Հայրենիքի դերը իմ կյանքում - Ֆորում
Էջ 1-րդ 5-ից12345»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Հայրենիքի դերը իմ կյանքում (Ի՞նչ դեր ունի Հայրենիքը Ձեր կյանքում:)
Հայրենիքի դերը իմ կյանքում
ԳոգДата: Կիրակի, 04.01.2015, 02:25 | Сообщение # 1
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
Մի անգամ երազում տեսա, որ խոսում եմ հայրենիքիս հետ: Նա տկար էր, փոքր ու հյուծված: Ես հարցրի, թե ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է տխուր: Նա ինձ պատասխանեց.
-Բոլորը հեռանում են, և ես նիհարում եմ: Կողքիս հարևանները հարձակվում են, բաժանում, խլում ու տանում են իմ մասերը, և ես փոքրանում եմ: Այդ պատճառով ես «հիվանդանում եմ»: Եթե կարող ես, օգնի´ր ինձ:
-Իսկ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի օգնեմ քեզ, փրկեմ,-հարցրի ես: Նա պատասխանեց.
-Ապրի´ր հարյուր տարի, ունեցի´ր տասը երեխա: Երեխաներիցդ ամեն մեկը թող ունենա տասը երեխա` քեզ համար թոռ: Թոռներիցդ յուրաքանչյուրը` տասը երեխա` քեզ համար ծոռ: Բոլորին վերցրու´, բոլորին և ե´տ բեր այն մասերը, որոնք դավադրաբար խլել են ինձնից: Խոստացի´ր, որ ինձ կօգնես:
Ես արթնացա և մտածմունքների մեջ ընկա: Կարո՞ղ եմ անել այն, ինչ խնդրեց իմ հայրենիքը:
Հաջորդ գիշեր նորից տեսա նման մի երազ, սակայն այս անգամ ես արդեն ծերունի էի, իսկ հայրենիքս` հզոր, մեծ : Նա ինձ ասաց.
-Դու քո պարտքը տվեցիր, կատարեցիր իմ խնդրանքը: Ես շնորհակալ եմ քեզ:
Առավոտյան ինքս ինձ ասացի, որ պետք է անպայման անեմ այն, ինչ ասաց հայրենիքս իմ երազում:


Ֆորումում բոլոր մասնակիցները պետք է գրեն միայն հայկական տառաձևով: Latinakan taradzevov գրելը արգելված է:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 09.01.2015, 22:41 | Сообщение # 2
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հայրենքիը ամեն մեկիս մեջ է, դա այն վայրն է որտեղ ծնվել մեծացել ես, որտեղ զարգացել ես, գիտելիքներ քաղել, կարևոր չի ոչ ազգությունը ոչ էլ ուրիշ ինչ որ մի բան, եթե դու այդ հողի վրա ես ապրում, պաշտպանում այն, խնամում ապա դա քո հայրենիքն է: ԵՎ որտեղ էլ ապրես ինչրքան ել լավ լինի չես կարող քո ծննդավայրը մոռանալ դա քո մեջ ընդմիշտ մնում է…
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 09.01.2015, 22:42 | Сообщение # 3
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ամեն ոգ և ամեն ինչ ունի իր անունը, բայց աշխարհում բոլոր անունների և անվանումների մեջ երկու շատ կարևոր բառեր կան՝ մայրիկ և հայրենիք, կամ հակառակը: Երբ շատ փոքր էի ես աշխարհը ընկալում էի իմ մայրիկով և իմ մայրիկի, ավելի շուտ իմ ծնողների սիրո ու քնքշանքի մեջ ես ավելի ուշ հասկացա ևս մի բան, այն որ մայրիկի պես էլի այդպես անուշ անգին, աննկարագրելի մի մեծ սեր կա, որը ինչքան էլ ձեռքերը պարզես կողք, չես կարող գրկել ու սեղմել կրծքիդ, նրանից կարոտդ առնելու համար պիտի երկու ոտքով ամուր կանգնած լինես այն հողի վրա և նրան պիտի սիրես ոչ թե խոսքով, այլ սրտով, հոգով և ողջ գիտակցությամբ: Այս աննկարագրելի սիրուն արժանի է այն, որը մեկ բառով կոչվում է հայրենիք և մենք յուրաքանչյուրս մեր նվիրվածությամբ պիտի արժանի զավակներ լինենք մեր մայրիկներին և մեր հայրենիքին:
 
ԿուկաДата: Երեքշաբթի, 13.01.2015, 23:27 | Сообщение # 4
Группа: Ջնջվածները





ես եթե տղա լինեի կգնայի և մեր տղաների հետ կպաշտպանեի մեր երկիրը թշնամուց
 
ՄաշաДата: Չորեքշաբթի, 14.01.2015, 09:51 | Сообщение # 5
Լեյտենանթ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 60
Награды: 19
Статус: Օֆֆլայն
Մենք սիրում ենք մեր հայրենիքը, որովհետև մերն ա, որովհետև էստեղ տիրոջ զգացում ունենք, տանը լինելու ապահովվածություն, ու ըստ էության դրա համար էլ սիրում ենք, արտասահման գնացող մարդը բորդյուրներին չի, որ կարոտում ա, այլ իրա ստատուսին էս հայրենիքում, որտեղ ինքը տանն ա.... և ուրեմն սիրում ա իրա կարգավիճակը էս հայրենիքում, ինչպես նրանք, ովքեր դեռ չեն գնացել, բայց էլի սիրում են, որովհետև գնացողների կարոտի պատճառը ոսկորներով զգում են....
 
ՄաշաДата: Չորեքշաբթի, 14.01.2015, 09:51 | Сообщение # 6
Լեյտենանթ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 60
Награды: 19
Статус: Օֆֆլայն
Հայրենիքը դա նախնիների արյան կանչն է , գենետիկ հիշողությունն է , թախիծ դեպի այն ,որը կորել է ,հեռացել է :
 
ՄաշաДата: Չորեքշաբթի, 14.01.2015, 09:52 | Сообщение # 7
Լեյտենանթ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 60
Награды: 19
Статус: Օֆֆլայն
Հայրենիքն ինձ համար Հայաստանն է՝ իր ամեն ինչով. ընտանիքս, հարազատներս, ընկերներս, հայերենը, մեր տունը, մեր բակը, դպրոցը, Երևանի փողոցները, պապիկիս տունը, այգին, մի խոսքով՝ Հայաստանում գտնվող այն ամենը, ինչի հետ որևէ հիշողություն է կապված՝ դրական թե բացասական։ Ամեն ինչն էլ հարազատ է։ Նույնիսկ օտարության մեջ երբեմն հայրենիքի զգացողություն է լինում, երբ հայկական միջավայրում եմ հայտնվում, ինչը, ցավոք, խիստ հազվադեպ է լինում... Բայց նույնիսկ այդ միջավայրերն ինձ համար փոքրիկ հայրենիքներ են։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 17.01.2015, 16:11 | Сообщение # 8
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Քո շրթունքները Հայաստանոտ են,
Հայաստանոտ են քո շշուկները,
Քո ժպիտներն ու արտասուքները
Հայաստանոտ են։
Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը,
Քո արդեն գրված ու դեռ չգրված
Բոլոր երգերը Հայաստանոտ են։
Հայաստանոտ են քո ապրած կյանքի
Բոլոր էջերն ու ելևէջները։
Քո տանջանքներն ու երազանքները
Հայաստանոտ են…
Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան,
Որ մինչև անգամ Հայաստանից դուրս
Քո անցած բոլոր ճանապարհները
Հայաստանոտ են։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 17.01.2015, 16:12 | Сообщение # 9
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Քանի՜ հազար տարի,
Քանի՜ ցեղեր վայրի
Քեզ նեղել են,
Քանի՜ հազար տարի,
Հազար ու մի դավով
Քեզ շեղել են։
Քանի՜ հազար տարի
Եկել ու պղծել են,
Վառել տունդ,
Քանի՜ հազար տարի
Ծռել ու կեղծել են
Պատմությունդ։
Քանի՜ նենգ Փանահ խան
Եկել հացդ կտրել,
Քծնել են քեզ, ջանը՜ս...
Հետո գողի նման
Սուրը բկիդ դրել,
Տիրացել են տանըդ։
Քանի՜ հազար տարի,
Քանի՜ սուլթան ու բեկ
Եկել դուռդ թակել,
Քանի՜ հազար տարի
Քեզ խաբել են այդպես
Եվ թիկունքից զարկել։
Քանի՜ հազար անգամ
Քանի՜ ելուզակ քեզ
Իր հավատով երդվել,
Հետո ջրաղացիդ
Ջուրն են կտրել թաքուն
Ու լծկանդ մորթել։
Քանի՜ հազար անգամ
Կառուցել ես, կերտել
Ամրոցներ ու բերդեր,
Քանի՜ հազար անգամ
Արշավել են քո դեմ,
Կառուցածդ քանդել։
Քանի՜ հազար անգամ
Ամուր ձգել գոտիդ-
Դու քո հերկն ես հերկել,
Ագահ ու չարակամ
Գող ու ելուզակից
Դու քո երգն ես փրկել...
Հողը քո այս մի բուռ
Դու դարձրել ես եդեմ,
Լույսով ճամփադ հարթել,
Ի ցավ քո թշնամու
Կառուցելով ապրել,
Ապրելով ես հաղթել։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 17.01.2015, 16:12 | Сообщение # 10
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
●♥Anyuta●♥Дата: Հինգշաբթի, 22.01.2015, 13:36 | Сообщение # 11
Полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 245
Награды: 561
Статус: Օֆֆլայն
Ուզում եմ մեր Հայրենքիում խաղաղություն լինի և ոչ մի արյուն չթափվի
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 26.01.2015, 13:53 | Сообщение # 12
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
38 38 38 38 38 38 Սիրում եմ քեզ, Հայաստան: hay hay hay hay hay hay hay hay
 
Վարդ☆Дата: Ուրբաթ, 30.01.2015, 16:16 | Сообщение # 13
Սերժանտ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 20
Награды: 90
Статус: Օֆֆլայն
Ես Հայրենքիս սիրում եմ մի ուրիշ ձևի: Ես Հայրենիք ասելով հասկանում եմ,մի մարդ որին պետք է սիրել փայփայել չէ որ նա էլ մեզ նման երեխա է, որն ունի կարիք՝ հայի կարիքը այլ ոչ այն բարբարոսների կարիքը ովքեր տարիների ընթացքում խլելով հայից ամեն ինչ նրան թողեց 29,500 կմ տարացք և ասեց ապրից գոյատևիր: Բայց Հայը ուժեղ եղավ և գոյատեվելով հասավ մինչև 21-րդ դարը: Հայը ապրում է և պիտի ապրի մինչև աշխարհի վերջը:
 
Վարդ☆Дата: Ուրբաթ, 30.01.2015, 16:17 | Сообщение # 14
Սերժանտ
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 20
Награды: 90
Статус: Օֆֆլայն
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի:
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել:
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե˜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից…

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ –
իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
իտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հօգուտ արդարի եւ արեգակի
իտենք քվեարկել մեր կյանքով նաեւ…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ – եւ կրա˜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
իտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով…

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք –
Մազ հաեյ են ասում:
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանա˜նք:
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 31.01.2015, 16:38 | Сообщение # 15
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ինձ համար Հայրենիքն ամեն ինչ է: Այսինքն, իմ սկիզբն է և վերջը: Իմ արմատներն են Հայրենիքում և իմ սերունդներն են լինելու Հայրենիքում: Սա՛ է ինձ համար Հայրենիքի գաղափարախոսությունը, որի համար պետք է անել բացառապես ամեն ինչ:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Հայրենիքի դերը իմ կյանքում (Ի՞նչ դեր ունի Հայրենիքը Ձեր կյանքում:)
Էջ 1-րդ 5-ից12345»
Որոնել: