Ցեղասպանություն... - Էջ 2 - Ֆորում
Էջ 2-րդ 9-ից«123489»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Ցեղասպանություն...
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 12.02.2015, 12:51 | Сообщение # 16
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 12.02.2015, 12:51 | Сообщение # 17
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 12.02.2015, 12:52 | Сообщение # 18
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 12.02.2015, 12:52 | Сообщение # 19
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 12.02.2015, 12:53 | Сообщение # 20
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:41 | Сообщение # 21
Группа: Ջնջվածները





Հայոց Ցեղասպանություն (Մեծ Եղեռն, Armenian Genocide) - արևմտահայության բռնի տեղահանումն ու շուրջ մեկ ու կես միլիոն հայերի կոտորածներն էին 1915-1923 թթ., Օսմանյան Թուրքիայում: Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոնստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ:
Հայոց Ցեղասպանությունն աշխարհում երկրորդ ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:41 | Сообщение # 22
Группа: Ջնջվածները





Մինչև 1908 թվականը

1877 թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ: Սա հայերի համար հիանալի տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները, մտահոգվելով Ռուսաստանի հաջողությունների մասին, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում: Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային: Փոխարենը առաջացավ Հայկական հարցը։ Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի բարելավումը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը: Եվրոպական դիվանագիտությունը Հայկական հարցը սկսեց օգտագործել որպես Թուրքիային ճնշելու գործիք: Եվ թուրքական կառավարությունը որդեգրեց պայքարի նոր ձև... Նրանք Հայկական հարցը վերացնելու համար ընտրեցին ամենաանմարդկային տարբերակը` վերացնել հայ ժողովրդին երկրի երեսից: Այդ նպատակով ստեղծվեցին համիդիե կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը: Խստացվեց հայահալած քաղաքականությունը: Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ II-ը: Նրա նախաձեռնությամբ 1895-1896թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը: Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում: Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ: Մոտավորապես նույնքան հայեր էլ հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը Ռուսաստան, իսկ 200 000-ը Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին։ Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպաթոս Քլիֆորդ Լլոյդը ասել է. Սուլթանի հայ հպատակները տառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:41 | Сообщение # 23
Группа: Ջնջվածները





1908-1914 թվականները

1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությոնները: Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը: 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը: Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք: Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքները է՜լ ավելի սաստկացան: 1911թ.-ի հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով: Այդպես ողջ Օսմանյան Կայսրությունը պատրաստվեց հայերին վերջնական հարված տալու: Հայերի բնաջնջման գործը իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլոք:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:41 | Сообщение # 24
Группа: Ջնջվածները





1915-1916 թվականները

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին, 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ... Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կամ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը կամ սպանում էին կամ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին... Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից` ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա 1915-1916 թվականներին նահատակվեց ըստ տարբեր աղբյուրների 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվ կազմել է մոտ 1 200 000
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:41 | Сообщение # 25
Группа: Ջնջվածները





1916 թվականից հետո

Այսքանով հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին: Երիտթուրքերի 1918 թվականին Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թվականներին արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ` 260 000 հայ: Ընդհանուր առմամբ, 1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 500 000 հայ:1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում... Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ: Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը: Վերջինին հետևելով` իրականության դեմ իրենց աչքերը փակ է պահում աշխարհի պետությունների մեծ մասը
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:42 | Сообщение # 26
Группа: Ջնջվածները





24.04.09

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Այս տարի լրանում է ապրիլի 24-ը` որպես Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր նշելու 90-ամյակը: 1919թ. մարտին Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Կ. Պոլսում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակը Մեծ Եղեռնի զոհերի չորրորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների կազմակերպումն էր: Հենց այս մտավորականների համառ ջանքերի շնորհիվ էր, որ պոլսահայ իրականության մեջ առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Եվ երկու տարի անց, 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ. Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը(24) համազգային սգո օր սահմանելու մասին:

Եվ մինչև այսօր ամեն տարի վաղ առավոտվանից հարյուր հազարավոր հայեր Հայաստանից և սփյուռքից այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հիշատակելու համար 94 տարի առաջ Հայոց ցեղասպանության ընթացքում սպանված հայերի հիշատակը:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:43 | Сообщение # 27
Группа: Ջնջվածները





«ՀԱՅԵՐ, ՆԵՐԵՑԵՔ ՄԵԶ»

Հայոց ցեղասպանությունից միայն 93 տարի անց մի խումբ թուրք մտավորականներ հանդես եկան անսպասելի գործողությամբ: Աննախադեպ ստորագրահավաք, ուր 30000 թուրքեր ներում են հայցում հայերից` կատարված ոճրագործության համար: Այս կարևոր հարցում Թուրքիայի անպատասխանատու իշխանության և առաջադեմ մտավորականության միջև հակասությունները գնալով աճում են: Ու՞մ դիրքորոշումն ի վերջո կհաղթի:
Прикрепления: 5199143.gif(39Kb) · 0194918.jpg(21Kb)
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:43 | Сообщение # 28
Группа: Ջնջվածները





Թուրքիայում 2012թ. լույս էր տեսել գրող, լրագրող Հասան Ջեմալի «1915թ. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը կարճ ժամանակ անց դարձավ Թուրքիայում ամենաշատ վաճառվողներից մեկը: Գրքի շուրջ հետաքրքրությունը մեծ էր նաև այն պատճառով, որ հեղինակի պապը «Միություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցության պարագլուխներից էր, 1914թ. նշանակվել էր կայսրության ծովային նախարար: Նա հայերի իսպառ ոչնչացման ծրագիրը գործնական հողի վրա դնողներից էր և այդ գործում ցուցաբերում էր առանձնակի դաժանություն: Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, տարիներ առաջ այցելել է Ծիծեռնակաբերդ և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Թուրքական Bianet կայքը առանձնացրել է Հասան Ջեմալի «1915թ. Հայոց ցեղասպանություն» գրքի առաջաբանը, որը որոշ կրճատումներով և թարգմանաբար ներկայացված է ստորև.
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:43 | Сообщение # 29
Группа: Ջնջվածները





«Սիրելի Հրանտ, ինձ ստիպեց գրել այս գիրքը քո մոտեցումն ու քո ցավը»: Այսպես է սկսում Հասան Ջեմալը «1915թ. Հայոց ցեղասպանություն» վերնագրով իր գիրքը:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:43 | Сообщение # 30
Группа: Ջնջվածները





«Գիրքը գրելու համար համակարգչի առջև նստելիս ինքս ինձ ասում էի՝ մինչև անցյալի հետ հաշիվներդ չմաքրես, չես կարող ոչինչ անել: Ներսումս տարօրինակ զգացումներ ու հարցականներ էին ծնվում»: Արդյո՞ք այսպիսի բովանդակությամբ գիրք գրելը չի համարվի «պատեհապաշտություն» կամ էլ «կեղծ հերոսություն»:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Էջ 2-րդ 9-ից«123489»
Որոնել: