Էջ 1-րդ 3-ից123»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Պար (Հայկական և ազգագրական պար:)
Պար
ԳոգДата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:01 | Сообщение # 1
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։ Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։
Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։


Ֆորումում բոլոր մասնակիցները պետք է գրեն միայն հայկական տառաձևով: Latinakan taradzevov գրելը արգելված է:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:38 | Сообщение # 2
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ազգային բնութագիրն արտահայտող պարային մշակույթ, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, ժամանակի ընթացքում ենթարկվել է որոշ փոփոխությունների, սակայն հիմքում սրբազնորեն պահպանել է միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային, երաժշտական և արտահայտչական տեքստերը, որով և տարբերվել է այլ ժողովուրդներից:
Հայ ժողովուրդն իր նախնիներից ժառանգություն ստացած պարային մշակույթը պահպանել է մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը: Վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունները ծանր հետևանքներ են թողել նաև այս ասպարեզում: Բացի նրանից, որ հիմնովին կորստի են մատնվել որոշակի գավառներին հատուկ բազմաթիվ պարեր ու պարատեսակներ, պահպանվածներն էլ կրել են մի շարք մասնակի աղավաղումներ ու կորուստներ: Այսօր քիչ թե շատ պահպանված օրացուցային տոներին տարբեր արարողությունների ժամանակ կատարվում են նոր, անհատական մեկնաբանություններ ձեռք բերած պարեր, որոնք ձևավորվել են իրարից անկախ պարաքայլերից ու թռիչքներից, ձեռք բերել մենապարերին հատուկ կատարողական ձևեր: Այդ պարերն, ըստ էության, դարձել են լիցքաթափման և տրամադրությունը փոխելու միջոցներ: Ժողովրդական պարն այսօր որոշ իմաստով պահպանվել է միայն հեռավոր կամ ինքնապարփակ կենցաղով ապրող գեղջկական վայրերում:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:38 | Сообщение # 3
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:39 | Сообщение # 4
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ծիսական պար: Այս տեսակը նախնիներից ժառանգություն ստացած ժողովրդական պարի այն մասն է, որը կատարվել է կենցաղում՝ կապված տարեկան տոների, հարսանիքների, մահ-թաղում-սուգ արարողակարգի, ապա և՝ արտակարգ իրադրություններին առնչվող ծեսերի ու արարողությունների ժամանակ: Ժողովրդի ապրելակերպին համապատասխան՝ այն ունեցել է կենսական նշանակություն: Ծիսական պարերն իրենց կառուցվածքային բոլոր տարրերով համապատասխանել են ծեսին և առավելագույնս ամփոփել ու եզրափակել տվյալ ծեսի ներքին իմաստն ու խորհուրդը:
Տարեկան տոների հետ կապվել են այն ծիսական պարերը, որոնք կատարվել են տարեկան միայն մեկ անգամ՝ տվյալ տոնի ծիսական արարողությունների ընթացքում, որոշակի տեղում, ժամանակ, սեռատարիքային համապատասխան կազմով՝ արտահայտելով ծեսի հիմնական գաղափարը:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:39 | Сообщение # 5
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Տեառնընդառաջի ծիսական պար. կապվել է տոնի կրակ-արև-վառվող խարույկ հասկացության հետ: Ամուսնացող յուրաքանչյուր զույգի համար կատարվել է պարտադիր: Ծեսից ու պարից ակնկալվել է նախ` բնության, ապա և` տվյալ զույգի պտղաբերության ապահովում:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:40 | Сообщение # 6
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Գովընդը կատարվել է միայն հասուն տարիքի կանանց կազմով՝ տանտիկնոջ ղեկավարությամբ, հարս ու փեսայի հետ՝ փակ շրջանի դասավորությամբ: Մասնակիցներից յուրաքանչյուրը գործածել է մեկ վառվող մոմ:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:40 | Сообщение # 7
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Վերվերի՝ բարձր թռիչքներով. երկու գնալ, մեկ դառնալ պարաքայլով տղամարդկանց կազմով առանձին պարաշրջան, որը կանանց գովընդի շրջանն առել է իր մեջ կամ ուղղակի կատարվել կին-տղամարդ խառը դասավորությամբ:
Այլ պարեր. սրանց մեջ մտել են ներկաների տարբեր մենապարեր, հաճախ նաև՝ մի երրորդ շրջանով:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:40 | Сообщение # 8
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Բարեկենդանի ծիսական պարեր, որոնք հիմնականում կատարվել են երկրորդ շաբաթվա հինգշաբթի և կիրակի (բուն բարեկենդանի) օրերին:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:40 | Сообщение # 9
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Գովընդապար. երկու գնալ, երկու դառնալ պարաձևով՝ Վարդանանց ցուցքի մասնակից տղամարդկանց կատարմամբ: Պարագլուխը պետք է անպայման լիներ տեղի հոգևոր հայրը:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:40 | Сообщение # 10
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Զուգապար՝ երիտասարդ տղամարդկանց կատարմամբ. գովընդի փակ պարաշրջանի ներսում մրցույթ-գոտեմարտ՝ գլխատված աքաղաղի ձեռքբերման համար (աքաղաղի զոհաբերություն):
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:41 | Сообщение # 11
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Գովընդապար՝ ծեր կանանց կատարմամբ. միայն աջ գնացող ծանր էպիկական պար, որով եզրափակել են Բարեկենդանի բոլոր արարողությունները:
Բարեկենդանի երկշաբաթյա ժամանակահատվածում կատարվել են ժողովրդական բոլոր պարերը, հատկապես ճանապարհի և ռազմական: Բացառություն է կազմել միայն դժբախտությունների և առանձնահատուկ իրավիճակների հետ կապված ծիսական պարերի կատարումը:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:41 | Сообщение # 12
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Անդաստան անել. բացօթյա օրհնության արարողության պար, որի պարողները եղել են բացարձակապես հոգևոր դասին պատկանող տղամարդիկ: Պարաձևը պատկանում է էպիկական պարեր, աջ ու ձախ (տեղից գրեթե չշարժվելով) պարատեսակին:
Կատարվել են նաև ուրիշ տոնական պարեր, որոնց ծիսականությունը դեռևս չի բացահայտվել:
Հարսանեկան արարողությունների հետ կապվել են ծիսական պարերի հիմնական մասը՝ բացառությամբ տոները խորհրդանշող, դժբախտությունների, արտակարգ իրադրությունների հետ կապված առանձնահատուկ ծիսական պարերի:
Նշանադրության օրից սկսած՝ տարբեր առիթներով կազմակերպված հանդեսների ժամանակ հարսի ու փեսայի գերդաստանները պարել են: Հարսանեկան շաբաթվա, վերջին` պսակի օրը, ճաշկերույթի տանը զուգահեռ կազմակերպվել է առանձին պարատան հավաքույթ, որտեղ իրավունք են ստացել պարելու բոլոր նրանք, ովքեր ցանկացել են, բացառությամբ այրիների: Կատարվել են բոլոր պարերը ցերեկը և գիշերը ընթացքում՝ կրկնվելով մի քանի անգամ: Որոշակի ժամերին կատարվել են հատուկ ծիսական պարեր, որոնք հետապնդել են հատուկ նպատակներ:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:41 | Сообщение # 13
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Տանտիկնոջ մենապար. պսակադրությունից հետո երիտասարդական հրավեր-պարին հաջորդող մենապար՝ հացով, քաղցրավենիքով, շնորհավորանքի և ընդունելության համբույրներով, որն ունի առանձնահատուկ դասավորություն՝ երկրորդ մասում վերածվելով կերպարանափոխությամբ սկեսուր-սկեսրայրի զուգապար- գոտեմարտի:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:42 | Сообщение # 14
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Քոչարի, Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:42 | Сообщение # 15
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Պար (Հայկական և ազգագրական պար:)
Էջ 1-րդ 3-ից123»
Որոնել: