Խոսում ենք ճիշտ հայերենով - Էջ 4 - Ֆորում
Էջ 4-րդ 5-ից«12345»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Օգնություն - Help (Հարց՝ պատասխան) » Խոսում ենք ճիշտ հայերենով (փորձում ենք խոսել գրական հայերենով)
Խոսում ենք ճիշտ հայերենով
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:21 | Сообщение # 46
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Քանի աշխարհում կա Արարատ սար,
Ճակատին՝ հայոց փառքն արևատառ,
Ոչ մի ահեղ ձեռք քեզ չի սասանի,
Մեր սրտից կերտված բարբառ մայրենի։

Քանի կա հողը մեր հայրենական,
Կան ծաղկունքն անշեջ, ժպիտը մանկան,
Պիտ շողա՝ նման վառ ծիածանի.
Բյուրեղյա քերթվածք՝ բարբառ մայրենի։

Քանի Արաքսը կերթա դեպի ծով՝
Մերթ ծիծաղելով, մերթ լուռ թախիծով,
պիտի բարկ պահես հույսն Հայաստանի,
Մեր արյամբ զոդված բարբառ մայրենի։

Քանի աստղերի թարթիչների տակ
Կծփա Վանա խովը կապուտակ,
Պիտի ղողանջես ջերմ ու կենդանի
Զորացած, զտված բարբառ մայրենի։

Քանի մեր երգը հնչում է հզոր,
Եվ հայ մայրերը երգում են օրոր,
Քո ամենազոր լույսը չի հատնի,
Մեր հոգում ջահված բարբառ մայրենի։

Քանի Դավթի պես՝ կայծակը ձեռին՝
Պաշտպան ենք կանգնել հայոց լեռներին,
Դու երբեք, երբեք, երբեք չես մեռնի,
Մեր հույս, մեր աստված՝ բարբառ մայրենի։

Սարմեն
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:21 | Сообщение # 47
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Իմ պատուհանից ցնծությունն ասես
Գարնան քնքշանքով մեղմ թափանցեց ներս.
Առաջին անգամ մանկիկն իմ խնդուն
Դպրոցից եկել, ա տառն է սերտում:
Ա տառն է գրում մանրիկ մատներով,
Տառեր է շարում խնամքով, սիրով:
Մաշտոցն է այդպես մանկան պես մի օր
Հրճվել իր գյուտով` հրա՜շք, լուսավո՜ր:
Քանի՜ սերունդներ ա տառով զնգուն
Զգացել են այս հրճվանքը մաքուր:
Այն վեհ է` ինչպես ժպիտը մանկան,
Մոր գգվանքի պես միշտ նվիրական,
Նման ծլվլուն ծիծառի կանչին,
Հայրենի հողի կենարար շնչին:
Ամեն օջախի կրակն է անշեջ,
Ամե'ն հարկի տակ, ամե'ն սրտի մեջ,
Մեր ժողովրդի ոգին հրկիզուն
Եվ երկու բառով` մայրենի լեզու:

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:21 | Сообщение # 48
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին...
- Լսի'ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ...
Նրանո'վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո'վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո'վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր...
Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն,
Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն,
Թող մանկանա' քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...
Պահի'ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի'ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի'ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո'ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:

Ս. Կապուտիկյան
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 23.05.2014, 16:22 | Сообщение # 49
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ամեն մի աշակերտ, անկախ իր հակումներից, պետք է խորապես, կատարելապես տիրապետի մայրենի լեզվին, զգա նրա ամբողջ գեղեցկությունն ու հմայքը, սովորի ճիշտ, հստակ շարադրել իր մտքերը…
 
Անուլ♥Дата: Երեքշաբթի, 01.07.2014, 21:09 | Сообщение # 50
Группа: Ջնջվածները





Վիկտորյա☆, Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ: 38
 
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 03.07.2014, 00:44 | Сообщение # 51
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Անուլ♥, ապրես Անսսսսսսսսսսսսսսսսս
 
Անուլ♥Дата: Հինգշաբթի, 03.07.2014, 10:08 | Сообщение # 52
Группа: Ջնջվածները





Վիկտորյա☆, 109 109 109 109
 
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 03.07.2014, 10:58 | Сообщение # 53
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
115 115 115 115
 
^_^Дата: Կիրակի, 23.11.2014, 12:31 | Сообщение # 54
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 212
Награды: 72
Статус: Օֆֆլայն
հոյակապ միտք է 109
 
SIMPO_TXAДата: Կիրակի, 23.11.2014, 16:15 | Сообщение # 55
Շարքային
Группа: Օգտվողներ
Сообщений: 6
Награды: 14
Статус: Օֆֆլայն
chinar, ճիշտ է 109
 
^_^Дата: Կիրակի, 23.11.2014, 16:21 | Сообщение # 56
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 212
Награды: 72
Статус: Օֆֆլայն
CREZY, 109
 
Վիկտորյա☆Дата: Կիրակի, 30.11.2014, 10:56 | Сообщение # 57
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
https://www.youtube.com/watch?v=lzqSQgbXbw8
 
✞❤Poghosyan✞❤Дата: Երկուշաբթի, 23.03.2015, 20:43 | Сообщение # 58
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
8
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 19:02 | Сообщение # 59
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 21:53 | Сообщение # 60
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
8
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Օգնություն - Help (Հարց՝ պատասխան) » Խոսում ենք ճիշտ հայերենով (փորձում ենք խոսել գրական հայերենով)
Էջ 4-րդ 5-ից«12345»
Որոնել: