Էջ 3-րդ 4-ից«1234»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Հայ զինվորը որպես իդեալ (Հայ զինվորի մասին:)
Հայ զինվորը որպես իդեալ
✞❤Poghosyan✞❤Дата: Ուրբաթ, 26.06.2015, 20:31 | Сообщение # 31
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Աստված, խնդրում եմ Պահիր ու պահպանիր բոլոր զիվորներին...
 
Lusinka:)Дата: Շաբաթ, 27.06.2015, 08:43 | Сообщение # 32
Группа: Ջնջվածները





ՈՒզում եմ բոլոր զինվորները՝ուրախ տրամադրությամբ,գան հասնեն իրենց ծնողներին: 109 109 12 12
 
ШоКоЛаДкАДата: Երկուշաբթի, 06.07.2015, 23:20 | Сообщение # 33
Շարքային
Группа: Օգտվողներ
Сообщений: 3
Награды: 19
Статус: Օֆֆլայն
Սպասեք ձեր զինվորին նա արժանի է դրան
 
Ar)Дата: Չորեքշաբթի, 08.07.2015, 17:55 | Сообщение # 34
Լեյտենանթ
Группа: Օգտվողներ
Сообщений: 53
Награды: 148
Статус: Օֆֆլայն
109 109
 
Հասուլ†)Дата: Հինգշաբթի, 09.07.2015, 19:57 | Сообщение # 35
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
ԿՈՉ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Փառք ու պատիվ, զինվորներին
Մեր քաջարի տղաներին։
Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն,
Ու մեզ բերեք ուրախություն։
Լավ ծառայեք, իրար հարգեք,
Եվ ձեր կյանքը սիրով ապրեք։
Կանցնի ամեն դժվարություն,
Ու կդառնա հիշողություն։
Իմ զավակներ, լավ հիշեցեք.
Ձեր մայրերի ճրագն եք դուք,
Հայրենիքի պատիվն եք դուք։
Դուք եք մեր սերն ու հույսը,
Հայոց ազգի անմար լույսը։
Այս խոսքերս լավ հիշեցեք,
Իրարով միշտ հպարտացեք։
Խաղաղություն, համբերություն,
Իմ որդիներ՝ ցտեսություն։
 
Հասուլ†)Дата: Հինգշաբթի, 09.07.2015, 20:00 | Сообщение # 36
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Աշնանային պայծառ օր էր… Երիտասարդ կինը ծանր-ծանր քայլում էր այգով։ Նրան
մոտեցավ մի տատիկ և ասաց.
-Բարով-խերով ծննդաբերես, աղջի՛կս, մի ղոչ տղա, հայրենիքի զինվոր լույս աշխարհ բերես…
Բերկրանքից թպրտաց աղջկա սիրտը։
♦♦♦
Սեպտեմբերի մեկն էր: Երիտասարդ կինը տղային տանում էր դպրոց: Ճանապարհին հարեւանը բարեմաղթանքներով կտրեց նրանց ճանապարհը.
-Լա՛վ սովորես, լա՛վ մարդ դառնաս։
-Ես զինվոր եմ դառնալու,- նեղացած պատասխանեց փոքրիկ տղան։
Մոր սիրտը նորից բերկրանքից թպրտաց:
♦♦♦
Աշուն էր: Զորակոչ։ Տասնութամյա պատանին բանակ էր գնում։
Այդ պահին նորից բերկրանքից թպրտաց մոր սիրտը։
Նրա աչքի առաջ հայտնվեցին բոլոր հայ զինվորները` Հայկ Նահապետը, Վարդան Մամիկոնյանը, Անդրանիկ Օզանյանը, Հովհաննես Բաղրամյանը, Վազգեն Սարգսյանը…
Որքան շա՜տ էին նրանք…
Մայրը սթափվեց, հավաքեց իրեն ու հպարտությամբ ասաց.
-Գնա՛, որդի՛ս, պաշտպանի՛ր քո հայրենիքի սահմանները: Գնա՛, որ հայ փոքրիկը հանգիստ քնի: Գնա՛, որ հայ մայրը միայն ուրախությունից լաց լինի: Գնա՛, որ հայոց երկնքում միայն հրավառության թնդանոթի ձայնը լսվի: Գնա՛, որ հայոց առավոտները խաղաղ բացվեն:
Աստված քեզ պահապան, հա՛յ զինվոր, թող Աստծո աջը ու մորդ սիրտը միշտ պաշտպանեն քեզ ու քեզ հետ լինեն:
 
Հասուլ†)Дата: Հինգշաբթի, 09.07.2015, 20:02 | Сообщение # 37
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
ԶԻՆՎՈՐԻՆ
Զինվո՛ր, հիմա իմ տաք կոպին
Խրամատիդ սառ գիշերն է,
Ու ալեկոծ հոգուս ափին,
Հարազատ տան քո հուշերն են:

Իմ անհանգիստ, խռով ունկին
Ծառայության քո հոգսերն են,
Ու քեզ ձոնած տողիս կրկին
Մորդ սրտի ակոսներն են:

Որքան էլ որ դու հեռվում ես,
Ես թռչում եմ մտքով քեզ մոտ,
Ու մայրաբար համբուրում եմ
Ձեռքերը քո վառոդահոտ:

Քեզ հետ վազում, նստում` հոգնած,
Փայլեցնում եմ ինքնաձիգդ,
Նամակ գրում աղջկադ սիրած,
Քեզ հետ կարում եմ օձիքդ:

Զինվո՛ր, քեզնով ցնծում եմ ես,
Դու ուժեղ ես, արի` կամքով,
Ու պարտքն այս սուրբ` վստահված քեզ,
Գիտցի՛ր, պետք է կրես պատվով:
 
Հասուլ†)Дата: Հինգշաբթի, 09.07.2015, 20:06 | Сообщение # 38
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Հայո՛ց բանակ, հայոց բանակ դու զորավոր,
Հաղթանակներդ եղել են հարազնիվ, արդար,
Թեւածել է արիական ոգիդ անպարտ՝
Պարգեւելով քո քաջերին Սեր ու Հավատ։
Հայոց ազգի աստվածների բարի կամքով՝
Ոգի ու Միտք մեկտեղել ես անանց փառքով,
Եվ գալիքը ազնիվ ցեղիս տեսնում ես դու
Մասսին փարված,
Որ ոգեղեն ճանապարհով տանելու է
դեպի Երկիրը մեր ավետյաց։
Հաղթանակիդ ղողանջները մինչեւ երկինք
թող տարածվեն,
Դու միշտ մնաս որպես բարու սերմեր ցանող,
հայոց բանակ,
Նվիրական կռիվը քո եղել է միշտ ու կլինի
չարիքի ու չարին ընդդեմ։
Արիածին մեր մեծ Ազգի դուք արծիվնե՛ր,
Նվիրական իղձերը մեր դարձրե՛ք ներկա
եւ հարատեւ,
Հաղթանակներ բերեք հայոց ծիրանագույն
դրոշներով,
Հայոց անպարտ Արքաների ոգով արե՛ք մեծ
թռիչքներ։
Արարչաստեղծ մեր հայրենյաց այրե՛ր հայոց՝
քաջ ու արի,
Եղե՛ք զգոն, եղե՛ք պատրաստ ախոյանի
դավերի դեմ։
Փակե՛ք ճամփան հերեւելի-աներեւույթ մեր
թշնամյաց,
Ազա՛տ պահեք դրախտավայր մայր
Հայաստան։
 
Հասուլ†)Дата: Հինգշաբթի, 09.07.2015, 20:07 | Сообщение # 39
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Հաղթանակած, հերոսացած
Հայոց երկրի հզոր բանակ,
Քո մարտական ջահը վառած
Պահիր, որպես փառքի պսակ։

Դու դեռ ջահել, դեռ պատանի,
Քսան տարիդ նոր բոլորած
Դարձել ես քաջ, անհաղթելի,
Անպարտելի կորյուն դարձած։

Շնորհավո՛ր քո տարեդարձը,
Մաղթում եմ քեզ լիարժեք կյանք,
Մնա այդպես փառքով, պատվով,
Հոգով արի՝ անկոտրում կամք։

Հզորացի՛ր, դեռ ավելի
Հզորացրու քո ապագան,
Չունենաս դու էլ թշնամի,
Ապրես կայուն ու անսասան։

Մարտիկներիդ համախմբիր,
Սատար կանգնիր քո վեհ ազգին,
Ամուր պահիր սահմաններդ,-
Աստված ուժ տա քո կուռ բազկին։
 
✞❤Poghosyan✞❤Дата: Շաբաթ, 03.10.2015, 17:29 | Сообщение # 40
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
9 9 9 9 9 9 9 9
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 17:42 | Сообщение # 41
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9 9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 22:10 | Сообщение # 42
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Աստված, խնդրում եմ Պահիր ու պահպանիր բոլոր զիվորներին...
Զինվորս ես քեզ հետ եմ
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 22:16 | Сообщение # 43
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 22:19 | Сообщение # 44
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Հայ զինվորիս ուրիշ զինվոր չի հասնի, նա հզոր է թշնամի դու իմացի՝ ամեն զինվոր մի մեծ սարե անսասան:
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 17:31 | Сообщение # 45
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
8
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Հայ զինվորը որպես իդեալ (Հայ զինվորի մասին:)
Էջ 3-րդ 4-ից«1234»
Որոնել: