Էջ 9-րդ 9-ից«12789
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Ցեղասպանություն...
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 17:41 | Сообщение # 121
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 22:23 | Сообщение # 122
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1892-1923 թթ.[3] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է[4]։

Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։

1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։ Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն է վարում նաև աշխարհի պետությունների մեծամասնությունը։
Ցեղասպանության քարտեզը
Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից։ Խարպերտ, Հայաստան, Օսմանյան Կայսրություն, Ապրիլ, 1915։

Հայոց ցեղասպանությանը հաջորդած դատավարությունների մասին մանրամասն տեղեկացնում է ”Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի" գիրքը (1988թ.)։ Գրքում ներկայացվում են մեղադրյալ կողմերի երկխոսությունները, ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստաթղթեր և փաստեր։ Հարկ է նշել, որ դատաքննական նյութերը ամբողջական չեն, քանի որ ոչ բոլոր փաստերն են տպագրվել "Թաքվիմ-ի վեքայի"-ի հավելվածներում։
Մինչև 1908 թվականը
Հայ պաշտպանություն
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 17:30 | Сообщение # 123
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 17:40 | Сообщение # 124
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
2000 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է № 596 բանաձևը, որով ընդունում է 1915–1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 27 կողմի և 21 դեմ ձայնով ընդունել է բանաձևը, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո է դրել այն ԱՄՆ Սենատի օրակարգ ներառելու վրա։ 2009 թվականի մարտի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրես հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր` 252-րդ բանաձև է ներկայացվում: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու վերաբերյալ բանաձևը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց 2010 մարտի 4-ին:
Սակայան ԱՄՆ-ում մոռացության են մատնել այն հանգամանքը, որ 57 տարի առաջ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը մի փաստաթղթով, որը ներկայացվել էր Արդարադատության Միջազգային Դատարան, ինչը նաեւ հայտնի է որպես Համաշխարհային Դատարան:
Հայոց ցեղասպանությանն անդրադարձող կեսդարյա վաղեմության այս փաստաթուղթը հայտնաբերել է պրոֆեսոր Ուիլիամ Ա. Շաբասը, ով 2008թ հունիսի 4-ին այն տեղադրել էր «PhD Studies in Human Rights» կայքէջում: Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության Միջազգային Դատարան ներկայացված այս փաստաթուղթը ընդրկված է Արդարադատության Միջազգային Դատարանի 1951թ. մայիսի 28-ի զեկույցում, որը վերնագրված է. «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժի վերաբերյալ կոնվենցիային ուղղված վերապահում»:
Հայոց ցեղասպանության մասին խնդրո առարկա հիշատակումը գտնվում է Արդարադատության Միջազգային Դատարանի զեկույցի 25-րդ էջում. «Ցեղասպանության մասին կոնվենցիան արդյունք է անմարդկային եւ բարբարոսական գործողությունների պրակտիկայի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը եւ դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր գտնվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի տակ եւ ենթարկվել են կանխամտածված ոչնչացման»:
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 22:51 | Сообщение # 125
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Չորեքշաբթի, 02.12.2015, 23:52 | Сообщение # 126
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
9
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Ցեղասպանություն... (Մեծ Եղեռն:)
Էջ 9-րդ 9-ից«12789
Որոնել: