո՛չ խարդավանքով արամեական,
Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,
Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,
Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով.
Ո՜չ ճշմարտությամբ,
Ո՜չ էլ ստերով։
Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել։
Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,
Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,
Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,
Որ հազարամյա դաժան մարտերում
Փողփողացել է միշտ էլ... սրտերո՜ւմ։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:20 | Сообщение # 40
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող.
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում։
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,
Ինչպես երկինքը երբեք չի փլվում։
Չե՜ս խլվի երբեք,
Չե՜ս փլվի երբեք,
Ինչպես արյունից գո՛ւյնը չի խլվում...
Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
Որ քեզ կամենա գողանալ մեզնից.
(Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա)
Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու,
Այլև մասո՜ւնք ես,
Մասո՜ւնք ես մի սուրբ,
Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝
Դարերի խորքից դարերին հասած։

Մասո՞ւնք։ Ինչպե՞ս թե։ Մասո՜ւնքս ո՜րն է։
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է։
Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,
Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
Շատերի մեջ ես, բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես
Այն պետությանը, որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:20 | Сообщение # 41
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հայոց քաղցր և ճոխ լեզու
Անուշիկ բառերուդ մատաղ.
Թե հին, թե նոր, լավ պտղատու
Քու տնկած ծառերուդ մատաղ։

Թեև ունես ոխակալող,
Բայց դու կաս, չես մաշող, հալող,
Ամեն լեզվի հարմար գալող
Մեսրովբա տառերուդ մատաղ։

Ադամա լեզու ես հաստատ,
Ծլի՛ր, ծաղկի՛ր, գցե արմատ։
Ունես փայլուն ճրագներ շատ,
Մշտապես վառերուդ մատաղ։

Խրթին մեր Նարեկի նման,
Գիրք ես տվել մեզ պատվական,
Խորախորհուրդ, ճիշտ գերբնական
Մութ, մռայլ մասերուդ մատաղ։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:20 | Сообщение # 42
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։–

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,–
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ–
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։–

Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։–

Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական,–
Բայց նա կգա – լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խո՜ր ու երկրակամ…

Ե. Չարենց
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:21 | Сообщение # 43
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,
Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,
Շառաչել ես դու հին հողում Արարատյան
Մինչև հնչյունը քո դարձել է գիր։

Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի,
Ոգու կանչն ես եղել մեր պայքարող…
Կարող Էինք ապրել անգամ առանց հողի,
Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։

Քեզանով են խոսել սեպուհներն ու արքան։
Շինականն է խոսել հոգնած ու հեգ՝
Չեղյալ իր աատծո, իր սրտի և անգամ
Իր տանջանքի լծորդ լծկանի հետ։

Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար,
Եվ զրահ ես եղել և զորավիգ,
Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար,
Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ։

Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր,
Մերթ հառաչել ուրպես սիրտը ցավոտ,
Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս,
Ողբերգության մատյան, ասք ու աղոթք։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:21 | Сообщение # 44
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Մերթ բուրել ես որպես վարղավառի ծաղիկ,
Ճախարակի թելն ես մերթ ոլորել,
Հայրեններ են դարձել շարական ու տաղիկ,
Անտունիներ անտուն և հորովել...

Մաքրությունն ես առել արեգական շողի,
Լուսավորել ես մեր վերելքն անվերջ,
Արձագանքն ես եղել մեր մարտական փողի
Ավարայրից մինչև Թաման ու Կերչ։

Դու հնչում ես ահա որպես երգ ու երգում
Շրթունքների վրա իմ սերնդի,
Եղբայրական բոլոր լեզուների երթում
Սրտի խոսքն ես խոսում հողագնդի։

Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու,
Դու ավելի փարթամ պիտի ծաղկես,
Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում,
էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ։

Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի,
Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ,
Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի
Հավիտենից ի վեր և առհավետ։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:21 | Сообщение # 45
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն,
Ուր կը մտնե ամեն հայ իբրև տանտեր հարազատ,
Կստանա սեր ու սնունդ, սրտի հպարտ ցնծություն,
Եվ բորյանեն ու բուքեն հոն կը մնա միշտ ազատ։

Քանի՜ դարեր և քանի՜ ճարտարապետ հանճարներ
Աշխատեցան անոր տալ վեհություն, գեղ ու պերճանք,
Քանի՜ գեղջուկ բանվորներ տքնեցան տիվ ու գիշեր,
Որոնք թաղված են հիմա մոռացության մութի տակ։

Մշտանորոգ ու միշտ հին՝ ան կը տևե դարե դար,
Իր ճրագները՝ միշտ լույս, իր օջախին հուրը՝ վա՛ռ,
Բարիքներով անսպառ լեցուն ամբարն ու մառան։

Հո՛ն է միայն, որ կրնա գտնել ամեն հայ կրկին
Խաժամուժի մեջ օտար կորսնցուցած իր հոգին,
Անցյալն անհուն և ներկան, նույնիսկ մթի՜ն ապագան…

Մուշեղ Իշխան
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Օգնություն - Help (Հարց՝ պատասխան) » Խոսում ենք ճիշտ հայերենով (փորձում ենք խոսել գրական հայերենով)
Էջ 3-րդ 5-ից«12345»
Որոնել: