Ցեղասպանություն... - Էջ 7 - Ֆորում
Էջ 7-րդ 9-ից«1256789»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Ցեղասպանություն...
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:25 | Сообщение # 91
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Օսմանյան կայսրությունը և Հայաստանի Հանրապետությունը 1918-1923 թվականներին

Համաձայն Մուդրոսյան հաշտության պայմանագրի՝ դաշնակից տերությունները պարտավորվում էին պատժել թուրքերին և պարգևատրել հայերին։ Պնդելով ռազմավարական կարևոր ճանապարհների վրա վերահսկողությունը, ռազմագերի ազատումը և Անդրկովկասից թուրքական զորքերի դուրս բերումը՝ Մեծ Բրիտանիան համաձայնեց հայկական վեց վիլայեթներից թուրքական զորքերի դուրսբերման պահանջը փոխարինել «անկարգությունների դեպքում» այդ վիլայեթներ զորք մտցնելու դաշնակիցների իրավունքով։ Այնուամենայնիվ, դաշնակից ուժերը չէին պատրաստվում կատարել պայմանագրի այդ կետը։ Երևանի նահանգից տարհանման ժամանակ թուրքական բանակը կողոպտեց և տարավ՝ ինչ հնարավոր էր՝ սննդամթերքի պաշար, տնային անասուններ, աշխատանքի գործիքներ, հագուստ, կահույք ու նույնիսկ դռներ, պատուհաններ և երկաթգծի գերաններ։ Երբ հայկական բանակը 1918 թվականին գրավեց Ալեքսանդրապոլը, երկաթգծի կայարանում ոչ մի գնացքաքարշ կամ վագոն չկար։ 1918-1919 թվականների ձմեռը սննդից, հագուստից ու դեղորայքից զրկված Հայաստանում ուղեկցվեց մարդկանց զանգվածային մահերով։ Քաղցի ու ցրտի պայմաններում ողջ մնացածները դառնում էին բծավոր տիֆի զոհեր։ Արդյունքում մահացավ մոտ 200 000 հայ, այսինքն՝ Հայաստանի բնակչության 20 %-ը։ 1919 թվականին 8,7 ծնելիության դիմաց մահացությունը կազմում էր 204,2 մարդ ամեն 1000 բնակչին։ Հայաստանից նահանջի ժամանակ թուրքական բանակի գործողությունները որոշ պատմաբանների կողմից գնահատվում են որպես ցեղասպանության շարունակություն[95]։

Թուրքիայի հայերի վտարման և ոչնչացման գործընթացը ավարտվեց 1920 թվականին հակառակ ամեն ինչի Կիլիկիա վերադարձած փախստականների և Զմյուռնիայի ջարդերի ռազմական գործողությունների արդյունքում, երբ Մուստաֆա Քեմալի հրամանատարությամբ զորքերը կոտորեցին Զմյուռնիայի հայակական թաղամասի հայերին, իսկ հետո արևմտյան տերությունների ճնշման ներքո թույլ տվեցին կենդանի մնացածներին տարհանել։ Վերջին կազմակերպված համայնքի՝ Զմյուռնիայի հայերի ոչնչացումով Թուրքիայի հայ բնակչությունն իր պատմական հայրենիքում փաստացի դադարեց գոյություն ունենալ։ Կենդանի մնացած փախստականները ցրվեցին աշխարհով մեկ՝ տարբեր երկրներում ձևավորելով Հայկական սփյուռքը[96]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:26 | Сообщение # 92
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Վիճելի հարցեր։ Ժողովրդագրություն, ժամկետներ ու «վերջնական որոշման» ընդունում
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:26 | Сообщение # 93
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Թուրքիայի հայ բնակչություն[խմբագրել]
Ամենավիճելի հարցերից մեկը զոհերի թվաքանակն է, որի պատասխանը շատ հաճախ կախված է քաղաքական նախապատվություններից։ Զոհերի ճշգրիտ հաշվարկ հնարավոր չէ, և գնահատականը հիմնվում է ուղղակի հայտանիշերի և վկաների ցուցմունքների վրա։ Նման հայտանիշերից է համարվում Օսմանյան կայսրությունում հայ բնակչության թվաքանակը։

Հայկական հարցի առաջացումից ի վեր հայերի ժողովրդագրական կշիռը Թուրքիայում դարձավ քաղաքական հարց՝ ձգտելով ցույց տալ, որ հայերը մուսուլմանական բնակչության կողքին կազմում էին չնչին փոքրամասնություն։ 1864-1866 թվականների բարեփոխումների քողի տակ Էրզրումի վիլայեթը (նախկին Էրմենիստան նահանգություն) բաժանվեց մութաշարիֆների (թուրք.՝ Mutasarrıf) կողմից կառավարվող յոթ մասերի։ Էրզրումի վիլայեթի տարածքի մի մասը տրվեց Դիարբեքիր գավառին։ Բայց այնուամենայնիվ, վիլայեթի բնակչության կազմում հայերը մեծամասնություն էին կազմում, և 1878 թվականին ամբողջական շրջանների հեռացման և ուրիշների ավելացման հետևանքով Էրզրումի վիլայեթը բաժանվեց չորս վիլայեթների՝ Էրզրում, Վան, Հաքյարի և Մուշ։ 1886 թվականին Բարձր դուռը Հայկական լեռնաշխարհը բաժանեց այս անգամ ավելի փոքր վարչական միավորների։ Շրջանի վերջին վերաձևումը տեղի ունեցավ 1895 թվականին. ութ վիլայեթներ միացվեցին՝ ձևավորելով վեց նոր վարչական միավորներ։ Ժողովրդագրական հաշվարկներում օսմանյան կառավարությունը ուղղափառ հայերին կաթոլիկ և բողոքական հայերից, հույներից և ասորիներից առանձին էր հաշվարկում, մինչդեռ թուրքերը, թուրքմենները, քրդերը, զղլբաշները, եզդիները և այլք հաշվարկվում էին միասին[97]։

Պրոֆեսոր Իսրայել Չարնի[98].
«Հայերի ցեղասպանությունը հատկանշական է մի քանի առումներով, այդ թվում նրանով, որ արյունոտ 20-րդ հարյուրամյակում զանգվածային ցեղասպանության վաղ շրջանի օրինակ էր, որը շատերը համարում են Հոլոքոստի «խաղափորձ»»։
1844 թվականի Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարը Ասիական Թուրքիայում ցույց տվեց մոտավորապես 2 000 000 հայերի։ 1867 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում կայսրության ղեկավարությունը Փոքր Ասիայում հայտարարեց 2 000 000, իսկ եվրոպական Թուրքիայում՝ 400 000 հայերի մասին։ Հայոց պատրիարքության տվյալներով՝ 1878 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի թիվը կազմում էր 3 000 000, 400 000՝ եվրոպական Թուրքիայում, 600 000՝ Փոքր Ասիայի արևմուտքում, 670 000՝ Սեբաստիայի, Տրապիզոնի, Մաժաքի և Դիարբեքիրի վիլայեթներում և 1 330 000՝ Հայկական լեռնաշխարհում։ 1881-1893 թվականների պաշտոնական մարդահամարում հայերի թիվը կտրուկ նվազում է ընդհուպ 1 048 143 մարդու։ Նույնիսկ Կարսի և Արդահանի 1878 թվականի կորուստը հաշվի առնելով՝ հայերի քանակության այդպիսի նվազումը կարելի է բացատրել թվերում մեքենայություններով։ Օսմանյան կայսրության տարեգրքում (թուրք.՝ Salname) 1882 թվականի՝ ոչ մուսուլման տղամարդկանց կողմից վճարվող հարկ հաշվարկված է եղել 462 870 թուրքական ֆունտի չափով, բայց համաձայն հենց նույն տարեգրքի՝ Թուրքիայի նախարարների խորհուրդը ակնկալում էր այդ հարկից մուտքեր երկու անգամ ավելի, որն ուղղակիորեն հիմնավորում է ոչ մուսուլման բնակչության թվի կրկնակի նվազում։ Պաշտոնական մարդահամարը որոշ քաղաքներում հայերի գոյության բացակայություն ցույց տվեց, որոնց գոյության մասին կան հստակ աղբյուրներ։ Օսմանյան կայսրության 1907-1908 թվականների մարդահամարն առաջ է քաշում նույն հարցերը, ինչ նախորդը։ Համաձայն այդ մարդահամարի՝ Էրզրումի, Բիթլիսի ու Վանի հայ բնակչությունը մնացել է նույնը՝ չնայած 1894-1896 թվականների ջարդերը։ Ռայմոնդ Կևորկյանը, մանրամասն ուսումնասիրելով ժողովրդագրական տվյալները, կարծում է, որ այդ մարդահամարը կապ չուներ հայ բնակչության իրական թիվն արտացոլելու հետ և միայն կրկնում էր նախորդ մարդահամարի տվյալները, որոնք իրենց հերթին նվազեցվել էին երկու անգամ։ 1912 թվականին Հայոց պատրիարքությունը Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Էրզրումի վիլայեթների հայ բնակչության թիվը գնահատել է 804 500 մարդ։ 1914 թվականին պատրիարքությունը բերեց ավելի ստույգ տվյալներ, որոնք կայսրության տարածքում ցույց էին տալիս 1 845 450 հայերի։ Բնակչության՝ մեկ միլիոնից ավելի նվազումը կարելի է բացատրել 1894-1896 թվականների ջարդերով, Թուրքիայից փախուստով և հարկադրաբար իսլամացումով։ Բացի այդ, մարդահամարն ամբողջական չէր, քանի որ պատրիարքության գրագիրները մուտք չունեին բոլոր հայաբնակ վայրեր, մանավանդ եթե դրանք վերահսկվում էին քրդական ցեղերի կողմից։ Այս փաստն ավելի բնորոշ է Դիարբեքիրի վիլայեթի համար, որի հայ բնակչությունը, համաձայն պաշտոնական տվյալների, կազմում էր 73 226 մարդ, համաձայն պատրիարքության հաշվարկների՝ 106 867, իսկ 1915 թվականի գարնանը վիլայեթից տեղահանվեց 120 000 հայ։ Պաշտոնական օսմանյան վիճակագրությունը 1915 թվականին կայսրության հայ բնակչությունը հաշվվում էր 1 295 000 մարդ[99]։

Համաձայն «Բրիտանիկա» հանրագիտարանի՝ գոյություն ունեն 1 միլիոնից մինչև 3,5 միլիոն թվական տվյալներ։ Ժամանակակից գնահատմամբ Օսմանյան կայսրության հայ բնակչության թիվը տատանվում է 1 500 000[100] և 2 500 000[101] մարդու միջև։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:26 | Сообщение # 94
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Զոհերի թիվը[խմբագրել]
Զոհերի թվի հանգամանորեն գնահատումը կարող է կախված լինել հիմք ընդունված հայ բնակչության ընդհանուր թվի գնահականից[102]։ Զոհերի թվի գնահատման վրա ազդող ևս մեկ գործոն է համարվում ժամանակաշրջանը, որը դիտարկվում է որպես ցեղասպանության ընթացք. ժամանակակից գնահատականները տատանվում են թերի 1915 թվականի[103] և 1915-1923 թվականն ընկած ժամանակահատվածում[104]։

1915 թվականի սեպտեմբերի 28-ին Դիարբեքիրի նահանգապետ Ռեշիդ բեյը Թալեաթին ուղղված հեռագրում հայտնում է, որ նահանգից տեղահանել է 120 000 հայերի, նույն ժամանակահատվածում պաշտոնական օսմանյան վիճակագրությունը ցույց էր տալիս երկու անգամ քիչ թիվ[105]։ 1915 թվականի օգոստոսին Էնվեր փաշան Էրնստ Յաքհին (գերմ.՝ Ernst Jackh) հայտնում է 300 000 սպանված հայերի մասին։ Համաձայն Յոհաննես Լեփսիուսի՝ սպանվել է մոտավորապես 1 միլիոն հայ, իսկ 1919 թվականին Լեփսիուսը վերանայեց իր տվյալները մինչև 1 100 000 մարդ։ Նրա տվյալներով՝ միայն Անդրկովկաս թուրքական ներխուժման ժամանակ սպանվել է 50-ից 100 հազար հայ։ «Օգնության գերմանական միությունից» (գերմ.՝ Deutscher Hilfsbund Deutscher Hilfsbund für christliches Liebeswerk im Orient) Էրնստ Զոմմերը տեղահանվածների քանակը գնահատեց 1 400 000, իսկ ողջ մնացածներինը՝ 250 000[102]։ 1915 թվականի դեկտեմբերի 20-ին Հալեպում Գերմանիայի հյուպատոս Ռյոսլերը ռեյխկանցլերին հայտնեց, որ ելնելով 2,5 միլիոն հայերի ընդհանուր թվի՝ 800 000 զոհերի թիվը հավանական է թվում և կարող է ավելի շատ լինել։ Միաժամանակ նա նշում է, որ եթե հիմք վերցվի հայ բնակչության 1,5 միլիոն թիվը, ապա զոհվածների թիվը համապատասխանաբար պետք է նվազեցնել (այսինքն՝ զոհվածների թիվը կկազմի 480 0000)[106]։

Համաձայն Լեփսիուսի՝ բռնի կերպով իսլամացվեցին 250 0000-ից 300 0000 հայեր, որն առաջացրեց կայսրության որոշ մուսուլման առաջնորդների դժգոհությունը։ Այսպես, Կուտինայի մուֆտին իսլամին հակասող համարեց հայերի բռնի իսլամացումը։ Իսլամացումը անհավատ երիտթուրքերի առաջնորդների համար չուներ հոգևոր իմաստ, բայց դա հետապնդում էր հայկական նույնականացումն ավերելու և հայերի քանակը նվազեցնելու քաղաքական նպատակներ, որպեսզի խափանվի հայերի կողմից ինքնավարության կամ անկախության պահանջները[102]։

Զոհերի թվի մասին ժամանակակից գնահատականները տատանվում են 200 000-ից (որոշ թուրքական աղբյուրներ[107] և «History of the Ottoman Empire and modern Turkey» առաջին հրատարակությունում Սթենֆորդ Շոուն[41])) մինչև ավելի քան 2 000 000 (որոշ հայ պատմաբաններ[107] և Ռուդոլֆ Ռումմելը[104])։ Ռոնալդ Սունին գնահատականների ընդգրկման սահման է համարում մի քանի հարյուր հազարից մինչև 1,5 միլիոնը[108]։ Ըստ «Օսմանյան կայսրության հանրագիտարանի»՝ ամենասեղմ հաշվարկները ցույց են տալիս զոհերի 500 000 թիվը, իսկ ամենաբարձր թիվ համարվում է հայ գիտնականների 1,5 միլիոն գնահատականը[109]։ Համաձայն Առնոլդ Թոյնբիին (հրապարակված 1916 թվականին) մեջբերող «Բրիտանիկա»-ի՝ զոհվել է մոտ 600 000 հայ[110], Գյունթեր Լևին հայտնում է 642 000[111], Էրիկ Յան-Ցյուրխերը ենթադրում է 600 000-800 000 զոհ[107], Ռոջեր Սմիթը՝ «միլիոնից ավել»[112], «Ցեղասպանության հանրագիտարանը» կարծում է, որ ոչնչացվել է մինչև 1,5 միլիոն հայ[113], ըստ Ռումմելի՝ 2 102 000 հայ[114] (որոնցից 258 000-ը Օսմանյան կայսրությունից դուրս ապրողները)։ Համաձայն Դուգլաս Հովարդի՝ շատ պատմաբաններ զոհերի թիվը գնահատում են 800 000-1 000 000-ի սահմաններում[115]։ Ռիչարդ Հովհաննիսյանի կարծիքով՝ մինչ վերջերս ամենատարածվածը 1,5 միլիոն գնահատականն էր, բայց վերջին ժամանակներում Թուրքիայի քաղաքական ճնշումների հետևանքով այդ գնահատականը նվազելու միտում ունի[116]։ Համաձայն փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի՝ պատմաբանների մեծ մասը զոհերի թիվը գնահատում է 1-1,5 միլիոն[117]։ Թեմատիկ հանրագիտարանները տալիս են հետևյալ գնահատականները՝ «Encyclopedia of Genocide»՝ 1918 թվականի դրությամբ մոտավորապես 1 միլիոն[118], «Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity»՝ մոտավորապես 1,2 միլիոն[17], «Dictionary of Genocide»՝ 1 միլիոնից ոչ պակաս, բայց մոտ 1,5 միլիոն զոհ[119]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:26 | Сообщение # 95
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
«Վերջնական որոշման» ընդունում[խմբագրել]
Մյուս վիճելի հարցը հանդիսանում է Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման վերաբերյալ որոշման ընդունման ժամանակը։ Այս հիմնախնդիրն ուսումնասիրող պատմաբանները (Հոլոքոստի պատմաբանների նմանությամբ) բաժանվում են երկու խմբի՝ «ինտենցիոնալիստների», որոնք կարծում են, որ թուրքերը հայերի բնաջնջման ծրագրեր վաղուց էին մտմտում, իսկ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի իրադարձությունները համարվում են 1915 թվականի հայերի զանգվածային բնաջնջման խաղափորձ, և «ֆունկցիոնալիստների», որոնք կարծում են, որ իրադարձությունները կրում էին բավականին դիպվածային բնույթ և տեղի ունեցան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծագած հայկական վտանգի մասին պատկերացումների ազդեցության ներքո։ Այսպես, «ինտենցիոնալիստ» Վահագն Դադրյանը կարևոր պատճառ է տեսնում հավատամքի փոփոխություններին անկարող ներկայացող իսլամի մեջ։ Դադրյանն իր հայացքները հիմնավորում է նրանով, որ սպանությունները հիմնականում տեղի էին ունենում ուրբաթ օրվա աղոթքից հետո, որի ընթացքում մոլլաները հայերի դեմ ջիհադի էին կոչում։ Նրա ընդդիմադիրները հակադարձում են՝ օրինակ բերելով մուսուլմանների կողմից հայերին օգնությունը և ընդգծելով այն փաստը, որ հայերի նկատմամբ բռնություններն Օսմանյան կայսրությունում սկսվեցին Թանզիմատի ժամանակաշրջանից հետո, երբ կայսրությունը հրաժարվեց հոգևոր օրենքների գերակայությունից և կանգնեց արդիականացման ճանապարհին։ «Ֆունկցիոնալիստներ» Ռոնալդ Սունին և Դոնալդ Բլոքսհեմը, օրինակ, հայերին վերացնելու պատճառները տեսնում էին Սարիղամիշում Օսմանյան կայսրության պարտության մեջ։ Վերլուծելով «ֆունկցիոնալիստների» տեսակետները՝ մեկ այլ ուսումնասիրող՝ Ասատուրյանը, նշում է, որ ցեղասպանության գաղափարները հասունանում են սոցիալական տարբերակման հողի և կոլեկտիվ միֆերի վրա՝ հատուկ տիրող խմբին։ Այնուամենայնիվ ուսումնասիրողների մեջ գոյություն ունի որոշակի համաձայնություն այն հարցի շուրջ, որ «վերջնական որոշում» ընդունվել է մինչ 1915 թվականի Վանի ապստամբությունը։ Այս բանավեճում ծայրահեղ մոտեցումներ ունեն Հայաստանի շատ պատմաբաններ՝ գտնելով, որ Օսմանյան կայսրության ողջ պատմությունը հայերի բնաջնջման նախերգանքն էր, և Թուրքիայի պատմաբանները, որոնք մեծամասամբ մերժում են հայկական համայնքի նպատակաուղղված ոչնչացումը[41][120][121]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:27 | Сообщение # 96
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Մշակութային եղեռն

Հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Հայկական հուշարձաններն ու եկեղեցիները պայթեցվում են, գերեզմանները վերածվում են դաշտերի, որտեղ զբաղվում էին եգիպտացորենի և հացահատիկի մշակմամբ, քաղաքների հայկական թաղամասերն ավերվում էին կամ բնակեցվում էին թուրք կամ քուրդ բնակչության կողմից և անվանափոխվում էին[122]։

1914 թվականին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության հաշվեկշռում հաշվարկվում է ոչ պակաս քան 2549 ծխական համայնք, այդ թվում ավելի քան 200 վանք և ոչ պակաս 1600 եկեղեցի[123]։ Ցեղասպանության քաղաքականության իրականացման ընթացքում և էթնիկ զտումներից հետո վերացվեցին բազմաթիվ հայկական ճարտարապետության հուշարձաններ։ Շատ տաճարներ ավերվեցին, ավելի շատերը վերածվեցին մզկիթների և իջևանատների։ Մինչ 1960 թվականը թուրքական քաղաքականությունը կայանում էր Թուրքիայի տարածքում հայերի գոյության վկայությունների վերացման մեջ։ Միայն 1960-ական թվականներին գիտնականները հայկական հոգևոր ժառանգության հուշարձանների գրանցման և փրկության հարց բարձրացրեցին։ 1974 թվականին Թուրքիայում գիտնականները նույնականացրին հայկական եկեղեցիների և վանքերի 913 շինություն։ Հուշարձանների կեսից ավելին չի պահպանվել մինչ մեր օրերը, իսկ մնացածներից 252-ը քանդված են և միայն 197-ն են գտնվում այս կամ այն չափով պիտանի վիճակում[124]։
1980-ական թվականների վերջերին և 1990-ական թվականների սկզբներին անգլիացի պատմաբան և գրող Ուիլյամ Դալրիմփլը գտավ հայկական պատմական հուշարձանների շարունակական ավերման ապացույցներ։ Շատ հուշարձաններ խարխլվել էին երկրաշարժերից ու իշխանությունների անուշադրությունից, բայց կային նաև գյուղացի ոսկի որոնողների կողմից քանդված շինություններ, ովքեր փնտրում էին հայկական գանձեր, որոնք, ըստ նրանց, թաղված են եկեղեցիների տակ, կան նաև փլուզումների կանխամտածված ակնհայտ օրինակներ։ Ավելի վաղ ֆրանսիացի պատմաբան Ջ. Մ. Թիերին հեռակա կարգով դատապարտվեց երեք ամիս հարկադիր աշխատանքների այն բանի համար, որ փորձել էր վերստեղծել Վան քաղաքի հայկական եկեղեցու հատակագիծը։ Նա նաև նշում էր, որ 1985 թվականին իշխանությունները ցանկանում էին քանդել Օշկվանք հայկական եկեղեցին, բայց նրանց չհաջողվեց, քանի որ ընդդիմացան տեղի բնակիչները, որոնք եկեղեցին օգտագործում էին որպես հացահատիկի պահեստ։ Ուիլյամ Դալրիմփլի կարծիքով՝ հայկական հուշարձանների ոչնչացումն արագացավ թուրքական պաշտոնատար անձանց վրա հարձակվող հայկական ահաբեկչական կազմակերպությունների ի հայտ գալուց հետո[124]։

Ուիլյամ Դալրիմփլի կարծիքով՝ հայկական ժառանգության ոչնչացման վառ օրինակ է Կարս քաղաքի շրջակայքում տեղակայված Խծկոնք վանական համալիրը՝ կազմված հինգ եկեղեցիներից, որոնք 1915 թվականից մինչ 1960-ական թվականները պաշտոնապես արգելված էին այցելությունների համար։ Ականատեսների վկայություններով՝ վանքը ուժանակի միջոցով պայթեցվել է կանոնավոր բանակի զորամասերի կողմից, որը նաև ուսումնական կրակային դասընթացներ էր անցկացնում համալիրի շինությունների վրա։ Պատմաբանի այցելության պահին կանգուն էր միայն 11-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին, որի պատերը էականորեն վնասված էին։ Մեկ այլ օրինակ է Վարագավանքի կիսափլված եկեղեցին՝ վերածված ցախատան։ Երզնկայի մոտ գտնվող 9-րդ հարյուրամյակի բազիլիկան վերածվել է պահեստի՝ տրանսպորտի մուտքի համար նախատեսված պատի վրայի ահռելի անցքով։ Եդեսիայի հայկական տաճարը 1915 թվականին վերածվեց հրշեջ կայանի, իսկ 1994 թվականին՝ մզկիթի՝ հեռացնելով մզկիթի համար ոչ պիտանի քրիստոնեական կառույցները։ 1987 թվականին Եվրախորհրդարանը կոչ արեց Թուրքիային բարելավել ճարտարապետական հուշարձանների պահպանման պայմանները։ Նվազ հաջողությամբ նմանատիպ փորձ կատարվեց Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի կողմից։ Միջազգային ճնշումների արդյունքում վերականգնվեց Վանա լճում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին[124]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:27 | Сообщение # 97
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
«Նեմեսիս» գործողություն

1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նեմեսիս գործողություն

Նեմեսիս գործողության հայտնի վրիժառուներից Սողոմոն Թեհլերյան
1919 թվականին Բոստոնում Դաշնակցության 9-րդ համագումարում որոշում ընդունվեց ոչնչացնել հայերի սպանություններին մասնակից երիտթուրքերի առաջնորդներին։ Գործողությունը ստացավ հին հունական վրեժի աստվածուհի Նեմեսիսի անվանումը։ Դավադիրների հիմնական մասը ցեղասպանությունից փրկված հայեր էին՝ լի վճռականությամբ վրեժ լուծել իրենց սպանված ընտանիքների համար։

Գործողության ամենահայտնի զոհը դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և օսմանյան եռապետության անդամներից Թալեաթ փաշան։ Թալեաթը երիթուրքերի մյուս առաջնորդների հետ 1918 թվականին փախավ Գերմանիա, բայց այստեղ բացահայտվեց և 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Սողոմոն Թեհլերյանի կողմից։ Թեհլերյանի ձերբակալումից հետո հասարակական կարծիքը նրա դեմ էր, բայց դատական գործընթացի ժամանակ հայերի զանգվածային սպանությունների մասին տեղեկությունները փոխեցին հասարակության տրամադրվածությունը։ Դատարանի կարծիքի վրա էականորեն ազդեց Յոհաննես Լեփսիուսի ելույթը՝ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների վերաբերյալ։

Արդյունքում Թեհլերյանն արդարացվեց «եռապետության կառավարության գործողությունների հետևանքով տարած տառապանքների հետևանքով գիտակցության ժամանակավոր կորստի» պատճառով[125]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:27 | Сообщение # 98
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
1919-1920 թվականների թուրքական ռազմական դատարան

1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երիտթուրքերի դատավարություն (1919-1920)
Օսմանյան կայսրության անկումից և 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո հաղթող երկրները պահանջեցին Թուրքիայից պատժել ռազմագերիների և հայերի դեմ հանցագործությունների մեղավորներին։ Առանձին կողմ էր կազմում Մեծ Բրիտանիան՝ պնդելով առաջին հերթին բրիտանական ռազմագերիների հետ դաժան վերաբերմունքի համար պատիժ և ապա միայն հայերի բնաջնջման։ Դատարանի աշխատանքների սկսվելուց առաջ Իթթիհաթի ղեկավարները՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Շաքիրը, դոկտոր Նազիմը, Բեդրին ու Ազմին, փախան Թուրքիայից։

Համաձայն մեղադրանքի՝ տեղահանությունները թելադրված չէին ռազմական անհրաժեշտությամբ կամ կարգապահական պատճառներով, այլ մտածված էին Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի կողմից, և դրանք ի վերջո զգացվեցին Օսմանյան կայսրության բոլոր անկյուններում (թուրք.՝ Memaliki Osmaniyenin hemen ee tarafnda)։ Ապացուցների հարցում դատարանը հիմնվում էր հիմնականում փաստաթղթերի, այլ ոչ թե վկաների ցուցմունքների վրա։ Դատարանն ապացուցված համարեց Իթթիհաթի ղեկավարների կողմից (թուրք.՝ taktil cinayeti) հայերի կազմակերպված սպանությունների փաստը։ Դատարանը բացակայող Էնվերին, Ջեմալին, Թալեաթին և դոկտոր Նազիմին ճանաչեց մեղավոր և հեռակա դատապարտեց մահապատժի։ Դատարանում ներկա մեղադրյալներից երեքը դատապարտվեցին կախաղանի միջոցով մահապատժի[126]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:28 | Сообщение # 99
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Թուրքիայի Հանրապետությունը և Հայկական հարցը

Թուրքիայի Հանրապետության ձևավորումից հետո քաղաքական և մտավոր վերնախավը ոչ մի պահանջարկ չէր զգում անհամերաշխության մեջ մտնել հայ համայնքի վերացման կամ թալանն ու զանգվածային սպանությունները ղեկավարած մարդկանց հետ։ Քաղաքական վերնախավը հիմնականում կազմված էր Իթթիհաթի նախկին կատարածուներից, որոնցից շատերն անձամբ էին մասնակցություն ունեցել հայերի բնաջնջման գործում և հայերի ու հույների տեղահանություններից մեծ եկամուտներ ստացող տարածքային ղեկավարների և ցեղային առաջնորդների հետ գտնվում էին դաշինքի մեջ։ Հայկական հարցի քննարկումը կարող էր կազմաքանդել այդ դաշինքը[128]։ 1927 թվականի հոկտեմբերին Հանրապետական կուսակցության համագումարում, Մուսթաֆա Քեմալը մի քանի օրերի ընթացքում պատմում էր այն մասին, թե անկախության համար պայքարում ինչպես առաջացավ թուրք ազգը։ Քեմալի ճառն ընդունվեց որպես թուրքական պաշտոնական պատմություն, և պետության կողմից դիտարկվում էր որպես սրբազան։ Թուրքիայի քրեական օրենսդրությունը հանցագործություն է համարում քեմալական տարբերակի պատմության քննադատությունը, ինչն անհնար է դարձնում թուրքական հասարակությունում բանավեճերը[129]։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1927 թվականին Թուրքիայում ապրում էր 77 400 հայ։ Համաձայն Լոզանի պայմանագրի՝ Թուրքիան պարտավորվում էր տրամադրել անվտանգության, ազատ զարգացման երաշխիքներ և մյուս ազգային փոքրամասնությունների շարքում որոշակի արտոնություններ հայերին։ Բայց պայմանագրի այս կետը չիրականացվեց։ Թուրքիայի հայերը շարունակում էին փախչել երկրից կամ ձուլվել։ 1934 թվականի հունիսի 21-ին ընդունված «Ազգանունների մասին» օրենքը պահանջում էր հույներից, հրեաներից և հայերից հրաժարվել ավանդական ազգանուններից և ընդունել նոր՝ թուրքականները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում մտցվեց բազմաթիվ առևտրականների՝ հույների, հայերի և հրեաների սնանկացրած ունեցվածքի ընտրության հարկը[130]։

Վերջին տարիներին Թուրքիայում ակադեմիական գիտությունը, թուրք մտավորականները, մամուլը և քաղաքացիական հասարակությունը սկսում են քննարկել Հայկական հարցը, որն առաջացնում է թուրք ազգայնամոլների և թուրքական կառավարության հակագործողությունները։ Հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը, գրողներ Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆաքը, հրատարակիչ Ռագիփ Զարաքօղլուն մեղադրվեցին «թրքությունը» վիրավորելու մեջ, Դինքն ու Զարաքօղլին դատապարտվեցին։ 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց 17-ամյա թուրք ազգայնականի կողմից, նրա հուղարկավորությանը Ստամբուլում անցան դժգոհության ցույցեր, որտեղ տասնյակ հազարավոր թուրքեր քայլում էին «Մենք բոլորս Հրանտ ենք, Մենք բոլորս հայ ենք» կարգախոսով ցուցանակներով։ Միևնույն ժամանակ թուրքական հասարակության մի մասը Դինքին սպանողին ընդունեց որպես ազգային հերոսի[131]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:29 | Сообщение # 100
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Հայոց ցեղասպանության ապացույցներ

1rightarrow.png Տե՛ս նաև Երիտթուրքերի դատավարություն (1919-1920)

Ռաֆայել դե Նոգալես Մենդես (1879-1936), օսմանյան բանակում ծառայած և զանգվածային սպանություններն իր գրքում նկարագրած վենեսուելացի սպա[132]
Փաստարկներն այն բանի օգտին, որ հայերի դեմ գործողությունները կրել են համակարգված և կենտրոնացված բնույթ, հիմնվում են բազմաթիվ ոչ թուրք ականատեսների վկայությունների (հյուպատոսներ, զինծառայողներ, բուժքույրեր, ուսուցիչներ, քարոզիչներ), թուրք պաշտոնյաների և ողջ մնացած հայերի ցուցմունքների վրա։ Հայերի նպատակուղղված բնաջնջման կազմակերպման պնդումն էլ տեղ գտավ երիտթուրքերի պարագլուխների դեմ դատական գործընթացի ընդհանրական որոշման մեջ։ Մինչ օրս թուրքական պահոցներից չի ներկայացված ոչ մի փաստաթուղթ, որը ինչ-որ կերպ կապացուցեր հայերի բնաջնջման նպատակաուղղվածությունը, ինչն էլ բացատրվում է այդ փաստաթղթերի ոչնչացմամբ կամ այսօր Թուրքիայում գործող գրաքննությամբ։ Չապացուցված կամ կեղծված են համարվում 1920 թվականի հրապարակված այսպես կոչված «Թալեաթի հեռագրերը»։ Հեռագրերի բնօրինակները չկան, բայց Դադրյանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հեռագրերի բովանդակությունն ուղղակի կերպով հաստատվում է երիտթուրքերի պարագլուխների դեմ դատական գործընթացի նյութերով։ Հայերից ազատագրված տարածքներում բնակեցվում էին Թրակիայից կամ Բուլղարիայից եկած մուջահիրներով, որոնք առանց կազմակերպչական օգնության կամ նախամշակման չէին կարող հասնել մինչ Կիլիկիա կամ Թուրքահայաստան, ինչն էլ հայերի ոչնչացման ծրագրում բարձր պաշտոնական շրջանակների մասնակցությունը վկայող փաստարկ է հանդիսանում[133][134]։

Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները դիտարկվել են մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։ 1984 թվականին «Ազգերի մշտական տրիբունալը» Օսմանյան կայսրության գործողությունները որակեց ցեղասպանություն[135]։ 1997 թվականին նմանատիպ որոշում կայացրեց Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային միությունը[136] [137] [138]։ 2000 թվականի հունիսի 8-ին «The New York Times» և «The Jerusalem Post» թերթերում Հոլոքոստի 126 ուսումնասիրողների հայտարարությունը (այդ թվում՝ Եղուդ Բաուեր, Իսրայել Չարնի և Էլի Վիզել)՝ հաստատելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանության փաստի անվիճելիությունը[139]։ 2001 թվականին հայ-թուրքական հաշտեցման համատեղ հանձնաժողովը դիմեց «Անցումային շրջանի արդարադատության հարցերով միջազգային կենտրոն»-ին (ԱՇԱՀՄԿ) անկախ եզրակացության համար. արդյո՞ք 1915 թվականի իրադարձությունները համարվում են ցեղասպանություն։ 2003 թվականի սկզբին ԱՇԱՀՄԿ-ը ներկայացրեց իր եզրակացությունը, որ 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր սահմանումներին, և այս եզրույթի կիրառումը ամբողջովին արդարացի է[140]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:29 | Сообщение # 101
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Հայոց ցեղասպանության ժխտում

Հայերի ցեղասպանության ժխտումը, ի տարբերություն ցեղասպանության մերժման այլ ձևերի, որոնք իրականացվում են մասնավոր անձանց կամ կազմակերպությունների կողմից, կազմված է Թուրքիայի Հանրապետության պաշտոնական և բազակողմանի աջակցությունից, որը հարցը դարձնում է գիտականորեն ակնածելի և քաղաքականապես փաստարկված[Ն 6] ։ Թուրքական պետությունը ահռելի միջոցներ է ծախսում հասարակական գործողությունների համար և նվիրատվություններ է կատարում համալսարաններին՝ փորձելով ապահովել թուրքական դիրքորոշման ճշմարտանմանությունը։ Տարբեր պետությունների խորհրդարանների կամ կառավարությունների կողմից հայկական ցեղասպանության ճանաչման հերթական քննարկումների ժամանակ Թուրքիան սպառնում է դիվանագիտական և առևտրային պատժամիջոցներով սեփական փոքրամասնությունների հանդեպ։ Որպեսզի Թուրքիայի տարածքում հայերի ֆիզիկական գոյության հետքերը վերացվեն, երկրում պարբերաբար ոչնչացվում են հայկական ճարտարապետության հուշարձանները[141][142]։ Ժխտողների փաստարկները հիմնականում իրենցից ներկայացնում են հետևյալ պնդումների ձևախեղումները[141]՝

Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններ երբեք չեն եղել,
հայերի մահը պատահականության արդյունք է՝ մարտական գործողությունների շրջանից հայերի տեղահանման ժամանակ սովից և հիվանդություններից,
երիտթուրքերի կողմից հայերի ոչնչացման նպատակադրված քաղաքականություն չի եղել,
հայերի մահը արդյունք է Օսմանյան կայսրությունում քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում զոհվել են նաև բազմաթիվ թուրքեր։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:30 | Сообщение # 102
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Հայերի ցեղասպանության արտացոլումը մշակույթում

1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ առաջին կինոնկարը «Բռնաբարված Հայաստանը» ֆիլմն է (1919), որից պահպանվել է միայն 15 րոպեանոց հատված։ Առաջին վավերագրական ֆիլմը՝ «Ո՞ւր է իմ ժողովուրդը» (անգլ.՝ Where Are My People?, պրոդյուսեր Մայքլ Հակոբյան), թողարկվեց 1965 թվականին՝ իրադարձությունների 50-ամյակի առթիվ։ 20-րդ և 21-րդ դարերի սահմանագծին ստեղծվեցին մի քանի վավերագրական ֆիլմեր, որոնցից ամենահետաքրքրականը եղավ «Թաքնված Հոլոքոստ» ֆիլմը (անգլ.՝ The Hidden Holocaust)։ Խորհրդային տարիներին Հայաստանում նկարահանվեցին «Նահապետ» և «Ձորի Միրոն» ֆիլմերը։ Արտասահմանում նկարահանված ֆիլմերից առավել արժեքավոր են Անրի Վերնոյի «Մայրիկ» (1991), «Պարադի փողոց, 588»-ը (1992), Ռոբերտ Քեշիշյանի «Արամ» (2002), Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002), Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» (2007), Ֆաթիհ Աքինի «Սպին» (2014) ֆիլմերը։

Հայտնի լուսանկարներ արվել են գերմանական Կարմիր խաչից Արմին Վեգների և ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսի կողմից[143]։ Թուրքիայի Հանրապետությունը խոչընդոտում է հայերի բնաջնջման մասին ֆիլմերի նկարահանմանը[144]։ Սպանությունների մասին բանավոր պատմելու ավանդույթը դրսևորվում է երգերում, որոնք համարվում են ցեղասպանության վկայություններից մեկը[145]։ Հայ երաժիշտներից կազմված ամերիկյան System of a Down ռոք-խումբը հաճախ է շոշափում հայերի ցեղասպանության հարցեր։ Դեռևս 19-րդ դարի վերջերին հայ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցն իր նկարներից շատերը ձոնեց Արևմտյան Հայաստանում հայերի ջարդերին[146]։ Արշիլ Գորկու շատ նկարներ ոգեշնչված են վերապրած իրադարձությունների հիշողություններից[147]։

Եղեռնին զոհ գնացած հայ մեծանուն գրողներից էր 1915 թվականին զոհված Սիամանթոն։ Մյուս խոշոր բանաստեղծը՝ Դանիել Վարուժանը, ձերբակալվեց ապրիլի 24-ին, ավելի ուշ՝ օգոստոսի 19-ին, տանջամահ եղավ։ Նրանք իրենց ստեղծագործություններում պատկերել են հայերի կոտորածները մինչ 1915 թվականը։ Կարսում ծնված և 1915 թվականը ապստամբ շարժման կազմում անցկացրած Եղիշե Չարենցի շատ ստեղծագործություններ նկարագրում են ջարդերի սարսափները («Դանթեական առասպել»)։ Հայերի կոտորածներին իրենց գրական ստեղծագործություններում անդրադարձել են Հովհաննես Թումանյանը, Մուշեղ Գալշոյանը, Խաչիկ Դաշտենցը, ինչպես նաև հայ այլ գրողներ։ Հայոց ցեղասպանության թեման իր արտացոլումն է գտել նաև Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմում («Ղողանջ եղեռնական»)։ Հայերի ցեղասպանության մասին ամենահայտնի գրական ստեղծագործությունը թերևս ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպն է։

Հայերի զանգվածային կոտորածներին նվիրված զանգակատան տեսքով առաջին հուշակոթողը կանգնեցվել է 1950-ական թվականներին Անթիլիաս քաղաքի (Լիբանան) հայկական` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածքում։ 1965 թվականին Էջմիածնի կաթողիկոսարանի տարածքում կանգնեցվեց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող՝ կազմված բազմաթիվ խաչքարերից։ 1990 թվականին հիշատակի մատուռ կառուցվեց սիրիական Դեր Զոր անապատում՝ այս պահի դրությամբ հայերի սպանությունների հետ կապված տեղում կանգնեցված միակ հուշարձանը[148]։ 1967 թվականին՝ Խորհրդային Հայաստանում Մեծ Եղեռնի իրադարձությունների 50-ամյակին չարտոնագրված ցույցեր անցկացնելուց հետո Ծիծեռնակաբերդի բարձունքում ավարտվեց հուշահամալիրի շինարարությունը։ Այսօր Ծիծեռնակաբերդը հայերի համար հանդիսանում է ուխտագնացության վայր, և հասարակական կարծիքի կողմից ընկալվում հայոց ցեղասպանության բազմանշանակ հուշարձան[148][149]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:30 | Сообщение # 103
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Նյութական և ֆինանսական կորուստներ

Վիթխարի չափերի հասան նաև հայ ժողովրդի նյութական վնասները, պատերազմի ժամանակ արևմտահայությանը պատճռած նյութական վնասները, որոնք հրապարակվեցին 1919-1920 թվականների Փարիզի խաղաղության կոնֆերանսում, կազմեցին 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ։ Ոչնչացվեցին ու հրո ճարակ դարձան նյութական ու մշակութային հազարավոր հուշարձաններ ու կոթողներ, հարուստ գրականություն ու ձեռագրեր[150]։

Մեծ Եղեռնի գլխավոր հանցավորը թուրքական բռնակալությունն էր։ Հայ ժողովրդի դահճապետ Թալեաթը մարդասպանի գոռոզամտությամբ դեռևս 1915 թվականի օգոստոսի 31-ին գոչեց․

Aquote1.png «Հայկական հարցը լուծելու տեսակետից ես երեք ամսում ավելի շատ գործ կատարեցի, քան Աբդուլ Համիդը` երեսուն տարում»[151]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:30 | Сообщение # 104
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Հարցի իրավաբանական կողմ
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:30 | Сообщение # 105
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
Հայոց Ցեղասպանությունը և միջազգային հանրությունը[խմբագրել]
Պատկեր:The Genocide Word by Raphael Lemkin.ogv
«Ցեղասպանություն» եզրույթի ծագումը. Ռաֆայել Լեմկին (CBS News)
Օսմանյան Թուրքիայի հայաջինջ քաղաքականության մշակման ու իրականացման հովանավորն ու ակտիվ գործակիցն էր եղել կայզերական Գերմանիան։ Կ. Պոլսում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմը եթե 1915 թվականի փետրվարին հաղորդում էր իր կառավարությանը «չարգելակել հայերի դեմ ձեռնարկվող քայլերին», ապա հուլիսի 7-ին հեռագրեց կանցլեր Բետման Հոլվեգին, որ կյանքի է կոչվում «թուրքական պետության մեջ հայ ազգի ոչնչացման նպատակը»[152]։ Արևմտյան մեծ տերությունները, մասնավորապես` Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ, ապա նրանք ի վիճակի չեղան ձեռնարկել գործնական միջոցներ հայերի բնաջնջման գործընթացը կանգնեցնելու ուղղությամբ։ Լլոյդ Ջորջը, մասնավորապես խոսելով անգլիական քաղաքականության մասին, գրել է․

Aquote1.png «Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանին․․․ Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հասցրեց 1895-1897 թվականների սարսափելի սպանդներին և 1915 թվականի ահավոր կոտորածին» [153]։ Aquote2.png
Անգամ Ժորժ Կլեմանսոն ասել է, որ «եվրոպական դիվանագիտության վրա է ծանրանում հայկական արյունը»[154]։ Առաջին աշխարհամարտը սկսվեց ու վերջացավ որպես անարդարացի, զավթողական պատերազմ, ուստի և չպատժվեցին նրա հանցավորները, այդ թվում՝ թուրք ջարդարարները։ Թեև դեռ 1915 թվականի մայիսի 24-ին Ռուսական կայսրության, Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարությունները Թուրքիային ներկայացրին հռչակագիր՝ նախազգուշացնելով, որ նրա կառավարողները պատասխանատվություն կկրեն կատարած հանցագործությունների համար, բայց այն մնաց թղթի վրա։

Անկատար էր նաև «դաշնակիցների» 1919 թվականին Կոստանդնուպոլսում կազմակերպած դատավարությունը, և միայն հեռակա կարգով մահվան դատապարտվեցին մի քանի երիտթուրքական գործիչներ, որոնք փախել ու թաքնվել էին Գերմանիայում ու այլ երկրներում։ Ճիշտ է, Նեմեսիս գործողության միջոցով հայ ժողովրդի վրիժառուների ձեռքով սպանվեցին Թալեաթը, էնվերը, Ջեմալը, Բեհաեդդին Շաքիրը, Սայիդ Հալիմը, Ջեմալ Ազմին և ուրիշներ, բայց, դժբախտաբար, տեղի չունեցավ ժողովուրդների դատ, հանցագործները հրապարակայնորեն չպատժվեցին, և պատմական անարդարությունն էլ չուղղվեց։ Դա ևս ինչ-որ տեղ ոգեշնչեց Ադոլֆ Հիտլերին, որը, հետագայում իր հրոսակախմբերին մղելով հրեշավոր սպանությունների, ասաց․ «Այսօր էլ ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»[155]։ Խորհրդային Միության հաղթանակը Հայրենական Մեծ Պատերազմում (1941-1945 թվականներ) և աշխարհում ուժերի հարաբերակցության փոփոխությունը հօգուտ սոցիալիզմի ու դեմոկրատիայի հասցրին նաև Նյուրնբերգյան դատավարությանը, և մահվան դատապարտվեցին հիտլերյան հանցագործները։

Հայերի ցեղասպանության դեմ վճռական բողոքի խոսք ասացին միջազգային ականավոր մի շարք գործիչներ։ Կարլ Լիբկնեխտը, դատապարտելով Օսմանյան կայսրությունում կազմակերպված հրեշավոր սպանդը, շեշտեց, որ դրա հանցավորները գերմանա-թուրքական կառավարողներն են, որոնց ձեռքերը թաթախվել են «հայերի արյան մեջ»[156]։ Բողոքի հուժկու ելույթներ ունեցան նշանավոր գրողներ ու գիտնականներ Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը, Յան Ռայնիսը, Անատոլ Ֆրանսը, Ռոմեն Ռոլանը, էմիլ Վերհարնը, Ջոն Ռիդը, Յոզեֆ Մարկվարտը, Յոհաննես Լեփսիուսը, Ժակ դը Մորգանը, Անտուան Մեյեն, Ֆրիտյոֆ Նանսենը, Հերբերտ Ադամս Գիբբոնսը, Արմին Վեգները, ինչպես նաև Ջեյմս Բրայսը, Առնոլդ Թոյնբին, Հենրի Մորգենթաուն, Ֆայեզ Ղոսեյնը և շատ ուրիշներ։ Հետագայում էլ երբեք չլռեց առաջադեմ մարդկության խղճի ու մտքի ձայնը Մեծ Եղեռնի առթիվ։

ԽՄԿԿ Կենտկոմի կենտրոնական օրգան «Պրավդա»-ն 1965 թվականի ապրիլի 24-ին գրեց, որ «հիսուն տարի առաջ երիտթուրքերի կառավարությունը ոչնչացրեց մոտ մեկուկես միլիոն հայերի», և դա կատարվեց իմպերիալիստական Գերմանիայի աջակցությամբ ու հովանավորությամբ։ Ֆրանսիայի կոմկուսի կենտրոնական օրգան «Յումանիտե»-ն նույն թվականի ապրիլի 23-ին նշեց.

Aquote1.png Հայերի զանգվածային ցեղասպանությունն առաջին ոճիրն էր 20-րդ դարասկզբին՝ 1914-1918 թվականների պատերազմի ընթացքում։ Եվ այդ ոճիրը երբեք չդատվեց ու չդատապարտվեց։ Այդ պատճառով է, որ հայերը, բոլորից ավելի գնահատելով խաղաղությունը, չեն կարող մոռանալ այդ իրողությունը, որը մի սովորական հուշ չէ, այլ մի պատմական տարեթիվ և կարող էր մի ամբողջ ազգի վախճանը դառնալ։ Aquote2.png
Մեծ Եղեռնը ցեղասպանության կատաղի դրսևորումն էր առաջին աշխարհամարտի ժամանակ։ Արաբ իրավաբան Մեթր Մուսա Պրենսն այն անվանել է «արմենոցիդ»՝ բառացի «հայասպանություն»։
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Էջ 7-րդ 9-ից«1256789»
Որոնել: