Էջ 3-րդ 9-ից«1234589»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Ցեղասպանություն...
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:43 | Сообщение # 31
Группа: Ջնջվածները





Արդյո՞ք հայերը ուզում են կամ կուզեն կիսել իրենց ցավը «Ջեմալ փաշայի թոռան» հետ: Չէի կարող իմանալ:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:43 | Сообщение # 32
Группа: Ջնջվածները





Հետո, սակայն, վերհիշեցի արևագալի այն պահը, երբ Երևանում արևն սկսեց կարմիր ներկել շրջակայքը և մառախուղի միջից բացվեց առավոտը: Այն ժամանակ, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին երեք սպիտակ մեխակ դրեցի, ինքս ինձ կամացուկ շշնջում էի: «Սիրե՛լի Հրանտ, ինձ այստեղ է բերել քո տառապանքը, փորձում եմ հասկանալ և կիսել քո և քո հայրերի տառապանքը և սրտումս գգալ այդ ամենը: Հանգչի՛ր խաղաղությամբ, եղբա՛յր իմ»:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:44 | Сообщение # 33
Группа: Ջնջվածները





2008թ. սեպտեմբերի երևանյան այդ առավոտը չեմ կարողանում մոռանալ: Լույսի առաջին շողերի հայտնվելուն պես մշուշի միջից մերթ երևում, մերթ անհետանում էր Արարատի վեհապանծ գագաթը: «Պատմության հետքն» է մտածեցի ես ու այդ առավոտ գրեցի հետևյալ տողը. «Նրան, ով ցանկանում է տեսնել, ցո՛ւյց տուր ճիշտ ճանապարհը»:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:44 | Сообщение # 34
Группа: Ջնջվածները





Առանց անցյալի ցավալի իրականության հետ առերեսվելու, առանց այդ ամենի հետ հաշվի նստելու, ինչպե՞ս կարող ենք ընթանալ դեպի ապագա: Ցավը չի կարող լուռ մնալ: Չենք կարող թույլ տալ, որպեսզի անցյալն այդ ցավը հանձնի ներկային:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:44 | Сообщение # 35
Группа: Ջնջվածները





Հատկապես 1915թ. ցավը անցյալի մի դրվագ չէ, այն ներկայի հարց է:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:44 | Сообщение # 36
Группа: Ջնջվածները





Ոչ թե մեր «հորինած, խեղաթյուրած» պատմությունը, այլ իրական պատմությունը հիմք ընդունելով է հնարավոր խաղաղություն հաստատել: Կարելի է հասնել հոգեկան հանգստության և կառչել խաղաղությունից՝ փրկելով պատմությունը կամայակություններից: Իրական խաղաղությունը և ժողովրդավարությունը, ցավոք, մշտապես հաստատվում են աննկարագրելի տառապանքներով, այնպես, ինչպես Հրանտ Դինքը, որը մեծ գին վճարեց:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:44 | Сообщение # 37
Группа: Ջնջվածները





Հասան Ջեմալ, Ստամբուլ, 2012թ. փետրվարի 25:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:44 | Сообщение # 38
Группа: Ջնջվածները





«1915թ. Հայոց ցեղասպանություն» գրքի որոշ ենթավերնագրեր

«1915թ. Հայոց ցեղասպանություն» գրքի ենթավերնագրերը շատ խոսուն են. «Երևանում, Ցեղասպանության հուշահամալիրում Հրանտի հետ մեն-մենակ», «Երևան․ հանդիպում Ջեմալ փաշային սպանողի թոռան հետ, «Ցավերն անհամեմատելի են», «Աթաթուրքը 1915թ. համար ասում էր «ամոթալի ու ստորացուցիչ գործ, սակայն…», «Դինքի սպանությունը Էրգենեքոնի կատարած անթերի գործն է», «Թայիփ Էրդողանը 1915-ի մասին խոսելիս դառնում է իթթիհատական», «Ասելո՞ւ եմ Ցեղասպանություն, թե՞ ոչ»:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:44 | Сообщение # 39
Группа: Ջնջվածները





Ո՞վ է Հասան Ջեմալը:

Հասան Ջեմալը ծնվել է Ստամբուլում, ավարտել Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Ծառայել է թուրքական բանակում: Աշխատել է Devrim ամսագրում: 1971թ. մարտի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո, երբ փակվում է Devrim ամսագիրը, Հասան Ջեմալը դատապարտվել է 44 ամսվա ազատազրկման: Հասան Ջեմալն այնուհետև աշխատել է Թուրքիայի առաջտար թերթերում: Հեղինակել է բազմաթիվ գրքեր, որոնք հիմնականում վերաբերում են Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը և զինվորականության խնդիրներին ու քրդական հարցին:
 
PENTAGRAMMДата: Ուրբաթ, 20.02.2015, 16:51 | Сообщение # 40
Группа: Ջնջվածները





38
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 23.02.2015, 22:49 | Сообщение # 41
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
25 25 25 25 25 25 25 25
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 23.02.2015, 22:50 | Сообщение # 42
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ցեղասպանության մասին մշտական խոսակցությունները կարող են վնասակար լինե՞լ
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 23.02.2015, 22:51 | Сообщение # 43
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ցեղասպանության մասին անընդհատ հիշեցումը կարող է վախ ու տագնապ առաջացնել։ Ցեղասպանության մասին անընդհատ հիշեցումն ու այն մտքի անդադար կրկնությունը, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլապես նոր ցեղասպանություն կլինի, կարող են վնասակար լինել հայ ժողովրդի ինքնագիտակցության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը ասել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 23.02.2015, 22:51 | Сообщение # 44
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Նրա խոսքով՝ այն միտքը, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, այլապես ամեն ինչ կարող է նորից կրկնվել, կարող է վնասակար լինել հայերի համար, նրանց վախ ու տագնապ ներշնչել: Իսկ տագնապը, ինչպես նաեւ այն զգացումը, որ ապագայում կարող են լուրջ խնդիրներ լինել, կարող է բազմաթիվ ինչպես հոգեբանական (նեվրոզներ, պսիխոզներ), այնպես էլ հոգեսոմատիկ խնդիրների պատճառ դառնալ:

Հոգեբանի խոսքով՝ ցեղասպանության տարիներին մարդկանց հոգում նույնպես վախ ու տագնապ էր, ինչն էլ խանգարեց նրանց արժանի դիմադրություն ցույց տալ: Հիմա նմանատիպ վախերի կարիք բոլորովին էլ չկա:

Այժմ, իհարկե, մենք բանակ ու պետականություն ունենք, եւ այդ պատճառով մարդիկ ավելի ինքնավստահ են դարձել, ավելի քիչ են հակված տագնապ ապրելուն: Արցախում արձանագրած հաջողությունները նույնպես մարդկանց ավելի վստահ դարձրեցին: Սակայն, հոգեբանի կարծիքով, չի կարելի թույլ տալ, որ մարդկանց սրտերում նորից վախ ու տագնապ լինի:

Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչման հարցին, Ալբերտ Նալչաջյանը կարծում է, որ դրանով անպայման պետք է զբաղվեն համապատասխան մասնագետներն ու դիվանագետները, այլ ոչ թե ողջ ժողովուրդը:
 
TaM♥Дата: Երկուշաբթի, 02.03.2015, 22:05 | Сообщение # 45
Генерал-полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 943
Награды: 537
Статус: Օֆֆլայն
Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն [1][2], որի արդյունքում 1915-1923 թվականներին[3][4] [5][6] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։


Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք[7]։

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տարհանում ու սպանություն։ Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների սպանությունները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում 1918 թվականին։
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Էջ 3-րդ 9-ից«1234589»
Որոնել: