1915 թ. (Armenian genocide) - Ֆորում
Էջ 1-րդ 6-ից123456»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » 1915 թ. (Armenian genocide) (Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականները:)
1915 թ. (Armenian genocide)
ԳոգДата: Ուրբաթ, 06.02.2015, 19:36 | Сообщение # 1
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
1.Գրիգոր Զոհրապ
2. Հարություն Շահրիկյան(Ատոմ)
3.Գարեգին Չագալյան(Խաճակ)
4.Միհրան Քելեկյան
5.Սիամանթո
6.Դանիել Վարուժան
7.Ռուբեն Զարդարյան
8.Ռուբեր Սևակ
9.Դոկտր Նազարեթ Տաղավարյան
10.Լևոն Լարենց Գրիշջյան
11.Սմբատ Բյուրատ
12.Գեղամ Բարսեղյան
13.Շավարշ Քրիստյան
14.Վարդգես Սերենկուլյան
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 23:20 | Сообщение # 2
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն , որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 23:24 | Сообщение # 3
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Գրիգոր Զոհրապ


Գրիգոր Զոհրապը (հունիսի 26, 1861 - 1915), հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ։
Հեղինակել է նովելների երեք ժողովածուներ, «Անհետացած սերունդ մը», «Նարդիկ» վեպերը, բանաստեղծություններ և այլն։


 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 23:25 | Сообщение # 4
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։
1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով։
1888 թվականին Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։
1889 թվականին ծնվում է Զոհրապի անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891-ին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892-ին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։
1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։
1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել։
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթվականին։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը՝ «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ՝ ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 23:26 | Сообщение # 5
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-95 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։
Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։
Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։
1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։
Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։
Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։
1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։
Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։
Զոհրապը նաև երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։
Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։
Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։
1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց Գրիգոր Զոհրապը։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 23:26 | Сообщение # 6
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Զոհրապի նովելները
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 23:27 | Сообщение # 7
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը (ռեալիզմ)։
1909 և 1911թթ․ լույս է ընծայում տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Վերնագրերից էլ երևում էր, որ նորավեպերում Զոհրապի գեղագիտական ծրագիրն է եղել՝ ռեալիսորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել մարդկային հոգու թաքուն խորշերը։ Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի․ նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 23:29 | Сообщение # 8
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Վաճառական Հուսեփ աղան՝ «Ճիտին պարտքը» նովելից, սնանկացել է՝ դառնալով առևտրական հասարակ միջնորդ․ կնոջ մահից հետո նա չի կարողանում հոգալ տան և երկու անչափահաս աղջիկների ամենօրյա կարիքները։ Ապրուստի բոլոր աղբյուրները ցամաքում են, տան բոլոր իրերը՝ վաճառվում։ Երեսուն տարուց ավելի նրան ուղեկցող պայուսակը, որը հեղինակը համեմատում է հունական դիցաբանությունից հայտնի՝ ոչնչով չլցվող դանայան տակառի հետ, նյութական զրկանքների, հարատև հոգսերի ու կարքիների խորհրդանիշն է։ Այդ պայուսակն է միշտ և անողոքաբար իշխել Հուսեփ աղայի վրա։ Դժբախտ մարդը ապարդյուն մաքառում է հացի համար, սակայն ոչ ոք նրան գործ չի տալիս։ Երեխաների մոտ թաքցնելով վիշտը՝ Հուսեփ աղան գիշերները մեռած կնոջ նկարի դեմ կանգնած, կարծես քաջալերություն է խնդրում։ Մարդն այլևս ուժ չունի կռվելու կարիքի ո հոգսերի դեմ և դառնում է անողոք կյանքի զոհերից մեկը։
Գյուղը տնքում է հարկերի ծանրության տակ։ Կարիքը, թուրքական տերունական պարտքերը և վաշխառուների կամայականությունները գյուղացիներին ստիպում են բռնել պոլսի ճանապարհը։ Ամուսնամալուց մեկ-երկու ամիս հետո, երիտասարդ Մարտիրոսը գյուղից գնում է Պոլիս՝ փոխարինելու պանդխտությունից վերադարձող հորը («Այրին»)։ Մինչդեև մյուս պանդուխտները բեռնակրությամբ փող են հավաքում՝ փրկելու իրենց ընտանիքները, բարոյազուրկ Մարտիրոսը ամուսնանում է չնչին գումար ունեցող մի աղախնի հետ, մոռանում է պատիվ ու սրբություն, դառնում է անպեք մարդ, դավաճանում իր դեռատի կնոջը՝ Զարդարին, որն իր ուսերի վրա էր տանում ընտանիքի հոգսը, կերակրում Մարտիրոսի ծնողներին։ Վերջիններս ապերախտորեն այդ անձնազոհ կնոջ վրա են բարդում՝ ընտանիքը լքած ամուսնու մեղքը։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 23:31 | Сообщение # 9
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԵՐԿԵՐ

Անհետացած սերունդ մը (1885-86, վեպ)
Խճմտանքի ձայներ (1909, նովելների ժողովածու)
Փոստալ
Թեֆարիկ
Այրին
Կյանքը ինչպես որ է (1911, նովելների ժողովածու)
Ճիտին պարտքը
Այինկա
Երջանիկ մահը
Լուռ ցավեր (1911, նովելների ժողովածու)
Զաբուղոն
Առջի սեր առջի բարի
Ռեհան
Զմարաղտա
Գրիգոր Զոհրապը գրել է բազմաթիվ այլ նովելներ, ինչպես նաև բանաստեղծություններ, քննադատական ու հրապարակափոսական հոդվածներ և այլն։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 12:48 | Сообщение # 10
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հարություն Շահրիկյան
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 12:48 | Сообщение # 11
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հարություն Շահրիկյան (Ատոմ) , Նիտրա (1860 թ., Շապին Գարահիսար-1915 թ., Անկարա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, իրավաբան, Մեծ եղեռնի զոհ։ ՀՅԴ կուսակցության անդամ:
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 12:50 | Сообщение # 12
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ավարտել է Կոստանդնուպոլիսի Կեդրրոնական վարժարանը(Getronagan Armenian High School). Ստացել է բարձրագույն կրթություն (Galatasaray Lisesi) Գալատասառաի լիցեյում, իրավաբանություն մասնագիտւտյամբ. Այնուհետեվ շարունակում է ուսումը Կոնստանդնուպոլիսի Համալսարանում:
1880 թվականին աշխատում է որպես փաստաբան: Տրապիզոնում 1889-1895 թվականներին։
1895 թվականի Համիդյան ջարդերի ժամանակ՝ ձերբակալվում է:13-ամսյա բանտարկությունից հետո, իրագործում է բարեհաջող փախուստ 1897 թ. Բաթում, այնուհետև Թբիլիսի, որտեղ ծավալում է լայն մասնագիտական գործունեություն, որպես իրավաբան: Համագործակցում է Ալեքսանդր Մանթաշովի հետ:
1897 թ. Հուլիսի 25-ին ՀՅԴ կուսակցության բյուրոյի հանձնարարությամբ մեկնում է Սալմաստ, համաձայնեցնել է Խանասորի արշավանքի կազմակերպմանը։
Հունվարի 16–26, 1898 թ. մասնակցում է ՀՅԴ արևելյան անդամների ժողովին, որի ընթացքում Ավետիք Սահակյանն ու Շահրիկյանը նշանակվում են Բաքվի (Ոսկանապատ) և հուսիսային Ռուսաստանի ՀՅԴ ղեկավարներից:
1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայազգի խոշոր գործարարներից դրամական միջոցներ է հավաքել և մեծ քանակությամբ զենք փոխադրել կռվի շրջանները։
1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ իրականացրել է ազգային, կուսակցական և հրապարակախոսական լայն գործունեություն։ Մասնավորապես, ընտրվում է Հայկական Ազգային Ժողովի անդամ: Գրում է «ԱԶԱՏԱՄԱՐՏ» թերթի համար:
1915 թվականին մի շարք մտավորականների թվում ուղարկվում է Այաշ, որտեղ ել, Անկարաի շրջակայքում տանջամահ են անում:
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 12:51 | Сообщение # 13
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հրատարակություն

Մեր հաւատամքը 1910
Ամուսնական խնդիրը իրաւական եւ ընկերային տէսակէտեն : Եկեղեցիւ եւ ազգային սահմանադրութեան ոգին այս հարցի մասին, 1912
Օսմանեան կայսրութեան անկման պատմութիւնը : Երիտ.-թուրքերի վերանորոգուող դպրոցը 1913
Բարենորգումներու հարցը 1914
Ազգային սահմանադրություն 1914
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 12:55 | Сообщение # 14
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Գարեգին Չագալյան(Խաճակ)

 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 12:57 | Сообщение # 15
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Խաժակ Գարեգինը ծնվել է 1867թ. օգոստոսի 6-ին ք. Գյումրի: Ընտանիքը կոչվել է Չախալ Օղլի, որը հետագայում վերանվանվել է Խաժակի կամ Խաժակնյանի:
Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո 1883-86թթ. սովորել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: 1886-93թթ. յոթ տարի շարունակ ուսուցիչ է աշխատել Բաքվի, Գանձակի եւ Ագուլիսի ծխական դպրոցներում:
1893-96թթ. սովորել է Ժնեւի համալսարանի փիլիսոփայության բաժնում, որն ավարտելուց անմիջապես հետո մեկ տարի որպես դաշնակցական գործիչ աշխատել է Ալեքսանդրիայում, վեց ամիս Իզմիրում, երկու տարի Կ. Պոլսում: Ութ ամիս բանտարկվելուց հետո աքսորվել է Կովկաս եւ կրկին զբաղվել ուսուցչական գործունեությամբ:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » 1915 թ. (Armenian genocide) (Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականները:)
Էջ 1-րդ 6-ից123456»
Որոնել: