Պար - Էջ 2 - Ֆորում
Էջ 2-րդ 3-ից«123»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Պար (Հայկական և ազգագրական պար:)
Պար
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 13:43 | Сообщение # 16
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հարս ու փեսայի մոմերով պար. կատարվել է հարսանեկան բոլոր արարողություններից հետո՝ որպես վերջաբան: Հարսանեկան բոլոր արարողությունների ներքնիմաստն ամփոփող պար-գործողություն է: Մասնակիցները միայն ամուսնացած, բազմազավակ, բախտավոր զույգերն են՝ հարս ու փեսային փակ, կլոր շրջանի դասավորության մեջ ընդգրկելով: Պարը կատարվել է վառած մոմերով: Ունի դանդաղ, խորհրդավոր, միայն աջ գնացող պարաքայլեր և էպիկական բովանդակություն: Պարով հարսն ու փեսան իրավունք են ստացել առագաստ մտնելու: Փեսան համարվել է հասուն տղամարդ, իրավունք է ստացել ցորեն ցանելու, տղամարդկանց հասարակական հավաքներին մասնակցելու:

Сообщение отредактировал Վիկտորյա☆ - Երեքշաբթի, 27.01.2015, 13:43
 
ԳոգДата: Երեքշաբթի, 27.01.2015, 16:11 | Сообщение # 17
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
Բերդը, հայկական պար է, որի արմատները հին հայկական Վասպուրական քաղաքից են։ Ինքը պարը հայ հին ազգային «Գմբեթախաղ» խաղից է։Պարի ժամանակ պարողները հագնում են միայն հայկական ազգային հագուստ (տարազ)։ Պարի ամենակարևոր իմաստը ընթացքում բերդ կառուցելն է, որը իրենից ներկայացնում է «երկու հարկանի» պատ, որի համար պարողները կանգնում են մեկը մյուսի ուսերին։ Բերդը աշխարհում միակ պարն է, որն ունի այդպիսի հատկություն։ Բերդը տղամարդիկ կատարել են ճակատամարտերի ընթացքում։ Այս պարով հայ զինվորները նշում էին Բեռլինի գրավումը Կարմիր Բանակի կազմում։

 
ԳոգДата: Երեքշաբթի, 27.01.2015, 16:18 | Сообщение # 18
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
«Յարխուշտա» ռազմական խաղ-պարը պատկանում է ծափ պարերի տեսակին և առանձնանում է յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և կատարման գունեղ ոճով: Ծափ պարերը հայկական ռազմական պարերի տեսակներից են: Այդ պարերում շարժումները շեշտվում են հանդիպակած զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը: Հայկական ռազմական ծափ պարերից են` «Խարզանի յարխուշտա» կամ «Թաք յարխուշտա», «Սլիվանի յարխուշտա», «Մաչինո», «Մընդո», «Հալա կըշտա», «Դե բժան, բժան» պարերը:



 
ԳոգДата: Երեքշաբթի, 27.01.2015, 16:26 | Сообщение # 19
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
«Էջմիածինը» Կարնո պարանմուշներից է, պատկանում է կլոր պարերի «ետ ու առաջ» տեսակին: Ախալցխայում և Ջավախքում վերաբնակված հայերի պահպանած «ետ ու առաջ»-ի մի քանի պարաձևերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ պարզ և բարդ: Վերջինի շարքին է պատկանում նաև «Էջմիածին» պարը, որն առանձնանում է ինքնատիպությամբ և խորհրդավորությամբ:



 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 22:02 | Сообщение # 20
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՉՉգիտեի, որ Էջմիածին պարի տեսակ կա: 38 38 38 38 38
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 22:05 | Сообщение # 21
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԻՇԽԱՆԱՑ ՊԱՐ

Հայկական պարերի դեռևս վաղնջական հիշատակումների մեջ շատ հաճախ հանդիպում ենք հիշատակումներ Մեհենական պարերի մասին: Մեհենական բառի արմատը մեհյան բառն է, իսկ բառի մեկնաբանությունը մեհյաններում, այսինքն տաճարներում պարվող պար` Տաճարային պար:
Իշխանաց պարի մեկնաբանողներից շատերը ենթադրություններ են արել, որ այս պարը պատկանել է հենց այդ պարերի թվին, քանզի ամեն ոք չէր , որ կարող էր իրավունք ունենալ Տաճարում պարելու:
Մեզ հայտնի գրառված առնվազն երեք տարբերակ գոյություն ունի, Առաջինը Հայոցձորի, մեկը Շատախի, և երրորդը Պարսկահայքի Կապուտան` ՈՒրմիա լճի շրջապատում բնակվող հայ ազգաբնակչության պարած Իշխանաց պարի տարբերակները:
Հայոցձորի գրառված Իշխանաց պարի տարբերակը անվանուն էին նաև Շէխանի – Շեյխերի, որը համարվում էր նաև ռազմապար` կռվու խաղ: Այն շատ բարդ էր կատարման համար, այդ պատճառով էլ քչերն էին կատարում այս պարը, հիմնականում երիտասարդ տղաները, ամուսնացած կամ ազաբ,սակայն պարտադիր այս պարը լավ իմացող:
Շէխ անվանում էին քրդերի մուհամմեդական կաթողիկոսին, այսինքն հոգևոր առաջնորդին, ինչը նույնպես մատնանշում է, որ այն Մեհենական պար է եղել, միգուցե նույնիսկ հայ քրմերի կողմից Տաճարներում պարվող պար: Սակայն թե ինչու այս պարը անվանափոխվել է և կոչվել քրդերեն Շէխանի բառով, ոչ ոք չի կարողացել մեկնաբանել: Սակայն բոլորը նշում էին, որ պարաշարքի սկզբում կանգնում էին իշխանները, կառավարիչները, իշխանություն ունեցողները: Նրանք մեծ նվիրատվություններ էին անում զուռնա և դհոլ նվագողներին: Երբեմն նաև աղքատներն էին պարում, սակայն նրանք ի վիճակի չէին շաբաշ` նվիրատվություն կատարելու:
Ասում են, որ Հայոցձորի հայկական բնակավայրերում իշխանները, հարուստները, ղեկավարները շատ էին սիրում Շէխանին` Իշխանաց պարը:
Այս պարը մեկնաբանողները հիշատակում են, որ քրդերը չէին կարողանում Իշխանաց պարը` Շէխանին լավ պարել, և քրդերի հարսանիքներում այս պարը պարում էին հայերը, իսկ քրդերը դիտողի դերում էին:
Իսկ հայերը այս պարը` Շէխանին պարում էին ուխտագնացությունների տեղերում, Հայոցձորի ողջ տարածքում եղած բոլոր վանքերի մոտ, Վան քաղաքում, Թիմարում, Բերկրիում բոլոր տոների, բոլոր խնջույքների ժամանակ և հարսանյաց օրերին:
Շէխանիի մեղեդու չափը 2/4 է: Այս չափը շատ բնորոշ է Ռազմական պարերին:
Պարողները կանգնում էին մի շարքով, որը երբեք չեր կորանում, այսինքն չէր վերածվում կորագծի, կամ առավել ևս կիսաշրջանի: 12-15 մարդ կողք-կողքի տեղաշարժվում էին մեկ առաջ, մեկ ետ, ինչն էլ որ բնորոշ է հայկական այլ շատ ու շատ պարերի:
Շարվում են կողք-կողքի, իրարից փոքր ինչ հեռու, թևկախ, չծալելով արմունկները, բռնելով ճկույթներով, աջ ձեռքը ձախի վրայից անցկացնելով:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 22:05 | Сообщение # 22
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Շատախում տարածում գտած Շէյխանի-Շիվհալանի պարի անվանումը ամբողջականորեն ոչ-ոք չի կարողացել մեկնաբանել: Սակայն բոլորը նշում էին, որ պարի առաջին երկու մասերը, որոնք պարվում էին դանդաղ կոչվում էին Շէյխանի, իսկ Շիվհալանի կոչվում էր պարի երրորդ և չորրորդ արագ մասերը:

8 տակտ 4/4-րդ ռիթմով - Շէյխանի
13 տակտ 4/4-րդ ռիթմով - Շիվհալանի
Այս պարը պարում էին Շատախի, նրա կենտրոնի հայերը: Կենտրոնը կոչում էին նաև Թաղ, որպեսզի տարբերեին բուն գավառի անվանումից: Բացի Շատախի հայերից այս պարը պարում էին նաև գրավանի քրդերը: Քրդերի այս ցեղը կոչվում էր Գերավի:
Շեյխանի նշանակում էր Շեյխերի, ինչը և ընդգծում էր այս պարի ծիսական-հոգևոր նշանակությունը: Ինչ վերաբերվում է Շիվհալանի անվանմանը, ապա ոչ ոք չի կարողացել պարզաբանել այս անվանուը: Սակայն քրդերեն բառարմատների պարզաբանումը ցույց է տալիս շիվ մոտ է հայերեն շիվան, շիվանկ – լաց ու կոծ, վիշտ, ողբալ, տրտունջ: Դրա հետ մեկտեղ նշանակում է ճյուղ, ժառանգ: Հալանկ – հայերեն նշանակում է հոգս, անհանգստություն, տանջանք:
Այսինքն ամեն դեպքում կարելի է ենթադրել, որ Շիվհալանին վշտի-հիշատակի պարատեսակներից է: Մի դեպքում դա կարող է վիշտ լինել ժառանգ, որդի կորցնելու կապակցությամբ, մյուս դեպքում ձմռանը բնության մահվան, բնության զառամելու հետ կապված տխրության, վշտի արտահայտությունն է:
Ընդ որում Շէյխանի-Շիվհալանի պարի մեջ առկա են և ետ քայլը, և ձախ քայլը, ևս մի ապացույց նրա վշտալի, թախծոտ բովանդակությունը:
Սակայն երևի մոռացության է մատնվել պարի վշտալի բնույթը, քանզի թռիչքները շատ են: Չնայած գոյություն ունեն նաև վշիտ, ողբ արտահայտող թռիչքներ, սակայն այս պարում եղած թռիչքները ուրախ բնույթի են:
Բոլոր տարբերակներում կանգնում են շարքով, բռնվում ճկույթներով: Արմունկները ծալված են գոտկատեղի բարձրությամբ, իսկ ափերը պարզված են դեպի առաջ:

Երրորդ տարբերակը, որ գրառվել է, դա Պարսկահայքի Շէյխանեն է, որը նույնպես ստուգաբանվում է, որպես Շէյխերի, այսինքն Իշխանների պար` Իշխանաց պար: Պարսկահայքում այս պարը Կապուտան` ՈՒրմիա լճի շրջակայքի հայ ազգաբնակչությունից բացի պարել են նաև նույն տարածքի ասորիները, որը մինչև այժմ էլ կենցաղավարում է ասորիների մոտ: Սակայն և ոճական, և շարժողական տեքստի, և պարաոճի առումով այդ պարերը իրարից բավականին տարբերվում են:
Այս տարբերակը նույնպես կարելի է ենթադրել, որ Տաճարային բնույթ են կրել, այսինքն Մեհենական պարերի շարքին է պատկանում: Ըստ երևույթին հեթանոսական ծագում ունեցող քրմերի պարն է, որը հետագայում քրիստոնեություն ընդունելուց հետո դարձել է Իշխանաց պար, որին երևի չէին մասնակցում սովորական մահկանացուները: Իսկ պարը երևի պարվել է ոչ ամեն տեղ, այլ կարևոր հասարակական նշանակություն ունեցող տեղերում: Իշխանաց պարը շատ հպարտ, վեհ պար է, և թերևս տեխնիկապես ամենաբարդ պարատեսակներից մեկը հայկական պարարվեստում:
Շէյխանեի մեղեդու չափը 4/4 է: Ձեռքերը բռնում են թևկախ, խաչված ափերով, ձախ ձեռքը անցկացնելով աջի վրայով:
Պարողները կանգնում էին մի շարքով, որը երբեք չեր կորանում, այսինքն չէր վերածվում կորագծի, կամ առավել ևս կիսաշրջանի: Պարաշարքը տեղաշարժվում է մեկ առաջ, և վերադառնալով 90˚ դարձումով, կրկին շարքով տեղաշարժվում դեպի աջ, ապա ուղղելով շարքը պարը կրկին տեղաշարժվում է առաջ:
Տեղում շարժումների ժամանակ արմունկները ծալվում են, ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ գոտկատեղի բարձրության:
Պարեղանակը հետզհետե արագանում է, ինչի հետևանքով արագանում է նաև պարը:
 
Վիկտորյա☆Дата: Երեքշաբթի, 27.01.2015, 22:06 | Сообщение # 23
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի...
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜...

Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.

Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.

Պարի՜,
Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ...
 
TaM♥Дата: Երկուշաբթի, 02.03.2015, 22:48 | Сообщение # 24
Генерал-полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 943
Награды: 537
Статус: Օֆֆլայն
9 9
 
Վիկտորյա☆Дата: Չորեքշաբթի, 04.03.2015, 17:44 | Сообщение # 25
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
30 30 30 30 30 30
 
TaM♥Дата: Ուրբաթ, 06.03.2015, 19:49 | Сообщение # 26
Генерал-полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 943
Награды: 537
Статус: Օֆֆլայն
Հայկական , ազգագրական պար չեմ սիրում 11
 
✞❤Poghosyan✞❤Дата: Ուրբաթ, 24.04.2015, 14:47 | Сообщение # 27
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
9
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 27.04.2015, 14:12 | Сообщение # 28
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ։ Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ։ Խոյի անվանն են վերաբերվում նաև խոյին որպես տոտեմի պաշտամունքի երկրպագության հետ կապված հետևյալ տերմինները.

Խոյակ - սյունագլուխը սյան վրա։ Այդպիսի սյունագլուխը ուներ ոլորուն եղջյուրով (պոզով) խոյի գլխի ձև։ Ավելի ուշ խոյակում՝ սյունագլխում թողվեց միայն աստիճանաբար ոճավորված ոլորուն ձև ստացած եղջյուրները։

Տոտեմական սյունագլուխ – խոյակի պատկերացումից առաջացել է խոյակապ ածականը – խոյով կապված (խոյի կողմից կապված), վերածված հոյակապ շքեղ, պերճ, հրաշալի, (ինչպես ուժով՝ հզորությունով սրբազան, նաև նախնի – խոյի հզորությանը պատկանող)։ Ամենայն հավանականությամբ Հոյ – Հայ, հայ ժողովրդի հիմնադիր՝ նախահայր, առասպելական առաջնորդներից մեկի անունը, կապված է տոտեմ Խոյի կենդանական պատկերի անվան հետ, ճիշտ այնպես, ինչպես նրա հոր Բազուկի անվան հիմքում ընկած բուսական պատկերը(կերպարը) կապված է տոտեմ ճյուղի- Բազուկի հետ։ Հոյ անունը դրա հետ նշանակում է տիրակալ, գլխավոր ղեկավար, ինչը որ համընկնում է հոտում Խոյ տոտեմի դերի հետ որպես առաջնորդ, որպես պարագլուխ։

Խոյ – հոյ (խոյ) - ամրոցների պատերը ծակելու համար (խոյահարել), յուրատեսակ "պոզահարող խոյ"։

Խոյ – խոյի համաստեղություն։

Խոյ – քաղաք։
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 27.04.2015, 14:12 | Сообщение # 29
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Չամորձատված ոչխարը, խոյը – ղոչ, ինչպես և չամորձատված այծը – մաղ, քոշ, քաղ, նոխազ, իրենց հոտերի առաջնորդներն ու պարագլուխներն են։ Այծի մաղ անունից առաջանում է մաղել բայը, համապատասխան շորորալ բային - ազդրերով և դմակով ճոճել։

Անասնապահական կենցաղի տոները չէին կարող օտար լինել հայերի նախնիներին, որոնց մոտ անասունների բուծումը վաղուց տնտեսական - արտադրական նշանակալի դեր էր խաղում։ Այդ նախնիների ոչ բավականաչափ ուսումնասիրված լեզուներում այդ տոնակատարությունների (տոների) հին անվանումները դեռևս բացահայտված չեն։ Իսկ հայերի մոտ հնում գոյություն ունեին հետևյալ տերմինները.

ա) քաղենվագ (քաղ - այծ, նվագ ի սկզբանե նշանակում է երգել, և ապա հետո նվագ երաժշտական գործիքների վրա), ինչը նշանակում է այծի երգ (հունարեն տրագեդիա - տրագ - այծ) – ողբերգություն իր առաջնային իմաստով։ Պարերը կատարվել են հայկական ու փոքրասիական աստվածներª Սպանդարամետի ու Սարագիոսի, հունական աստվածª Դիոնիսի պատվին։ Բերքատվություն գինեգործություն խորհրդանշող Դիոնիսի տոնակատարությունում զոհաբերում էին այծին՝ խաղողը ավերողին, ընդ որում երգչախումբը խորանի շուրջ երգում էր իրենց երգերը՝ տրագեդիա - ողբերգությունները։

բ) Նոխազերգություն (նոխազ - այծ, երգ) – ինչը նույնպես նշանակում էր այծի երգեցողություն – տրագեդիա իր սկզբնական իմաստով, և ոչ թատերական, գրական;

Այս ամենը իհարկե կապ ունի տոտեմիզմի հետ, ինչի վերապրուքները պահպանվել են որոշ հայկական բառերում։

Թեկուզև պարողները չեն այլևս հիշում իրենց ամենասիրելի պարատեսակներից մեկի նախկին "Խոյ - այծային" բովանդակության մասին, ինչպիսին որ Քոչարին է։ Ժամանակն ու հետագա շերտավորումը չկարողացան ամբողջովին համահարթել նրա նախասկզբնական (վաղնջական) ձևը։

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար։
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 27.04.2015, 14:13 | Сообщение # 30
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Պար (Հայկական և ազգագրական պար:)
Էջ 2-րդ 3-ից«123»
Որոնել: