Ցեղասպանություն... - Էջ 8 - Ֆորում
Էջ 8-րդ 9-ից«126789»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Ցեղասպանություն...
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:33 | Сообщение # 106
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Միջազգային ճանաչում[խմբագրել]

Քարտեզի վրա ընդգծված են այն պետությունները, որոնք Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջումը ճանաչել են որպես ցեղասպանություն․ բաց կանաչով նշված են այն պետությունները, որտեղ ճանաչումը մասնակի է։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը
՝Սկսած 1915 թվականից[4][3] տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։

2013 թվականին Վլադիմիր Պուտինը ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։
«Ռուսաստանը միշտ ընկալել է հայ ժողովրդի ցավն ու ողբերգությունն ինչպես սեփականը։ Խորին խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև»
ԱՄՆ-ը երեք անգամ (1916[157], 1919[158], 1920[159]) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով[12][13], որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

Aquote1.png Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաև այն գործակալների, որոնք ներգրավված են այդ սպանություններում։
— 1915 թվականի մայիսի 25: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության համատեղ հռչակագիր
Aquote2.png

Հայկական սփյուռքը գրեթե ամբողջությամբ ներկայացված է ցեղասպանության զոհերի ուղիղ ժառանգներից և ունի բավարար նյութական միջոցներ, որպեսզի դիմադրի Թուրքիայի ճնշումներին[160]։ Հիգեր Գրեթի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։ Որպեսզի հայ լոբբիստները հասնեն այդ նպատակին, նրանք իրենց կողմն են քաշում տարբեր քաղաքական գործիչների, ճնշում են գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում են այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ։[161]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:34 | Сообщение # 107
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Պետություններ[խմբագրել]
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝

Երկիր Ճանաչման տարեթիվը Ծանոթագրություն
Ֆրանսիա Ֆրանսիա 1998[162][163], 2000[164], 2001[165], 2006[166][167]
Բելգիա Բելգիա 1998[162][168]
Շվեդիա Շվեդիա 2010[162][169][170][171]
Լիտվա Լիտվա 2005[162][172]
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 1975[162][173] Առաջին երկիրը, որ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք[174]։
Արգենտինա Արգենտինա 2004[162] 2 օրենք, 5 բանաձև
Կանադա Կանադա 1996[162][175], 2002[176], 2004[177]
Շվեյցարիա Շվեյցարիա 2003[162][178] Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
Սլովակիա Սլովակիա 2004[162][179] Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
Ըստ 2011 թվականի օրենքի՝ պատժվում է 5 տարի ազատազրկմամբ[180]։
Չիլի Չիլի 2007[162][181]
Իտալիա Իտալիա 2000[162][182]
Նիդերլանդներ Նիդերլանդներ 2004[162][183]
Ռուսաստան Ռուսաստան 1995[162][184]
Հունաստան Հունաստան 1999[162][185] Ընդունվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։
Ըստ 2014 թվականի օրենքի՝ պատժվում է 3 տարի ազատազրկմամբ կամ մինչև 30 000 եվրո տուգանքով[186]։
Լիբանան Լիբանան 1997[187]
Վենեսուելա Վենեսուելա 2005[162][188]
Վատիկան Վատիկան 2000[162][189]
Լեհաստան Լեհաստան 2005[162][190] Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիսզարդ Չարնեկին ասել է, որ հպարտ է, քանի որ Լեհաստանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
Ուրուգվայ Ուրուգվայ 1965[162][191], 2004[192] Առաջին երկիրը, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Բոլիվիա Բոլիվիա 2014[162][193][194][195], , 2015[196] Հռչակագիրը միաձայն ընդունվեց Սենատի և Խորհրդարանի ստորին պալատի կողմից՝ Արտաքին գործերի նախարարության հավանությամբ։
Ավստրիա Ավստրիա 2015[162][197][198]
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 2015[162][199][200][201]
Բրազիլիա Բրազիլիա 2015[162][202] 2015-ի մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։
Կազմակերպություններ[խմբագրել]
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998[203], 2001[204]), Եվրախորհրդարանը (1987[205], 2000[206], 2002[207], 2015 [208]), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ[1][209], Եկեղեցիների համաշախարհային խորհուրդը և այլն։

Կազմակերպություն Ճանաչման
թվական

Ծանոթագրություն
Flag of Europe.svgԵվրախորհրդարան 1987[205][210][211], 2000[206], 2002[207], 2015 [208]
Արդարադատության միջազգային կենտրոն 2002[210][212]
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցություն 2007[210][213]
Ամերիկայի հրեական համայնքների միություն 1989[210][214]
EU Council Flag.pngԵվրոպայի խորհուրդ 1998[203], 2001[204][210][215]
Մարդու իրավունքների միացյալ հանձնախումբ 1998[210][216]
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ 2013[210][217]
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:34 | Сообщение # 108
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Տարածքային ինքնակառավարման մարմիններ[խմբագրել]
Ավստրալիա Ավստրալիա

Նոր Հարավային Ուելսի նահանգ[218]
Արգենտինա Արգենտինա

Կորդոբայի նահանգ
Բուենոս Այրեսի նահանգ[218]
Կանադա Կանադա

Բրիտանական Կոլումբիա
Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը)
Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը)[218]
Շվեյցարիա Շվեյցարիա

Ժնևյան կանտոն
Վոդ կանտոն[218]
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա

Ուելս[218]
Իտալիա Իտալիա

Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ
Ուդինեի քաղաքային խորհուրդ
Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ
Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
Բելլունոյի քաղաքային խորհուրդ
Հռոմի քաղաքային խորհուրդ
Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
Մոնտանա Ֆելտրինայի քաղաքային խորհուրդ
Ջենովայի քաղաքային խորհուրդ
Թիենեի քաղաքային խորհուրդ
Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
Ռավեննայի քաղաքային խորհուրդ
Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
Վենետիկի քաղաքային խորհուրդ
Իմոլայի քաղաքային խորհուրդ
Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
Պարմայի քաղաքային խորհուրդ
Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
Միլանի քաղաքային խորհուրդ
Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
Լուջոյի քաղաքային խորհուրդ
Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
Ասիաոյի քաղաքային խորհուրդ
Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային
Մոնտեռֆոռտե ԴըԱլպոնեի քաղաքային
Պադովայի քաղաքային խորհուրդ
Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
Ռոսսիի քաղաքային խորհուրդ, 17 հուլիսի, 1997թվական
Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ
Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ[218]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Ալյասկա
Արիզոնա
Արկանզաս
Կալիֆոռնիա
Կոլորադո
Կոնեկտիկուտ
Դելավեր
Ֆլորիդա
Ջորջիա
Այդահո
Իլինոյս
Կանզաս
Կենտուկի
Լուիզիանա
Մեն
Մերիլենդ
Մասաչուսեթս
Միչիգան
Մինեսոտա
Միսսուրի
Նեբրասկա
Նևադա
Նյու Հեմփշիր
Նյու Ջերսի
Նյու Մեքսիկո
Նյու Յորք
Հյուսիսային Կարոլինա
Հյուսիսային Դակոտա
Օհայո
Օկլահոմա
Օրեգոն
Փենսիլվանիա
Ռոդ Այլենդ
Հարավային Կարոլինա
Թենեսի
Տեխաս
Յուտա
Վերմոնտ
Վիրջինիա
Վաշինգտոն
Վիսկոնսին[218]
Հայերի ցեղասպանության ընդունումը պաշտոնապես պարտադիր պայման չէ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու համար, բայց որոշ հեղինակներ կարծում են, որ Թուրքիան պետք է կատարի այդ քայլը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին[219][220]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:34 | Сообщение # 109
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Ժխտման քրեականացում[խմբագրել]
Շվեյցարիայում մի քանի մարդ դատարանի կողմից պատժվեցին հայերի ցեղասպանությունը մերժելու համար[221]։ 2006 թվականին Ֆրանսիայի Ազգային ժողովը Վալերի Բուայեի կողմից ներկայացված օրինագիծ ընդունեց, որը Ֆրանսիայի կողմից ընդունված ցեղասպանությունների մերժումը դիտարկում էր որպես հանցագործություն[222]. մինչև 1 տարի բանտարկություն և 45 000 եվրո տուգանք նախատեսող օրինագիծը վերընդունվեց 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, իսկ 2012 թվականի հունվարի 23-ին Սենատը հաստատեց այդ որոշումը[223]։ Թուրքիան դատապարտեց ցեղասպանության մերժումը հետապնդող ֆրանսիական օրենքը[224]։ Ֆրանսիացի պատգամավորների մի խումբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ հայց ներկայացրեց՝ ընդունված օրենքի համապատասխանության վերաբերյալ[225][226]։ Խորհուրդը որոշեց, որ ցեղասպանության փաստերը մերժելու համար պատժամիջոցներ կիրառող օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը, քանի որ դեմ է մարդու ազատ կարծիք արտահայտելուն։ Սահմանադրական խորհրդի որոշմանն ի պատասխան՝ Սարկոզին նախարարներից պահանջեց մշակել օրենքի նոր խմբագրում[227]։

Gnome globe current event.svg
Այս հոդվածում նկարագրվում են ընթացիկ իրադարձություններ:
Տեղեկությունները կարող են հաճախակի փոփոխվել իրադարձության զարգացմանը զուգահեռ։
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակայնորեն հայոց ցեղասպանությունը մերժած Դողու Փերինչեքին շվեյցարական դատարանի կողմից պատժելու որոշումը ճանաչեց որպես կարծիքի արտահայտման իրավունքի ազատության խախտում՝ ընդ որում Փերինչեքին չնշանակելով ոչ մի դրամական փոխհատուցում[228]։ 2014 թվականի մարտի 12-ին Շվեյցարիայի արդարադատության դաշնային նախարարությունը բողոքարկեց վճիռը[229]։ Որպես երրորդ կողմեր ներգրավված են նաև Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:34 | Сообщение # 110
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Փոխհատուցում[խմբագրել]

Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության 91-ամյակի ցույց Բեյրութում
2000 թվականին Կալիֆորնիայի կոնգրեսն օրենք ընդունեց, որով ճանաչեց 1915 թվականին զոհված հայերի ժառանգների իրավունքները համապատասխան ապահովագրական ընկերություններից փոխհատուցումներ ստանալու կապակցությամբ։ 2003 թվականին New York Life ապահովագրական ընկերությունը սկսեց 1915 թվականի հայերի սպանությունների զոհերի հարազատներին փոխհատուցումների վճարումները (փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 20 միլիոն ԱՄՆ դոլար)[230]։ Բայց 2009 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Վերաքննիչ դատարանը որոշում ընդունեց չեղարկել հայերի հարազատներին ապահովագրական փոխհատուցումներ վճարելու մասին օրենքը։ Դատավոր Դևիդ Թոմփսնը նշեց, որ հայերի բողոքները ապահովագրավճարներ ստանալու առնչությամբ զուրկ են հիմնավորումներից, քանի որ «բոլոր այդ իրադարձությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ից հազարավոր մղոններ հեռավորության վրա, հետևաբար Կալիֆորնիա նահանգը ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ մարդկանց առջև», և «ԱՄՆ-ի Դաշնային կառավարությունը որոշում չի ընդունել հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»[231]։

Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը պարտավորվեց զոհերի ժառանգներին վճարել փոխհատուցում (17,5 միլիոն ԱՄՆ դոլար)[232]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:35 | Сообщение # 111
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Զոհերի հիշատակի օր

Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են հուշահամալիրը և ծաղիկներ դնում անմար կրակի շուրջը։ Շնորհիվ հայ համայնքների՝ ամբողջ աշխարհում կառուցվել են հուշահամալիրներ։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:35 | Сообщение # 112
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Ծիծեռնակաբերդ[խմբագրել]

Ծիծեռնակաբերդը 2009 թվականի ապրիլի 24-ին
1rightarrow.png Տե՛ս նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
1965 թվականին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում ծագեց հուշահամալիր կառուցելու միտքը։ Երկու տարի անց Երևանում՝ Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլրում, ավարտվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծած (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ) հուշահամալիրի կառուցումը։ 44-մետրանոց քարակոթողը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը։ Ցավի տապանը ճեղքած 12 մույթների միջև վառվում է անմար կրակը՝ իբրև մշտաբորբ ցավի խորհրդանիշ։ Քիչ այն կողմ «Վերածնվող Հայաստան» հուշակոթողն է, որը խորհրդանշում է խոտի նման ծլարձակող հայ ժողովրդի երկու հատվածները։ Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց Սգո պատը, որի վրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերի անվանումները, որտեղ տեղի են ունեցել կոտորածները։

1995 թվականին հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը, որը նախագծել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Լևոն Մկրտչյանը։ Թանգարանում ներկայացված են որոշ լուսանկարներ, որոնք արել են գերմանացի լուսանկարիչները (այդ թվում՝ Արմին Վեգները)։ Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղ արտասահմանյան քաղաքական գործիչները ծառ են տնկում ի հիշատակ զոհերի։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:35 | Сообщение # 113
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Նախորդող[խմբագրել]
Միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով[խմբագրել]
Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ՝ 2011 թվականի ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ-ում ստեղծվեց միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը հրավիրվեց 2011 թվականի մայիսի 30-ին Երևանում[233]։ Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվեցին մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետներ, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչներ։

Հանձնաժողովն իր գոյության ընթացքում նիստեր է գումարել հինգ անգամ՝ առաջինը՝ 2011 թվականի մայիսի 30-ին, վերջին հինգերորդը՝ 2015 թվականի հունվարի 29-ին[234], որտեղ հաստատվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանները և հրապարակվեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը[7][235]։ Վերջինս ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման` ի պահ հանձնել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Մեկ օրինակը ուղարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, իսկ մեկ օրինակը ի պահ է հանձնված ՀՀ ազգային արխիվ[236]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:36 | Сообщение # 114
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Նախորդող[խմբագրել]
Միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով[խմբագրել]
Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ՝ 2011 թվականի ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ-ում ստեղծվեց միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը հրավիրվեց 2011 թվականի մայիսի 30-ին Երևանում[233]։ Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվեցին մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետներ, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչներ։

Հանձնաժողովն իր գոյության ընթացքում նիստեր է գումարել հինգ անգամ՝ առաջինը՝ 2011 թվականի մայիսի 30-ին, վերջին հինգերորդը՝ 2015 թվականի հունվարի 29-ին[234], որտեղ հաստատվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանները և հրապարակվեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը[7][235]։ Վերջինս ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման` ի պահ հանձնել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Մեկ օրինակը ուղարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, իսկ մեկ օրինակը ի պահ է հանձնված ՀՀ ազգային արխիվ[236]։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր[235]
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝
արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,
հենվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա,
վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է»,
ղեկավարվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաև 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով,
հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան ընդունելիս ՄԱԿ-ը հատուկ կարևորել է այդ հանցատեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը,
շեշտելով ցեղասպանության հանցակազմում պարունակվող արարքների համար անպատիժ մնալու անթույլատրելիությունն ու այդ հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,
դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք,
համարելով նաև 1919-1921 թվականներին Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական և մարդկային օրենքների դեմ» այդ ծանր ոճրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական,
արժևորելով 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» որակումը և օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաև 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում.
Ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ և վերապրած հերոսների առջև։
Վերահաստատում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար։


Сообщение отредактировал Հասուլ†) - Շաբաթ, 11.07.2015, 15:37
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:38 | Сообщение # 115
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները։
Երախտագիտություն է հայտնում այն ազգերին, կառույցներին և անհատներին, ովքեր հաճախ իրենց վտանգելով` մարդասիրական տարաբնույթ օգնություն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջև կանգնած բազմաթիվ հայերի, ապահով և խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունից վերապրած հայության համար` մեծ թափ հաղորդելով որբախնամ գործունեությանը և միջազգային հայասիրական շարժմանը։
Դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար։
Արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ։
Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետևանք։
Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից։
Զորակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսևորում այդ հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման։
Հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնան հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար։
Հպարտությամբ է արձանագրում, որ ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում՝
դրսևորեց անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցություն, վերականգնեց դարեր առաջ կորցրած ինքնիշխան պետականությունը,
պահպանեց և զարգացրեց ազգային արժեքները, հասավ ազգային մշակույթի, գիտության և կրթության վերածննդի` ուրույն ներդրում ունենալով համաշխարհային ժառանգության զարգացման գործում,
ստեղծեց Հայկական Սփյուռքի հոգևոր և աշխարհիկ կառույցների հզոր և արդյունավետ ցանց, ինչը նպաստեց աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության, հայի` հարգանք և համակրանք վայելող կերպարի կերտմանը, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը,
համազգային գործակցության և հայրենադարձության ընդարձակ ծրագրով համախմբեց և վերստեղծեց ցեղասպանության հետևանքով վերացման վտանգի առջև հայտնված ազգային գենոֆոնդը,
Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում բերեց իր արժանի ներդրումը միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման գործում, փառավոր հաղթանակներ տարավ Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերում։
Դիտարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում։
Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն`
առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության,
անկախ Արցախի առաջընթացի ու զորացման,
աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման,
համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման։
29 հունվարի 2015թ., ք.Երևան
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:39 | Сообщение # 116
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Կարգախոս[խմբագրել]
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոս ընտրվեց «Հիշում եմ և պահանջում» նախադասությունը, որ հիշեցնում է հայ ընտանիքների պատմությունը, հայերի վերապրած ողբերգության պատմությունը և ամբողջ աշխարհին ներկայացվող պահանջը։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:39 | Сообщение # 117
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Տարբերանշան[խմբագրել]
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան ընդունվեց անմոռուկ ծաղիկը, որի անվան հիմքում տարբեր լեզուներով միևնույն իմաստն է՝ հիշի՛ր։ Սա հարյուրամյակի կարգախոսն է ու ուղերձը։ Ծաղիկը հնգաթերթ է, որը խորհրդանշում է այն հինգ մայրցամաքները, որտեղ հանգրվան գտավ ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովուրդը, իսկ մանուշակագույնը հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ է տպավորվել հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքից։ Մեջտեղի սև գույնը խորհրդանշում է ցեղասպանության արհավիրքն ու սարսափը, նաև այն մեծ վիշտը, որ ունեցավ հայ ժողովուրդը։ Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը։ Դեղին գույնը խորհրդանշում է արևային լույսը, որն ապրելու ու արարելու հույս է տալիս՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տեսքով՝ 12 մույթերով[237]։
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 15:39 | Сообщение # 118
Генералиссимус
Группа: Խմբագիր
Сообщений: 655
Награды: 199
Статус: Օֆֆլայն
Ֆու՜: Սաղ վիքիպեդիան copy-past արեցի: 10

Сообщение отредактировал Հասուլ†) - Շաբաթ, 11.07.2015, 15:41
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 08.11.2015, 00:22 | Сообщение # 119
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
այոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրքերեն Ermeni Soykırımı, անգլերեն՝ Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1892-1923 թթ.[3] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է[4]։

Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։

1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։ Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն է վարում նաև աշխարհի պետությունների մեծամասնությունը։
Ցեղասպանության քարտեզը
Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից։ Խարպերտ, Հայաստան, Օսմանյան Կայսրություն, Ապրիլ, 1915։

Հայոց ցեղասպանությանը հաջորդած դատավարությունների մասին մանրամասն տեղեկացնում է ”Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի" գիրքը (1988թ.)։ Գրքում ներկայացվում են մեղադրյալ կողմերի երկխոսությունները, ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստաթղթեր և փաստեր։ Հարկ է նշել, որ դատաքննական նյութերը ամբողջական չեն, քանի որ ոչ բոլոր փաստերն են տպագրվել "Թաքվիմ-ի վեքայի"-ի հավելվածներում։
Մինչև 1908 թվականը
Հայ պաշտպանություն
 
Արմեն†Дата: Շաբաթ, 21.11.2015, 15:47 | Сообщение # 120
Полковник
Группа: Օգտվողներ
Сообщений: 232
Награды: 78
Статус: Օֆֆլայն
Ոչ մի հայ իր կյանքում չի կարող մոռանալ այն ինչ տեղի ունեցավ 1915թվականի ապրիլի 24-ին:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Էջ 8-րդ 9-ից«126789»
Որոնել: