1915 թ. (Armenian genocide) - Էջ 2 - Ֆորում
Էջ 2-րդ 6-ից«123456»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » 1915 թ. (Armenian genocide) (Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականները:)
1915 թ. (Armenian genocide)
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 12:57 | Сообщение # 16
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հասարակագիտական բազմակողմանի գիտելիքների տեր լինելով նա հակված էր քաղաքական հակառակորդների հետ բանավիճել խոսքով եւ գրչով: 1895թ. դեռեւս ուսանող եւ միաժամանակ Հ. Յ. Դ. պաշտոնաթերթ «Դրոշակի»-ի խմբագիրներից մեկը երկու ամիս գործել է Բուլղարիայում (Ռուշչուկ, Վառնա, Յամբոլ)՝ քարոզչական նպատակներով, եւ շնորհիվ իր «բուռն խառնվածքի, լավ խոսելու եւ քաջավարժ բանակռվի» կարողացել է ամուր հիքերի վրա դնել իր կուսակցության կառույցների գործունեությունը, տարածել «Դրոշակը»: 1897թ. գործել է Իզմիրում եւ բանակռիվ վարել Մաթեւոս Մամուրյանի հետ: Երկու տարի նա եղել է Շուշիի թեմական դպրոցի վարիչ, հետո 1903թ. տեղափոխվելով Թիֆլիս` անդամակցել է «Մշակ»-ի խմբագրակազմին, վարել ներքին լուրերի բաժինը եւ սրբագրությունը, իսկ 1904թ.-ից Ներսիսյան դպրոցի պատմության, ֆրանսերենի եւ քաղաքատնտեսության ուսուցիչ: 1906թ. Ավ. Ահարոնյանի եւ Ե. Թոփչյանի հետ Թիֆլիսում հիմնել է «Հառաջ» եւ «Ալիք» թերթերը, միաժամանակ եղել «Հառաջ»-ի մատենաշարի վարչության անդամ:
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 12:58 | Сообщение # 17
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
1908թ. Հ. Յ. Դ. տխրահռչակ լիժինյան դատավարության գործով ձերբակալվել է եւ վեցամսյա բանտարկությունից ազատվել երաշխավորությամբ: Ապա կրկին ձերբակալվել է եւ մեկ տարի բանտարկվել Թիֆլիսի (Մետեխ), Բաքվի, Ռոստովի եւ Նավոչերկասկի բանտերում: Լինելով Հ. Յ. Դ. Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի անդամ նա մեղադրվել է հակակառավարական գրքույկներ, կոչ-թռուցիկներ կազմելու եւ քարոզչական նպատակներով դասախոսություններ կարդալու մեջ: Նա մերժել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: 1912թ. ամռանը Ավ. Ահարոնյանի եւ Ավ. Իսահակյանի հետ մեկնել է Կ. Պոլիս եւ 1913թ. ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրենի պաշտոնը: Առաջին հոդվածը հրատարակել է 1887թ. մայիսին «Մշակում»-ում «Գավառացի երիտասարդություն» վերնագրով, ապա աշխատակցել «Մուրճ»-ին եւ «Տարազ»-ին: Գ. Խաժակը պարբերական մամուլում հանդես է եկել մի շարք ծածկանուններով. Արծիվյան, Արմեն Գասպար, Բաբա Գասպար, Գասպար, Էմին, Խ., Սլաք: Նա աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների. «Ազատամարտ», «Առաջամարտ» (Կ. Պոլիս), «Հայրենիք» (Բոստոն), «Հառաջ», «Հորիզոն», «Վտակ», «Ալիք», «Մշակ», «Տարազ», «Գեղարվեստ», «Մուրճ» (Թիֆլիս), «Դրոշակ» (Ժնեւ), «Ռազմիկ» (Վառնա):
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:03 | Сообщение # 18
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Բավականին բեղուն է եղել նրա հրապարակախոսական-գիտական գրիչը: 1896թ. հրատարակվել են նրա առաջին` «Մի բարոյական այլանդակություն հեղափոխական մաքուր գործում» եւ «Ժողովրդի բանաստեղծը` Քամառ Քատիպա» գրքույկները, 1903-1904թթ.` «Հարկերը Տաճկաստանում», «Հայրենիք եւ ազգային շարժումներ», «Հայկական շարժման պատճառները», 1905թ.` «Ռուսական Զեմստվոն եւ Կովկասի պահանջները», 1907թ.` «Դեպի ֆեդեռացիա», 1912թ.` «Ի՞նչ է ազգությունը», «Տառապանքի գիշերը», 1913թ.` «Ի՞նչ է դասակարգ», «Հին Արեւելք» գրքերը: Ռուսերենից թարգմանել է Վինոգրադովի երեք հատորանոց «Ընդհանուր ազգաց պատմություն», Ֆ. Դոստոեւսկու, Ն. Օստրովսկու եւ ուրիշների երկերը:

Նա խոսում էր ոչ շատ գրական, ժողովրդին մատչելի լեզվով՝ խոսքը համեմելով սրամտություններով եւ առածներով: Տարբեր ժողովներում, հանրահավաքներում եւ լրագրային հոդվածներում անխնա էր իր հակառակորդների հանդեպ՝ ձգտելով երբեք տեղի չտալ: Մեծ Եղեռնի ժամանակ նա պոլսահայ մյուս մտավորականների հետ ձերբակալվում է ու աքսորավայրում դառնում թուրքական հայակեր քաղաքականության զոհը:

Անհնար է առանց դույզն իսկ հուզմունքի եւ սրտի ցավի ընթերցել եղեռնաբախտ մտավորականի վերջին նամակները:
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:03 | Сообщение # 19
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
1915թ. մայիսին, ապա հուլիսի 4-ին Տիգրանակերտի աքսորավայրից կնոջն ուղղված նամակներում Գ. Խաժակը մասնավորապես գրում էր. «Ինձ հետ են Այաշի բանտարկյալներից հետեւյալները. Ակնունի, Զարդար, Սարգիս Մանասյան, Տաղավարյան, Ճիհանկյուլ: Չենք իմանում թե ինչի՞ մեզ տանում են, բայց մեծ հույս ունիմ, որ նորից կտեսնենք միմյանց: Ահա շուտով կլրանա 48 տարիս, բայց 48 օր հանգիստ վայրկյաններ չեմ ունեցած. հայության անիծյալ ճակատագիրը միշտ հալածած է ինձ, կարծես նա կենտրոնացած է եղել ինձ եւ իմ ընկերների վրա: Դառն, խիստ դառն է այսպես ապրելը եւ մանավանդ այսպես մեռնելը:
Ջղայնացած եմ բայց ոչ հուսահատված: Կախաղանի առջեւ, հաստատ համոզված եղիր, երկու պատկեր պիտի լինի աչքիս առջեւ. նախ` հայ ազգի տառապանքը, երկրորդ` ձեր պատկերները: Երբ զավակներս մեծնան տուր նրանց կարդան այս տողերս եւ հետեւեն իրենց հոր շավղին, նվիրվեն իրենց ազգի եւ տառապող ժողովրդի ցավերուն: Թող զավակներս երթան իմ ճամբայով, դառն, բայց ազնիվ ճամբայով»:

Անտարակույս, Գ. Խաժակի այս հայրենասիրական պատգամն ուսանելի ուղենիշ է հանուն հայոց ազատության պայքարող սերունդների համար:
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:16 | Сообщение # 20
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Սիամանթո (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան)
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:17 | Сообщение # 21
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Սիամանթոն ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում, վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն է եղել հայտնի արձակագիր ու բնահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որն էլ պատանի Ատոմին կնքում է Սիամանթո մականունով։ 1891 թ. հոր հետ տեղափոխվել է Կ․ Պոլիս, կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894—96 թթ. հայկական ջարդերի հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար հորիզոններ։ Որոշ ժամանակ մնալով Կահիրեում՝ 1897 թ. մեկնել է Ժնև, ապա՝ Փարիզ, որտեղ եղել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնի ազատ ունկնդիր։ Եվրոպայում Սիամանթոն սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգային կուսակցությունների հետ։ Այս մթնոլորտում էլ կազմավորվել են նրա աշխարհայացքային և գրական-գեղարվեստական հակումները։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:17 | Сообщение # 22
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Սիամանթոյի աոաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898 թ. «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» (Փարիզ), «Բանբեր» (Պետերբուրգ), «Հայրենիք» (Բոստոն), և այլ պարբերականներում։ Դրանք հայկական ջարդերից տպավորված բանաստեղծական արձագանքներ էին, որ արդեն նախանշում էին Սիամանթոյիի ստեղծագործության ուղղությունը։
1902 թ. տպագրվեց նրա «Դյուցազնորեն» ժողովածուն, որը միանգամից հաստատեց գաղափարի բանաստեղծի հայտնությունը։ Ժողովածուի քերթվածները հայ երիտասարդությանն ուղղված պատգամներ են, որոնց առաքելական խորհուրդն ուղենշում է «Ռիգվեդա»-ից առնված բնաբանը՝ «Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․»։ Դա պայքարի ու սթափումի նշանաբանն էր, որ բանաստեղծը ավանդում էր ժամանակակիցներին։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:17 | Сообщение # 23
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
«Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Սիամանթոյի գեղարվեստական մտածողությունը միստիկական խորհրդապաշտությունից անցել է իրական աշխարհի պատկերներին։ Նրա հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է Գաղափարի ու Կամքի մի հզոր ես, որի անունը Պայքար է, իսկ վախճանը՝ Հաղթանակ։ «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածներում, նկարագրելով թուրք բարբարոսների խոշտտանգումներին ենթարկված հայ ժողովրդի ողբերգական սարսափները, Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն՝ նրա հերոսական մաքառումները հուսավառելով կյանքի և գոյության, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով։
Պայքարի ու գաղափարի պոեզիան ծրագրային նույնպիսի ավարտվածությամբ այլևս չկրկնվեց Սիամանթոյիի հետագա բանաստեղծական շարքերում։ Հույսի ջահերը չէին մարել, սակայն տարիների ապարդյուն սպասումների հետ ռոմանտիկական ոգևորությունը տեղի էր տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնատուր էր եղել տառապանքի խոհական վերապրումներին։ Այդ տրամադրությունների արտահայտությունն է «Հոգեվարքի և հույսի ջահեր> (1907) քնարական մատյանը։ Այստեղ արդեն բանաստեղծն ինքն իր հետ է և հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակության կրքոտ կոչերից հոգնած՝ գաղափարական ու գեղագիտական իր հավատամքի խորհուրդն է ստուգում իրադարձությունների ողբերգական ընթացքի հանդեպ։ Ցավագին ու հակասական մտորումները միմյանց են հաջորդում, վերհուշները թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն․․․»), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը ձեռք է մեկնում իր հոգու մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի ու գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին հա¬ մար»)։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:18 | Сообщение # 24
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Երիտթուրքական հեղափոխությունից և հուլիսյան սահմանադրությունից հետո երկրի քաղաքական մթնոլորտն ստուգելու միտումով 1908 թ. Սիամանթոն վերադարձել է Կ․ Պոլիս։ Ազգային մտավորականության պատրանքները հավատ չեն ներշնչել բանաստեղծին։ Նա գուշակել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը թուրք նացիոնալիստական բուրժուազիայի պետական քաղաքականության պայմաններում։
Կ․ Պոլսում Սիամանթոն ստեղծել է իր «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը, որը Դանիել Վարուժանն անվանել է «տաղանդավոր ոճրերգություն»[1]։ Այստեղ պատկերված է հայոց դանթեականը, արյան նախճիրների դժոխային տեսարանների մեջ բացահայտված է սադիզմի և վանդալիզմի բիոլոգիական բնազդը։
Հայ գաղթականների կյանքն ու առօրյան ուսումնասիրելու առաքելությամբ Սիամանթոն 1909 թ. մեկնել է Ամերիկա։ Իրողությունը նրան հուշում էր ազգին սպառնացող աղետը։ Զանգվածային արտագաղթից ամայանում էր Հայաստանը, օտարվում էին հայրենի հուշիկները, հայրենիքը բնապատմական ռեալությունից վերածվում էր աշխարհագրական հասկացության։ Պետք էր կանխել չարիքը, փրկել ազգը տրոհումից, կապել նրան հայրենի հողին ու բնությանը և կյանքն իմաստավորել աշխատանքի ու ստեղծումի գաղափարով։ Ազգահավաքման, հայրենականչի այս գաղափարի վրա Սիամանթոն կառուցել է «Հայրենի հրավեր» (1909) բանաստեղծական նամակաշարը։ Տարագիր հայությանն ուղղված տասներկու կոչերում նա արտացոլել է որբացած հայրենիքի մորմոքներն ու տվայտանքները։
1911 թ. Սիամանթոն կրկին վերադարձել է Կ․ Պոլիս։ Նոր որոնումներով խանդավառված բանաստեղծը ձգտել է մոտիկից ճանաչել հայրենի երկիրը, լինել Արևելյան Հայաստանում։ 1913 թ. Սիամանթոն եղել է Թիֆլիսում, Բաքվում, Էջմիածնում, այցելել պատմական հիշարժան վայրերը, հանդիպումներ ունեցել գրական ու հասարակական անվանի գործիչների հետ։ Նրա պոեզիայում արդեն տեղի էին տվել «չարչարանքի տեսիլները»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հայաստանի» մեջ։
Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ «Կամքի իրիկուններ» ծրագրված շարքից, որոնց մեջ փառաբանել է հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», 1911, «Թող զորությունը ձեզ խոսի», 1911)։
Հայ գրերի գյուտի համազգային տոնի օրերին բանաստեղծը գրել է «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը, որը հերոսական հիմն է հայոց այբուբենն ստեղծողին։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:18 | Сообщение # 25
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Սիամանթոն հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։ Նա ձև է տվել հայ ազատաչափ (վեռլիբր) բանաստեղծությանը և մի քանի էական գծերով հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը։ Հայ բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ ու բառաբարդություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները։ Լինելով հայ նեոռոմանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները։ Ուժեղ ներշնչանքով, ներքին լարվածությամբ, երևակայության տեսիլային վերացությամբ ու մակդիրների կուտակումներով նրա պոեզիան աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ։ Սիամանթոյի արվեստը նպաստել է հայ պոեզիայի հետագա զարգացմանը։ Նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:20 | Сообщение # 26
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թեթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին:
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին դինով,
Աչքերս ոսկիով ու հույսով` և հոգիս աստվածներով լեցուն...
... Կերգեի... Ադամանդյա տովակն ու թռչուններն հայրենագեղ,
Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում,
Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին...
Այս գիշեր երազիս մեջ ձեռքս առի զքեզ, ո'վ քաղցրախո'ս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան՝ ինչպես համբույր մը հին օրերու,
Բայց շունչս հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ.
Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ, շիթ առ շիթ արցունքներս էին, որ ինկան վար...
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:21 | Сообщение # 27
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Գիշերեն մեջեն արյուններուն ալիքը կը բարձրանա
Սառերուն հետ շատրվաններ ուրվադծելով,
Եվ ամեն կողմե սոսկումով կը սուրան հալածված՝
Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն...
Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ,
Եվ ամբոխներ անպատմելի սիրածութենե դարձող,
Արևադարձային տաքություն մը կը բարձրանա
Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն:

(«Մահվան տեսիլք»)
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:21 | Сообщение # 28
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո,
Քո ավերակներովդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր,
Ւր դժբախտի երգն և արցունքը լալու...
Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե',
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ,
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու...
Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի՛ տուն,
Ափ մը մոխի~ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե
Քու Հիչաւտակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ
Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու..
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:23 | Сообщение # 29
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ...

Ա

Ավա՜ղ, սպարանքի մը պես մեծ էիր և շքեղ,
ՈՒ ես` երդիքներուդ սպիտակ կատարեն,
Աստղածորան գիշերներու լույսին հետ,
Վարեն, ահեղավազ Եփրատին կ'ունկնդրեի...:

Բ

Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ ավերակ առ ավերակ
Քու լայնանիստ պատերդ իրարու վրա կործանեցին,
Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արյունի...
Զքեզ եզերող պարտեզիդ ծաղկըներուն վրա:

Գ

ՈՒ մոխրացա՜վ այն սենյակը կապույտ,
Որուն որմերուն ետև և գորգերուն վրա
Իմ երջանիկ մանկությունս կը հրճվեր,
Եվ կյանքս կ'աճեր և հոգիս իր տևերը կ'առներ...

Դ

Փշրեցա՞վ, ուրեմն, այն հայելին ոսկեծիր,
Որուն եթերային խորությանը մեջ,
Երազներս, հույսերս, սերերս և կամքս կարմիր,
Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին...:

Ե

ՈՒ բակին մեջ երգող աղբյուրը մեռա՞վ,
ՈՒ կոտրտեցա՞ն պարտեզիս ուռին և թթենին.
Եվ այն առվակը որ ծառերուն մեջեն կը հոսեր,
Ցամքեցա՞վ, ըսե', ո՞ւր է, ցամքեցա՞վ, ցամքեցա՞վ...

Զ

Օ', այն վանդակին կ'երազեմ հաճախ,
Որուն մեջ գորշագույն կաքավս, առավոտուն,
Արևածագին հետ և վարդի թուփերուն դիմաց,
Զարթնումի ժամուս` հստակորեն կը կարգճեր...:

Է

Հայրենի՜ տուն, հավատա' որ մահես հետո,
Քու ավերակներուդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր,
Իր դժբախտի երգն և արցունքը լալու...:

Ը

Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե,
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ,
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու...

Թ

Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի տուն,
Ափ մը մոխի՜ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե,
Քու հիշատակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ,
Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...:
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:24 | Сообщение # 30
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ

Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թէթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին,
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին գինով,
Աչքերս ոսկիով և հույսով` և աստվածներով լեցուն...

Եվ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ,
Մեր պարտեզին ծառերեն դեպի հողը և դեպի զիս կ'ընծայեր,
Եվ ես լռությամբ` գեղուղեշ ուռիին ներդաշնակ հասակեն,
Երգերս ստեղծելու համար խորհրդավոր սրինգիս ճյուղը կը կտրեի...

Կ'երգեի... Ադամանդյա առվակն և թռչուններն հայրենագեղ,
Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում,
Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին...

Այս գիշեր երազիս մեջ, ձեռքս առի զքեզ, ո՜վ քաղցրախոս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան` ինչպես համբույր մը հին օրերու,
Բայց շունչս` հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ,
Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ , շիթ առ շիթ, արցունքներս էին, որ ինկան վար...
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » 1915 թ. (Armenian genocide) (Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականները:)
Էջ 2-րդ 6-ից«123456»
Որոնել: