Էջ 4-րդ 6-ից«123456»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » 1915 թ. (Armenian genocide) (Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականները:)
1915 թ. (Armenian genocide)
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:56 | Сообщение # 46
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Սևակ Ռուբեն (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) (փետրվարի 15, 1885 թ., գյուղ Սիլիվրի (Կ.Պոլսի մոտ)– օգոստոսի 26, 1915 թ.), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:56 | Сообщение # 47
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի վարժարանում (մինչև 1901–ը)։ Ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։ 1911-14–ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:56 | Сообщение # 48
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։
1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ Չոպանյանի, Անդրանիկ Օզանյանի, Փարամազի և մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։
Եվ այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։
Մեջբերում 1908 թ. օգոստոսի 8-ին Ռուբեն Սևակի հրապարակային ելույթից.
«Ամբողջ Եվրոպայի մէջ աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչև ամենամութ ու խաւարին անկիւնները ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հաւատալ, որ գտնուի տակաւին ՄԷԿ ՈՒՐԻՇ ԱԶԳ, որ ամէն օր ու ամէն վայրկեան ապրէր դերասանի ճշմարտապէս կեղծ ու գերեզմանօրէն ծիծաղելի այն կեանքը, որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ մեր ստրկացած թրքահայերուս կեանքը… Տառապիլ ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու… անպատուուիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու… ժպտիլ այնպիսի մէկ վայրկեանիդ, որ արիւն արցունք պիտի պոռտկար աչերէդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար, որ զքեզ կը խեղդէ, մեռնիլ ու հոգեպէս մեռնիլ ու ապրիլ ձևացնել, ահա դերասանական ահռելիօրէն կեղծ կեանքը, որ մերը եղաւ այնքան երկար տարիներ։ Արդ ինչպէ՞ս կ'ուզեք որ այսպիսի պայմաններու մէջ ժառանգօրէն ու բնածինօրէն մեր ամենաանկեղծ յատկութիւնը մեր կեղծելը չ՛ըլլար ու մեր բնական յարմարութիւնը՝ դերասանութիւնը»։
Այնուհետև Ռուբեն Սևակը զգուշացնում էր. «Ներսի գաւառներու մէջ կոտորածի վախ կայ, կը լսէ՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ» ու պահանջում էր «մարդկօրէն կատղիլ», այսինքն զինված ազատագրական պայքար մղել։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:56 | Сообщение # 49
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։
1915–ին վերադարձել է Կ.Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։
Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը։ Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել։
Սակայն Ռուբեն Սևակը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին։ Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը կյանքը ստորաբար շարունակելու ողորմելի հեռանկարից…
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:57 | Сообщение # 50
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Երևանում գործում է Ռուբեն Սևակի անվան դպրոց։
Ֆրանսիայի Նից քաղաքում գտնվում է Ռուբեն Սևակի Հիշատակի տունը, որը հիմնադրվել է Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ։ Հովհաննես Չիլինկիրյանը Ռուբեն Սևակի եղբոր որդին է և պաշտպանում ու զարգացնում է նրա գաղափարները։ Նա նաև մեծ ուշադրություն է դարձնում Երևանում գտնվող Ռուբեն Սևակի անվան դպրոցին, ցույց տալով անհրաժեշտ օգնություն ու աջակցություն։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:57 | Сообщение # 51
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905–ին, «Մասիս» հանդեսում։ 1910–ին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։
Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրող գրական ուղղությունը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Սևակը գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային–հայրենասիրական թեմաներով։
Սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը գեղարվեստական մեծ ուժով արտահայտված է «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը» բանաստեղծություններում և «Այս դանակը», «Թրուպադուրները», «Փողոց ավլողը», «Մարդերգություն» պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով ստեղծված լավագույն ու ինքնքտիպ գործերից են։
Սևակի ազգային–հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909–ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ։ «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» քերթվածներում, որ իրավամբ դրվում են Սիամանթոյի և Դ. Վարուժանի ստեղծագործությունների կողքին, բարձրացված է ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման։
Սևակը առավելապես հայտնի է որպես քնարերգու բանաստեղծ։ Շարունակելով հայ սիրային քնարերգության ավանդույթները՝ Սևակը ստեղծել է սիրո երգերի մի ամբողջ շարք, որն աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ։ Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափական արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը։
Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, հանրամատչելի զրույցներ, քննադատական խորհրդածություններ։ 1911-1914–ին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետևում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժշկին գիրքեն վրցված էջեր» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ «Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը»։ Այս գործերում առանձին հստակությամբ է ուրվագծվում հայրենասեր և հումանիստ բանաստեղծի քաղաքացիական բարձր նկարագիրը։ Սևակը արևմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։
Թարգմանել է Լկոնտ դը Լիլի, Հ.Հայնեի բանաստեղծություններից։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:57 | Сообщение # 52
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
2007 թվականին հրատարակել է Ռուբեն Սևակի բանաստեղծությունների «Հատընտիրը» հայերեն ու ֆրանսերեն՝ Անահիտ Օհանյանի թարգմանությամբ։ Այնտեղ ընթերցողի ուշադրությանն է հանձվել Սևակի այն գործերը, որոնք բանաստեղծի ընտրությամբ տպագրվել էին 1910 թ. լույս տեսած նրա «Կարմիր գրքում»։
«Հատընտիրը» տպագրվել է Ֆրանսիայի Նից քաղաքում գտնվող Ռուբեն Սևակի Հիշատակի տան հիմնադիր Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ։
Հովհաննես Չիլինկիրյանը Ռուբեն Սևակի եղբոր որդին է և պաշտպանում ու զարգացնում է նրա գաղափարները։ Նա նաև մեծ ուշադրություն է դարձնում Երևանում գտնվող Ռուբեն Սևակի անվան դպրոցին, ցույց տալով անհրաժեշտ օգնություն ու աջակցությունը;
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:58 | Сообщение # 53
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ամուսնացած էր գերմանացի գնդապետ Ֆրանս Ապելի դստեր՝ Յանի Ապելի հետ։ Ուներ երկու երեխա։ Առաջնեկի անունը Լևոն էր։ Երբ ընտանիքի հետ վերադարձավ Կ.Պոլիս իր ժողովրդի կողքին լինելու համար, դարձավ «Մեծ Եղեռնի» զոհ, սակայն նրա կինը ողջ մնաց։ Այժմ նրա առաջնեկը՝ Լևոնը, ապրում է Կանադայում։ Նրանք բոլորն էլ հայրենասեր մարդիկ են եղել։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:58 | Сообщение # 54
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ռուբեն Սևակի անվան թանգարան
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 13:59 | Сообщение # 55
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն


Ռուբեն Սևակի անվան թանգարան, բացվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին։Թանգարանը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` 18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված պատմական շենքում, որ հիմնանորոգվել է Ռուբեն Սևակի եղբորորդու` ֆրանսահայ Հովհաննես Չիլինկիրյանի բարերարությամբ։ Թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է Ռուբեն Սևակին, Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն անմեղ զոհերին։
Թանգարանի բացման արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռի միաբանները, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և մշակույթի գործիչներ: Թանգարանում ցուցադրվում են արձակագիր, բժիշկ, եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անձնական իրերը, փաստաթղթերն ու ձեռագրերը, ածխանկարները, հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ։ Ցուցադրված են նաև տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ:
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 14:02 | Сообщение # 56
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն


Ռուբեն Սևակի կիսանդրի, հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի կիսանդրին գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցի առջև։Հուշարձանը տեղադրվել է 1995 թվականին։ Ընդգրկված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ruben Sevak bust.JPG
Մարմարյա կիսանդրին տեղադրվել է Ռուբեն Սևակի եղբորորդի, մտավորական Հովհանես Չիլինկիրյանի հովանավորությամբ։
Կիսանդրու պատվանդանի փորագրված է Ռուբեն Սևակի «Զանգակնե՜ր, զանգակնե՜ր…» բանաստեղծությունից մի հատված.
Զի թուրն ավելի արդար է Խաչեն,
Զի կյանքն անոնց է միայն, որ քաջ են,
Անոնց, որ կ'ապրին ուրիշի մահով…
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 14:03 | Сообщение # 57
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ռուբեն Սևակի անվան մրցանակ ։ 1985 թվականին, հայ ականավոր գրող, Մեծ եղեռնի զոհ Ռուբեն Սևակի ծննդյան 100-ամյակի առթիվ սփյուռքում ստեղծվեց Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակ։ Նույն տարում այդ մրցանակը շնորհվեց Գևորգ Գափառաշյանին՝ «Ռուբեն Սևակի վերջին օրերը» թատերգության համար։ 1986 և 1987 թվականների մրցանակները շնորհվեցին գրականագետ Ալեքսանդր Թոփչյանին՝ «Ռուբեն Սևակ, Երկեր» հատորի և դերասանուհի Անահիտ Թոփչյանին՝ հայկական հեռուստատեսությամբ Ռուբեն Սևակի ստեղծագործության բարձրարվեստ մարմնավորման համար։ 1988 թվականին Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակի արժանացավ հանգուցյալ Անդրանիկ Ծառուկյանը՝ «Ռուբեն Սևակ-սերը Եղեռնի մեջ» վեպի համար։ 1989 թվականին այդ մրցանակին արժանացավ Բեյրութի «Արարատ» օրաթերթի խմբագիր Ժիրայր Նաիրին (1984 թվականից սկսած՝ Ռուբեն Սևակի գաղափարների վերածննդին առավել շատ ծառայելու համար), Անթիլիասի Հայաստանյաց եկեղեցու համալսարանական ուսանողների միությունը (1986 թվականին Բեյրութում հրատարակված «Ռուբեն Սևակ-Երկեր» հատորի համար) և Նյու Ջերսիի ռադիոկայանի հիմնադիր-տնօրեն Վարդան Ապտոն՝ Ռուբեն Սևակի կյանքին ու գործին լավագույնս ծանոթացնելու համար։ Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակի հանձնախմբի հիմնադիրն է Հովհաննես Չիլինկիրյանը։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 14:06 | Сообщение # 58
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Սմբատ Բյուրատ

Սմբատ Բյուրատ (Տեր Ղազարյանց, 1862 - 1915), հայ արձակագիր, հրապարակախոս։
Ծնվել է Զեյթունում, կրթությունն ստացել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտել է 1880-ին, վերադարձել հայրենիք, նշանակվել Մարաշի Կիլիկյան ընկերության դպրոցի տնօրեն։ Այնուհետև պաշտոնավարել է Զեյթունի միացյալ ընկերության միացյալ ընկերության կենտրոնական վարժարանում։ 1885-ին Սիս քաղաքում բաց է արել վարժարան, սակայն կարճ ժամանակից փակել է և տեղափոխվել Պոլիս, զբաղվել գրականությամբ։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ։ 1896-ի կոտորածներից հետո ընտանիքով փախել է Եգիպտոս, Կահիրեում հիմնադրել «Կեդրոնական կրթարան» վարժարանը, հրատարակել «Փյունիկ» կիսամյա պարբերականը, ապա՝ «Նոր օր» եռօրյա թերթը։
1907-ին մեկնել է Ռումինիա, իսկ օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել Պոլիս, խմբագրել «Մանզումեի էֆքյար» օրաթերթը, այնտեղ տպագրելով «Բանտե բանտ» վեպը, որ առանձին գրքով լույս է տեսել 1910-ին։ 1909-10թթ. հրատարակել է «Բուրգերեն», «Ավարայրրի արծիվը», «Վեղարավոր հերոսը», «Զեյթունցի վարդապետը» երկերը, ապա՝ ծավալուն վեպեր՝ «Յըլտզե Սասուն», «Սասունեն ետքը», «Իննսունվեցը» վեպերը, որոնք լույս են տեսել 1910-12թթ.։ Նրա գրչին են պատկանում նաև «Ազատության համար», «Զեյթունի վրեժը», «Որդեսպան ծնողքը», «Վերջին բերդը», «Արյունի ճամբուն վրա», «Արյունի ձորը» և այլ վեպեր։
Գրել է նաև պատմական աշխատություններ, ինչպես՝ «Հայկական ընդհանուր պատմություն» (1912), «Արևելյան խնդիր» (1914) և այլն։ Ժամանակին հայ մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ սեփական ստորագրությամբ և Հայկ, Լևոն, Ապտակ, Թաթ, Մտրակ, Խայթոց, Լեռնորդի և այլ ծածկանուններով։
Սպանվել է 1915 թվականին Պոլսի հայ մտավորականների հետ միասին։ Անտիպ երկերից «Լեռնականի մը հուշատետրը» հետմահու լույս է տեսել «Բազմավեպ» պարբերականում, 1931-32 թվականներին։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 14:08 | Сообщение # 59
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Գեղամ Բարսեղյան


Գեղամ Բարսեղյան (1883 - 1915), հայ արձակագիր, բանաստեղծ։
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Մեսրոպյան և Պեզճյան վարժարաններում, ապա ուսումը շարունակել Կենտրոնական վարժարանում, որն ավարտելուց հետո վարել է զանազան պաշտոններ։ Աշխատակցել է մի շարք պարբերականների։ 1912-ի Բալկանյան պատերազմի օրերին մեկնել է արտասահման, շրջել մի քանի երկրներում։ Փարիզում կարճ ժամանակ հետևել է համալսարանի դասընթացներին, ապա, վերադառնալով Կ. Պոլիս, շարունակել գրական-հրապարակախոսական գործունեությունը։ 1914-ին Հակոբ Օշականի հետ միասին խմբագրել է «Մեհյան» գրական հանդեսը։ 1915-ին ձերբակալվել է Կ. Պոլսի մտավորականների հետ և նահատակվել։ Նրա լավագույն գործերը լույս են տեսել Փարիզում 1931-ին՝ «Նահատակ գրագետների բարեկամներ» մատենաշարով։
 
Վիկտորյա☆Дата: Շաբաթ, 07.02.2015, 14:11 | Сообщение # 60
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն

Սերենկուլյան Վարդգես, ծնվել է 1871թ. Կարին քաղաքում (Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգ), ուսուցիչ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայաստան » 1915 թ. (Armenian genocide) (Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականները:)
Էջ 4-րդ 6-ից«123456»
Որոնել: