Ցեղասպանություն... - Էջ 5 - Ֆորում
Էջ 5-րդ 9-ից«123456789»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Ցեղասպանություն...
✞❤Poghosyan✞❤Дата: Ուրբաթ, 24.04.2015, 14:37 | Сообщение # 61
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
https://www.youtube.com/watch?v=9F7MphDeozE
 
Mar)Дата: Ուրբաթ, 05.06.2015, 14:35 | Сообщение # 62
Группа: Ջնջվածները





9
 
Garik2003Дата: Չորեքշաբթի, 24.06.2015, 19:51 | Сообщение # 63
Շարքային
Группа: Օգտվողներ
Сообщений: 1
Награды: 0
Статус: Օֆֆլայն
: 25 :
 
✞❤Poghosyan✞❤Дата: Հինգշաբթի, 25.06.2015, 13:58 | Сообщение # 64
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
այոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրքերեն Ermeni Soykırımı, անգլերեն՝ Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1892-1923 թթ.[3] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է[4]։

Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։

1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։ Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն է վարում նաև աշխարհի պետությունների մեծամասնությունը։
Ցեղասպանության քարտեզը
Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից։ Խարպերտ, Հայաստան, Օսմանյան Կայսրություն, Ապրիլ, 1915։

Հայոց ցեղասպանությանը հաջորդած դատավարությունների մասին մանրամասն տեղեկացնում է ”Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի" գիրքը (1988թ.)։ Գրքում ներկայացվում են մեղադրյալ կողմերի երկխոսությունները, ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստաթղթեր և փաստեր։ Հարկ է նշել, որ դատաքննական նյութերը ամբողջական չեն, քանի որ ոչ բոլոր փաստերն են տպագրվել "Թաքվիմ-ի վեքայի"-ի հավելվածներում։
Մինչև 1908 թվականը
Հայ պաշտպանություն
 
Lusinka:)Дата: Շաբաթ, 27.06.2015, 21:59 | Сообщение # 65
Группа: Ջնջվածները





Օսմանյան կայսրությունում հայերի[8][9][10] և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։ Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը[11]։ 1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:14 | Сообщение # 66
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1915-1923 թվականներին[3][4][5][6] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք[7]։

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։ Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի[8][9][10] և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։ Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը[11]։ 1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:15 | Сообщение # 67
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Օսմանյան կայսրության բնակչություն և եզրութաբանություն

19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության բնակչությունը էթնիկ առումով բազմազգ էր։ Դրա մեջ մտնում էին մի քանի մուսուլմանական էթնոսներ՝ թուրքեր, քրդեր, արաբներ, չերքեզներ, և Հյուսիսային Կովկասից ու այլ տեղերից վերաբնակեցվածներ։ Քրիստոնյա էթնոսների մեջ առանձնանում էին հայերը, հույները, բուլղարները և այլք։ Օսմանյան կայսրությունում ապրում էին նաև հրեաներ և այլ ժողովուրդներ։

Մինչ 20-րդ դարի սկիզբը «թուրք» (թուրք.՝ Türk) էթնոնիմը օգտագործվում էր նվաստացուցիչ իմաստով։ «Թուրքեր» անվանում էին Անատոլիայի թուրքալեզու բնակչությանը՝ ակնհայտ արհամարհանքով առ նրանց տգիտությունը (օրինակ՝ kaba türkler՝ «կոպիտ թուրքեր»)[14]։ 20-րդ դարասկզբին, երիտթուրքերի իշխանության գալով, թուրքական ազգայնամոլության քաղաքականությունն ավելի ակնհայտ դարձավ. պանթյուրքիզմը դարձավ հիմնական գաղափարախոսությունը, իսկ «թուրք» էթնոնիմը կորցրեց բացասական ենթատեքստը։ Բայց շատ արաբներ շարունակում էին իրենց համարել «օսմաններ» մինչև կայսրության գոյության վերջը[15]։

Օսմանյան կայսրության անկմանը նախորդող ժամանակաշրջանում մուսուլմանական բնակչության նույնականացման համար, եթե դրանք որոշակի էթնիկ խմբեր էին (ինչպես, օրինակ, քրդական քոչվոր ցեղերը), օգտագործվում էին «մուսուլմաններ» կամ «օսմաններ» եզրույթները, չնայած ավելի խիստ դիտարկելու դեպքում «օսմաններ» կարելի է անվանել նաև հայերին։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը կայսրության պետական մարմինները բնութագրելու համար հիմնականում օգտագործվում էին «օտտոմանյան» կամ «օսմանյան» եզրույթները, ավելի հազվադեպ՝ «թուրքական», չնայած սա ընդունված անվանում է ռուսական պատմագրության մեջ (օրինակ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878))։

Հայերի սպանություններում մասնակցություն ունեին շատ մուսուլմանական էթնոսներ, այդ թվում՝ քրդերը և չերքեզները, բայց այս գործողությունները կատարվում էին հիմնականում թուրք պաշտոնյաների կարգադրությամբ


Сообщение отредактировал Հասուլ†) - Շաբաթ, 11.07.2015, 15:15
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:15 | Сообщение # 68
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Օսմանյան կայսրություն և Հայկական հարցի առաջացում

Օսմանյան կասրության հայերը, չլինելով մուսուլմաններ, համարվում էին երկրորդ տեսակի քաղաքացիներ՝ զիմմիներ։ Հայերին արգելված էր զենք կրել, նրանք պետք է վճարեին ավելի բարձր հարկեր։ Հայ քրիստոնյաներն իրավունք չունեին վկայել դատարանում[17][18][19]։

Չնայած հայ բնակչության 70 %-ը աղքատ էր, մուսուլմանների մոտ տարածված էր «գործարար հաջողություններով խորամանկ ու հաջողակ հայի» կարծրատիպը։ Հայերի հետ թշնամանքն ավելանում էր քաղաքներում չլուծված սոցիալական խնդիրների և գյուղական տնտեսություններում ռեսուրսների համար պայքարի հետևանքով[20]։ Իրադրությունը բարդանում էր մուհաջիրների՝ Կովկասից (Կովկասյան և 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո) և նոր կազմավորված բալկանյան պետություններից փախստականների ներգաղթի պատճառով։ Քրիստոնյաների կողմից իրենց հողերից վտարված փախստականներն իրենց ատելությունը թափում էին տեղացի քրիստոնյաների վրա։ Անձնական կյանքի և համընդհանուր անվտանգության դեմ ոտնձգությունները, ինչպես նաև նրանց վիճակի միաժամանակյա վատթարացումը Օսմանյան կայսրությունում հանգեցրին այսպես կոչված «Հայկական հարցի» առաջացման՝ որպես ավելի ընդհանուր Արևելյան հարցի մի մաս[17][18][19][21]։

1882 թվականին Էրզրումի նահանգում ստեղծվեց առաջին հայկական միավորումներից «Գյուղատնտեսական միավորումը», որը կոչված էր պաշտպանելու հայերին քրդերի և այլ քոչվոր ցեղերի կողոպուտներից։ 1885 թվականին ստեղծվեց առաջին հայկական քաղաքական կուսակակցությունը՝ Արմենական կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում տեղի հայերի ինքնորոշման ձեռքբերումն էր լուսավորականության և քարոզչության ճանապարհով, ինչպես նաև ռազմական պատրաստության իրականացում պետական ահաբեկմանը դիմակայելու համար։1887 թվականին հիմնվեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, որի նպատակն էր բոլոր էթնիկական խմբերի մասնակցությամբ հեղափոխության ճանապարհով Թուրքահայաստանի ազատագրումը և անկախ սոցիալիստական պետության ձևավորումը։ Եվ վերջապես, 1890 թվականին Թիֆլիսում կայացավ ամենաարմատական կուսակցության՝ Դաշնակցության առաջին համագումարը։ Կուսակցության ծրագիրը նախատեսում էր ինքնավարություն Օսմանյան կայսրության կազմում, բնակչության բոլոր խմբերի համար ազատություն և հավասարություն, իսկ սոցիալական դրույթները հիմնվում էին գյուղական համայնքների՝ որպես նոր հասարակության հիմնական տարրերի ստեղծման վրա
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:16 | Сообщение # 69
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին

1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական կոտորածներ

Էրզրումի կոտորածները, 1895 թվական
Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894-1896 թվականների զանգվածային կոտորածներն ունեցան երեք հիմնական հանգրվաններ՝

ջարդեր Սասունում,
1895 թվականի աշնանն ու ձմռանը հայերի կոտորածներ կայսրության ողջ տարածքում,
ջարդեր Ստամբուլում և Վանի շրջանում, ինչի համար պատճառ դարձան տեղի հայերի բողոքները։
Ամենաարյունալին և ամենաուսումնասիրվածը երկրորդ փուլն է։ Իշխանությունների մասնակցությունը սպանությունների կազմակերպման գործում մինչ օրս ամենախիստ բանավեճերի առարկա է[22]։

Սասունի շրջանում քրդական առաջնորդները հարկատու էին դարձրել հայ բնակչությանը։ Միաժամանակ թուրքական կառավարությունը պահանջեց պետական հարկերի պարտքերի մարում, որոնք բաշխվում էին՝ հաշվի չառնելով քրդական կողոպուտները։ Հաջորդ տարում քրդերն ու օսմանյան պաշտոնյաները հայերից պահանջեցին հարկերի վճարում, բայց հանդիպեցին դիմադրության, որը ճնշելու համար ուղարկվեց Չորրորդ բանակային կորպուսը։ Սպանվեց ավելի քան 3,000 մարդ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսական կայսրության դեսպաններն առաջարկեցին համատեղ հետաքննող հանձնաժողով ստեղծել, բայց առաջարկը մերժվեց Բարձր դռան կողմից[22][23][24][25]։ Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդն ասել է.

Aquote1.png «Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»[26]։ Aquote2.png

Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ծաղրանկարը։ «Le Rire», Փարիզ, 29 մայիսի, 1897
Բողոքելով հայերի խնդիրների չլուծված մնալու դեմ՝ 1895 թվականի սեպտեմբերին հնչակյանները որոշեցին մեծ ցույց կազմակերպել Կոստանդնուպոսլում, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը։ Ցույցի ճնշման արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում սոֆթերին՝ Ստամբուլի իսլամական ուսումնական հաստատությունների ուսանողներին։ Նրանք հայերին մինչ մահամերձ դառնալը ծեծում էին։ Ջարդերը շարունակվեցին մինչ հոկտեմբերի 3-ը[22][27]։ Հոկտեմբերի 8-ին Տրապիզոնում մուսուլմանները սպանեցին և կենդանի խարույկի վրա այրեցին հազարավոր հայերի։ Այս իրադարձությունները ազդարարեցին Փոքր Ասիայում և Արևմտյան Հայաստանում՝ Երզնկայում, Էրզրումում, Գյումուշխանեյում, Բաբերդում, Ուրֆայում և Բիթլիսում օսմանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների մեկնարկը[28][29]։

Չնայած դաշնակցականները ձեռնպահ էին հանրային բողոքի միջոցառումներից, 1895 թվականի ջարդերը հանգեցրին Ստամբուլի Օտտոմանյան բանկի գրավման որոշում ընդունելուն։ 1896 թվականի օգոստոսի 26-ին մի խումբ զինված դաշնակցականներ գրավեցին Օսմանյան բանկի շենքը, ողջ եվրոպական անձնակազմը գերի վերցրեցին և սպառնալով բանկի պայթյունով՝ պահանջեցին թուրքական կառավարությունից կատարել խոստացված քաղաքական բարեփոխումները։ Բանակցությունների արդյունքում ռուսական դեսպանատան ներկայացուցիչը և բանկի տնօրեն Էդգար Վինսենթը անվտանգության սեփական երաշխավորություններով համոզեցին բանկը գրավածներին լքել բանկի շենքը։ Բայց իշխանությունները հրահանգավորեցին հայերի վրա հարձակվել, մինչ դաշնակների խումբը կլքեր բանկը։ Երկու օրերի ընթացքում իշխանությունների ակնհայտ անտարբերության պայմաններում թուրքերը ծեծելով սպանում էին հայերին. արդյունքում մահացավ մոտ 6000 մարդ[28][30]։

1894-1896 թվականների ջարդերի արդյունքում զոհերի իրական թիվն անհնար է հաշվել։ Մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գտնվող լյութերական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, օգտագործելով գերմանական աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝

սպանվածներ՝ 88 243 մարդ,
սնանկացվածներ՝ 546 000 մարդ,
կողոպտված քաղաքներ և գյուղեր՝ 2493,
իսլամացված գյուղեր՝ 456,
պղծված եկեղեցիներ և վանքեր՝ 649,
մզկիթների վերածված եկեղեցիներ՝ 328[31]։
Գնահատելով սպանվածների ընդհանուր թիվը՝ Քինռոսը ներկայացնում է 50 000-100 000 թիվը[28], Բլոքսհեմը՝ 80 000-100 000[22], Հովհաննիսյանը՝ մոտ 100 000[32], Ադալյանն ու Թոթենը՝ 100 000-ից 300 000[9][33], Դադրյանը՝ 250 000-300 000[34], Սունին՝ 300 000 մարդ


Сообщение отредактировал Հասուլ†) - Շաբաթ, 11.07.2015, 15:16
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:17 | Сообщение # 70
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Երիտթուրքերի իշխանության անցնելը. Կիլիկիայի ջարդեր

1907 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը գահընկեց արվեց և աքսորվեց Սալոնիկ։ Ընդունվեցին մուսուլմանների՝ հայերի նկատմամբ առավելությանը վերջ դնող նոր օրենքներ։ Բայց երբ Աբդուլ Համիդի կողմնակիցները Ստամբուլում խռովություն բարձրացրին, պահպանողական մուսուլմանները Ադանայում հարձակվեցին հայերի վրա, որոնք կազմում էին քաղաքի բնակչության մեկ քարրորդը։ Իշխանությունները միջամտեցին միայն երկու օր անց, երբ արդեն սպանվել էր 2000 հայ։ Քաղաք ժամանած բանակային ստորաբաժանումները ջարդարարների հետ հարձակվեցին քաղաքի հայկական մասի վրա, որն ամբողջությամբ հրկիզվեց։ Ջարդերն անցան ամբողջ Կիլիկիայով՝ հասնելով Մարաշ և Քեսաբ[36][37]։

1908 թվականի սահմանադրական հեղափոխությունից հետո երիտթուրքերը փաստացի ճանաչեցին Աբդուլ Համիդի կողմից հայկական բնակչության հողերի բռնագրավումը, բայց նրանք նաև խրախուսում էին այս տարածքներում մուջահիրների վերաբնակեցումը։ Ռուս պատմաբան Եվգենի Տառլեն նշել է, որ երիտթուրքերը իշխանության գլուխ անցան այն հաստատ համոզմամբ, որ «ազգային հարցերը կլուծեն բոլոր ազգությունների ֆիզիկական ոչնչացմամբ, բացի թուրքերից և նրանցից, ովքեր կհամաձայնվեն անհապաղ դաոնալ թուրք»։ Նրանք հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունում այլևս «չկան» հայ, հույն, արաբ և այլն, որ այնտեղ ապրող բոլոր ազգությունները «օտտոմաններ են» և պետք է դառնան թուրքեր, հակառակ դեպքում «մենք նրանց կկոտորենք»[38]։ Ստամբուլյան խռովությունը ճնշելուց հետո երիտթուրքերը ձեռամուխ եղան բնակչության բռնի թուրքացման գործընթացին և արգելեցին ոչ թուրքական էթնիկական խմբերի հետ կապ ունեցող կազմակերպությունները։ 400 000 մուջահիրներ բնակեցվեցին Անատոլիայում, ինչը հանգեցրեց կայսրությունում մուսուլմանների ճնշող մեծամասնության, չնայած 19-րդ դարի կեսերին ոչ մուսուլմանները կազմում էին բնակչության 56%-ը։ Դադարեցնելով համագործակցությունը թուրք բուրժուական հեղափոխականների Իթթիհաթ կուսակցության հետ՝ հայկական քաղաքական կուսակցությունները օգնության խնդրանքով կրկին դիմեցին եվրոպական տերություններին։ Ռուսական կայսրության աջակցությամբ 1914 թվականին թուլացած Օսմանյան կայսրությանը պարտադրվեց մի նախագիծ, ըստ որի նախատեսվում էր հայկական վեց նահանգներից և Տրապիզոն քաղաքից ստեղծել երկու գոտի, որոնք պետք է ղեկավարվեին Բարձր դռան հետ համաձայնեցված եվրոպական տերությունների ներկայացուցիչների կողմից
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:18 | Сообщение # 71
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Օսմանյան կայսրության հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին

Շատ հետազոտողների բնութագրմամբ 1914 թվականին Թուրքիայում ապրում էր մինչև 2,5 միլիոն հայ[42]։ Բնակչության թվաքանակը խիստ պակասել է նաև ստիպողական գաղթերի հետևանքով, որոնք տեղի են ունեցել 1894-1921 թվականերին։ Հազարավոր հայեր հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը՝ Ռուսական կայսրություն, իսկ 200 000-ը՝ Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:19 | Сообщение # 72
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Առաջին համաշխարհային պատերազմ. հայերի ցեղասպանություն
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:19 | Сообщение # 73
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Պատմական նախադրյալներ[խմբագրել]
1rightarrow.png Տե՛ս նաև Հայաստանի չորրորդ բաժանում
Թալեաթ փաշայի՝ 1910 թվականի Սալոնիկի վեհաժողովում արած հայտարարությունը.[46]
«Սահմանադրության տրամադրություններով և մահմեդականներու և քրիստոնյաներու միջև հավասարություն հաստատվե, բայց այս մեկը անիրականալի իդեալ մըն է։ Շերիաթը, մեր անցյալ ամբողջ պատմությունը և հարյուր հազարավոր մահմեդականներու զգացումները, և նույնիսկ զգացումները քրիստոնյաներու, որոնք համառ կերպով կընդդիմանան օսմանցիության ամեն փորձի, անխորտակելի պատվար կը ներկայացնեն հավասարության մը հաստատումին դեմ։ Քրիստոնյան օրինական օսմանցի մը դարձնելու անհաջող փորձեր կատարած ենք..., ուրեմն հավասարության մասին ոչ մի խոսք չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել կայսրությունը օսմանցիականացնելու մեր գործը - երկար և սպառիչ աշխատանք մը, որուն մեջ, սակայն, կը համարձակիմ ըսելու, վերջապես պիտի հաջողինք»։
Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։ Այս ամենից ելնելով՝ ծրագրի իրականացման ճանապարհին հայ բնակչությունը դիտվում էր որպես հիմնական խոչընդոտ[47]։

1908 թվականին երիտթուրքերի հեղափոխության և սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության արդյունքում վերականգնվեց Սահմանադրությունը, որը հավասար իրավունքներ էր սահմանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար։ Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին` կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը` ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան[48]։ Սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ։ Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։

Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, որոնց որոշումներում կարևորվում էր հայերի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որի իրագործումն էլ կլուծեր հետևյալ խնդիրները[49]՝

միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին,
Օսմանյան կայսրությունը կազատվեր հայ տարրից, դրանով ամբողջ Անատոլիան կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր,
հայերի հարստությունը կդառնար թուրքական պետության սեփականությունը,
ամենամեծ խոչընդոտի անհետացմամբ ճանապարհ կհարթվեր համաթուրքական գաղափարի իրագործման համար։
Սակայն երիտթուրքերն իրենց ծրագրերն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը[47]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:20 | Сообщение # 74
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Հայերի ցեղասպանության կազմակերպում[խմբագրել]

Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան
Իթթիհաթի հեղափոխությունից հետո՝ 1908 թվականին, թուրքերի առջև ինքնահաստատվելու և ազգային ինքնությունը դիրքորոշելու նոր խնդիր առաջացավ։ Կայսրության օսմանյան ինքնության ձևավերումը ավարտվեց սահմանադրությամբ, որը հավասարեցրեց Օսմանյան կայսրության բնակչության տարբեր խմբերը և թուրքերին զրկեց կայսրության կարգավիճակից։ Բացի այդ, այս գաղափարախոսությունը ընկրկում էր պանթյուրքիզմի ագրեսիվ գաղափարախոսության և իսլամական դոկտրինի առջև։ Իր հերթին իսլամական գաղափարախոսության դիրքերը խարխլում էին շիիթական Պարսկաստանի առկայությունը և Իթթիհաթի ղեկավարների աթեիստական աշխարհայացքները։ Երիտթուրքերի ամենակարկառուն գաղափարախոսը սոցիոլոգ և բանաստեղծ Զիա Գյոքալփն էր, որը ձևակերպեց սկզբունքներ, որոնցով Օսմանյան կայսրությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Այս սկզբունքները ներառում էին թուրքախոս մուսուլմաններով բնակեցված Թուրան երկիրը, ընդ որում Թուրանի տարածքը պետք է ընդգրկեր թուրքական էթնոսի ողջ արեալը։ Փաստացի ոչ թուրքերին ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքացիական հասարակությունից բացառող այս ըմբռնումը ընդունելի չէր հայերի և Օսմանյան կայսրության այլ ազգային փոքրամասնությունների համար։ Կայսրության հիմնական բնակչության համար ամենից հարմար պանթյուրքիզմը՝ որպես հիմնական գաղափարախոսություն, մի քանի տարիների ընթացքում ընդունվեց Իթթիհաթի բոլոր ղեկավարների կողմից։ Առաջին հերթին կրոնապես ինքնորոշված հայերը թյուրիմացաբար գտնում էին թյուրքիզմը որպես չարյաց փոքրագույն, քան իսլամը[Ն 2]։ 1912 թվականի բալկանյան պատերազմի ժամանակ հայերը մեծամասնությամբ հակված էին օսմանիզմի գաղափարախոսության կողմը, իսկ հայ զինվորները, ավելի քան 8 000 կամավորներ, որոշիչ դեր էին խաղում թուրքական զորքերում։ Ըստ անգլիական դեսպանի վկայությունների՝ բազմաթիվ հայ զինվորներ ցուցաբերում էին բացարձակ խիզախություն։ Հայկական կուսակցությունները՝ Հնչակյանն ու Դաշնակցությունը, զբաղեցրին հակաօսմանյան դիրքորոշում։ Դաշնակների ներկայացուցչությունը Թիֆլիսում կազմակերպեց հայամետ ջոկատներ Թուրքիայի դեմ գործողությունների համար, իսկ հնչակյանների ներկայացուցիչներն իրենց ռազմական օգնությունն էին առաջարկում Կովկասի ռուսական շտաբին։

1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխումն էր դեպի Ռուսական կայսրության մուսուլմանական ազգերը տանող միջանցք ստեղծելու նպատակով, որը ենթադրում էր փոփոխված տարածքներում հայերի բնաջնջում։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Հայտարարության մեջ պնդում կար թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին[50][51]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:20 | Сообщение # 75
Генерал-лейтенант
Группа: Խմբագիր
Сообщений: 575
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Միլիոնավոր հայեր սպանված և տեղահանված են։ New York Times, Դեկտեմբերի 15, 1915
Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ 1914 թվականի նոյեմբերին հայտարարվեց ջիհադ, որը բոցավառեց մուսուլման բնակչության հակաքրիստոնեական ազգայնամոլությունը։ Էնվերի ու Ջեմալի հրամանով Ստամբուլի անգլիական և ֆրանսիական բնակչությունը որպես կենդանի վահան օգտագործվում էր ճակատում հարձակումների ժամանակ։ Լայն տարածում գտավ թշնամական տարածքներում խռովարար էթնիկական համայնքների օգտագործման ռազմավարությունը. այսպես՝ Թուրքիան դիմեց Ռուսական կայսրության մուսուլմաններին՝ կոչ անելով նրանց միանալ ջիհադին, Մեծ Բրիտանիան ակտիվորեն աջակցում էր արաբական խռովություններին, իսկ Գերմանիան՝ ուկրաինական ազգայնականներին։ Օսմանական կառավարությունը փորձեց Դաշնակցությանը օգտագործել ռուսական Անդրկովկասում բնակվող հայերի ապստամբությունը կազմակերպելու համար՝ հաղթանակի դեպքում խոստանալով թուրքական իշխանության ներքո ստեղծել հայկական շրջան, բայց Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ յուրաքանչյուր կողմի հայ պետք է հավատարիմ մնա իր կառավարությանը[41]։ Այս մերժումից կատաղած «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը հրամայեց գնդակահարել դաշնակների մի քանի ղեկավարների։ Ճակատի մյուս կողմից Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարն առաջարկում էր հայերին և քրդերին օգտագործել Թուրքիայում խռովություն բարձրացնելու համար։ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը հայերին կոչ արեց սատարել Ռուսական կայսրությանը և խոստացավ, որ Ռուսական կայսրությունը հավատարիմ կմնա Թուրքիայի հայկական շրջանների ինքնավարության նախագծին, բայց այս խոստումները կանխամտածված խաբկանք էին։ Վորոնցով-Դաշկովի նախագիծը ենթադրում էր Կովկասում, Թուրքահայաստանում և Պարսկաստանում ստեղծել ռուսների կողմից ղեկավարվող զորաջոկատներ։ Ձևավորվեց հինգ գումարտակ՝ համալրված 1878 թվականին Թուրքիայից գրաված տարածքների և Թուրքիայից փախած հայերից։ Հայկական ստորաբաժանումները տեղակայվեցին Թուրքիայի սահմանին այն նկատառումով, որ սահմանի այն կողմում գտնվող հայերը ընդդիմություն կբարձրացնեն։ Անատոլիայի հայերը պատրաստվում էին ինքնապաշտպանության՝ օգնություն ստանալով Ռուսական կայսրության կամավորներից։ Նմանատիպ ինքնակազմակերպում տեղի ունեցավ Թուրքիայի կողմից հրահրվող Կովկասի մուսուլմանների մոտ։ Ընդհարումներ տեղի ունեցան հայերի և թուրքերի միջև, օրինակ՝ Վանի հեռագրագծի դիվերսիան և 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբներին Բիթլիսի բախումները, բայց դրանք տեղային բնույթ ունեին։ Հայկական հիմնական բնակչությունը կողմնակից չէր հակաօսմանյան քաղաքականությանը։ Ռուսական քարոզչությունը քրդերի շրջանում դեռ քիչ հաջողություններ ուներ։ Հակամարտության կողմերի՝ «էթնիկ եղբայրների» մասին ճարտարաբանությունը հակառակորդի տարածքում քողարկում էին այդ բնակչությանը որպես թնդանոթի միս գործածելը[52]։

Թուրքիայի կողմից Պարսկաստանի և ռուսական Անդրկովկասի մի քանի տարածքների գրավումից հետո մի քանի հազար մուսուլման կամավորականների միացումը օսմանյան զորքերին պատճառ հանդիսացան ռուսական սահմաններից ռուսական մուսուլմանների արտաքսման, ինչպես նաև ջարդի։ Նմանատիպ քաղաքականությունը տարվում էր ընդդեմ Թուրքիայի հայերի։ Ցուցադրական այս դաժան միջոցները ցույց են տալիս, որ զինվորականների և արևելյան Անատոլիայի ոչ կանոնավոր ձևավորումների համար սա արդեն «կանոնավոր խաղ» էր, նրանք չէին տատանվում դաժան միջոցներ կիրառել ցանկացած միջադեպ զսպելու համար, որոնք ըստ նրանց չէին համարվում տեղային։ Բայց մինչ 1915 թվականի մարտի վերջը հայերի ջարդերը կրում էին հրապարակային և նախազգուշական բնույթ ընդդեմ հնարավոր հուզումների, որը որակապես տարբերվում էր Իթթիհաթի ղեկավարների կողմից քողարկվող ավելի ուշ տեղի ունեցած արտաքսումներից և սպանություններից[52]։
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Էջ 5-րդ 9-ից«123456789»
Որոնել: