Հայ երգանի - Ֆորում
Էջ 1-րդ 6-ից123456»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Հայ երգանի (Հայկական ժողովրդական, գուսանական երգեր:)
Հայ երգանի
ԳոգДата: Շաբաթ, 03.01.2015, 20:05 | Сообщение # 1
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
Բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների նման, հայ ժողովուրդը նույնպես միշտ սիրել է երգը, որը եղել է նրա կյանքի ու պատմության ուղեկիցը դարեր շարունակ՝ թե խնդության և թե դժվարին պահերին:Դա պատահական չէ, որովհետև ամեն մի ժողովրդի երգն ու երաժշտությունը նրա հույզերի և երազանքների արտահայտության լավագույն միջոցներից մեկն է:


Ֆորումում բոլոր մասնակիցները պետք է գրեն միայն հայկական տառաձևով: Latinakan taradzevov գրելը արգելված է:
 
TaM♥Дата: Շաբաթ, 03.01.2015, 20:13 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 943
Награды: 537
Статус: Օֆֆլայն
Լավ թեմա է

Сообщение отредактировал TaaaM♥ - Շաբաթ, 03.01.2015, 20:14
 
ԳոգДата: Երկուշաբթի, 05.01.2015, 20:29 | Сообщение # 3
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
Հորովել
Հո, հորովել, հո, հո, հո, հորովել,
Լուսը բացվեց, բարին բացվեց,
Հո, եզո ջան, հորովել, հո, եզո ջան,
Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ,
Հորի լորի, լորո, լորի լորի հորովել, հո,
Հորովել հո:
Վար-վար արա, ակոս արա, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:
Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:
Ցորենն ինձի դարմանը` քեզ, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:
 
ԳոգДата: Երկուշաբթի, 05.01.2015, 20:33 | Сообщение # 4
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
Գլգլալեն ջուրն է իջնում
Գլգլալեն ջուրն է իջնում,
Մշուր-մշուր սարերեն,
Ծիծեռնակներ ծիվ-ծիվ եկան -
Գարնան խաբար են բերել։

Գարուն չկա մեզի համար,
Գալիք ծիծեռ մեզ պետք չեն,
Գնա՛ ծիծեռ ինձ թող մենակ.
Վերքը սրտիս՝ հողի տակ։

Առաքել, Մուշեղ լեռներուց իջան,
Ավիրակ ջաղաց, հոգի ջան, օթևան դարձավ։

Դե՜ զարկե՜ք, տղերք, դե՜ կռվեք, քաջ քաջ,
Հայրենյաց կամքով, հոգի ջան, մենք կերթանք առաջ։

Երկինք թող շնորհե նրանց սուրբ ընծա,
Զենքը վառ պահենք, հոգի ջան, նրանց միշտ ազատ։

Դե՜ զարկե՜ք, տղերք, դե՜ կռվեք, քաջ քաջ,
Հայրենյաց կամքով, հոգի ջան, մենք կերթանք առաջ։
 
ԳոգДата: Երկուշաբթի, 05.01.2015, 20:35 | Сообщение # 5
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
Որքան ցանկացա
Որքան ցանկացա ես մի պոկել,
Որ իր թփի տակ փշեր չունենար,
Որքան ցանկացա ես մեկին սիրել,
Որ, բացի ինձնից, սիրած չունենար:

Վարդն առանց փշի ինձ չհանդիպեց,
Որին մոտեցա, ձեռքերս ծակեց.
Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ
ՈՒ ինձնից հետո ուրիշին գտավ:

Գարունր եկավ ու նորից անցավ,
Եվ այդպես երկար տարիներ անցան,
Սակավ առ սակավ մեր սերը հանգավ,
Իրար մոռացանք, նա՝ ինձ, ես՝ նրան...
 
Nona_RMAДата: Երկուշաբթի, 05.01.2015, 21:14 | Сообщение # 6
Майор
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 80
Награды: 30
Статус: Օֆֆլայն
25 25 25 25
 
ԳոգДата: Երեքշաբթի, 06.01.2015, 13:51 | Сообщение # 7
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
ՎԱՐԴ ՍԻՐԵՑԻ (ՍԱՐԻ ԱՂՋԻԿ)


Վարդ սիրեցի՝ փուշ դառավ,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Վարդ սիրեցի՝ փուշ դառավ,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Գնաց, ուրիշին առավ,
Ա՜խ, մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ,
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։
Գընաց, ուրիշին առավ,
Դըլե յաման, լեյլի յար, ջան։
Մինուճարիս մեղքացիր,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Մինուճարիս մեղքացիր,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Թույն մի ածա թեժ վերքիս,
Ա՜խ, մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ,
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։
Թույն մի ածա թեժ վերքիս,
Դըլե յաման, լեյլի յար, ջան։
Եղնիկ եմ՝ նետը կրծքիս,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Եղնիկ եմ՝ նետը կրծքիս,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման
Տիրել ես խելք ու մտքիս,
Ա՜խ մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ...
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։
Տիրել ես խելք ու մտքիս,
Դըլե յաման, լեյլի յար, ջան։
 
ԳոգДата: Երեքշաբթի, 06.01.2015, 13:54 | Сообщение # 8
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
Յար, քու բարակ բոյին մեռնեմ


Կյանքիդ, արևիդ մատաղ,
Կանաչ տերևիդ մատաղ,
Յա՛ր, քու բարակ բոյին մեռնեմ,
Չէ՞ դու կասեիր, քեզ կառնեմ:

Նամակով հիշել էիր,
Ղրկած բարևիդ մատաղ,
Յա՛ր, քու բարակ բոյին մեռնեմ,
Չէ՞ դու կասեիր, քեզ կառնեմ:

Մազերդ ոլորել ես,
Ունքերդ բոլորել ես,
Յա՛ր, քու բարակ բոյին մեռնեմ,
Չէ՞ դու կասեիր, քեզ կառնեմ:

Խնձորը գլորել եմ,
Ճամփեքը մոլորել եմ,
Յա՛ր, քու բարակ բոյին մեռնեմ,
Չէ՞ դու կասեիր, քեզ կառնեմ:

Երեք տարի միալար,
Քեզ վրա սովորել եմ,
Յա՛ր, քու բարակ բոյին մեռնեմ,
Չէ՞ դու կասեիր, քեզ կառնեմ:
 
ԳոգДата: Երեքշաբթի, 06.01.2015, 13:58 | Сообщение # 9
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
ՄԱՐԱ'Լ, ՄԱՐԱ'Լ


Մարա'լ, մարա'լ, մարալի պես ման կուգաս,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս:

Սիրո'ւն աղջիկ, նազ ունես,
Մարա'լ, մարա'լ, մարալի պես ման կուգաս,
Սոխակի փարվազ ունես,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս:

Մի յար ունեմ անուշ ա,
Մարա'լ, մարա'լ, մարալի պես ման կուգաս,
Անուշ ա, թառլամ ղուշ ա,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս:

Լուսնակը նոր ա, նոր ա,
Մարա'լ, մարա'լ, մարալի պես ման կուգաս,
Յարիս էրես կլոր ա,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս:

Լուսնակ գիշեր, հովն անուշ,
Մարա'լ, մարա'լ, մարալի պես ման կուգաս,
Սրտով սիրած յարն անուշ,
Բարձը դնեմ, խալու վրա յան կուգաս:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 09.01.2015, 22:12 | Сообщение # 10
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐ

Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
Գոյությունս գաղափարիդ վնաս չէ,
Դու քաղաքացի ես, ես գեղականցի,
Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ, վնաս չէ:
Ես խսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,
Իզուր ես նեղանում ինձնից մարդ ընկեր,
Ես եզներ եմ լծում, դու նժույգ ձիեր,
Սայլապանս կառավարիդ վնաս չէ, վնաս չէ:
Սրտով քեզ հարգում է, պատվում Ջիվանին,
Դու միամիտ եղիր, գնա քո բանին,
Նա չի կարող հասնել այն աստիճանին,
Խեղճ բլուրս բարցր սարիդ վնաս չէ, վնաս չէ:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 09.01.2015, 22:13 | Сообщение # 11
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՆԱՐԵ ՅԱՐ

1
Ըմ Սասունցի նարե յար
Ախ նարե յար, նարե յար, 2
Գարուն էլնինք ծովասար,
Աղ նարե յար, նարե յար:
Նարե, նարե, նարե յար, 2
Նարե խորոդ անջիգյար:
2
Պար բռնինք թոնրա բոլոր, 2
Ախ նարե յար, նարե յար:
Մըր դուշման մնա մոլոր,
Ախ նարե յար, նարե յար:
Նարե, նարե, նարե յար, 2
Նարե խորոդ անջիգյար:
ՆԱՐԵ
2 / Տիգրանակերտ/
Նարե, Նարե, Նարե, Նարե,
Նարե, Նարե, Նարե, Նարե:
Իչա չայի քինար է,
Նարե
Տեսա աչքը խումար է,
Նարե
Հոյ Նարե
Նարե, հոյնար է, 2
Նարե, հոյնար է,
Նստիր է թոնդրտունե, Նարե,
Երիսը կարմրտուն է, Նարե:
Նարե, Նարե, Նարե, Նարե,
Նարե, Նարե, Նարե, Նարե:
Արի յար, արի յար, 2
Խռով մի մնա:
Աշխարհքը մեռնիլ կա, 2
Զի քի չի մնա:
Երկինքն ամբեր է, 2
Ձուն գուքա, հով է:
Գուքար ու գթափվեր, 2
Վըր մալուր մով է:
Արի յար, արի յար, 2
Խռով մի մնա:
Աշխարհքը մեռնիլ կա, 2
Զի քի չի մնա:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 09.01.2015, 22:13 | Сообщение # 12
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՋԱՆ ՖԵԴԱՅԻՆԵՐ


Թիփի բորան, մութ գիշերին,
Պտտվում էր ֆեդային,
Փամփուշտները խաչկապ կապած
Հրացանն էր ուսերին:
Թիկունքդ լայն, թևերդ ուժգին,
Կռնակդ ամուր, պինդ պողպատ, 2
Սիրել գիտես, կռվել չիդես,
Դու հսկա երիտասարդ: 2
Ամոթ քեզի, հազար ամոթ,
Որ զենք չունիս քո ձեռքին, 2
Մինչ եղբայրդ կռվի դաշտում
Տապալում է թշնամին: 2
մենակ-
Ախ ֆեդայիներ, ջան ֆեդայիներ,
Ձեզ հետ տարեք իմ տղին,
Ձեզ հետ կռվի, ձեզ հետ մեռնի'
Ազգիս մատաղ իմ տղեն : 2
Ձեռք տուր եղբայր, երդվինք այստեղ'
Թողնենք փառքը աշխարհի, 2
Գնանք կռվենք առյուծաբար
Ի սեր ճնշված հայ ազգի: 2
Ախ ֆեդայիներ, ջան ֆեդայիներ,
Ձեր մայրերը ձեզ ղուրբան,
Մշո Սուրբ վանք Սուրբ Կարապետ թող լինի ձեզ պահապան: 2
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 09.01.2015, 22:18 | Сообщение # 13
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Դուն իմ մուսա՜ն ես,

Դուն իմ մուսա՜ն ես,
Առանց քեզի երգել չեմ կարող։
Սրտիս տավի՜ղը
Բացի քեզնից էլ չունիմ լարող։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։

Զարդ ու զարդարանք
Ինչիդ է պետք, դուն անգին զարդ ես։
Մարմինդ զուգված
Ալ խալերով, դրախտի ղուշ ես։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։

Ափսոս ջահել ես,
Նոր ես ծաղկել, փնջիկդ գարնան:
Քեզ ջան եմ տալիս, չես հասկանում,
Անգութ հոգեհան։

Սի՜րուն սև աչերուդ,
Կա՜րմիր վարդ այտերուդ,
Շանթ ունքերուդ,
Շուխ մազերո՜ւդ,
Էլ ինչ սուրմա է,
Հարկավոր էդ աննման փերուն։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 09.01.2015, 22:19 | Сообщение # 14
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Անհոգ ես, չես գիտեր ինչ կա քո մասին,
Պըտըտվում են քո խեղճ անձիդ վնասին,
Գամբռներով, բարակներով միասին,
Փախի’ր, այծյամ, փախի’ր որսկան է գալիս,
Ձագուկներդ տխուր լալիս են լալիս:

Որսկանը ճըրագով քեզի ման կուգա,
Կուզե յուր ձեռքը քո արյունով լվա,
Խղճալի քո տեղյակ սար ու ձոր կուլա
Փախի’ր այծյամ…

Որսկանը գութ չունի, կանե կրակը,
Կամ քեզի կըսպանե կամ քո զավակը,
Զուր չի անցնիլ հրացանի գնդակը,
Փախի’ր այծյամ…

Դաշտումը չես ման գար, թե մտածես լավ.
Քեզ կըվիրավորեն, կստանաս մեծ ցավ,
Դուրս մի ելնիր խիտ անտառից դու բնավ,
Փախի’ր այծյամ…

Ձորեր մի’ մտնիր` այնտեղ վտանգավոր է,
Որսկանը ման կուգա այնտեղ` սովոր է,
Քարայրից խփելով քեզ կըգլորե,
Փախի’ր այծյամ…
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 09.01.2015, 22:19 | Сообщение # 15
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ես մի ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի:

Հին ծառ եմ արևելյան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան:

Ապրում եմ խեղճ, միայնակ,
Որոշ ծառի շքի տակ,
Հյութս որդունքն է ծծում
Իմ տունկերուս փոխանակ:

Տունկերս ուր էլ որ գնան,
Թեպետ նույնը կմնան,
Բայց օտար հողի վրա
Չեն աճիլ, կչորանան:

Արևելքում ինձ տնկեց,
Երբ որ տերը ստեղծեց.
Ասավ` աճե, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տվեց:

ՈՒղարկեց մի այգեպան`
Հարավից հսկա իշխան,
Այն հսկայի անունով
Կոչվեցա ծառ հայկական:

Չորս հազար տարվա ծառ եմ,
Մարմինս պինդ, կայտառ եմ.
Թեև ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Հայ երգանի (Հայկական ժողովրդական, գուսանական երգեր:)
Էջ 1-րդ 6-ից123456»
Որոնել: