Էջ 2-րդ 3-ից«123»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Գնա ու կռվիր, հողդ պաշտպանիր, բայց վերադարձիր, տունդ հայրենի (Չեք վերադարձել տղերք:)
Գնա ու կռվիր, հողդ պաշտպանիր, բայց վերադարձիր, տունդ հայրենի
TaM♥Дата: Ուրբաթ, 06.03.2015, 19:57 | Сообщение # 16
Генерал-полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 943
Награды: 537
Статус: Օֆֆլայն
Շուտ մեծանամ,
Զինվոր դառնամ,
Լավ ծառայեմ,
Հայրենիքս ես պաշտպանեմ։

Մասիս սարը ես գրավեմ,
Հայաստանին ուրախացնեմ։
Արաքս գետն էլ մերը դարձնեմ,
Մեր հողերը ամբողջացնեմ։

Շուտ մեծանամ,
Զինվոր դառնամ,
Հայրենիքս հզորացնեմ։
9
 
Վիկտորյա☆Дата: Հինգշաբթի, 19.03.2015, 18:36 | Сообщение # 17
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Շփման գծում լարված իրավիճակ է. կան վիրավորներ, որոնց վիրահատում են
 
ԳոգДата: Հինգշաբթի, 19.03.2015, 22:08 | Сообщение # 18
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 634
Статус: Օֆֆլայն
Երկուսի վիճակը ծանրա, երկուսինն էլ կայուն, բայց ծանր:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 20.03.2015, 11:33 | Сообщение # 19
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներից երկուսին այս պահին Ստեփանակերտից տեղափոխում են Երեւան: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Նրանց վիճակը կայուն ծանր է: Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել որովայնի շրջանում, մյուսի մոտ վերին վերջույթի անդամահատում է»,- ասաց հոսպիտալի պետը:

Նշենք, որ զինծառայողները միջադեպից հետո տեղափոխվել էին նախ Մարտակերտի, ապա Ստեփանակերտի հոսպիտալ:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 20.03.2015, 11:34 | Сообщение # 20
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հայկական կողմը եւս ունի կորուստներ՝ 3 զոհ, եւս 4 զինծառայող վիրավորվել է:
 
TaM♥Дата: Շաբաթ, 21.03.2015, 22:09 | Сообщение # 21
Генерал-полковник
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 943
Награды: 537
Статус: Օֆֆլայն


Сообщение отредактировал Эгоистка♥) - Շաբաթ, 21.03.2015, 22:09
 
Վիկտորյա☆Дата: Երկուշաբթի, 23.03.2015, 12:04 | Сообщение # 22
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
25 25 25 25 25 25
 
✞❤Poghosyan✞❤Дата: Ուրբաթ, 24.04.2015, 14:40 | Сообщение # 23
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
9 9 9
 
Mar)Дата: Ուրբաթ, 05.06.2015, 14:34 | Сообщение # 24
Группа: Ջնջվածները





9
Прикрепления: 7283505.jpg(70Kb)
 
Հասուլ†)Дата: Շաբաթ, 11.07.2015, 20:03 | Сообщение # 25
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԷԵԱՆի յիշատակին

Մայրամուտ իջաւ, պատեց սար ու ձոր, Սակայն չդադարեց կռիւն ահաւոր, Բացուեց արշալոյս` անյոյս սգալով, Գետաշէնն ընկաւ հայդուկի փառքով: Մի ասուպ սահեց, գնաց երկնակամարով, Հաւքեր եկան-անցան` լուռ արտասուելով, Աւաղ ԹԱԹՈՒԼն էր ընկել կռւում քաջարի, Մի լուր տարէ՛ք, հաւքե՛ր, մօրը հայդուկի: Էրգրի սուրբ կարօտով կամաւոր դարձար, Վասն հայրենեաց դու նահատակուեցար, Աւաղ վէրքերիդ համար չեղաւ դեղ-դարման, Թող լոյս իջնի շիրմիդ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԵԱՆ: Գետաշէնն էլ ձեզ հետ ընկաւ քաջարի, Բաղդը գետաշէնցուն զարկեց ժէռ քարին, Թէ՛ տուն, թէ՛ գերեզման մնացին գերի, Մարեց վառուող մոմը վրան խաչքարի: Դաշնակցութեան մարտիկ, ազգի քաջ զինուոր, Մահուանդ լուրը գուժեց սրտեր բիւրաւոր, Ձեր թափած արեան կանչը թող ապրի յաւերժ, Ամեն հայի սրտում թող ծնի վրէժ:
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 08.11.2015, 00:23 | Сообщение # 26
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Արմեն Լևոնի Հովհաննիսյան (1994, հունիսի 30 - 2014, հունվարի 20, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր։ Ծառայում էր թիվ 49971 զորամասում, ջոկի հրամանատար էր:

Сообщение отредактировал MAR77 - Կիրակի, 08.11.2015, 00:24
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 17:41 | Сообщение # 27
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
Փառք ու պատիվ, զինվորներին
Մեր քաջարի տղաներին։
Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն,
Ու մեզ բերեք ուրախություն։
Լավ ծառայեք, իրար հարգեք,
Եվ ձեր կյանքը սիրով ապրեք։
Կանցնի ամեն դժվարություն,
Ու կդառնա հիշողություն։
Իմ զավակներ, լավ հիշեցեք.
Ձեր մայրերի ճրագն եք դուք,
Հայրենիքի պատիվն եք դուք։
Դուք եք մեր սերն ու հույսը,
Հայոց ազգի անմար լույսը։
Այս խոսքերս լավ հիշեցեք,
Իրարով միշտ հպարտացեք։
Խաղաղություն, համբերություն,
Իմ որդիներ՝ ցտեսություն։
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 22:09 | Сообщение # 28
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Դեռ նոր բոլորած իր 21տարին՝
Գլուխը դրեց այդ սառը քարին,
Դեռ իր սիրածին համբույր չտված,
Հայրական տունը դեռ չշենացրած՝
Իր մոր աչքերը հավերժ թաց թողեց,
Սիրածի սրտում մի մեծ վիշտ թողեց։
Սուրբ հոր խրատը դեռ չհասկացած,
Հայրական սիրուց դեռ չկշտացած՝
Գրկեց այդ մի բուռ սև հողակույտը։
Կանգնել էր հայրը իր որդու կողքին,
ՈԻ անսովոր էր դիրքը իր որդու։
Չէ՞ որ տեսել էր մի հզոր արծիվ,
Տեսել էր հպարտ, հերոս զինվորի,
Տեսել էր վառվող, փայլող գալիքի։
Ու հիմա որդին պառկել էր անշարժ․
-Իսկ խոստումներդ ո՞վ կկատարի,
Տվածտ երդումն ո՞վ պիտի պահի։
վե՛ր կաց տեղիցդ, ո՛վ իմ քաջ զինվոր
Պապերիդ վրեժն ո՞վ պիտի լուծի։
Ես չեմ աղերսում, հրամայում եմ
վե՛ր կաց տեղիցդ, ո՛վ դու հայ զինվոր
Տնքացող վերքս ո՞վ պիտի բուժի։
Միթե՞ դու ել ես խռով մնալու,
Ինչպես Մասիսն է խռով մեզանից ․
Արդար չէ այդպես․
վեր կա՛ց տեղիցդ․
Իմ գերեզմանը դու պիտի փորես,
Այլ ոչ ես քոնը անզոր ձեռքերով․․․
Ու արցունքները, որ գլորվելով
Նոր հուն էին բացել հոր այտերին,
Լուռ գլորվում էին ու ընկնում էին
Հերոս որդու սառած ձեռքերին։
Բայց հեկեկացող հոր աչքերոմ
Մի հուր էր վառվում,
Արժանի որդու հերոս ծնողի
Հպարտ աչքերում։
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 22:16 | Сообщение # 29
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 22:17 | Сообщение # 30
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Գնա ու կռվիր, հողդ պաշտպանիր, բայց վերադարձիր, տունդ հայրենի ... Շա՜տ լավ խոսքեր էին : Բայց ցավոք , որ շատերը զոհվեցին...
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » Գնա ու կռվիր, հողդ պաշտպանիր, բայց վերադարձիր, տունդ հայրենի (Չեք վերադարձել տղերք:)
Էջ 2-րդ 3-ից«123»
Որոնել: