Ցեղասպանություն... - Էջ 6 - Ֆորում
Էջ 6-րդ 9-ից«12456789»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Ցեղասպանություն...
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:20 | Сообщение # 76
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Հալեպի հրապարակում կախաղան հանված հայ բժիշկներ (1916)
Հալեպի հրապարակում կախաղան հանված հայ բժիշկներ (1916)
Շուրջ 5.000 երեխա ավանակների մեջքին և ոտքով Խարբերդից ճանապարհ ընկած
Շուրջ 5.000 երեխա ավանակների մեջքին և ոտքով Խարբերդից ճանապարհ ընկած
Հայ կինը մահացած երեխայի դիակի մոտ
Հայ կինը մահացած երեխայի դիակի մոտ
290
Հայ ինքնապաշտպանություն
Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911 թվականին Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մուսուլմանները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Համագումարում որոշվել էր.

Aquote1.png Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օսմանականացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով[53]։ Aquote2.png

Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության տիրապետության տակ գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:21 | Сообщение # 77
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Առաջին սպանություններ[խմբագրել]
Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը ԱՄՆ դեսպան Մորգենթաուի հետ զրույցում[54].
«…մենք արդեն ազատվել ենք հայերի երեք քառորդից, նրանք այլևս չկան Բիթլիսում, Վանում և Էրզրումում։ Հայերի և թուրքերի միջև հիմա ատելությունն այնքան ուժեղ է, որ մենք պետք է վերջ տանք դրան։ Եթե մենք չանենք դա, նրանք վրեժ կլուծեն»։
Թուրք-գերմանական գաղտնի համաձայնագրի կնքումից արդեն մի քանի ժամ անց Իթթիհաթը հայտարարեց համընդհանուր զորակոչ, որի արդյունքում գրեթե բոլոր առողջ հայ տղամարդիկ զորակոչվեցին բանակ։ Առաջին զորակոչը վերաբերում էր 20-45 տարեկաններին, հաջորդ երկուսը՝ 18-20 և 45-60 տարեկաններին։ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտելուց հետո Օսմանյան կայսրությունը մի քանի ճակատներով ներգրավեց ռազմական գործողություններում։ Օսմանյան զորքերի ներխուժումը Ռուսական կայսրության և Պարսկաստանի տարածք մեծացրեց հայերի հանդեպ բռնությունների շրջանները. 1914 թվականի նոյեմբերից 1915 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում կողոպտվեցին 4 000-5 000 հայկական գյուղեր և ընդհանուր առմամբ սպանվեցին 27 000 հայեր և բազմաթիվ ասորիներ[55][56]։

Արևելյան ռազմաճակատում՝ Սարիղամիշի մոտ, 1915 թվականին Էնվերի զորքերը պարտություն կրեցին ռուսական զորքերի կողմից։ Արդյունքում օսմանյան բանակը հետ շպրտվեց Թավրիզից և Խոյից։ Ռուսական բանակի հաղթանակին էականորեն օգնեցին Ռուսական կայսրությունում բնակվող հայ կամավորականների գործողությունները, որն ազդեց Իթթիհաթում հայերի մասին ընդհանուր պատկերացում կազմելուն[55][56]։

Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտ թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, Հայաստան, Օսմանյան կայսրություն, ապրիլ, 1915։
Էնվերը հրապարակայնորեն շնորհակալություն հայտնեց Թուրքիայի հայերին Սարիղամիշի ճակատամարտում հավատարմության համար՝ նամակ հղելով Կոնիայի արքեպիսկոպոսին։ Էրզրումից Կոստանդնուպոլսի ճանապարհին նա նույնպես երախտագիտություն հայտնեց հայերին «օսմանական կառավարությանը ամբողջական նվիրվածության» համար։ Բայց Կոստանդնուպոլսում Էնվերը «Թանին» թերթի խմբագրին և օսմանյան խորհրդարանի փոխնախագահին հայտարարեց, որ պարտությունը հայերի դավաճանության արդյունք էր, և եկել է ժամանակը արևելյան շրջաններից հայերին արտաքսել։ Պատմագետ Ստ. Աստուրյանը դիրքորոշման նմանատիպ փոփոխությունը դիտարկում է որպես Էնվերի՝ սեփական հեղինակությունը փրկելու փորձ և պարտության համար արդարացում[41]։ Փետրվարին օսմանյան հայերի դեմ ձեռնարկվեցին արտակարգ միջոցներ։ Մինչև ցեղասպանությունը երիտթուրքերը սկսեցին հայերի և կայսրության տարածքում գտնվող այլ քրիստոնյաների զինաթափումն ու ոչնչացումը։ Օսմանյան կայսրությունում ծառայող քրիստոնյաները պարտադրաբար կատարում էին ամենադաժան, հյուծալի աշխատանքները։ Այնուհետև տանում էին հեռու և գնդակահարում։ Օսմանյան բանակի մոտավորապես 100 000 հայ զինվորներ զինաթափվեցին, քաղաքացիական հայ բնակչությունից առգրավվեց 1908 թվականից թույլատրված զենքը։ Ըստ ականատեսների՝ զինաթափմանը հետևեց հայ զինծառայողների դաժան սպանությունը. նրանց վզերը կտրում էին և կենդանի թաղում։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն այս զինաթափումը բնորոշեց որպես հայերի բնաջնջման նախերգանք[57]։ Ֆրանսիացի հրապարակախոս Ռենե Պինոն գրել է.

Aquote1.png «Հայերի բռնագաղթը լոկ նենգամտորեն քողարկված մահվան դատավճիռ էր»[58]։ Aquote2.png
Որոշ քաղաքներում իշխանությունները սպառնում էին զանգվածային պատիժներով, ինչպես նաև բանտերում որպես պատանդ պահում էին հարյուրավոր մարդկանց, մինչև հայերը չհավաքեին իշխանությունների կողմից սահմանված զենքի քանակությունը։ Հայերի զինաթափման ընթացքն ուղեկցվում էր դաժան խոշտանգումներով։ Հավաքված զենքը հաճախ լուսանկարվում և որպես «դավաճանության» ապացույց ուղարկվում էր Ստամբուլ, ինչն էլ դարձավ հայերի համընդհանուր հետապնդման պատճառներից[55][56]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:21 | Сообщение # 78
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Հայերի տեղահանման կազմակերպում[խմբագրել]
Հայերի զինաթափումը հնարավոր դարձրեց Օսմանյան կայսրության հայկական ազգաբնակչության դեմ պարբերական գործողության, որը ներառում էր հայերի համընդհանուր տեղահանում դեպի անապատ, որտեղ նրանք դատապարտված էին մահվան կողոպտիչ ավազակախմբերից կամ սովից ու ծարավից։ Տեղահանման ենթարկվեցին կայսրության գրեթե բոլոր հիմնական կենտրոնների հայերը, այլ ոչ թե միայն սահմանամերձ շրջանների, որտեղ ծավալվում էին ռազմական գործողություններ[59][60]։

Սկզբում իշխանությունները հավաքեցին առողջ տղամարդկանց՝ հայտարարելով, որ բարյացակամ տրամադրված կառավարությունը, ելնելով ռազմական անհրաժեշտությունից, պատրաստվում է հայերին վերաբնակեցնել նոր տներում։ Հավաքված տղամարդիկ փակվեցին բանտերում, իսկ այնուհետև քշվեցին անմարդաբնակ վայրեր և ոչնչացվեցին հրազենի կամ սառը զենքի օգնությամբ։ Այնուհետև հավաքագրվեցին ծերունիները, կանայք և երեխաները, որոնց նույնպես հայտնեցին, որ նրանք պետք է վերաբնակեցվեն։ Նրանց քշում էին շարասյուներով՝ ժանդարմների հսկողության տակ։ Նրանք, ովքեր ի վիճակի չէին այլևս գնալու, սպանում էին. բացառություն չէր արվում նաև հղի կանանց հանդեպ։ Ժանդարմներն ըստ հնարավորության ընտրում էին երկար երթուղիներ կամ մարդկանց ստիպում էին հետ գնալ նույն երթուղուվ, մինչև ծարավից ու քաղցից չմեռներ վերջին մարդը[55][56]։

Թալեաթը հրամայել էր սպանել բոլոր աքսորյալ հայերին՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ու երեխաներին։ Նա բազմաթիվ հեռագրեր է ուղարկել այդ մասին, «Հալեպի կուսակալին․ Վրա հասավ արտաքսումների վերջը։ Սկսեք գործել նախկին հրամանների համաձայն, և դա կատարեցեք որքան կարելի է շուտ, Ձեզ արդեն հաղորդվել է, որ Ջեմիյեթի ցուցումով որոշվել է լիովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին։ Նա, ով դուրս կգա այդ որոշման դեմ, չի կարող մնալ պաշտոնական դիրքում։ Ինչքան էլ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ արվի հայերի գոյությանը։ Որևէ ուշադրություն մի դարձրեք ո՝չ տարիքին, ո՝չ սեռին և ո՝չ էլ խղճմտանքին»[61]։

1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կարմիր կիրակի
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:21 | Сообщение # 79
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Տեղահանման առաջին փուլը սկսվեց 1915 թվականի ապրիլին Զեյթունի և Դորթյոլի հայերի տեղահանմամբ։ Ապրիլի 24-ին ձերբակալվեց և աքսորվեց Ստամբուլի հայկական վերնախավը (Այդ օրը երբեմն անվանում են Կարմիր կիրակի), իսկ հետագայում նաև կայսրության այլ համայնքների հայտնի ներկայացուցիչները ձերբակալվեցին և տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր Անկարայի մոտ՝ ղեկավարվելով 1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի արձակած հրամանով։[62]

1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝
առաջին շարք` Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Սիամանթո,
երկրորդ շարք` Ռուբեն Սևակ, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկյան, Թլկատինցի, Երուխան
Այդ գիշերը հայ մտավորականների առաջին հոսքը՝ թվով 235 մարդ, ձերբակալվեց Կոստանդնուպոլսում։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը այս գործողության արդյունքում կազմեց 2345[63] մարդ։ Տեղահանության մասին օրենքի ընդունումից հետո՝ 1915 թվականի մայիսի 30-ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքով, և նրանց մեծամասնությունը սպանվեց։ Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը և Կոմիտասը փրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյունքում։ Չնայած հայերն օրենքում չէին հիշատակվում, բայց պարզ էր, որ օրենքը գրված էր նրանց համար։

1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի արձակած հրամանի բնօրինակը
Տեղահանման ենթարկվեց նաև Ալեքսանդրետտայի և Ադանայի հայ ազգաբնակչությունը։ Մայիսի 9-ին Օսմանյան կայսրության կառավարությունը որոշում ընդունեց տեղահանել նաև արևելյան Անատոլիայի համակենտրոնացման ճամբարների հայերին։ Այն մտահոգությունը, որ տեղահանվող հայերը կարող են համագործակցել ռուսական բանակի հետ, ապա տեղահանությունը պետք է իրականացվեր դեպի հարավ, բայց պատերազմական թոհուբոհի մեջ այդ հրամանը չկատարվեց։ Վանի հերոսամարտից հետո սկսվեց տեղահանման չորրորդ փուլը, որի համաձայն պետք է տեղահանվեին սահմանամերձ շրջաններում և Կիլիկիայում բնակվող բոլոր հայերը[64]։

1915 թվականի հունիսի 21-ին՝ տեղահանումների եզրափակիչ փուլի ժամանակ, Թալեաթը հրամայեց տեղահանել Օսմանյան կայսրության արևելյան շրջանի տասնյակ գավառներում ապրող «առանց բացառության բոլոր հայերին», բացառությամբ նրանց, ովքեր պետության համար կճանաչվեին պիտանի։ Տեղահանումն իրականացվում էր համաձայն երեք սկզբունքների՝

«տասը տոկոսի սկզբունքը», որի համաձայն հայերը պետք է կազմեին տարածաշրջանի մուսուլմանների 10 %-ը,
տեղահանվածների տների թիվը չպետք է գերազանցեր հիսունը,
տեղահանվածներին արգելվում էր փոփոխել նախանշված վայրերը։
Հայերին արգելվում էր բացել սեփական դպրոցներ, հայկական գյուղերն իրարից պետք է հեռու լինեին հինգ ժամվա ճանապարհով։ Չնայած առանց բացառության բոլոր հայերին տեղահանելու պահանջին՝ Ստամբուլի և Էդիրնեի (Ադրիանապոլիսի) հայ ազգաբնակչության զգալի մասը չտեղահանվեց այն մտահոգությամբ, որ օտարերկրյա քաղաքացիները այդ գործողության ականատեսը կլինեն։ Իզմիրի հայկական բնակչությունը փրկվեց նահանգապես Ռահմի բեյի կողմից, որը կարծում էր, որ հայերի տեղահանումը մահացու վտանգի կենթարկեր քաղաքի առևտուրը։ Հուլիսի 5-ին տեղահանման սահմանները արևմտյան նահանգների (Անկարա, Էսքիշեհիր և այլն), Կիրկուկի, Մոսուլի, Եփրատի հովտի հաշվին մեկ անգամ ևս ընդարձակվեցին և մոտավորապես 1915 թվականի հուլիսի 13-ին Թալեաթը հայտարարեց, որ տեղահանությունը իրականացվեց «Հայկական հարցի վերջնական լուծման համար», ինչը փաստացի նշանակում էր Օսմանյան կայսրությունում հայերի հարցի վերացում[64]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:22 | Сообщение # 80
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Առաջին տեղահանումներ[խմբագրել]

Հայերի տեղահանումը Բաղդադի երկաթգծով
1915 թվականի մարտի կեսերին անգլիա-ֆրանսիական ուժերը հարձակվեցին Դարդանելի վրա։ Ստամբուլում մայրաքաղաքը Էսքիշեհիր տեղափոխելու և տեղի բնակչության տարհանելու նախապատրաստական աշխատանքները սկսվեցին։ Վախենալով հայերի դաշնակիցներին միանալուց՝ Օսմանյան կայսրության կառավարությունը մտադրվել էր տեղահանել Ստամբուլի և Էսքիշեհիրի միջև ընկած ողջ հայ բնակչությանը։ Այդ ժամանակ տեղի ունեցան Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի մի քանի համագումարներ, որոնց ժամանակ «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը ապացույցներ ներկայացրեց արևելյան Անատոլիայում հայկական խմբերի գործունեության վերաբերյալ։ Խորհրդակցության ղեկավար Թալեաթ փաշան կատաղի ատելությամբ ազդարարեց, որ «պետք է մաքրել հայերի հաշիվը» և խոստացավ դրա համար ոչինչ չխնայել։ Երիտթուրքերի ղեկավար գործիչները (Նազըմ, Շաքիր, Շյուքրի, Ջավիդ և ուրիշներ) միաբերան պահանջեցին բնաջնջել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին, այդ թվում քրդերին ու արաբներին, բայց այդ ժամանակ առաջնահերթ համարեցին հայերի ոչնչացումը․

Aquote1.png Պետք է, որ հայ ազգը արմատախիլ ըլլա, մեր հողին վրա անհատ մը անգամ չմնա, հայ անունը մոռացվի, «ոչ-թուրք տարրերը թող ջնջվին, որ ազգության և կրոնքին ալ պատկանած ըլլան[65]։ Aquote2.png
Ընդունվեց հայերի բնաջնջման որոշում և հանձնարարվեց կառավարությանը իրականացնել այն։ Կազմվեց այդ հարցով զբաղվող գործադիր կոմիտե (դոկտոր Նազըմ, դոկտոր Բեհաեդդին Շաքիր ու լուսավորության նախարար Միդհաթ Շյուքրի) և լիազորներ կարգվեցին վիլայեթներում։ Հանձնարարվեց հայերին բնաջնջել բոլոր միջոցներով։ Թալեաթի գլխավորությամբ ստեղծվեց հայերի բնաջնջման տասհազարանոց հատուկ կազմակերպություն՝ «Թեշքիլաթ-ը մահսուսե»՝ լայն ճյուղավորմամբ (50-ական հոգով), և համապատասխան հրահանգներ ուղարկվեցին բոլոր վիլայեթները։ 1915 թվականի փետրվարի 18-ի գաղտնի հրահանգում ասված էր.

Aquote1.png «Ջեմիյեթը Իթթիհաթի կենտրոնը Թուրքիո մեջ ապրող բոլոր հայերը, առանց անհատ մը ողջ ձգելու, փչացնել որոշած և այս մասին կառավարության ընդարձակ իրավասություններ տված է։ ․․․Չպիտի թույլատրվի, որ հայ մը օգնության և պաշտպանության արժանանա» [66]։ Aquote2.png
Ապրիլի 15-ին Թալեաթի, էնվեր փաշայի ու Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանություններին է ուղարկվում հայերի համատարած բռնագաղթի ու ջարդերի կազմակերպման հրաման, որտեղ նշված Էր․

Aquote1.png Իսլամ և թուրք ժողովուրդը ներկայացնող կառավարությունը և «Միություն և առաջադիմություն» կոմիտեն, միացած ուժերով, ինչ որ ալ պատահի, որևէ հաշտության սեղանի վրա, որևէ ձևով հայկական հարցի մը դրվելը կանխելու համար, օգտվելով պատերազմին մեզ բերած սա անկախութենեն, որոշեցինք վերջնական հաշվեհարդարի ենթարկել զայն, բնաջնջելով անհարազատ այդ տարրը, քշելով զանոնք դեպի Արաբիո անապատները, համաձայն տրված մեր գաղտնի հրահանգին․․․ Արդ, կառավարությունն ու Իթթիհաթի մեծ կոմիտեն կոչ կընենք ձեզ և ձեր հայրենասիրության և կհրամայենք, որ ձեր բոլոր տրամադրելի ուժերով աջակցիք «Միության և առաջադիմության» տեղական մարմիններու, որոնք 24 ապրիլի արևածագեն սկսյալ, գաղտնի ծրագրի մը համաձայն, գործադրության պիտի դնեն այս հրամանը։ Որևէ պաշտոնատար ու անհատ, որ կհակառակի այս սրբազան ու հայրենասիրական գործին ու չի տրամադրվիր երեն հանձնված պարտականության և որևէ ձևով այս կամ այն հայը պաշտպանելու կամ պահելու փորձ կընե, հայրենիքին և կրոնքին թշնամի կնկատվի և ըստ այնմ ալ կպատժվի[67]։ Aquote2.png
Երիտթուրքական կառավարողները պատերազմի սկզբից ևեթ ձեռնամուխ եղան հայերի բնաջնջման գործին։ Առաջին ծանր հարվածը տրվեց թուրքական «սեֆերբելիքով» (զորահավաք), որն իսկական պատուհաս դարձավ հայերի գլխին։ Մինչ այդ բանակում գտնվող հայ զինվորականներին (1908 թվականի հեղաշրջումից հետո քրիստոնյաները ևս ենթակա էին զինվորական ծառայության) միացվեցին բազմահազար զորակոչիկներ (18-45 տարեկան բոլոր «ռազմունակ» տղամարդիկ), որոնց մտցրին աշխատանքային գումարտակների (ամելե թաբուրի) մեջ (փոխադրում էին բեռներ, ճանապարհներ շինում և այլն) և մաս-մաս ոչնչացրին։ Թուրքական կառավարությունը կարգադրել էր սպանել օսմանյան բանակի բոլոր հայ զինվորականներին։ Ահա ռազմական նախարար էնվեր փաշայի հրամանը, որտեղ ասված էր․
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:22 | Сообщение # 81
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Aquote1.png Կայսերական բանակներու մեջ ծառայող բոլոր հայ անհատները, առանց դեպքի մը տեղի տալու՝ իրենց զորաբաժիններեն զատելով, ընդհանուրին աչքեն հեռու ծածուկ վայրերու մեջ գնդակահար պիտի ըլլան[66]։ Aquote2.png
Գազանաբար հոշոտվեց 60 000 հայ զինվորական։ Թուրքական զորահավաքն ուղեկցվում էր համատարած շուրջկալներով, որոնց ժամանակ մարդկանցից «զենքեր» հավաքելու և պատերազմական տուրք գանձելու պատրվակով ավերվում էին հայերի տները, կողոպտվում նրանց ունեցվածքը, ձերբակալվում ու սրախողխող արվում շատերը։ Ռուսական հետախուզությունը 1915 թվականի մարտի 15-ին ու ապրիլի 3-ին Թուրքիայի վերաբերյալ հաղորդում էր․

Aquote1.png Ամբողջ երկրում տեղի են ունենում հայերի ձերբակալություններ․․․ Սիստեմատիկ կոտորածներ էրզրումում, Դյորթյոլում, Զեյթունում և շրջակայքում։ Արյունալից ընդհարումներ Բիթլիսում, Վանում, Մուշում․․․ բռնություններ, թալան, սպանություններ Ակնում և ամբողջ Փոքր Հայքում։ Ժողովրդի տնտեսական քայքայում, ընդհանուր կոտորած[68]։ Aquote2.png

Շաքիրին, որը պնդում էր, որ «ներքին թշնամին» ոչ պակաս վտանգավոր է, քան «արտաքին թշնամին», տրվեցին լայն իրավասություններ։ Մարտի վերջին և ապրիլի սկզբին «Հատուկ կազմակերպությունը» փորձեց կազմակերպել Էրզրումի հայերի ջարդերը և հակահայկական քարոզչության համար նահանգներ ուղարկեց Իթթիհաթի ամենաարմատական գործակալներին, այդ թվում՝ Ռեշիդ բեյին (թուրք.՝ Reşit Bey), որն առավել դաժան մեթոդներով՝ ներառյալ ձերբակալություններն ու կտտանքները, Դիարբեքիրում փնտրում էր զենք, իսկ այնուհետև դարձավ հայերի ամենամոլեռանդ մարդասպանը։ Թաներ Աքչամի կարծիքով հայերի զանգվածային տեղահանության որոշումն ընդունվել էր մարտին[69], բայց այն փաստը, որ Ստամբուլից տեղահանություն այդպես էլ չեղավ, նշանակում է, որ այդ պահին հայերի ճակատագիրը կախված էր պատերազմի հետագա ընթացքից[70]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:22 | Сообщение # 82
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Չնայած երիտթուրքերի պնդումներին, որ հայերի տեղահանություննները պատասխան էին Արևելյան ռազմաճակատում հայերի անհնազանդության, Ջեմալի ղեկավարությամբ հայերի առաջին տեղահանություններ կատարվեցին ոչ թե Արևելյան ռազմաճակատի հարևան շրջաններում, այլ Անատոլիայի կենտրոնից դեպի Սիրիա[64]։ Եգիպտական գործողություններում պարտությունից հետո նա Զեյթունի և Դորթյոլի բնակչությանը որակեց որպես հնարավոր վտանգավոր և դաշնակիցների հնարավոր առաջխաղացման դեպքում որոշեց փոփոխել իրեն ենթակա տարածքների էթնիկական կազմը՝ առաջարկելով հայերի առաջին տեղահանությունները։ Հայերի տեղահանությունները սկսեցին Զեյթուն քաղաքից ապրիլի 8-ին, որի բնակչությունը դարերով ուներ մասնակի անկախություն և թուրքական իշխանությունների հետ գտնվում էր առճակատման մեջ։ Որպես հիմնավորում բերվում էր իբր Զեյթունի հայերի և ռուսական ռազմական շտաբի մեջ գաղտնի համաձայնության տեղեկատվությունը, բայց Զեյթունի հայերը ոչ մի թշնամական քայլ չէին ձեռնարկել[71][72][73]։

Փախստական հայ կանայք սատկած ձիու մարմնի մոտ Դեյր-էլ-Զորի համակենտրոնացման ճամբարում
Քաղաք մտցվեց երեք հազար թուրք զինվոր։ Թուրք զինվորների վրա հարձակված Զեյթունի երիտասարդ տղամարդկանց մի մասը, ներառյալ մի քանի դասալիք, փախավ հայկական եկեղեցի և կազմակերպեց ինքնապաշտպանություն՝ համաձայն հայկական աղբյուրների՝ վերացնելով 300 զինվոր (թուրքերը նշում են մեկ մայոր և ութ զինվոր), բայց եկեղեցին գրավվեց։ Հայկական կողմի հաղորդմամբ զինվորների վրա հարձակումը վրեժ էր հայկական գյուղերում այդ նույն զինվորների անհարիր պահվածքի դիմաց։ Զեյթունի հայության մեծ մասն ապստամբներին չէր աջակցում, հայ համայնքի ղեկավարներն ապստամբներին համոզում էին հանձնվել և կառավարական զորքերին թույլ տվեցին հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Բայց օսմանյան պաշտոնյաների մի մասն էր միայն պատրաստ ընդունել հայերի հավատարմությունը, մեծամասնությունը համոզվեց, որ Զեյթունի հայերը համագործակցում են թշնամու հետ։ Ներքին գործերի նախարար Թալեաթը Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքին շնորհակալություն հայտնեց դասալիքներին բռնելու գործում հայ բնակչության աջակցության համար, բայց ավելի ուշ հաղորդագրություններում ներկայացրեց այդ իրադարձությունները որպես օտար տերությունների հետ հայկական ապստամբության մի մաս. տեսակետ, որ ընդունելի է թուրքական պատմագրության կողմից։ Չնայած հայկական բնակչության մեծ մասը կողմ չէր օսմանյան բանակին ընդդիմանալուն, բայց այնուամենայնիվ նրանք ևս տեղահանվեցին դեպի Կոնիա և Դեր Զորի անապատ, որտեղ հետո հայերին կա՛մ սպանում էին, կա՛մ թողնում էին մեռնել սովից ու հիվանդություններից։ Զեյթունից հետո նույն ճակատագրին արժանացան Կիլիկիայի մյուս քաղաքների բնակիչները։ Տեղահանությունները տեղի ունեցան Վանի դեպքերից առաջ, որոնք օսմանյան իշխանություններն օգտագործում էին հակահայկական քաղաքականությունը հիմնավորելու համար։ Օսմանյան կառավարության գործողություններն իրենց ծավալներով ակնհայտորեն անգերազանցելի էին, բայց դրանք դեռ չէին ընդգրկել կայսրության ողջ տարածքը[71][72][73]։ Զեյթունի հայերի տեղահանությունը լույս է սփռում ցեղասպանության կազմակերպման ժամկետների հետ կապված մի կարևոր հարցի վրա։ Հայերի որոշ մասն աքսորվեց Կոնիա քաղաք, որը հեռու էր գտնվում Սիրիայից ու Իրաքից. տեղեր, որտեղ ավելի ուշ հիմնականում տեղահանվեցին հայերը։ Ջեմալը պնդում էր, որ անձամբ է ընտրել Կոնիան, այլ ոչ թե Միջագետքը, որպեսզի զինամթերքի տեղափոխման համար արգելքներ չստեղծվեն։ Բայց ապրիլից հետո և Ջեմալի իրավասություններից դուրս տեղահանված հայերի մի մասն ուղղվում էր Կոնիա, որը կարող է նշանակել, որ տեղահանման ծրագիր կար արդեն 1915 թվականի ապրիլին[73]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:23 | Сообщение # 83
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Վանի հերոսամարտ[խմբագրել]
1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վանի հերոսամարտ
Սարիղամիշի պարտությունից հետո Վան քաղաքը ռազմավարական մեծ նշանակություն ուներ ոչ միայն թուրքերի, այլև ռուսների համար։ 1914 թվականից Դաշնակցությունը, քաղաքում ունենալով մեծ ազդեցություն, գաղտնի պաշարել էր մեծ թվով զինամթերք։ Անդրանիկի հրամանատարությամբ ռուսական կամավորականների` Սարային մոտենալուց օսմանական իշխանությունները դաշնակներից պահանջեցին հանձնել թուրքական բանակից փախած հայ դասալիքներին, քաղաքը կտրեցին հեռախոսային կապից և սկսեցին տեղի բնակչությունից շորթումները, որն արդյունքում վերաճեց մի կողմից զինվորների և չետեների (մուսուլման ավազակների), մյուս կողմից հայկական ինքնապաշտպանության խմբերի միջև։ 1915 թվականի փետրվարին Վանում՝ կայսրության միակ շրջանում, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում, նահանգապետ նշանակվեց Էնվերի աներորդին՝ Ջևդեթ բեյը, որը հայտնի էր բռնությունների հանդեպ հակումներով և զենքի հավաքագրման ժամանակ հայերի ահաբեկումներով։ Ջևդեթը նոր էր վերադարձել Պարսկաստանի անհաջող արշավանքից, և նրան ուղեկցում էին մի քանի հազար քուրդ ու չերքեզ ոչ կանոնավոր զինվորներ, այսպես կոչված «մսագործի գումարտակները»։ Թուրքական կառավարությունը 1914 թվականի վերջին նշել էր Վանում ապստամբության հնարավորությունը՝ պնդելով, որ Վանի շրջանում հայերին ու մի քանի պարսկական ցեղերին զինում են Թուրքիայի թշնամիները։ Վանի հայ ղեկավարները փորձեցին հանգստացնել իշխանություններին և հավատարմություն հայտնեցին Ջևդեթին։ 1915 թվականի մարտի սկզբին Ջևդեթը Շատախի հայերից մահվան և աքսորի սպառնալիքով պահանջեց 18-45 տարեկան բոլոր տղամարդկանց (4000 տղամարդ, ինչպես նաև բազմաթիվ դասալիքներ) բանակում աշխատելու համար։ Հայերը տրամադրեցին միայն 400 մարդ, իսկ մնացածի փոխարեն առաջարկեցին վճարել այսպես կոչված «ազատման հարկ» (բանակում ծառայելու փոխարեն օրենքով թույլատրված որոշակի գումարի վճարում), որը մերժվեց Ջևդեթի կողմից։ Մի միջադեպ էլ տեղի ունեցավ, երբ Ջևդեթը հայ-թուրքական ութ հոգանոց խումբ ուղարկեց Շատախ գյուղ, որտեղ պետք է քննարկեին հային բանտ նստեցնելու պատմությունը։ Ճանապարհին խմբի բոլոր չորս հայ անդամները սպանվեցին։ Ապրիլի 17-ին Ջևդեթը «մսագործի գումարտակներն» ուղարկեց վերացնելու Շատախի հայերին, բայց անկարգապահ զորքը հարձակվեց մոտակա գյուղերի վրա[74][75][76]։

Զանգվածային սպանությունները սկսվեցին ապրիլի 19-ին, երբ Վանի շրջակայքում սպանվեցին մոտ 2500 հայեր, իսկ մոտակա մի քանի օրերին՝ ևս 50 000։ Հայերի վրա հարձակումները հրահրվում էին Իթթիհաթի կողմից, որը հետագայում խոստովանեցին Վանի երկու գեներալ-նահագապետերը՝ Իբրահիմ Արվասը և Հասան Թաշինը[56]։ Մուսուլմաններին մահվան սպառնալիքով արգելված էր օգնել հայերին։ Վանի հայերը, սպասելով հարձակման, մի քանի շաբաթ ամրացրեցին քաղաքի իրենց հատվածը և չորս շաբաթների ընթացքում արդյունավետ դիմադրություն ցուցաբերեցին։ Վանի հայկական բնակչությունը կազմում էր մոտավորապես 30 000 մարդ, որոնցից միայն 1500-ն էին զինված։ Զենքը շատ հաճախ լինում էր ինքնաշեն տարբերակով։ Մայիսի 16-ին, երբ ռուսական բանակը մոտեցավ Վանին, թուրքերը հարկադրված հեռացան, և ռուս գեներալ Նիկոլաևը Վանում հռչակեց հայկական կառավարումը։ Վեց շաբաթից արդեն նահանջում էին ռուսները՝ տանելով այն հայերին, որոնք կարող էին հեռանալ[74][75][76]։

Վանի իրադարձությունները նախապես մշակված բնույթ չունեին, հայերը փորձում էին հնարավոր փախուստի միջանցք պահել դեպի Պարսկաստան, իսկ Ջևդեթը օգտագործում էր պատժամիջոցները իրեն տեսանելի «հայկական վտանգը» ճնշելու համար։ Նրա գործողություններն այն ժամանակի համար բնորոշ չէին։ Նույն ժամանակահատվածում տեղին ունեցան նաև Բիթլիսի քրդերի և Բաշկալեի ասորիների ապստամբությունները[75]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:23 | Сообщение # 84
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Տեղահանությունների շարունակություն[խմբագրել]

ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հեռագիրը Պետդեպարտամենտ (1915 թվականի հուլիսի 16) նկարագրում է հայերի բնաջնջումը որպես «ռասայական բնաջնջման կազմակերպված փորձ»
Օսմանյան պաշտոնյա Սահիդ Ահմեդի կողմից Տրապիզոնից հայերի տեղահանման նկարագրությունը[Ն 3]։
Սկզբում օսմանյան պաշտոնյաները խլեցին երեխաներին, նրանցից որոշներին փորձեց փրկել Տրապիզոնի ամերիկյան հյուպատոսը։ Տրապիզոնի մուսուլմանները նախազգուշացվել էին հայերին պաշտպանելու դեպքում մահապատժի մասին։ Հետո առանձնացրին տղամարդկանց՝ հայտարարելով, որ նրանք պետք է մասնակցեն աշխատանքներին։ Կանայք և երեխաները պահապանների հսկողությամբ և անվտանգության երաշխիքներով տարհանվեցին Մոսուլի ուղղությամբ, ինչից հետո տղամարդիկ քաղաքից հանվեցին ու գնդակահարվեցին նախապես փորված խրամատներում։ Կանանց և երեխաների վրա կազմակերպվեցին «չեթերի» հարձակումներ, որոնք կողոպտում ու բռնաբարում էին կանանց, իսկ հետո՝ սպանում։ Զինվորականները հստակ հրաման ունեին չխանագարել «չեթների» գործողություններին։ Ընտրված երեխաները նույնպես տարհանվեցին ու սպանվեցին։ Ամերիկյան հյուպատոսի խնամակալության տակ գտնող երեխաներն ընտրվեցին իբրև թե Սեբաստիա ուղարկելու համար, նավակներով ծով հանվեցին, սվինահարվեցին, մարմինները դրվեցին պարկերի մեջ և նետվեցին ծովը։ Մի քանի օրից որոշ մարմիններ գտան Տրապիզոնի ափերի մոտ։ 1915 թվականի հուլիսին Սահիդ Ահմեդին հրամայեցին ուղեկցել Տրապիզոնի հայերի վերջին խումբը՝ կազմված 120 տղամարդուց, 400 կանանցից և 700 երեխաներից։ Սկզբում խմբից առանձնացվեցին տղամարդիկ, ավելի ուշ Սահիդ Ահմեդին հայտնեցին, որ նրանք բոլորը սպանված են։ Ամբողջ ճանապարհին կային հազարավոր հայերի մարմիններ։ «Չեթերի» մի քանի խումբ փորձեցին խմբից վերցնել կանաց և երեխաներին, բայց Սահիդ Ահմեդը հրաժարվեց տալ հայերին։ Ճանապարհին նա մոտավորապես 200 երեխաների տվեց մուսուլմանական ընտանիքներին, որոնք խոստացան հոգ տանել նրանց մասին։ Կամախում Սահիդ Ահմեդը հրաման ստացավ հայերին պահպանել այնքան ժամանակ, մինչև նրանք չմեռնեն։ Նրան հաջողվեց հայերի այդ խմբին միացնել Էրզրումից եկող խմբին, որը գլխավորում էր ժանդարմերիայի ներկայացուցիչ Մուհհամեդ Էֆֆենդին։ Այնուհետ Էֆֆենդին Սահիդ Ահմեդին հայտնեց, որ այդ խումբը հասցվել է Եփրատի ափ, որտեղ առանձնացվել է խմբից և ոչնչացվել «չեթ» հրոսակների կողմից։ Գեղեցիկ հայ աղջիկները պարբերաբար հրապարակայնորեն բռնաբարվում էին, իսկ հետո սպանվում, այդ թվում՝ տրապիզոնյան պաշտոնյաների կողմից։ Հայերի սպանությունների կազմակերպիչներ Սահիդ Ահմեդը նշում էր Էրզրումում Բեհաեդդին Շաքիրին, Տրապիզոնում՝ Նայիլ բեյին, Կամախում՝ Երզնկայի խորհրդարանի անդամներին։ «Չեթերի» կենտրոնակայանը գտնվում էր Կամախում։
Եթե ընդհանուր տեղահանությունները նախապես պլանավորված չէին, այնուամենայնիվ 1915 թվականի մարտին խորհրդակցելուց հետո Իթթիհաթի ներկայացուցիչները սկսեցին քարոզել հայերի զանգվածային սպանությունները։ Վանի իրադարձություններն ու համաձայն թուրքական պաշտոնական վիճակագրության՝ 150 000 մուսուլմանների սպանությունները (Խալիլ Բերքթայը ներկայացնում է հայերի կողմից 1915 թվականի ողջ ընթացքում ամբողջ Անատոլիայում սպանված 12 000 մուսուլմանների թիվը) նույնպես որպես առիթ օգտագործվեցին իշխանությունների կողմից հակահայկական գործողությունների համար։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 երևելի հայեր, որոնք հետագայում արտաքսվեցին։ Դրանց հետևեց 600 հայերի ձերբակալությունը, այնուհետև 5000-ի։ Նրանց մեծամասնությունը սպանվեց հենց Ստամբուլի մերձակայքում։ Այս գործողություններն որևէ հիմք չունեին, և ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հետ զրույցում Թալեաթն այս գործողությունները բնութագրեց որպես «ինքնապաշտպանություն»։ 1915 թվականի մայիսի 30-ին Օսմանյան կայսրության նախարարների խորհրդով ընդունվեց Տեղահանության մասին օրենքը, ըստ որի ռազմական հրամանատարությունը լիազորված էր ճնշել բնակչության զինված ապստամբությունները և տեղահանել դավաճանության կամ լրտեսության մեջ կասկածվողներին։ Օրինականություն հաղորդելու նպատակով նախատեսվում էին տեղահանվածներին պահակներ և կորցրած ունեցվածքի փոխհատուցում տրամադրել, բայց գործնականում այս պայմաններից ոչ մեկը չիրականացվեց։ Հայերի բնաջնջման գործում գլխավոր դերակատարությունն ուներ Էրզրումում տեղակայված «Հատուկ կազմակերպությունը» (օսման.՝ تشکیلات مخصوصه), որն ուներ մինչև 34 000 անդամ, որոնց գերակշիռ մասը կազմում էին «չեթերը»՝ բանտերից ազատ արձակված հանցագործները։ «Հատուկ կազմակերպությունն» անմիջապես ենթարկվում էր Թալեաթին։ Առաջին անգամ սա իրեն ցուցադրեց 1914 թվականին ռուսական զորքերի նահանջի շրջաններում հայերի դեմ բռնություններում՝ Վանի դեպքերից վեց ամիս առաջ, ինչը հայերի տեղահանության պաշտոնական պատճառը եղավ։ Զանգվածային սպանություններում գործուն մասնակցություն ունեցավ նաև երկրի հատուկ ծառայությունները ղեկավարող և մահվան հատուկ գումարտակներ ստեղծած Բեհաեդդին Շաքիրը[77][78][Ն 4][Ն 5]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:23 | Сообщение # 85
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Ապրիլի 18-ին Էրզրումի մերձակայքում տեղի ունեցավ թուրքական զանգվածային հանրահավաք, որի ընթացքում հայերին մեղադրեցին դավաճանության մեջ, իսկ նրանց օգնող մուսուլմաններին նախազգուշացրեցին, որ նրանք նույնպես կկիսեն հայերի ճակատագիրը։ Հաջորդող շաբաթների ընթացքում Էրզրումի նահանգի հայերը դարձան թուրքերի հարձակումների առարկա։ Մայիսի կեսերին ջարդեր տեղի ունեցան Խնուսում և նրա մերձակայքում, որտեղ սպանվեց 19 000 հայ։ Նահանգի մյուս գյուղերի հայերը տեղահանվեցին Էրզրում, նրանցից շատերը մահացան քաղցից, ծարավից և տանջալլկությունից, իսկ ողջ մնացածներին Կամախի կիրճի լանջերից նետեցին գետը։ Էրզրումի 65 000 հայ բնակչության մեծամասնությունը 1915 թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղահանվեց կամ սպանվեց Կամախի կիրճերում, մնացածներին տեղահանեցին Հալեպ կամ Մոսուլ, որտեղ մի քանիսին հաջողվեց կենդանի մնալ։ Էրզրումում թողեցին մոտավորապես 100 հայերի, որոնք աշխատում էին ռազմական կարևորագույն օբյեկտներում։ Երզնկայի հայերը նույնպես հիմնականում սպանվեցին Կամախի կիրճերում։ Բեյբուրթի՝ Էրզրումի նահանգի ևս մեկ քաղաքի հայերից սկզբում վերցրեցին փող և երիտասարդ աղջիկներին՝ տալով անվտանգության երաշխիքներ, հետո նրանց վրա հարձակվեցին «չեթերը»։ Դեպի Երզնկա հետ փախչողներին գնդակահարում էին ժանդարմները[79]։

Օրդուից կանայք և երեխաները Սամսուն տեղափոխվելու պատրվակով բարձվեցին բեռնանավերը, իսկ հետո տարվեցին բաց ծով և նավից դուրս նետվեցին։ 1919 թվականի ռազմական դատարանի լսումների ժամանակ Տրապիզոնի ոստիկանության պետը ցուցմունք տվեց, որ երիտասարդ հայուհիներին՝ որպես նահանգապետից նվեր Իթթիհաթի ղեկավարներին, ուղարկել է Ստամբուլ։ Կարմիր մահիկի հիվանդանոցի հայուհիներն անարգվում էին. Տրապիզոնի նահանգապետը բռնաբարում էր նրանց և պահում որպես հարճեր[80]։ Թուրքահայաստանի հարավային մասը հայերից մաքրվեց Ջևդեթի և նրա «մսագործի գումարտակների» (թուրք.՝ kesab taburi) կողմից։ Չնայած Բիթլիսի հայերի օրինապաշտությանը՝ Ջևդեթը սկզբում նրանցից փրկագին պահանջեց, իսկ հետո շատերին կախաղան հանեց։ Հուլիսի 25-ին քաղաքը շրջապատվեց Ջևդեթի զորքերի կողմից, և կարճ պաշարումից հետո քաղաքի հայկական մասն անձնատուր եղավ։ Տղամարդիկ սպանվեցին, իսկ երիտասարդ աղջիկներին տվեցին տեղացի թուրքերին ու քրդերին, մնացած հայ բնակչությունն ուղարկվեց հարավ և խեղդամահ արվեց Տիգրիսում։ Բիթլիսում ընդհանուր առմամբ սպանվեց 15 000 հայ, նրանց տները տրվեցին թուրք և քուրդ մուջահիրներին[79]։

Միաժամանակ սպանդի ենթարկվեց Բիթլիսի շրջակա գյուղերի հայ բնակչությունը։ Բիթլիսից հետո Ջևդեթը ուղևորվեց Մուշի նահանգ, որտեղ թուրքերի ու քրդերի մայիսյան հարձակումներից հետո տիրում էր ժամանակավոր խաղաղություն։ Ջևդեթի՝ նահանգ այցելելուց հետո սկսվեցին հայ համայնքի ղեկավարների կտտանքները, տղամարդիկ սվինահարվեցին, կանայք և երեխաները փակվեցին ախոռներում և կենդանի հրկիզվեցին։ Հետո Ջևդեթն ու թուրք-քրդական ջոկատները հարձակվեցին Սասունի հայության վրա, որոնք պաշտպանվեցին, մինչ չվերջացան զինամթերքն ու սնունդը։ Սև ծովի ծովափնյա քաղաքներում հայերին նստեցնում էին նավեր, իսկ այնուհետ ջրախեղդ անում։ Բնաջնջման ենթարկվեցին նաև բողոքական և կաթոլիկ ուղղության հայերը։ Խարբերդում 13 000 հայ զինվորների հետ սպանվեցին նաև ամերիկացի միսիոներների կողմից հիմնադրված Եփրատի վարժարանի ուսանողներն ու դասախոսները։ Նույն բախտին արժանացան նաև Մերզիֆոնի հայերը, որտեղ ամերիկյան բողոքական միսիոներների ղեկավարությամբ գործում էր Անատոլիայի վարժարանը։ Մարզվանի 12 000 հայերի մեծամասնությանը տեղահանելուց հետո վարժարանի նախագահը ամերիկյան դեսպանի միջոցով Էնվերից ու Թալեաթից վարժարանի անդամների համար անվտանգության երաշխիքներ ստացավ, բայց նահանգապետը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ երաշխիքների մասին և մնացած հայերին տարհանեց անապատ, որտեղ նրանք մահացան։ Տեղահանման ենթարկվեցին նաև Անկարայի հայերը, որոնցից շատերի կրոնը պատկանում էին կաթոլիկ ուղղության[79]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:24 | Сообщение # 86
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Ի տարբերություն այլ տեղահանությունների, որոնք տեղի հայ համայնքների շրջանակներում չէին տարբերակում իշխանությունների տեսանկյունից անմեղներին «մեղավորներից», Կիլիկիայի տեղահանություններն արդեն տարբերություն չէին դնում հայ հեղափոխական և լոյալ համայնքների միջև։ Այս տեղահանություները կապ չունեին նաև սահմանի մոտիկությունից և վերաբերում էին Օսմանյան կայսրության բոլոր հայերին։ Այս տեղահանվածներին չէին տրամադրում սնունդ, ինչը փաստացի նշանակում էր սովամահություն։ Նրանք պաշտպանված չէին և ճանապարհին ենթարկվում էին օսմանյան անկանոն ուժերի, քրդերի, չերքեզների և այլ մուսուլմանական ցեղերի կողոպուտին ու բռնություններին, որի արդյունքում անապատում գտնվող վերջնակետին հասնում էր տարհանվողների մոտավորապես 20 %-ը միայն։ Նույն բանը տեղի էր ունենում ողջ Արևելյան Անատոլիայի հայերի հետ։ Արևմտյան նահանգների հայերը համեմատաբար անխոչընդոտ հասան մինչև Դեր Զոր, որտեղ հետագայում շատերը կա՛մ մահացան, կա՛մ սպանվեցին։ Անատոլիայի հայ համայնքների ընդհանուր կազմաքանդման գործընթացը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ ձերբակալվեցին և Անկարա տարհանվեցին Կոստանդնուպոլսի հայ համայնքի ղեկավարները։ Հունիսի կեսերին նրանք գրեթե բոլորը սպանված էին։ Իսկ այդ ժամանակ գրեթե ամբողջությամբ ոչնչացված էին Բիթլիսի և Էրզրումի հայ համայնքները։ Հունիսի 9-ին Ներքին գործերի նախարարությունն Էրզրումի նահանգապետին նամակ ուղարկեց՝ պահանջելով վաճառել տեղահանված հայերի ունեցվածքը, որոնց վերադարձը չէր ակնկալվում։ 1915 թվականի ամառվա ընթացքում տեղահանության աշխարհագրությունն ընդարձակվեց՝ ներառելով ներկայիս Սիրիայի շրջանները։ Համաձայն տեղահանությունների նախագծի՝ հայերը չպետք է գերազանցեին տեղի բնակչության 10 %-ը, որն արտացոլում էր երիտթուրքերի վախը հայերի կուտակումներից։ Հիմքեր կան կարծելու, որ Դեր Զորի անապատի շուրջ գտնող ճամբարների մինչև 150 000 մարդու սպանությունը կատարվել է չերքեզների, չեչենների և արաբների կողմից, որպեսզի թույլ չտրվի մեծ քանակությամբ հայերի կուտակումներ մի վայրում[60]։

Սպանությունների վերաբերյալ ամենաարժեքավոր վկայություններից մեկը թողել են օսմանյան արաբ չորս պաշտոնյա, որոնք անցան ռուսական կողմ և հետագայում տեղահանությունների մանրամասները պատմեցին Մարկ Սայքսին։ 1915 թվականին Տրապիզոնում գտնվող լեյտենանտ Սաիդ Ահմեդ Մուխտերա ալ-Բահաջայի խոսքերով՝ նա գիտեր, որ հայերի տեղահանությունը նշանակում էր ոչնչացում, և նրան հայտնի էր դասալիքներին առանց դատի գնդակահարելու գաղտնի հրամանի մասին։ Լեյտենանտ Սաիդ Ահմեդը հայտնել է, որ գաղտնի հրամանում «դասալիքներին» բառի փոխարեն գրված էր «հայերին», որը վկայում է, որ կենտրոնական իշխանությունները գիտակցում էին իրենց արարքների հանցավոր լինելը և ամեն կերպ փորձում էին քողարկել դրանք[82]։

Հայերի սպանություններն ուղեկցվում էին կողոպուտով ու գողությամբ։ Վաճառական Մեհմեդ Ալիի (թուրք.՝ Mehmed Ali) խոսքերով՝ Ասենթ Մուսթաֆան ու Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմին յուրացրել էին հայերի՝ 300 000-400 000 թուրքական ոսկե ֆունտ արժողությամբ թանկարժեք իրեր (այն ժամանակ մոտավորապես 1 500 000 ԱՄՆ դոլար)։ Հալեպում ԱՄՆ հյուպատոսը զեկուցում էր Վաշինգտոն, որ Թուրքիայում գործում էր «հափշտակությունների հսկայական համակարգ»։ Տրապիզոնի հյուպատոսը հայտնում էր, որ ամեն օր տեսնում է, ինչպես է «թուրք կանանց և երեխաների ամբոխը գիշանգղերի պես հետևում ոստիկանությանը ու տանում ամեն ինչ, ինչ կարողանում էին», և որ Տրապիզոնում Իթթիհաթի կոմիսարի տունը լիքն է ոսկով և թանկարժեք իրերով, որոնք կողոպուտներից իր մասն էին կազմում[80]։

1915 թվականի ամռան ավարտին կայսրության հայ բնակչության զգալի մասը սպանված էր։ Չնայած օսմանյան կայսրության իշխանությունների փորձերին ծածկել դա՝ Եվրոպա հասած փախստականները պատմում էին հայ բնակչության ոչնչացման մասին։ 1915 թվականի ապրիլի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ արեց ԱՄՆ-ին և Իտալիային թույլ չտալ և կագնեցնել ջարդերը։ Դաշնակից պետությունները հրապարակայնորեն դատապարտեցին օսմանյան իշխանությունների թողտվությամբ թուրքերի և քրդերի կողմից հայերի ջարդերը, բայց պատերազմի պայմաններում այլ բան անկարող էին անել հայերի վիճակը թեթևացնելու համար։ Մեծ Բրիտանիայում պաշտոնական հետաքննությունից հետո հրատարակվեց «Օսմանյան կայսրությունում վերաբերմունքը հայերի նկատմամբ» փաստաթղթերի գիրքը[83], իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում փախստականների համար հանգանակություններ սկսվեցին։ Կենտրոնական և Արևմտյան Անատոլիայի հայերի ոչնչացումը շարունակվեց նաև 1915 թվականի օգոստոսից հետո[84]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:24 | Сообщение # 87
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Բժշկական փորձարկումներ հայերի վրա[խմբագրել]

Մերձավոր Արևելքի նպաստամատույցի կողմից խնամակալության տակ վերցված երեխաներ [85]
Որպես օսմանյան հայերի ոչնչացման արդարացում գործածվում էր նաև կենսաբանական հիմնավորումը։ Հայերն անվանվում էին «վտանգավոր մանրէներ», նրանց վերագրվում էր կենսաբանական ավելի ցածր կարգավիճակ, քան մուսուլմաններին։ Այս քաղաքականության գլխավոր քարոզիչը բժիշկ Մեհմեդ Ռեշիդն էր՝ Դիարբեքիրի նահանգապետը, ով առաջինը հրամայեց տեղահանվողների ոտքերը պայտել։ Ռեշիդը նաև կիրառում էր հայերի խաչելությունը՝ նմանակեղծելով Քրիստոսի խաչելությունը[86]։ 1978 թվականին թուրքական պաշտոնական հանրագիտարանը Ռեշիդին բնութագրում է որպես «հոյակապ հայրենասեր»[87]։

Տանելի կենցաղային պայմանների և դեղորայքի բացակայությունը թուրքական բանակում հանգեցրին համաճարակի տարածման՝ խլելով յուրաքանչյուր տասերորդ զինվորի կյանքը։ Երրորդ բանակի բժիշկ Թևֆիկ Սալիմի հրամանով բծավոր տիֆի դեմ պատվաստանյութ գտնելու նպատակով Երզնկայի կենտրոնական հիվանդանոցում փորձեր էին կատարվում հայ զինվորների և ռազմական ուսումնարանների կադետների վրա, որոնցից շատերը մահացան։ Ուղղակի ապացույցները ցույց են տալիս այս ամենում Բեհաեդդին Շաքիրի մասնակցությունը։ Փորձերն անմիջականորեն անցկացնում էր Ստամբուլի բժշկական դպրոցի պրոֆեսոր Համդի Սուաթը, որը հիվանդներին ներարկում էր տիֆով վարակված արյուն։ Պատերազմի ավարտից հետո այս գործի քննման ժամանակ Ստամբուլի ռազմական դատարանի կողմից Համդի Սուաթը տեղափոխվեց բժշկական դպրոցի կլինիկա «սուր փսիխոզ» ախտորոշմամբ հարկադիր բուժման[88]։

Այսօր Թուրքիայում Համդի Սուաթը համարվում է թուրքական մանրէաբանության հիմնադիրը, և նրան նվիրված է Ստամբուլի հիշատակի տուն-թանգարանը։ Նրա փորձակումները հաստատվեցին Օսմանյան զինված ուժերի գլխավոր համաճարակային տեսուչ Սուլեյման Նումանի (թուրք.՝ Süleyman Numan) կողմից։ Փորձարկումներն առաջացրին Թուրքիայի գերմանացի բժիշկների, ինչպես նաև մի քանի թուրք բժիշկների բողոքները։ Նրանցից մեկն էր Ջեմալ Հայդարը (թուրք.՝ Cemal Haydar), որն անձամբ էր ներկա գտնվել փորձարկումներին և 1918 թվականին ներքին գործերի նախարարին բաց նամակով դրանք բնութագրեց որպես «բարբարոսական» և «գիտական հանցագործություն»։ Հայդարին աջակցեց Երզնկայի Կարմիր մահիկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դոկտոր Սալահեդդինը, որն իր օգնությունն առաջարկեց իշխանություններին բժշկական փորձարկումների կազմակերպիչներին և իրականացնողների գտնելու գործում։ Պաշտպանության նախարարությունը հերքեց իր հասցեին հնչող մեղադրանքները, բայց Հայդարն ու Սալահեդդինը պնդեցին իրենց ցուցմունքները։ Հայդարը կրկնեց բժշկական փորձակումների արդյունքում հարյուրավոր հայերի սպանությունների մասին, իսկ Սալահեդդինի հայտարարությամբ իր վրա ճնշում է գործադրվել՝ հարկադրելով լռել։ Անցումային շրջանի քաղաքական խառնաշփոթի արդյունքում փորձարկումների մեղավորներին հաջողվեց խույս տալ պատժից։ Համդի Սուաթն արդյունքում հրապարակեց իր հետազոտությունների արդյունքները, որտեղ նկարագրում էր «դատապարտված հանցագործների» վրա իր փորձարկումները[88]։

1919 թվականի ռազմական դատարանի անցկացրած հետաքննության արդյունքում հայտնի դարձան հայ երեխաների և հղի կանանց թունավորման փաստեր Տրապիզոնի սանիտարա-հիգիենիկ ծառայությունների և առողջապահության բաժանմունքի ղեկավար Ալի Սաիբի կողմից (թուրք.՝ Ali Saib)։ Թույնից հրաժարվողներին ստիպում էին այն ընդունել բռնի ուժով կամ խեղդում էին ծովում։ Տեղահանումների արդյունքում ողջ մնացած և Միջագետքի ճամբարներ հասած հայերին Սաիբը սպանում էր՝ ներարկելով մորֆինի մահացու չափաբաժին կամ թունավոր նյութեր։ Ֆրանսիացի և թուրք ականատեսները հաստատում են հիվանդանոցներում և դպրոցներում երեխաների թունավորվելու փաստերը։ Սաիբն օգտագործում էր նաև շարժական շոգեբաղնիքներ (թուրք.՝ Etüv), որոնցում երեխաներին սպանում էին գերտաք շոգիով[89]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:24 | Сообщение # 88
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Հայերի ինքնապաշտպանություն[խմբագրել]
Անտիոքից ոչ հեռու՝ Մուսա լեռան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, 1915 թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ։ Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը[78]։

Հայերի ինքնապաշտպանություններ տեղի ունեցան նաև Ուրֆայում[90] և Մուշում[91] և մի քանի այլ վայրերում։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:24 | Сообщение # 89
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Թուրքերն ու գերմանացիներն ընդդեմ հայերի բնաջնջման[խմբագրել]
Թեոդոր Ռուզվելտ[92]՝ ԱՄՆ նախագահ (1901—1909)։
«Հայերին պատած սարսափը կատարված փաստ է։ Զգալիորեն սա հնազանդեցման քաղաքականություն է, որին հետևում է այս ազգը վերջին չորս տարիների ընթացքում։ ... Հայերի բնաջնջումն այս պատերազմի ամենամեծ հանցագործությունն է, և եթե մեզ չհաջողվի Թուրքիայի դեմ դուրս գալ, կնշանակի՝ մենք խրախուսում ենք նրանց»։
Մուսուլմանների կողմից հայերին օգնության ցուցաբերման հետազոտությունը բավական բարդ խնդիր է, քանի որ հայերին օգնություն ցուցաբերելը պատժվում էր մահով, և բնականաբար, ծածուկ էր պահվում։ Այնուամենայնիվ, հայտնի են թուրքական ընտանիքների կողմից հայ երեխաների փրկության, ինչպես նաև օսմանյան իշխանավորներին ընդդիմանալու բազմաթիվ դեպքեր, որոնք հրաժարվում էին մասնակցություն ունենալ հայ բնակչության սպանությունների գործում։ Տեղահանությունների դեմ հանդես եկան Հալեպի քաղաքագլուխ Մեհմեդ Ջելալ բեյը՝ հայտարարելով, որ հայերը պաշտպանվում են և կյանքի իրավունքը յուրաքանչյուր մարդու բնական իրավունքն է, և արգելեց որևէ ճնշում հայ բնակչության դեմ, ինչպես նաև Զմյուռնիայի և Ադրիանապոլիսի նահանգապետեր Ռահմի բեյը և Ադիլ բեյը։ Ջելիլ բեյը 1915 թվականի հուլիսին պաշտոնանկ արվեց։ Դեր Զորի անապատում համակենտրոնացման ճամբարի հրամանատար Ալի Սուեդ Բեյը, փորձելով թեթևացնել հայերի զրկանքները, փոխարինվեց և նրա պաշտոնում նշանակվեց հայերի հանդեպ բացառիկ դաժանություն ցուցաբերած Զեքի բեյը։ Երիտթուրքերի առաջնորդներից մեկը՝ Ջեմալ փաշան, իր հուշերում գրում էր, որ սարսափած էր հայերի դեմ կատարված հանցագործություններից և փորձել է թեթևացնել նրանց վիճակը, բայց պատմաբանները սրան վերաբերում են մեծ կասկածանքով[93]։

Թուրքերի դաշնակից գերմանացիների ներկայացուցիչներից շատերը պասիվ կերպով աջակցում էին հայերի հանդեպ բռնաճնշումներին։ Գերմանական դեսպան բարոն ֆոն Վանհենհայմը, չնայած հյուպատոսների ներկայացրած մանրամասն նկարագրություններին, բողոքեց ընդամենը մի քանի մանր խախտումների դեմ։ Միայն ֆոն Վանհենհայմից հետո երրորդ դեսպանը՝ կոմս ֆոն Վոլֆ-Մետերնիխը, Իթթիհաթի գործողությունները որակեց որպես ազգայնամոլություն՝ ուղղված հայերի բնաջնջմանը։ Գերմանացի քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը հասցրեց 1915 թվականին այցելել Ստամբուլ, բայց նրա խնդրանքը Էնվերին հայերի պաշտպանության վերաբերյալ մնացին անպատասխան։ Գերմանիա վերադառնալուց հետո առանց ակնհայտ հաջողությունների փորձում էր հասարակության ուշադրությունը հրավիրել Թուրքիայում հայերի վիճակի վրա։ Թուրքիայում ֆելդմարշալ ֆոն Հոլցի հրամանատարության տակ ծառայող դոկտոր Արմին Վեգները հավաքեց լուսանկարների մեծ պահոց։ Թուրքական պահնորդների հսկողության տակ գտնվող հայ կնոջ՝ նրա արած լուսանկարը դարձել է հայերի ցեղասպանության խորհրդանիշներից մեկը։ 1919 թվականի Վեգները նամակ գրեց ԱՄՆ նախագահ Վիլսոնին, որում հայտնում էր հայերի բնաջնջման՝ իրեն հայտնի մանրամասները։ Հալեպում տեխնիկական դպրոցի ուսուցիչ Մարտին Նիպաժը (գերմ.՝ Martin Niepage) 1916 թվականին գրված գրքում նկարագրություններ է թողել հայերի բարբարոսական սպանությունների վերաբերյալ[93]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:25 | Сообщение # 90
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Հայ բնակչության ոչնչացման հիմնական շրջանների քարտեզը։ Ճամբարների տեղակայում
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Էջ 6-րդ 9-ից«12456789»
Որոնել: