Հայրենիքի դերը իմ կյանքում - Էջ 5 - Ֆորում
Էջ 5-րդ 5-ից«12345
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Հայրենիքի դերը իմ կյանքում (Ի՞նչ դեր ունի Հայրենիքը Ձեր կյանքում:)
Հայրենիքի դերը իմ կյանքում
Հասուլ†)Дата: Երկուշաբթի, 29.02.2016, 20:39 | Сообщение # 61
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
hay hay hay hay hay hay hay hay hay hay hay hay hay hay hay hay hay hay hay hay hay
 
Հասուլ†)Дата: Երեքշաբթի, 05.04.2016, 19:21 | Сообщение # 62
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
ՅՈԹ ԵՐԳ` ԵՐԿՐԻՆ

Ա
Երկի՛ր,
Լեռներիդ կապույտ ալիքը
Կապույտ աստղերի ու կապույտ ցրտի
Ցոլքերի մեջ է լողանում հավերժ...
Երկի՛ր,
Վիհերիդ մութ անդունդներում
Նախապատմական մշուշն է լողում
Առասպելներիդ ծվենների հետ:
Չգիտեմ,
Երկի՛ր,
Ո՞ւմ ներշնչանքից
Դու ծնունդ առար ու արարվեցիր,
Եվ սակայն գիտեմ՝
Դու արարվել ես միայն այն պահին,
Երբ միացել են իմաստությունը և խենթությունը։
Երկի՛ր,
Կարող եմ բարձրանալ հիմա կատարներդ ի վեր
Եվ այնտեղ կանգնած
Խոսել կապուտակ քո աստղերի հետ,
Ինչպես խոսում են մանուկների հետ ու ծաղիկների:
Կարող եմ,
Երկի՛ր,
Ձորերդ իջնել
Եվ անձավներիդ մութի դեմ կանգնած
Զրուցել նրանց լռության հետ քար,
Ինչպես խոսում են իմաստունների ու ծերերի հետ:

Երկի՛ր,
Ժայռերդ` կարծր տառապանք,
Եվ ծաղիկներդ` զոհաբերություն,
Ջրերդ` մաղթանք,
Ու երկինքը քո՝ լույս ու բարություն։

Կանգնել եմ,
Երկի՛ր,
Կանգնել եմ քո դեմ, չգիտեմ սակայն,
Քե՞զ եմ լուռ դիտում,
Թե՞ թափառում եմ էությանս մեջ...

Բ
Երկի՛ր,
Երբ ձյունե քո կատարների
Թրթռուն ցոլքն եմ զգում ճակատիս,
Հպարտանում եմ ես իմ ճակատով:
Երբ քո լեռնային բուռ - բուռ լճերում
Պատկերս եմ տեսնում լույսով շաղախված`
Աստվածանում եմ ինքս իմ աչքին:

Երբ քո լեռներից ու անդունդներից
Արձագանքներն եմ լսում իմ ձայնի`
Մեծանում եմ ես ու ահագնանում։

Երկի՛ր,
Երբ հոգնած ներբաններիս տակ
Զգում եմ քարե կարծրությունը քո`
Ամեն քայլիս հետ հավատ եմ տանում:

Գ
Դու փոքր ես,
Երկի՛ր,
Սրտի չափ ես դու,
Եվ դրա համար
Իմ սրտի մեջ եմ ես քեզ միշտ պահում:

Կոպիտ ես, քարոտ,
Քնքշանքի կարոտ,
Եվ դրա համար
Ամենաքնքուշ իմ քնքշանքով եմ
Ես քեզ փայփայում...

Եվ բարձր ես,
Երկի՛ր,
Բարձր ես աստղորեն,
Եվ դրա համար լռում ակամա
Ու իմ գլուխն եմ քո դեմ խոնարհում։

Դ
Երկի՛ր,
Տառապանքն այն ակոսն է սև,
Որի մեջ լույսի ու իմաստության
Սուրբ հասկն է աճում:

Այդ ակոսն ես դու,
Այդ կնճիռն ես դու աշխարհի դեմքին:

Եվ ծանրացել է քո հասկը,
Երկի՛ր,
Լցվել է լույսով,
Ցորյանով մաքուր...
Երկի՛ր,
Դու ակոս,
Սրբազան դու հասկ
Ե՛վ հաց անսպառ, և՛ հաց ոգեղեն...

Ե
Երկի՛ր,
Լեռներդ ըմբոստ են այնքան,
Որ թվում է թե ուր որ է ահա
Հրաբուխներով որոտան պիտի,
Եվ կապույտն այնքան հեթանոսական,
Որ թվում է թե արյունաթաթախ
Առավոտն է դեռ այն նավասարդի...

Ծխանի ծուխ կա օդում ծփացող,
Եվ ինչ-որ մի տեղ լեռնալանջն ի վեր
Եզջերուներն են երևի վազում,
Փողեր են փչում,
Թմբուկ են զարկում
Ու զարթնում է մի կապույտ առասպել...

Արևագալիդ լույսերից հարբել,
Օրորվում է մի համբարձող բարդի:

Ականջս փողի հեռավոր ձայնին,
Կարծես գնում եմ,
Գնում ու սուզվում
Առավոտի մեջ այն նավասարդի:

Զ
Երկի՛ր,
Փակում եմ աչքերս քո դեմ,
Եվ կոպերիս տակ հրդեհ է մնում,
Կրակ է մնում
Ու մնում ոսկի...

Երկի՛ր,
Բացում եմ աչքերս քո դեմ՝
Ոսկի է կաթում,
Կրակ է կաթում,
Հրդեհ է կաթում քո ամեն ոստից։

Երկի՛ր,
Ամեհի անդունդն ի վար
Գահավեժ նետվող ջրերդ բոլոր
Իրենց փառավոր այդ անկումի մեջ
ճերմակ կրակ են
Ու ճերմակ հրդեհ...

Երկի՛ր,
Աստղամոտ քո բարձունքներում
Լճեր կան կապույտ,
Որ երկինքն ի վեր
Կապույտ աղոթքի բոցով են մխում։

Եվ քարերիդ մեջ,
Ապառաժեղեն երակներիդ մեջ
Կայծեր կան նիրհող
Ու նիրհող բոցեր,
Որ բախումներից զարթնում են հանկարծ`
Բաշերի նման...

Եվ այրվում ես դու,
Դու ոտից գլուխ այրվում ես,
Երկի՛ր,
Եվ այրումի պես գեղեցիկ ես դու:

Է
Երկի՛ր,
Լեռներդ, լեռնապարերդ
Մեկը մյուսի խոյանքն են կրկնում
Մի անկրկնելի վեհափառությամբ։

Եվ քո ջրերը,
Մաքուր ջրերը
Այստեղ դարեդար ժայռեր են փշրում
Իրենց իմաստուն խելագարությամբ:

Եվ ծաղիկներդ,
Եվ ծաղիկներդ,
Քարերի վրա արյուն են ծորում
Մի անկիզելի ողջակիզությամբ:

...Դարեր են գալիս,
Գնում են դարեր,
Եվ ապրում ես դու,
Հավերժում ես դու
Քո անմեկնելի ըմբոստ հեզությամբ։
 
Հասուլ†)Дата: Երեքշաբթի, 05.04.2016, 19:23 | Сообщение # 63
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում Է միայն հայրենի հոդի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն Է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, ղրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
 
✞❤Poghosyan✞❤Дата: Հինգշաբթի, 12.05.2016, 23:25 | Сообщение # 64
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
,

Сообщение отредактировал ✞❤Poghosyan✞❤ - Հինգշաբթի, 12.05.2016, 23:26
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Հայրենիքի դերը իմ կյանքում (Ի՞նչ դեր ունի Հայրենիքը Ձեր կյանքում:)
Էջ 5-րդ 5-ից«12345
Որոնել: