Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա - Կայքի կանոններ
Գրանցում

Արգելվում է նաև գրանցել այս տեսակի անուններ ADMIN, ADMINISTRATOR, MODERATOR

Գովազդ

Արգելվում են բոլոր տեսակի գովազդները մեր կայքում:
Եթե Ձեզ անհրաժեշտ է գովազդ, ապա գրեք նամակ կայքի ադմինիստրացիային: 

Ստատուսների և անեկդոտների ավելացում

Մեր կայքում բոլոր այցելուները հնարավորություն ունեն ավելացնել ստատուսներ և անեկդոտներ:  Ավելացնելուց հետո Ձեր ստատուսը ստուգվում է և հաստատումից հետո հայտնվում է կայքում: 
Խստիվ արգելվում է ավելացնել ստատուսներ, որոնք կոչ են անում մահանալ, օրինակ՝

Qez moranaln anhnar e, Qez chsirel@ hnaravor che, Inch anem asa angin? Inch bujum gtnem im verqin? Miguce mah@ inz ogni? Ov giti.....

Mi or klses vor es el chkam, vor mahacel em shat patahakan...Inch vor tex qnel u chem artnacel, sirts kang arav chpordzec aprel. Bayc ches havata ayd puch xosqerin, u kmtaces te katak e da. Kzanges bolor im canotnerin... U vaxenalov kases ur e na????

Բոլոր նույն կանոնները վերաբերում են անեկդոտներին:

Կապ ադմինիստրացիայի հետ

Հնարավոր է, որ կայքում ինչ-որ բան Ձեզ դուր չի գա, կամ վիրավորական կթվա: Այդ դեպքում  տեղյակ պահեք կայքի ադմինիստրացիային՝ ուղարկելով մեզ նամակ: Մի խուսափեք, մենք միայն շնորհակալ կլինենք, եթե Դուք հայտնեք Ձեր կարծիքը, կարևոր չէ,  դա կլինի լավ թե վատ:

Մենք ընդունում ենք ցանկացած դիտողություններ և առաջարկություններ:

Շրջանակներից  դուրս մի եկեք

Մենք հարգում ենք տարբեր տեսակետներ, բայց չենք հանդուրժում ատելություն, հարձակումներ, հետապնդումներ, սպառնալիքներ, վիրավորանքներ:

Ամեն ոք, ով կփորձի կատարել վերը նշվածը, մուտքը մեր կայք ընդմիշտ կարգելվի:

Հարգեք մեր կայքի այցելուներին

Մենք չենք պահանջում նույն հարգանքը, որը ցուցաբերում են քահանաներին, տարեց մարդկանց կամ նյարդավիրաբույժներին: Մենք ուղղակի ուզում ենք ասել՝ զրուցելիս մի օգտագործեք բառեր, որոնք կարող են վիրավորական թվալ ուրիշներին: 

Ի՞նչ կլինի այս կանոնները խախտելու դեպքում

Այս բոլոր վերը նշված կանոնները խախտելու դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի Ձեզ արգելի մուտքը կայք մի քանի օրով, երբեմն նաև ընդմիշտ:

Status4ka-ն ստեղծվել է բոլորի համար

Մեր կայքում հետաքրքիր է ժամանակ անցկացնելը: Այստեղ Դուք կարող եք ստատուս փնտրել, ազատ ժամանակ կարող եք զրուցել մեր կայքի այլ այցելուների հետ, ծիծաղել միասին անեկդոտների վրա, կիսվել նորություններով և այլ ուրիշ բաներ: 

Միացեք մեր կոլեկտիվին:

Status4ka.am © Բոլոր իրավունքները պաշտպանված են